Համարը 
թիվ 09-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.218
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.10.2018
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 09-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Աշխատողների թվաքանակի, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի ««Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական), «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 30-Ն, 31-Ն և 32-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 09-Ն որոշման

 

ՁԵՎ 1-Ա

(տարեկան)

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ

ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

20  թ. __________________ (տարեկան)

Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող փետրվարի 25-ը

Ներկայացնում է _________________________________________________________________

(լրիվ անվանումը)

Կազմակերպաիրավական տեսակը____________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը

Մարզը/ք. Երևան ____________________________________________________________

Համայնքը__________________________________________________________________

Բնակավայրը / ք. Երևանի վարչական շրջանը __________________________________

Հասցեն ____________________________________________

       

(փողոցը, շենքը, բնակարանը)

(փոստային դասիչ)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը

         

 

(լրացվում է համաձայն ՏԳՏԴ դասակարգչի)

Պետական ռեգիստրում գրանցման համարը
     
     
.
             

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

Նույնականացման ծածկագիրը

               

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

1. Աշխատողների թվաքանակը, վարձատրությունը և աշխատած ժամերը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համար

Հաշվետու տարում աշխատողների

միջին թվաքանակը (առանց կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների), մարդ

փաստացի աշխատած
ժամերի քանակը (ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը),
ժամ

աշխատավարձ և դրան հավասարեցված
այլ վճարումները, հազ. դրամ

Ա

Բ

1

2

3

Նորմալ տևողությամբ (օր / շաբաթ / դրույք)
աշխատողներ (տող 110 > տող 110.1)

110

     

որից՝ աշակերտ, փորձնակ (ստաժոր), ուսնակ, պրակտիկանտ (ինտերն)

110.1

     

Ոչ լրիվ աշխատաժամանակով (օր / շաբաթ / դրույք) աշխատողներ (ներառյալ՝ այլ կազմակերպություններից արտաքին համատեղությամբ աշխատողներ)
(տող 120 > = տող 120.1)

120

     

որից՝ աշակերտ, փորձնակ

(ստաժոր), ուսնակ,

պրակտիկանտ (ինտերն)

120.1

     

Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողներ՝ վերածած
նորմալ տևողությանը համարժեք միավորի (ՆՏՀՄ)
(տող 130 = 0, եթե տող 120 = 0)
(տող 130 < տող 120)

130

 

x

x

 

2. Աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերը

(լրացվում է սույն հաշվետվության 110 և 120 տողերի աշխատողների համար)

 

2.1. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

հազար դրամ

Ա

Բ

1

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ
(տող 210 = տող 210.1+ 210.2+ 210.3 + 210.4)
(տող 210 = տող 110 սյուն 3 + տող 120 սյուն 3)

210

 

այդ թվում՝

1. Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար
(տող 210.1 > = տող 210.1.1 + 210.1.2 + 210.1.3)

210.1

 

որից՝ վարձատրություն ըստ տարիֆային և պաշտոնեական դրույքաչափերի, գործարքային վարձաչափերի կամ ստացված հասույթից` տոկոսով, շահույթից` բաժնեմասով հաշվարկած աշխատավարձ

210.1.1

 

բնաիրային վարձատրության կարգով արտադրության մեջ զբաղված աշխատողներին տրվող ապրանքի կամ մթերքի արժեք

210.1.2

 

հավելավճարներ, լրավճարներ, հատուցման վճարներ, կանոնավոր տրվող պարգևատրումներ

210.1.3

 

2. Վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար

(չներառե'լ գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր անաշխատունակության գումարները՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ)

(տող 210.2 > = տող 210.2.1)

210.2

 

որից՝ վճարումներ ամենամյա և նպատակային արձակուրդների (բացի չօգտագործած արձակուրդի համար վճարվող հատուցման)

210.2.1

 

3. Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ (ներառյալ` չօգտագործած արձակուրդի համար վճարվող հատուցումը)

210.3

 

4. Սննդի, կացարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարներ

(կանոնավոր անհատույց տրվող վճարներ)

(տող 210.4 > = տող 210.4.1)

210.4

 

որից՝ դրամական և ոչ դրամական (կտրոնների տեսքով` ճաշարանում, բուֆետում, սննդի այլ կետերում) աշխատողին կանոնավոր տրվող վճարներ՝ սննդի, կացարանի, բնակվարձի և կոմունալ ծառայությունների համար, անհատույց տրված համազգեստի արժեք (բացի հատուկ համազգեստի) և այլն

210.4.1

 

2.2. Այլ ծախսեր

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

հազար դրամ

Ա

Բ

1

5. Ծախսեր` ուղղված աշխատողների կացարանով ապահովմանը
(տող 220 > = տող 220.1)

220

 

որից՝ կացարանի շինարարության կամ ձեռքբերման նպատակով աշխատողին տրամադրված փոխառնական դրամական միջոցների մարման կարգով վճարված գումարներ

220.1

 

6. Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալական պաշտպանությանը (տող 230 = տող 230.1 + 230.2 + 230.3 + 230.4 + 230.5)

230

 

այդ թվում՝

գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր անաշխատունակության գումարներ՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ

230.1

 

արձակման նպաստ, աշխատողի մահվան, դժբախտ պատահարի, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի համար տրվող հատուցման գումարներ

230.2

 

առողջության ապահովագրական վճարներ` գործատուի միջոցների հաշվին

(չներառե'լ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ապահովագրական վճարները)

230.3

 

կենսաթոշակային, կյանքի կամ այլ կամավոր ապահովագրական վճարներ (կամավոր ապահովագրության պայմանագրերի հիման վրա)` գործատուի միջոցների հաշվին

