ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2010 թվականի N 1283-Ն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ինչպես նաԵՎ լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 10.01.13 N 18-Ն, փոփ. 14.07.16 N 731-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) հանրապետական գործադիր մարմինների կողմից տրվող լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) (ենթակետն ուժը կորցրել է 14.07.16 N 731-Ն)
3) լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակներն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.
5) լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 10.01.13 N 18-Ն, փոփ. 14.07.16 N 731-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 5
Երևան |
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 14.07.16 N 731-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են հանրապետական գործադիր մարմինների կողմից (այսուհետ` նաև լիցենզավորող մարմին) տրվող լիցենզիաներ (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար օրենքով և լիցենզավորման կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզավորող մարմին ներկայացնելու պայմանները:
(1-ին կետը փոփ. 14.07.16 N 731-Ն)
2. Լիցենզավորման հայտերն էլեկտրոնային կարգով կարող են ներկայացվել հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses:
3. Հայտատուն լիցենզավորող մարմին է ուղարկում համապատասխան լիցենզիա ստանալու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով: Լիցենզիա ստանալու (նաև վերաձևակերպելու) համար հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրված լինելու մասին տեղեկատվությունը լիցենզավորող մարմնի կողմից ճշտվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման միջոցով` պետական միասնական գանձապետական համակարգում:
4. Լիցենզիա ստանալու մասին հայտը համարվում է ընդունված՝ լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից: Տվյալ մարմնում լիցենզիա ստանալու մասին հայտը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ՝ նույն աշխատանքային օրվա ընթացքում, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն հայտի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
5. Լիցենզավորող մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և համապատասխան լիցենզավորման կարգով սահմանված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված հայտին:
6. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացումն ստանալու դեպքում հայտատուն կարող է օրենքով նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկել ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները):
(6-րդ կետը փոփ. 09.01.14 N 11-Ն)
7. Լիցենզիա ստանալու մասին հայտը մուտքագրվելուց հետո 7 օրվա ընթացքում, եթե ներկայացված փաստաթղթերը և (կամ) նյութերը թերի չեն, լիցենզավորող մարմինն այն էլեկտրոնային հասցեին և (կամ) հեռախոսահամարին, որը նշված է հայտում, տեղեկացնում է փաստաթղթերում և (կամ) նյութերում նշված տեղեկատվության (լիցենզավորման պարտադիր պահանջներ) հավաստիության ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ նշելով այցի ամիսը, ամսաթիվը և հնարավոր ժամը: Սույն կետում նշված տեղեկացումն ուղարկվում է, եթե նման ուսումնասիրության անհրաժեշտություն նախատեսված է օրենքով և (կամ) լիցենզավորման կարգով:
8. Լիցենզավորման հանձնաժողովում հարցերի քննարկման մասին հրավերն ուղարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում` այն ուղարկելով հայտում նշված էլեկտրոնային հասցեին, և (կամ) դրա մասին տեղեկացվում է հայտում նշված հեռախոսահամարով:
9. Եթե ներկայացված փաստաթղթերը և (կամ) նյութերը թերի են, ապա լիցենզավորող մարմինը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված տեղեկացումը կատարում է ուղղված փաստաթղթերը և (կամ) նյութերն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում:
10. Հայտատուն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է ի լրումն ներկայացված հայտի` իրեն արդեն իսկ տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման կամ լիցենզիա ստանալու մասին հայտի բավարարման դեպքում դրա մասին հայտատուին տեղեկացնում է այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է հայտում: Հայտատուն լիցենզիայի ընթացքին կարող է ծանոթանալ իրեն տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
12. Օրենքով սահմանված դեպքերում լիցենզիայի վերաձևակերպման կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման համար լիցենզավորված անձը ներկայացնում է հայտ (այսուհետ` լիցենզիայի վերաձևակերպման հայտ)` սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով:
13. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման հայտի բավարարման դեպքում դրա մասին հայտատուին տեղեկացնում է այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է հայտում:
14. Լիցենզիայի վերաձևակերպման հայտի մերժման հիմքերի առկայության դեպքում իրականացվում է քննարկում` լսումների կարգով, որի մասին լիազոր մարմինը պատշաճ կերպով տեղեկացնում է հայտատուին:
15. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված տեղեկությունն ստանալուց հետո հայտատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում վերաձևակերպման ենթակա լիցենզիայի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները: Հայտատուի հայեցողությամբ՝ վերաձևակերպման ենթակա լիցենզիայի բնօրինակը կարող է ներկայացվել նաև լիցենզիայի վերաձևակերպման հայտը ներկայացնելուն զուգընթաց:
16. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպված բնօրինակն ստանալու համար հայտատուին տեղեկացնում է այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է հայտում: Հայտատուն լիցենզիայի վերաձևակերպման հայտի ընթացքին կարող է ծանոթանալ իրեն տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
