Համարը 
N 424-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.04.23/33(1391).1 Հոդ.582.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.04.2018
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.05.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 424-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում, «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված` «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում կառուցապատողի կողմից անհատական բնակելի տների կառուցապատման նպատակով ձեռք բերված 232 անշարժ գույքը՝ կատարված բարելավումներով հանդերձ, Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվելուց հետո դրանց նկատմամբ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) իրավունքների պետական գրանցումն ապահովելու նպատակով ամրացնել՝

1) 198 անշարժ գույքը՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) 34 անշարժ գույքը՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին՝

1) մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության անունից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կնքել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր, կատարել հանձնում-ընդունում, հանձնման-ընդունման արձանագրությունների օրինակները և ամփոփ տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետի համաձայն կնքված պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հետ իրականացնել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը.

4) համաձայն սույն կետի 3-րդ ենթակետի՝ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հետ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը մեկնարկելուց հետո, եռամսյա պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն նվիրատվության պայմանագրերի կնքման, ինչպես նաև այդ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացի վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 25.10.18 N 1192-Ն)

3. Սահմանել, որ՝

1) ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետական տուրքի գծով փոխանցված և չօգտագործված 23,360.0 հազ. դրամը՝ ծրագրի շրջանակներում տեղեկատվության տրամադրման ծառայության և գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարների կատարմանն ուղղելու նպատակով, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձապետարանում բացված 900013220018 հաշվեհամարին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կնքվող առուվաճառքի պայմանագրերի, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 812-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքվող նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման համաձայն՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքված անշարժ գույքերի առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները կատարվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված միջոցների հաշվին.

4) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը կատարվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ֆինանսավորման աղբյուրների հաշվին, իսկ 2019 թվականի նոյեմբերի 1-ից հետո՝ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հաշվին.

5) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի արժեքի հաշվարկն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 812-Ա որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հիմք ընդունելով շինության ավարտվածության աստիճանը` տոկոսային արտահայտությամբ:

(3-րդ կետը փոփ. 25.10.18 N 1192-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացված կանխավճարից, սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա, հաշվանցել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված անշարժ գույքերի արժեքները:

5. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կնքվող առուվաճառքի պայմանագրերի, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 812-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքվող նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2018 թվականին հատկացնել 1,644.0 հազ. դրամ (որից՝ առաջին կիսամյակում՝ 1,368.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 1,548.0 հազ. դրամ), այդ թվում՝

ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` առաջին կիսամյակում՝ 990.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 654.0 հազ. դրամ (որից՝ առաջին կիսամյակում՝ 378.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 558.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2018 թվականին հատկացնել 238.0 հազ. դրամ (որից՝ առաջին կիսամյակում՝ 224.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 238.0 հազ. դրամ), այդ թվում՝

ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` առաջին կիսամյակում՝ 170.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 68.0 հազ. դրամ (որից՝ առաջին կիսամյակում՝ 54.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 68.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:

6. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 424-Ն որոշման

(հավելվածը փոփ. 25.10.18 N 1192-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 424-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 424-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 424-Ն որոշման