230.4

 

սոցիալական բնույթի այլ վճարներ` նյութական օգնություն ընտանեկան իրադարձությունների հետ կապված՝ ամուսնություն, երեխայի ծնունդ, աշխատողի և նրա ընտանիքի անդամի բուժում, վիրահատություն, դեղորայքի ձեռք բերում, հարազատի մահ և այլն

230.5

 

7. Ծախսեր` ուղղված աշխատողների մասնագիտական ուսուցմանը, վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը (ներառյալ՝ մասնագիտական ուսուցման նպատակով կատարված գործուղման ծախսեր)

240

 

8. Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալ - մշակութային սպասարկմանը

(չներառե'լ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող վճարները)

250

 

9. Աշխատողի վրա կատարված այլ ծախսեր՝ չներառված այլ խմբերում (հատուկ համազգեստի և կոշիկի արժեք, երթևեկության, ուղերթի արժեք, գործուղման ծախսեր՝ բացի մասնագիտական ուսուցման նպատակով կատարված գործուղման ծախսերի, և այլն)
(տող 260 > = տող 260.1)

260

 

որից՝ սոցիալական վճարներ (պարտադիր կուտակային կենսաթոշակային)՝ փոխանցված գործատուի միջոցների հաշվին՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողների համար (ամսական 3 000 դրամսահմանված ՀՀ օրենսդրությամբ

260.1

 

10. ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող 210 + 220 + 230 + 240 + 250 + 260)

270

 

3. Կազմակերպության հիմնադիրները (մասնակիցները)

 

Պետություն, համայնք

310

 

Իրավաբանական անձ

320

 

Քաղաքացի

330

 

Օտարերկրյա մասնակից (պետություն, համայնք, իրավաբանական անձ, քաղաքացի)

340

 

(որևէ մեկը նշել √)

 

Ղեկավար՝

__________________________  

____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ

__________________________  

_____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

 «___» _______ 20___թ.

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրի համաձայն վարձու աշխատողները` անկախ անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետից և աշխատաժամանակի ռեժիմից (տե՛ս ՀՀ ՎՊԽ 2018թ. -Ն որոշման -րդ կետով հաստատված հավելվածի` «Աշխատողների թվաքանակի, աշխատած ժամերի և աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին Ձև թիվ 1-Ա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի» (այսուհետ` Հրահանգ), 11-12-րդ կետերը) և չեն ներառվում Հրահանգի 13-րդ կետում նշված աշխատողները:

2. Փաստացի գործունեության հիմնական տեսակը լրացվում է Հրահանգի I -ին բաժնի 6-րդ կետին համապատասխան:

3. Հաշվետվական ձևի դիմային էջում «Պետական ռեգիստրում գրանցման համարը», «Նույնականացման ծածկագիրը», «Հարկ վճարողի հաշվառման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի:

4. Հաշվետվական ձևի Բաժին 1.-ը լրացվում է.

1) Սյուն 1 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի 11 - 14-րդ և 16-րդ կետերին համապատասխան:

2) Սյուն 1 տող 130-ը լրացնել Հրահանգի 15-րդ կետին համապատասխան:

3) Սյուն 2 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի IV -րդ բաժնի 18 - 21-րդ կետերին համապատասխան:

4) Սյուն 3 տող 110, 110.1, 120, 120.1-ը լրացնել Հրահանգի V -րդ բաժնի 22 - 31-րդ կետերին համապատասխան:

5. Հաշվետվական ձևի Բաժին 2.-ի 2.1 ենթաբաժինը լրացվում է.

1) Տող 210-ը լրացնել Հրահանգի V -րդ բաժնի 27-31-րդ կետերին համապատասխան:

2) Տող 210.1-ը լրացնել 27-րդ կետին համապատասխան:

3) Տող 210.2-ը լրացնել 28-րդ կետին համապատասխան:

4) Տող 210.3-ը լրացնել 29-րդ կետին համապատասխան:

5) Տող 210.4-ը լրացնել 30-րդ կետին համապատասխան:

6. Հաշվետվական ձևի Բաժին 2.-ի 2.2 ենթաբաժինը լրացվում է.

1) Տող 220-ը լրացնել Հրահանգի VI -րդ բաժնի 36-րդ կետին համապատասխան:

2) Տող 230-ը լրացնել Հրահանգի 37-րդ կետին համապատասխան:

3) Տող 230.1-ը լրացնել 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան:

4) Տող 230.2-ը լրացնել 37-րդ կետի 2-3-րդ ենթակետերին համապատասխան:

5) Տող 230.3- 230.4-ը լրացնել 37-րդ կետի 4 -րդ ենթակետին համապատասխան:

6) Տող 230.5-ը լրացնել 37-րդ կետի 5-10 -րդ ենթակետերին համապատասխան:

7) Տող 240-ը լրացնել Հրահանգի 38-րդ կետին համապատասխան:

8) Տող 250-ը լրացնել Հրահանգի 39-րդ կետին համապատասխան:

9) Տող 260-ը լրացնել Հրահանգի 40-րդ կետին համապատասխան:

10) Տող 270-ը լրացնել Հրահանգի 36 - 41-րդ կետերին համապատասխան:

7. Հաշվետվական ձևի Բաժին 3.-ի տող 310-340-ում նշում կատարվում է.

1) այն հիմնադրի (մասնակցի) դիմաց, ով կանոնադրական կապիտալում ունի 50%-ից ավելի մասնաբաժին. իսկ հիմնադիրների մասնաբաժինների հավասարության դեպքում՝ ում մասնաբաժինը կլինի առավելագույնը.

