ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 16.07.18 N 960-Ա)
24 նոյեմբերի 2016 թվականի N 1104-Ա
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.07.18 N 960-Ա)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`
1. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության միանալու և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել բազմաշահառու խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) բազմաշահառու խմբում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 1-6-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով.
2) բազմաշահառու խմբում արդյունահանող կազմակերպությունները ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 8-11-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով.
3) բազմաշահառու խմբում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 16-19-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան՝ քվեարկելու իրավունքով:
| Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. նոյեմբերի 24-ի N 1104-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ
| 1. Ա. Միրզոյան | - ՀՀ առաջին փոխվարչապետ (խմբի նախագահ) | 
| 2. Դ. Անանյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ | 
| 3. Ի. Ղափլանյան | - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | 
| 4. Վ. Գևորգյան | - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ | 
| 5. Կ. Իսախանյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ | 
| 6. Ս. Քրմոյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | 
| 7. Ա. Պողոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (այլընտրանքային անդամ) | 
| 8. Պ. Խաչատրյան | - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) | 
| 9. Վ. Վարդանյան | - «Գեոմայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | 
| 10. Ա. Ստեփանյան | - «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ (համաձայնությամբ) | 
| 11. Ա. Նիկողոսյան | - «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության վարչական տնօրեն (համաձայնությամբ) | 
| 12. Դ. Թադևոսյան | - «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ) | 
| 13. Ա. Օսիկյան | - «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ) | 
| 14. Ա. Աղաբալյան | - «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ) | 
| 15. Մ. Եղիազարյան | - «Մեղրաձոր գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահ (այլընտրանքային անդամ) (համաձայնությամբ) | 
| 16. Ս. Այվազյան | - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | 
| 17. Ի. Զարաֆյան | - «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | 
| 18. Հ. Մովսիսյան | - Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) | 
| 19. Ա. Համբարձումյան | - «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ (համաձայնությամբ) | 
 
                