17. Սույն կարգի 11-րդ և 16-րդ կետերով սահմանված կարգով ծանուցումն ստանալուց հետո հայտատուն լիցենզիայի (նաև` վերաձևակերպված) բնօրինակն ստանալու համար ներկայանում է լիցենզավորող մարմին:
18. Լիցենզիան հայտատուին է հանձնվում հայտին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք օրենքով կամ լիցենզավորման կարգով լիցենզավորման մարմին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում): Սույն կետով սահմանված փաստաթղթերի բնօրինակները չեն ներկայացվում լիցենզավորող մարմին, եթե լիցենզիա ստանալու կամ վերաձևակերպելու մասին հայտը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
19. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես տեղում համեմատում է հայտին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին՝ բացառությամբ պետական տուրքի վճարման անդորրագրի, իսկ լիցենզիայի վերաձևակերպման դեպքում՝ նաև ներկայացված լիցենզիայի բնօրինակի: Նշված փաստաթղթերի բնօրինակները չներկայացվելու դեպքում լիցենզիան հայտատուին չի հանձնվում:
20. Լիցենզիայի բնօրինակը հայտատուին է հանձնվում վերջինիս կողմից լիցենզիա ստանալու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտն ստորագրվելուց հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ լիցենզիա ստանալու կամ վերաձևակերպելու մասին հայտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
(20-ՐԴ կետը ԼՐԱՑ. 14.07.16 N 731-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
21. Եթե հայտատուն լիցենզիա ստանալու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը բավարարվելու վերաբերյալ ծանուցվելուց հետո 20 օրվա ընթացքում լիցենզիան ստանալու համար չի ներկայանում լիցենզավորող մարմին, ապա էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված փաստաթղթերը և (կամ) նյութերը համարվում են օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող, իսկ լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն կետի պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ լիցենզիա ստանալու կամ վերաձևակերպելու մասին հայտը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
22. Լիցենզավորող մարմնի լիցենզիաները տալու նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի 21-րդ կետում նշված կարգով անվավեր ճանաչման ենթակա հրամանների մասին ամսական կտրվածքով տեղեկատվություն է ներկայացնում լիցենզավորող մարմնի ղեկավարին:
23. Այն դեպքում, երբ հայտատուի կողմից լիցենզիա ստանալու մասին հայտը ներկայացվել է և´ էլեկտրոնային, և´ թղթային տարբերակներով, ապա լիցենզավորող մարմինը համադրում է ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային տարբերակները և սահմանված կարգով ընթացք է տալիս հայտի թղթային տարբերակին:
(հավելվածը փոփ. 09.01.14 N 11-Ն, փոփ., լրաց. 14.07.16 N 731-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
(հավելվածՆ ուժը կորցրել է 14.07.16 N 731-Ն)
|
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են օրենքով սահմանված դեպքերում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզավորող մարմին ներկայացնելու պայմանները:
2. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու մասին հայտերն էլեկտրոնային կարգով կարող են ներկայացվել հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses:
3. Հայտատուն լիցենզավորող մարմին է ուղարկում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով: Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու համար հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրված լինելու մասին տեղեկատվությունը լիցենզավորող մարմնի կողմից ճշտվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման միջոցով` պետական միասնական գանձապետական համակարգում:
4. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու հայտը համարվում է ընդունված՝ լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից: Տվյալ մարմնում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու հայտը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտի ընթացքին հայտատուն կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
5. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու համար լիցենզավորող մարմինը տեղեկացնում է հայտատուին, ինչպես նաև վերջինս հայտի ընթացքին կարող է ծանոթանալ իրեն տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ծանուցումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում հայտատուն լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու համար ներկայանում է լիցենզավորող մարմին:
7. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը հայտատուին է հանձնվում հայտին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները ներկայացվելու դեպքում (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացվելու դեպքում):
8. Լիցենզավորող մարմինը հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է հայտին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ` դրանց պատշաճ լինելու մեջ հավաստիանալու նպատակով, որից հետո փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ պետական տուրքի վճարման անդորրագրի, վերադարձվում են հայտատուին: Նշված փաստաթղթերի բնօրինակները չներկայացվելու դեպքում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը հայտատուին չի հանձնվում:
9. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը հայտատուին է հանձնվում վերջինիս կողմից լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու հայտն ստորագրվելուց հետո:
(9-ՐԴ կետը ԼՐԱՑ. 14.07.16 N 731-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
