ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2018 թվականի N 566-Ա
«ԴԻԼԻՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 222-Ն որոշմամբ սահմանված կարգի 9-րդ և 11-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին`
1) ծրագրի իրականացման ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացնել փաստաթղթային հսկողություն.
2) կարգի 14-րդ կետով նախատեսվող դեպքում և ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծրագրի շրջանակներում իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 21
Երևան |
|