2) պետական / համայնքային և իրավաբանական անձ / քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում՝ պետական / համայնքային հիմնադրի (մասնակցի) դիմաց

3) պետական / համայնքային և օտարերկրյա բաժնեմասերի հավասարության դեպքում՝ պետական / համայնքային հիմնադրի (մասնակցի) դիմաց.

4) օտարերկրյա և իրավաբանական անձ / քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում՝ օտարերկրյա հիմնադրի (մասնակցի) դիմաց.

5) իրավաբանական անձ / քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում՝ իրավաբանական անձի (մասնակցի) դիմաց:

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 09 -Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ, ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ)

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված գործատուները (այսուհետ` սույն հրահանգի իմաստով` նաև կազմակերպությունները)` իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 26-ի 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը լրացվում է հաշվետու տարում միջինը տասը և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների կողմից.

1) Հաշվետվային ձևում պարունակվող տվյալներն (տեղեկությունները) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով.

2) Հաշվետվային ձևի տվյալները լրացվում են վիճակագրական տվյալներ տրամադրողների (այսուհետ՝ ռեսպոնդենտներ) կողմից՝ ինքնուրույնաբար, բացառությամբ մգեցված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Վիճակագրական կոմիտեի աշխատակիցների կողմից.

3) Հաշվետվային ձևը լրացվում է հաշվետու տարվա տվյալների հիման վրա.

4) Հաշվետվային ձևը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են ռեսպոնդենտները՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տե՛ս http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

7. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

8. Սույն հրահանգի կետ 1-ում նշված հաշվետվության էլեկտրոնային ձևը հասանելի է Հայաստանի Հանրապետոթյան վիճակագրական կոմիտեի կայքում:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Սույն հաշվետվության հիմքում դրված մեթոդաբանության պահանջների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության ավելացված արժեքի ընդհանուր ծավալում ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Վերջինիս որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրիչ չափանիշներով:

10. Հաշվետվությունը կազմված է երեք բաժիններից. Աշխատողների թվաքանակը, վարձատրությունը և աշխատած ժամերը (բաժին 1), Աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերը (բաժին 2), Կազմակերպության հիմնադիրները (մասնակիցները) (բաժին 3):

 

III. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

11. Աշխատողների թվաքանակում  ներառվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրի համաձայն վարձու աշխատողները՝ անկախ.

1) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետից (անժամկետ և որոշակի ժամկետով)՝ սահմանված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներով.

2) աշխատաժամանակի ռեժիմից՝ նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ՝ սահմանված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 11-րդ կետով և 139 - 143-րդ հոդվածներով: Աշխատաժամանակի գումարային հաշվարկի ռեժիմով աշխատողները նույնացվում են նորմալ տևողությամբ աշխատողների հետ:

12. Սույն հրահանգի իմաստով աշխատողների թվաքանակում ներառվում են նաև աշխատողների հետևյալ խմբերը.

1) նպատակային արձակուրդում գտնվող այն աշխատողները, հօգուտ որոնց գործատուն հաշվետու տարում կատարել է որոշակի ծախսեր՝ պարգևատրում տարվա աշխատանքի արդյունքների համար, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող աշխատողներին մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար փոխանցված սոցիալական վճար՝ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ ենթակետի, սոցիալական պաշտպանությանն ուղղված որևէ ծախս, օրինակ՝ ապահովագրական վճար և այլն: Նպատակային արձակուրդում գտնվող աշխատողների ցանկը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով.

2) պայմանագրային հիմունքներով որպես աշակերտ, փորձնակ (ստաժոր), ուսնակ, պրակտիկանտ (ինտերն) ձևակերպված աշխատողները, ովքեր ունեն պարտականությունների որոշակի շրջանակ, մասնակցում են ապրանքների արտադրության կամ ծառայությունների տրամադրման գործընթացին և ստանում են աշխատավարձ կամ կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տե՛ս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 201.1-րդ հոդվածը).

3) վաճառքի գծով ներկայացուցիչները, ովքեր համարվում են տվյալ կազմակերպության աշխատող և ի լրումն կոմիսիոն վարձատրության, ստանում են նաև լրացուցիչ վարձատրություն (տե՛ս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 792-րդ հոդվածը).

4) զբաղվածության պետական կամ մասնավոր գործակալությունների և ժամանակավոր վարձու աշխատուժ տրամադրող կազմակերպությունների կողմից աշխատանքի ներգրավվածները, եթե տվյալ կազմակերպությունում աշխատում են պայմանագրային հիմունքներով և աշխատավարձը ստանում են տվյալ կազմակերպությունից.

5) այլ կազմակերպություններից ժամանակավորապես աշխատանքի ներգրավվածները, եթե նրանց աշխատավարձը հիմնական աշխատավայրում չի պահպանվում.

6) կազմակերպության սահմաններից դուրս աշխատողները, այդ թվում՝ հեռահար, եթե նրանք աշխատավարձը ստանում են տվյալ կազմակերպությունից.

7) տվյալ կազմակերպության գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող աշխատողները.

8) տնաշխատները՝ սահմանված (տե՛ս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածը).

9) հանրապետության տարածքում գործող և օտարերկրյա հիմնադիր ունեցող կազմակերպություններում պայմանագրով աշխատող օտարերկրացիները, ովքեր վարձատրվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) մինչև դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը նախնական կալանքի տակ գտնվողները:

13. Աշխատողների թվաքանակի մեջ չեն ներառվում.

1) կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարողները: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է կապալային կամ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագիր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ.

2) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված նպատակային արձակուրդում գտնվող այն աշխատողները, հօգուտ որոնց գործատուն հաշվետու տարում ոչ մի ծախս չի կատարել (տե՛ս սույն հրահանգի 12-րդ կետի 1)-ին ենթակետը).

3) զբաղվածության գործակալությունների և ժամանակավոր վարձու աշխատուժ տրամադրող կազմակերպությունների կողմից աշխատանքի ներգրավվածները, եթե աշխատավարձը չեն ստանում տվյալ կազմակերպությունից.

4) այլ կազմակերպություն աշխատանքի գործուղվածները, եթե տվյալ աշխատավայրում այդ աշխատողների աշխատավարձը չի պահպանվում.

5) տվյալ կազմակերպությունում չաշխատող, բայց դրա գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք.

6) վաճառքի գծով ներկայացուցիչները, ովքեր ստանում են կոմիսիոն վարձատրություն, բայց չեն համարվում կազմակերպության աշխատող.

7) առանց վարձատրության կամավորությամբ աշխատանք կատարողները.

8) այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկվածները.

9) ժամկետային պարտադիր զինծառայության զորակոչված աշխատողները (տե՛ս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը):

14. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների ամսական թվաքանակների հանրագումարը բաժանելով 12-ի (տարվա ամիսների թվին)՝ անկախ աշխատաժամանակի ռեժիմից՝ նորմալ կամ ոչ լրիվ (օր / շաբաթ / դրույք) տևողությամբ և կազմակերպության աշխատած ամիսների թվից: Նույն կերպ հաշվվում է սույն հրահանգի 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշակերտների, փորձնակների (ստաժոր), ուսնակների, պրակտիկանտների (ինտերն) թվաքանակը.

1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվարկելիս, հաշվետվության ձևում թվաքանակը լրացվում է ամբողջ թվից հետո տասնորդական նիշով:

2) Օրինակ 1. Կազմակերպությունն աշխատել է ողջ տարվա ընթացքում` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

 

Աշխատողներ

Աշխատողների թվաքանակն ըստ հաշվետու տարվա ամիսների, մարդ

Ընդամենը, մարդ

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

I - XII

Միջին տարեկան

ա.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

Նորմալ տևողությամբ

500

496

500

515

530

518

560

570

565

570

580

600

6 504

542.0

որից` աշակերտ, ուսնակ

0

0

0

0

0

0

0

2

2

2

0

0

6

0.5

Ոչ լրիվ աշխատաժամանակով

18

16

18

32

35

30

30

32

35

28

22

20

316

26.3

որից` աշակերտ, ուսնակ

0

0

0

0

1

1

1

2

2

1

1

2

11

0.9

ա. սյուն 13 տող 1 = սյուն 1-ից 12-ի հանրագումար՝ 6 504 մարդ (նորմալ տևողությամբ աշխատողների տարեկան թվաքանակ): Նույն կարգով հաշվվում են սյուն 13-ի 2 - 4 տողերը.

բ. սյուն 14 տող 1 = 6 504 / 12 (ամիս) = 542.0 մարդ (նորմալ տևողությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակ): Նույն կարգով հաշվվում են սյուն 14-ի 2 - 4 տողերը:

 

3) Օրինակ 2. Աշխատանքի սեզոնային բնույթ ունեցող կազմակերպությունը սկսել է աշխատել ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:

 

Աշխատողներ

Աշխատողների թվաքանակն ըստ հաշվետու տարվա ամիսների, մարդ

Ընդամենը, մարդ

     

IV

V

VI

VII

VIII

       

I - XII

Միջին տարեկան

ա.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

Նորմալ տևողությամբ

     

515

530

518

560

570

       

2 693

224.4

որից` փորձնակ

     

0

0

0

0

2

       

2

0.2

Ոչ լրիվ աշխատաժամանակով

     

32

35

30

30

32

       

159

13.3

որից` փորձնակ

     

0

0

0

0

2

       

2

0.2

Հաշվարկի օրինակ՝ նորմալ տևողությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակը կկազմի 224.4 մարդ [2 693 / 12 կամ (515 + 530 + 518+ 560+ 570) / 12]:

 

15. Ոչ լրիվ աշխատաժամանակով (օր / շաբաթ / դրույք) աշխատողների թվաքանակը՝ վերածած նորմալ տևողությանը համարժեք միավորի (այսուհետ՝ ՆՏՀՄ) հաշվարկման համար.

1) հաշվվում է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների փաստացի աշխատած ժամերի տարեկան հանրագումարը՝ ՈԼԱԺՀ-ն (տե՛ս օրինակ 3-ի սյուն 13-ը): Փաստացի աշխատած տարեկան ժամերը հաշվարկելիս, առաջարկվում է օգտագործել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվարկի համար ամսական պարբերականությամբ ներկայացված տեղեկատվությունը:

2) ՈԼԱԺՀ-ն բաժանվում է 2 080-ի (8 ժամ x 5 աշխ. օր x 52 շաբաթ), որը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում նորմալ աշխատաժամանակով մեկ աշխատողի տարվա ընթացքում աշխատած ժամերի պայմանական քանակն է.

3) Նույն կերպ հաշվվում է ոչ լրիվ աշխատաժամանակով աշակերտների, ուսնակների, փորձնակների ՆՏՀՄ-ն.

4) Նույն կերպ՝ ՈԼԱԺՀ-ն բաժանվում է 2 080-ի, եթե կազմակերպությունն աշխատել է ոչ լրիվ տարի (տե՛ս օրինակ 2-ը).

5) ՆՏՀՄհաշվետվության մեջ լրացվում է ամբողջ թվից հետո տասնորդական նիշով.