10. Եթե հայտատուն սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու համար չի ներկայանում լիցենզավորող մարմին, ապա էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները համարվում են կեղծ կամ խեղաթյուրված, իսկ լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն կետի պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու հայտը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
11. Նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի 10-րդ կետում նշված կարգով անվավեր ճանաչման ենթակա հրամանների մասին ամսական կտրվածքով տեղեկատվություն է ներկայացնում լիցենզավորող մարմնի ղեկավարին:
12. Հայտատուի կողմից լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու հայտը և´ էլեկտրոնային, և´ թղթային տարբերակներով ներկայացվելու դեպքում՝ լիցենզավորող մարմինը համադրում է ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային ու թղթային տարբերակները և սահմանված կարգով ընթացք է տալիս հայտի թղթային տարբերակին:
(հավելվածը լրաց.14.07.16 N 731-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզավորող մարմին ներկայացնելու պայմանները:
2. Լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման հայտերն էլեկտրոնային կարգով կարող են ներկայացվել հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses:
3. Հայտատուն լիցենզավորող մարմին է ուղարկում լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի գործողության դադարեցման համար, իր հայեցողությամբ, անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով:
4. Լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի գործողության դադարեցման հայտը (այսուհետ` հայտ) համարվում է ընդունված՝ լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից: Տվյալ մարմնում հայտը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտի ընթացքին հայտատուն կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
5. Նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված հայտին:
6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիցենզավորող մարմինը դրա մասին հայտատուին տեղեկացնում է այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է հայտում: Հայտատուն հայտի ընթացքին կարող է ծանոթանալ իրեն տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
7. Հայտի բավարարման դեպքում՝ սահմանված կարգով ծանուցումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում հայտատուն լիցենզավորող մարմնի որոշումն ստանալու համար ներկայանում է լիցենզավորող մարմին:
8. Լիցենզավորող մարմնի որոշումը հայտատուին է հանձնվում վերջինիս կողմից հայտն ստորագրվելուց հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
(8-ՐԴ կետը ԼՐԱՑ. 14.07.16 N 731-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
9. Եթե հայտատուն սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում լիցենզավորող մարմնի որոշումն ստանալու համար չի ներկայանում լիցենզավորող մարմին, ապա էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտը համարվում է օրենքի պահանջներին չհամապատասխանող, և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշումն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր:
10. Նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով անվավեր ճանաչման ենթակա հրամանների մասին ամսական կտրվածքով տեղեկատվություն է ներկայացնում լիցենզավորող մարմնի ղեկավարին:
11. Հայտատուի կողմից հայտը և´ էլեկտրոնային, և´ թղթային տարբերակներով ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը համադրում է ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային ու թղթային տարբերակները և սահմանված կարգով ընթացք է տալիս հայտի թղթային տարբերակին:
(հավելվածը լրաց. 14.07.16 N 731-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են լիցենզավորված անձանց կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունների (այսուհետ՝ հաշվետվություններ)՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման հետ կապված հարաբերությունները:
2. Լիցենզավորված անձինք հաշվետվությունները կարող են ներկայացնել էլեկտրոնային համակարգով հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses/reports:
3. Լիցենզավորված անձինք հաշվետվություններն էլեկտրոնային համակարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին և պարբերականությանը համապատասխան:
4. Լիցենզավորված անձը հաշվետվությունների լրացման նպատակով www.e-gov.am կայքի «Լիցենզավորված անձանց հաշվետվությունների ընդունման համակարգ» բաժնում ընտրում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, լիցենզավորված անձի տեսակը և հաշվետվության անվանումը, այնուհետև լրացնում համապատասխան տեղեկատվական դաշտերը և կցում հաշվետվությունը (XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
5. Հաշվետվությունը լիցենզավորող մարմնում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Լիցենզավորված անձը հաշվետվության ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
6. Ներկայացված հաշվետվությունների ստուգման արդյունքում սահմանված ձևերին անհամապատասխանություններ, անճշտություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում լիցենզավորող մարմինը դրա մասին հաշվետվությունը մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնում է լիցենզավորված անձին այն էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) հեռախոսահամարի միջոցով, որը նշված է էլեկտրոնային համակարգում: Տեղեկացվելուց հետո հնգօրյա ժամկետում թերությունները վերացնելու և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվետվությունը կրկին ներկայացնելու դեպքում այն համարվում է ներկայացված էլեկտրոնային համակարգով սկզբնական ներկայացման օրը:
(հավելվածը լրաց. 10.01.13 N 18-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |