Համարը 
N 192-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվը 
08.10.2018
Ստորագրող մարմինը 
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2018 թվականի N 192-Ա

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Սահմանել քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում քաղաքացիական ծառայողին ընդգրկելու պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

2018 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. հոկտեմբերի 8-ի N 192

որոշման

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում են քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում քաղաքացիական ծառայողին ընդգրկելու պահանջները:

2. Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել այն քաղաքացիական ծառայողը`

1) ով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խմբի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթախմբերի կամ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթախմբերի պաշտոն.

2) ով չի ենթարկվել կարգապահական տույժի քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու վերաբերյալ հարցերով՝ անկախ տույժը հանված կամ մարված լինելու հանգամանքից.

3) ում կատարողականի վերջին կիսամյակային գնահատականը «Ընդհանուր գնահատական» թերթիկով և անմիջական ղեկավարի նշագրով ցածր չէ 60 տոկոսից կամ վերջին հաշվետվությունը դրական է գնահատվել:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