6) Օրինակ 3. Կազմակերպությունն աշխատել է ողջ տարվա ընթացքում` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

 

Աշխատողներ

Փաստացի աշխատած ժամերն ըստ ամիսների, մարդ- ժամ

Ընդամենը, մարդ - ժամ
ՈԼԱԺՀ

Ընդամենը, ՆՏՀՄ
(սյ. 13 /
2 080)

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

I - XII

Միջին տարեկան

ա.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

Ոչ լրիվ աշխատա-ժամանակով

1 620

1 512

1 764

3 136

3 430

2 850

2 835

3 024

3 308

2 646

2 079

1 890

30 094

14.5

որից` աշակերտ

       

98

95

95

189

189

95

95

189

1 044

0.5

 

ա. սյուն 13 տող 1 = սյուն 1-ից 12-ի հանրագումար՝ 30 094 (ոչ լրիվ օր աշխատողների տարեկան մարդ-ժամ)

բ. սյուն 14 տող 1 = 30 094 / 2 080 (ժամ) = 14,5 (ընդամենը ոչ լրիվ օր աշխատողների ՆՏՀՄ)

գ. սյուն 13 տող 2 = սյուն 5-ից 12-ի հանրագումար՝ 1 044 (ոչ լրիվ օր աշխատող աշակերտների տարեկան մարդ-ժամ)

դ. սյուն 14 տող 2 = 1 044 / 2 080 (ժամ) = 0.5 (ոչ լրիվ օր աշխատող աշակերտների ՆՏՀՄ):

 

16. Տնաշխատների հաշվարկային թվաքանակը որոշվում է հաշվետու ամսում նրանց փաստացի հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարը բաժանելով հաշվետու ամսում հիմնական գործունեության մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձի վրա:

17. «Աշխատողների թվաքանակի, վարձատրության, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին» Ձև 1-Ա (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Ձև 1-Ա հաշվետվության) առանցքային մեթոդաբանական հիմքը Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի գնի միջազգային դասակարգումն է (այսուհետ՝ ԱՄԿ դասակարգում), «Աշխատանքի գնի տեղեկատվության սահմանման և փոխանցման մասին» ԵՄ հանձնաժողովի թիվ 1737/2005 կանոնակարգը (այսուհետ՝ ԵՄ կանոնակարգ) և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը:

1) ԵՄ կանոնակարգի դրույթների պահանջներից ելնելով՝ կազմակերպության աշխատողների թվաքանակից առանձնացվում են երեք հիմնական կատեգորիաներ.

ա. նորմալ տևողությամբ աշխատողներ.

բ. ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողներ.

գ. աշակերտ, փորձնակ (ստաժոր), ուսնակ, պրակտիկանտ (ինտերն)՝ ձևակերպված պայմանագրային հիմունքներով:

2) Ըստ այդմ՝ Ձև 1-Ա հաշվետվության լրացման համար մի շարք ցուցանիշներ տարբերակվում են ըստ աշխատողների վերոնշյալ կատեգորիաների:

 

IV. ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ

 

18. Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ (տե՛ս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 137-րդ հոդվածը):

19. Աշխատաժամանակը ներառում է.

1) փաստացի աշխատած ժամանակահատվածը, հերթապահությունը աշխատավայրում կամ տանը.

2) գործուղման ժամանակահատվածը.

3) աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամակահատվածը.

4) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները՝ լրացուցիչ, հատուկ.

5) պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը.

6) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը.

7) օրենքով սահմանված կարգով աշխատողին աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը, եթե աշխատանքի չթույլատրված աշխատողին թույլատրվում է մնալ աշխատավայրում՝ պահպանելով աշխատավայրում սահմանված կարգը.

8) պարապուրդի ժամանակահատվածը.

9) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ:

20. Աշխատաժամանակում չեն ներառվում.

1) գործատուի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածը.

2) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու և ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածները.

3) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

4) հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը, օրենքով ոչ աշխատանքային օրերը, արձակուրդը: Նշված ժամանակահատվածները կարող են ներառվել աշխատաժամանակում, եթե աշխատողն այդ օրերին կատարում է աշխատանք՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

5) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ:

21. Հաշվետու տարում փաստացի աշխատած ժամերի ընդհանուր քանակը հաշվետու տարվա ամիսների ժամերի հանրագումարն է: Փաստացի աշխատած տարեկան ժամերը հաշվարկելիս, առաջարկվում է օգտագործել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվարկի համար ամսական պարբերականությամբ ներկայացված տեղեկատվությունը: Հաշվետվային ձևում փաստացի աշխատած ժամերի քանակը լրացվում է՝ տարբերակված ըստ աշխատողների աշխատաժամանակի ռեժիմի՝ նորմալ տևողությամբ (ներառյալ՝ արտաժամյա՜ աշխատողների, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների, որոնցից յուրաքանչյուրն առանձնացվում է աշակերտ / փորձնակ (ստաժոր), ուսնակ, պրակտիկանտ (ինտերն) կատեգորիայի:

 

V. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

22. Աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները ներառում են կազմակերպության աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքի դիմաց հաշվարկված աշխատավարձը, պարգևատրումները, հատուցումները, հավելավճարները, լրավճարները և այլն (տե՛ս սույն հրահանգի 27-30-րդ կետերը): Այն ներառում է.

1) աշխատավարձի բոլոր տեսակները` հաշվարկած դրամական կամ բնաիրային արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից), ներառյալ չաշխատած ժամանակահատվածի համար հաշվարկած դրամական գումարները` ամենամյա և լրացուցիչ արձակուրդ, տոն օրեր և այլն.

2) այլ կազմակերպություններից արտաքին համատեղությամբ աշխատողների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները:

23. Հաշվետվությունը լրացնելիս ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում վճարման համար հաշվարկված գումարները՝ համախառն տեսքով, առանց եկամտային հարկը և այլ պարտադիր վճարները (արհմիութենական անդամավճար, դրոշմանիշային վճար, սոցիալական վճար (պարտադիր կուտակային կենսաթոշակային)) հանելու` համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողների համար իրականացվել է աշխատավարձի հաշվարկ:

24. Հաշվետու ամսում ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) արձակուրդների համար հաշվարկած գումարները ցույց են տրվում միայն այն օրերի գումարի չափով, որոնք բաժին են ընկել տվյալ ամսին: Համապատասխանաբար, հաջորդ ամսին ընկնող օրերի համար գումարը ներառվում է հաջորդ ամսվա հաշվետվության մեջ:

25. Բնաիրային (ապրանքների, ծառայությունների տեսքով) ձևով վճարումները հաշվարկվում են.

1) սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` վարձատրությանը նախորդող ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` ապրանքների ինքնարժեքը,

2) ոչ սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռք բերման գները:

26. Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մեջ ներառվում են.

1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրություն` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ, հատուցման վճարներ.

2) վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում.

3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ.

4) սննդի, կացարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարներ:

27. Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար.

1) աշխատավարձ ըստ տարիֆային և պաշտոնեական դրույքաչափերի.

2) աշխատավարձ ըստ գործարքային վարձաչափերի, կամ հասույթից` տոկոսով, շահույթից` բաժնեմասով հաշվարկած աշխատավարձ.

3) բնաիրային վարձատրության կարգով արտադրության մեջ զբաղված աշխատողներին տրվող ապրանքի կամ մթերքի արժեքը` կիրառելով համապատասխան գներ (հաշվարկը` համաձայն սույն հրահանգի 25-րդ կետի).

4) աշխատավարձի լրիվ պահպանմամբ ծառայողական գործուղուման մեջ գտնվողների և պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքից բացակայողների վարձատրություն.

5) մասնագիտական վերապատրաստման, որակավորման բարձրացման նպատակով գործուղված աշխատողներին ուսուցանելու ընթացքում տրվող վարձատրություն.

6) թերթերի, ամսագրերի խմբագրությունների և զանգվածային լրատվության այլ միջոցների աշխատողների հոնորարներ.

7) այլ կազմակերպություններից աշխատանքի տեղավորված աշխատողների վարձատրության դրույքաչափերի միջև եղած տարբերությունը.

8) պաշտոնեական դրույքաչափերի տարբերությունը` ժամանակավոր փոխարինման դեպքում.

9) թանկացումների հետ կապված աշխատավարձի ինդեքսավորման գումարներ, հատուցումներ, տույժեր` աշխատավարձի ժամկետանց վճարման յուրաքանչյուր օրվա համար.

10) հատուցման վճարներ, կապված աշխատանքի ռեժիմի և աշխատանքային պայմանների հետ.

ա. հավելավճարներ` լեռնային և բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար.

բ. հավելավճարներ, լրավճարներ` վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու համար.

գ. հավելավճարներ` արտաժամյա աշխատանքի համար,

դ. հավելավճարներ` տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող կամ դաշտային պայմաններում կատարվող աշխատանքների համար.

ե. լրավճարներ` բազմահերթ գրաֆիկով աշխատելու համար.

զ. լրավճարներ` գիշերային աշխատանքի համար.

է. վճարներ` ոչ աշխատանքային օրերին աշխատելու համար.

ը. հերթափոխային աշխատանք կատարելիս տարիֆային դրույքաչափով վճարվող գումարներ` կազմակերպության հավաքման կայանի գտնվելու վայրից մինչև աշխատանքի վայր մեկնել-վերադառնալու վրա ծախսված օրերի (գրաֆիկով նախատեսված) համար.

11) պարգևատրումներ, այլ հավելավճարներ, լրավճարներ (բացի միանվագ տրվող պարգևատրումների).

ա. խթանող հավելավճարներ ու լրավճարներ սահմանված պաշտոնեական դրույքաչափերի նկատմամբ` մասնագիտական հմտությունների, մասնագիտությունների և պաշտոնների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության, օտար լեզվի իմացության, գիտական աստիճանի, որակավորման կարգի, դասային և հատուկ կոչման, դիվանագիտական աստիճանի, հատուկ պայմաններում պետական ծառայության համար.

բ. քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարներ` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում.

գ. կանոնավոր բնույթ կրող պարգևատրումներ (նաև` բնաիրային), անկախ վճարման աղբյուրից (օրինակ` ծառայողական գործունեության արդյունքներով քաղաքացիական ծառայողին տրվող կիսամյակային պարգևատրումները և այլն).

դ. հավելավճարներ, լրավճարներ` կազմակերպության աշխատողների մասնագիտական պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքներում ներգրավված աշխատողների համար:

28. Վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար.

1) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) արձակուրդների վճարումներ (բացի աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցման (փոխհատուցման).

2) արտոնյալ ժամերի համար վարձատրություն (օրինակ՝ դեռահասներին, I և II խմբի հաշմանդամություն ունեցողներին, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնելու ժամանակահատվածը, երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը).

3) պետական կամ հասարակական պարտականություններ կատարող աշխատողների հիմնական աշխատավայրում պահպանված աշխատավարձը.

4) աշխատողների առողջության ստուգման օրերի (եթե պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով), աշխատող դոնորների արյուն կամ դրա բաղադրիչները հանձնելու և դրանից հետո հանգստյան օրերի համար տրվող վարձատրություն` նախատեսված օրենսդրությամբ.

