Համարը 
N 345-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.06.15/17(620) Հոդ.148
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
08.06.2018
Ստորագրող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.06.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

8 հունիսի 2018 թ.

N 345-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 314-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Դ. Անանյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
8 հունիսի 2018թ.
N 345-Ն հրամանի

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ

 

Սույնով հաստատվում է, որ _______________________________________________________________

________________________________________________________________________________________

   (կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը  /  ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)  

հանդիսանում է/էր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ __________________ թվականին՝

   (տարեթիվ)  

Հայաստանի Հանրապետության կառավարության և _________________________________ միջև

   (պետության անվանումը)  

կնքված՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկման մասին համաձայնագրի իմաստով,

և հաշվառված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի _______________________________________ ստորաբաժանման կողմից:

   (հարկային ստորաբաժանման անվանումը)  

 

 Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝
               

Պետական եկամուտների կոմիտեի

 ____________________________ պետ՝  

 _____________ /                                       /

       (ստորաբաժանման անվանումը)         (ստորագրություն)         (ազգանուն, անուն, հայրանուն)

 


 Կ.Տ.

 ____ /____ /____

 (օր / ամիս / տարի)