Համարը 
N 309-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.07.16/20(623) Հոդ.164
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.07.2018
Ստորագրող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.07.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2018 թ.

N 309-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, 15-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N 1559-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 37-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել.

1) համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքների 2017 թվականի բյուջեի եկամուտների կորուստների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ներկայացման ձևերը` համաձայն NN 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ, 6ա, 6բ, 7ա, 7բ, 8բ, 9բ, 10բ, 11ա, 11բ, 12ա, 12բ, 13ա, 13բ, 14բ, 15ա, 15բ, 16ա, 16բ, 17ա, 17բ, 18բ, 19ա, 19բ, 20ա, 20բ, 21ա, 21բ, 22ա, 22բ, 23բ, 24ա, 24բ, 25ա, 25բ, 26ա, 26բ, 27ա, 27բ, 28 հավելվածների.

3) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքների 2017 թվականի բյուջեի եկամուտների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելակետային տվյալների հաշվարկման, դրանց ներկայացման, NN 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ, 6ա, 6բ, 7ա, 7բ, 8բ, 9բ, 10բ, 11ա, 11բ, 12ա, 12բ, 13ա, 13բ, 14բ, 15ա, 15բ, 16ա, 16բ, 17ա, 17բ, 18բ, 19ա, 19բ, 20ա, 20բ, 21ա, 21բ, 22ա, 22բ, 23բ, 24ա, 24բ, 25ա, 25բ, 26ա, 26բ, 27ա, 27բ, 28 հավելվածների լրացման կարգը` համաձայն N 29 հավելվածի.

4) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մինչև 2018 թվականի օգոստոսի 3-ը, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալները` մինչև 2018 թվականի օգոստոսի 17-ը.

5) որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրման ենթակա` սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալների Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում ստացման առավելագույն ժամկետը 2018 թվականի հուլիսի 20-ն է, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալների համար` 2018 թվականի օգոստոսի 13-ն է:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ա. Ջանջուղազյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2018 թվականի հուլիսի 3-ի

N 309-Ն հրամանի

 

Հավելված N 1ա-27բ

 

Հավելված N 29

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2018 թվականի հուլիսի 3-ի

N 309-Ն հրամանի

 

Հավելված N 29ա-29գ