5) պարապուրդի ժամանակ վճարում, այդ թվում նաև նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.

6) օրինական գործադուլին մասնակցող աշխատողների վճարում.

7) աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատաժամանակով (օր / շաբաթ / դրույք) աշխատողներին չաշխատած ժամանակահատվածի համար վճարված գումարներ.

8) լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարում:

29. Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ.

1) միանվագ տրվող դրամական պարգևատրում աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար՝ անկախ վճարման աղբյուրից.

2) տարեկան պարգևատրում երկարամյա ծառայության, հատուկ առաջադրանքների կատարման համար.

3) պարգևատրում տարվա աշխատանքի արդյունքների համար.

4) աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը).

5) ամենամյա արձակուրդի ժամանակ տրվող լրացուցիչ վճար` օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) աշխատողներին, որպես խրախուսանք, անվճար տրված բաժնետոմսերի արժեք.

7) միանվագ այլ խրախուսական վճարներ (տոնական և հոբելյանական օրերին աշխատողներին տրված հուշանվերների արժեք և այլն, բացի սոցիալական բնույթի վճարներից):

30. Սննդի, կացարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարներ.

1) տնտեսության առանձին ոլորտների աշխատողներին անվճար տրամադրված սննդամթերքի արժեք.

2) աշխատողներին տրվող դրամական և ոչ դրամական (կտրոնների տեսքով` ճաշարաններում, բուֆետներում և սննդի այլ կետերում) վճարներ սննդի համար.

3) տնտեսության առանձին ոլորտների աշխատողներին անվճար տրամադրված կացարանի, կոմունալ, սոցիալական, անհատական ծառայությունների արժեք կամ անվճար չտրամադրելու դեպքում` դրամական հատուցումների արժեք.

4) աշխատողների կացարանի, բնակվարձի և կոմունալ, սոցիալական, անհատական ծառայությունների համար կանոնավոր տրվող վճարներ.

5) աշխատողներին անհատույց` մշտական անձնական օգտագործման համար անվճար տրված համազգեստի (բացի հատուկ համազգեստի) արժեք կամ ցածր գնով դրա վաճառքի գումար.

6) աշխատողներին տրամադրվող վառելիքի արժեք:

31. Կազմակերպության աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ չեն ներառվում  Կապալային կամ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների վարձատրության գումարները:

 

VI. ԱՇԽԱՏՈՂԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

32. Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար (կետ 27),

33. Վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար (կետ 28),

34. Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ (կետ 29),

35. Սննդի, կացարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարներ, որոնք ներառվում են աշխատավարձի մեջ (կետ 30),

36. Ծախսեր` ուղղված աշխատողների կացարանի ապահովմանը.

1) անհատույց տրված սուբսիդիաներ կացարանի ձեռքբերման կամ կացարանի շինարարության համար.

2) կացարանի շուկայական արժեքի և աշխատողի վճարած գումարի տարբերությունը` վճարված գործատուի կողմից.

3) կացարանի շինարարության կամ ձեռքբերման նպատակով աշխատողին տրամադրված փոխառնական դրամական միջոցների մարման կարգով վճարված գումարները.

4) աշխատողին սեփականության իրավունքով տրված կացարանի արժեքը:

37. Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալական պաշտպանությանը

1) գործատուի միջոցների հաշվին վճարվող ժամանակավոր անաշխատունակության գումարներ (սահմանված` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով).

2) արձակման նպաստ (սահմանված` ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 129-ով).

3) հատուցման գումարներ` աշխատողի մահվան, դժբախտ պատահարի, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության, վնասվածքի կամ առողջության վատթարացման համար, ժամանակավոր անաշխատունակության դեպքում չվճարվող աշխատանքային օրերի համար.

4) ապահովագրական վճարներ` կենսաթոշակային, առողջության, բացի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ապահովագրական վճարների, անձնական, գույքային կամ այլ կամավոր (կամավոր ապահովագրության պայմանագրերի հիման վրա): Հաշվետու տարվա ընթացքում աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում, երբ ապահովագրական պայմանագրի համաձայն գործատուն պարտավորված է շարունակել փոխանցել ապահովագրական վճարը տարվա մնացած ամիսների համար, որը, սակայն չի կարող տնօրինվել աշխատանքից ազատված աշխատողի կողմից, ապահովագրական վճարի գումարը տարվա համար նվազեցվում է չաշխատած ամիսների ապահովագրական վճարների գումարի չափով.

5) լրավճարներ կենսաթոշակի նկատմամբ` տրված աշխատող կենսաթոշակառուներին, միանվագ վճարներ` տրված կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին.

6) առողջապահական ծառայությունների արժեք.

7) նյութական օգնություն` տրամադրված առանձին աշխատողներին (ընտանեկան իրադարձությունների՝ ամուսնություն, երեխայի ծնունդ, աշխատողի և նրա ընտանիքի անդամի բուժում, վիրահատություն, դեղորայքի ձեռք բերում, հարազատի մահվան, դեղորայքի ձեռք բերում, վիրահատություն և այլն).

8) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բուժման, հանգստի ուղեգրերի արժեք.

9) ծախսեր` կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված բուժկետերի, հանգստյան տների և այլ առողջարարական միավորների պահպանման հետ (ներառյալ ամորտիզացիան) (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների).

10) աշխատողների սոցիալական պաշտպանությանն ուղղված գործատուի կողմից կատարված այլ ծախսեր:

38. Ծախսեր` ուղղված աշխատողների մասնագիտական ուսուցմանը, վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը.

1) ծախսեր` կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ուսումնական շենքերի և տարածքների պահպանման հետ (ներառյալ ամորտիզացիան) (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների),

2) ուսուցման ծախսեր` կապված աշխատողների մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հետ (օրինակ` ուսումնական հաստատության և գործատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսման վարձի, կրթաթոշակի, ուսումնական հաստատություն մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեքի վճարում և այլն),

3) վարձատրություն արտահաստիքային դասավանդողներին, ծախսեր` կապված ուսումնական նյութերի ձեռք բերման հետ և այլն,

4) աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված այլ ծախսեր, ներառյալ` այդ նպատակով կատարված գործուղման ծախսեր:

39. Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալ-մշակութային սպասարկմանը.

1) տարածքների վարձակալման վճարներ` մշակութային, ֆիզկուլտուրայի և սպորտային միջոցառումների անցկացման համար,

2) ծախսեր` ուղղված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ճաշարանի, գրադարանի, ակումբի, սպորտային կառույցի, նախադպրոցական հաստատության պահպանմանը (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների),

3) վճարներ՝ կապված աշխատողների երեխաների ուսման հետ (այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում), բացի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող վճարների,

4) թերթերի, ամսագրերի և գրքերի բաժանորդագրության և անձնական նպատակով օգտագործված կապի ծառայության արժեք,

5) աշխատողների երեխաների մշակութային և զվարճանքի միջոցառումների համար նվերների և տոմսերի արժեք,

6) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների էքսկուրսիաների և ճամփորդությունների ուղեգրերի արժեք, սպորտային խմբակներում պարապմունքների և տարբեր բնույթի աբոնեմենտների արժեք,

7) ծախսեր` կապված հանգստի երեկոների, դիսկոտեկների, ներկայացումների, համերգների, դասախոսությունների, բանավեճերի, գիտության և արվեստի գործիչների հետ հանդիպումների, սպորտային միջոցառումների անցկացման հետ,

8) ծախսեր` կապված թատերական հանդերձանքի, սպորտային հագուստի և այլ գույքի ձեռք բերման կամ վարձույթի հետ,

9) ծախսեր` կապված խմբակների, դասընթացների, ստուդիաների, ակումբների, ֆակուլտետների, երեխաների համար խաղասենյակների կազմակերպման հետ,

10) աշխատողների սոցիալ-մշակութային սպասարկմանն ուղղված այլ ծախսերը:

40. Աշխատողի վրա կատարված այլ ծախսեր` չներառված այլ խմբերում.

1) աշխատավայր մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեք.

2) տրանսպորտի ոլորտի աշխատողներին տրամադրվող երթևեկության արժեք (լրիվ կամ մասնակի).

3) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների հանգստյան վայր մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեք.

4) աշխատողներին տրված հատուկ համազգեստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների, լվացող և վնասազերծող միջոցների, բուժկանխարգելիչ ծառայության արժեք կամ գործատուի կողմից չտրամադրելու դեպքում` աշխատողների կողմից հատուկ համազգեստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների ձեռք բերման ծախսերի հատուցում.

5) գործուղման նորմատիվային և գերնորմատիվային ծախսեր (ներառյալ օրապահիկները)` սահմանված օրենսդրությամբ.

6) ծախսեր` կապված աշխատողներին աշխատանքի այլ վայր փոխադրելու, կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում աշխատողի և իր ընտանիքի անդամների, անհրաժեշտ գույքի տեղափոխման հետ.

7) ծախսեր` կապված անձնագրերի և վիզայի ձևակերպման հետ.

8) աշխատանքային գործունեության հետ չառնչվող վճարովի ուսուցման ծախսեր` աշխատողների և (կամ) նրանց ընտանիքի անդամների համար.

9) հեղինակային հոնորարներ, հատուցումներ գյուտերի, հայտնագործությունների և նորարարական առաջարկությունների համար.

10) անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով ավել օգտագործելու դեպքում կատարված ծախսերի հատուցում.

11) սույն հաշվետվության իմաստով՝ գործատուի միջոցների հաշվին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից հաշվարկված սոցիալական վճարը՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով՝ սահմանված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով.

12) աշխատողի վրա կատարված այլ ծախսեր:

41. Աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մեջ չեն ներառվում.

1) եկամուտներ արժեթղթերից և այլ եկամուտներ կազմակերպության սեփականությանը աշխատողների մասնակցությունից (շահաբաժիններ, տոկոսներ, փայավճարներ).

2) պարգևավճարներ` տրված կազմակերպության աշխատողների թվաքանակի մեջ չներառվող բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամներին, հիմնադիրներին, ազատված արհմիության աշխատողներին,

3) պետական բյուջեի միջոցներից տրվող նպաստներ, մասնավորապես` ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի և այլն.

4) պայմանագրերի հիման վրա վճարվող հեղինակային պարգևատրումներ` գիտական, գրական և արվեստի ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման համար, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արտադրական նմուշների հեղինակներին տրվող պարգևատրումներ.

5) գործատուի կողմից աշխատողներին տրված վերադարձնելի փոխառնական դրամական միջոցներ.

6) ֆիզիկական անձանց դրոշմանիշային վճարը՝ սահմանված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով (ամսական 1 000 դրամ).

7) ծախսեր` կապված բնակարանային և սոցիալական ոլորտի կառույցների կապիտալ շինարարության հետ.

8) աշխատողի հետ չառնչվող գործատուի կատարած այլ ծախսեր (օրինակ՝ կազմակերպության կոմունալ, գրասենյակային, կենցաղային և համանման այլ ծախսերը):