Համարը 
թիվ 20-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.228
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.10.2018
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել` «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել` «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի ««Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 18-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 20-Ն որոշման

 

ՁԵՎ 2-ԿՇ

(ամսական)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

20  թ. __________________

(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-րդ օրը

Ներկայացնում է __________________________________________________________________

(լրիվ անվանումը)

Կազմակերպաիրավական տեսակը______________________________________________________

Գործունեության իրականացման վայրի

Մարզը /ք. Երևան ______________________________________________________________

Համայնքը____________________________________________________________________

Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը __________________________________

Հասցեն ____________________________________________

       

(փողոցը, շենքը, բնակարանը)

(փոստային դասիչ)

 

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը
     
     
             

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

Նույնականացման ծածկագիրը

               

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 1. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը

 /փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի համարը

Հիմնական միջոցների
գործարկումը

Շինարա-րությունը

այդ թվում`
շինմոնտաժային
աշխատանքները

Ա

Բ

1

2

3

Ընդամենը (110.1+110.2…………+110.5)

110

     

110 տողից` ըստ ֆինանսավորման աղբյուրների

       

 այդ թվում ի հաշիվ`

       

 պետական բյուջեի

110.1

     

 համայնքների միջոցների

110.2

     

 կազմակերպության միջոցների

110.3

     

 դրանից`

       

 օտարերկրյա ներդրողների

110.3.1

     

 միջազգային վարկերի

110.4

     

  այդ թվում` (նշել անվանումը)

       
 

110.4.1

     
 

110.4.2

     
 

110.4.3

     
 

110.4.4

     
 

110.4.5

     
 

110.4.6

     
 

110.4.7

     
 

110.4.8

     

 մարդասիրական օգնության միջոցների

110.5

     

  այդ թվում` (նշել անվանումը)

       
 

110.5.1

     
 

110.5.2

     
 

110.5.3

     
 

110.5.4

     
 

110.5.5

     
 

110.5.6

     

110 տողից` ըստ տնտեսական գործունեության տեսակների

       

 այդ թվում`

       

 գյուղատնտեսություն

111

     

 հանքագործական արդյունաբերություն

112

     

 մշակող արդյունաբերություն

113

     

 էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

114

     

 ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

115

     

 շինարարություն

116

     

 մեծածախ և մանրածախ առևտուր

117

     

 տրանսպորտ

118

     

 կացության և հանրային սննդի կազմակերպում

119

     

 տեղեկատվություն և կապ

120

     

 ֆինանսական և ապահովագրական գործունեություն

121

     

 բնակարանային շինարարություն

122

     

 մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

123

     

 վարչարարական և օժանդակ գործունեություն

124

     

 պետական կառավարում

125

     

 կրթություն

126

     

 առողջապահություն

127

     

 մշակույթ, զվարճություն և հանգիստ

128

     

 սպասարկման այլ ծառայություններ

129

     

 110 տողից` նշել տնտեսական գործունեության տեսակները` 111-129 տողերին համապատասխան, ըստ մարզերի

       
 

131

     
 

132

     
 

133

     
 

134

     
 

135

     
 

136

     
 

137

     
 

138

     
 

139

     
 

140

     
 

141

     
 

142

     
 

143

     
 

144

     
 

145

     
 

146

     
 

147

     
 

148

     
 

149

     
 

150

     

2. Բնակելի շենքերի, կրթության և առողջապահության ոլորտի օբյեկտների գործարկումը և շինարարության իրականացումը

 

 

Տողի համարը

Չափման միավորը

Գործարկվել են

այդ թվում ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել անվանումը)

Շինարարու-թյունը, հազ.դրամ

այդ թվում ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել անվանումը)

           

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

Բնակելի շենքեր

210

քառ.մ ընդ. մակերես

               

 շենքերի քանակը

211

հատ

       

x

x

x

x

Նախադպրոցական ուսումնական հաստատություններ

212

տեղեր

               

 շենքերի մակերեսը

213

քառ.մ

       

x

x

x

x

 շենքերի քանակը

214

հատ

       

x

x

x

x

Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)

215

աշակեր-տական տեղեր

               

 շենքերի մակերեսը

216

քառ.մ

       

x

x

x

x

 շենքերի քանակը

217

հատ

       

x

x

x

x

Հիվանդանոցներ

218

մահճակալ

               

 շենքերի մակերեսը

219

քառ.մ

       

x

x

x

x

 շենքերի քանակը

220

հատ

       

x

x

x

x

Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)

221

հաճախում մեկ հերթա-փոխում

               

 շենքերի մակերեսը

222

քառ.մ

       

x

x

x

x

 շենքերի քանակը

223

հատ

       

x

x

x

x

Առողջության առաջնային պահպանման կենտրոններ

224

քառ.մ

               

 շենքերի քանակը

225

հատ

               

Ղեկավար`

__________________________

____________________

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)`

__________________________

_____________________

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

 

«_ _ »______ ____20___թ.

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 20-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցապատող, ինչպես նաև շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, համայնքապետարանները, ինչպես նաև վարկային ծրագրեր իրականացնող գրասենյակները (որոնք շինարարություն են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և (կամ) դրամաշնորհային միջոցների հաշվին), համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:

5. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնում`

1) 1-ին բաժնի 110.1-110.5 տողերում լրացվում են ըստ ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, կազմակերպությունների, միջազգային վարկերի (Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, Ասիական Զարգացման բանկի, Գերմանիայի զարգացման բանկի և այլ բանկերի վարկերի), մարդասիրական օգնության միջոցների («Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված և այլ մարդասիրական օգնության միջոցների)), 111-129 տողերում` ըստ տնտեսական գործունեության տեսակների համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի»: 131-150 տողերում` տնտեսական գործունեության տեսակները ըստ մարզերի:

2) Գործարկված հիմնական միջոցների կազմի մեջ ներառվում են.

ա. ավարտված և հաշվետու տարում գործարկված կազմակերպությունների (լրիվ կամ ըստ առանձին հերթերի, արտադրամասերի, արտադրությունների), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, լուսավորության, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր).

բ. գործարկված (շահագործման հանձնված) սարքավորանքների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը.

գ. կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը.

դ. ճարտարապետաշինարարական նախագծման աշխատանքների արժեքը և այլ ծախսեր:

3) Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.

ա. շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը.

բ. իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց չի անցնում.

գ. հատուկ հագուստի և կոշիկի ձեռք բերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից.

դ. երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ.

ե. շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռք բերման վրա կատարված ծախսերը.

զ. շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը.

է. վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները.

ը. շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը` նախատեսված ամփոփ նախահաշիվներում.

թ. շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:

 4) Շինմոնտաժային աշխատանքների տեսակները`

 ա. կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ,

 բ. բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն,

 գ. հիմնանորոգում` շենքերի (շինությունների), կառույցների կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները,

դ. ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ,

ե. ճանապարհների և երկաթուղիների շինարարություն,

զ. կոմունալ կառույցների շինարարություն,

է. քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն,

ը. շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում,

թ. էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական,

ժ. համակարգերի հավաքակցման աշխատանքներ,

ժա. շինարարության ավարտական փուլի աշխատանքներ,

ժբ. այլ մասնագիտացված շինարարական գործունեություն:

 5) Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.

ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.

բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.

գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.

դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.

ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.

զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև բնակավայրերի բարեկարգման աշխատանքները.

է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).

ը. շինարարական նորմերով և կանոններով նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:

6) Սարքավորանքների տեղադրման աշխատանքներն են.

ա. տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորանքների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը.

բ. կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը.

գ. ձմեռային պայմաններում սարքավորանքների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը.

դ. սարքավորանքների տեղադրման գնացուցակներում նախատեսված այլ աշխատանքները և ծախսերը:

7) Սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.

ա. շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքները.

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների սարքավորանքների արժեքները.

գ. շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները.

դ. հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները.

ե. սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն).

զ. շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռք բերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները: Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորանքները, մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ:

8) Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքների թվին են դասվում.

երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռնները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորանքները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղերը, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և կոնտեյներային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորանքները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն:

9) Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.

ա. ճարտարապետաշինարարական նախագծումը (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որը իրականացվում է շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների հեղինակային հսկողությունը.

բ. նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.

գ. թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.

դ. ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռք բերման ծախսերը.

ե. կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը.

զ. հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքները) ծախսերը.

է. հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.

ը. պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից).

թ. շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը.

ժ. հեղինակային և տեխնիկական վերահսկողություն:

10) Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.

ա. հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.

բ. սարքավորանքների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից).

գ. հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.

դ. հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.

ե. խոտանի և կատարված անորակ աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր:

8. «Բնակելի շենքերի, կրթության և առողջապահության ոլորտի օբյեկտների գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնում`

 1) 2-րդ բաժնի «Ա» սյունակի` «Բնակելի շենքեր», «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ», «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)», «Հիվանդանոցներ», «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» «Առողջության առաջնային պահպանման կենտրոններ» ցուցանիշների հանրագումարի մեջ ներառվում են` նոր շենքերի շինարարություն, վերակառուցում (հիմնանորոգում, ամրացում, վերականգնում, արդիականացում):

ա. 1-ին սյունակում արտացոլվում են հաշվետու ամսում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկված (շահագործման հանձնված) նոր, վերակառուցվող (հիմնանորոգում, ամրացում, վերականգնում, արդիականացում) շենքերի հզորությունների` ընդհանուր մակերեսը` քառ.մ, աշակերտական տեղ, մահճակալ, հաճախում մեկ հերթափոխում և շենքերի քանակի վերաբերյալ տվյալները, այդ թվում 2-4 սյունակներում` ըստ ֆինանսավորման աղբյուրների:

բ. 5-րդ սյունակում` արտացոլվում են հաշվետու ամսում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության վերաբերյալ տվյալները, այդ թվում 6-8 սյունակներում ` ըստ ֆինանսավորման աղբյուրների:

2) «Բնակելի շենքեր» 210 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը` քառ.մ, այդ թվում 2-4 սյունակներում` ըստ ֆինանսավորման աղբյուրների:

ա. 210 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են բնակելի շենքերի համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում 6-8 սյունակներում` ըստ ֆինանսավորման աղբյուրների:

բ. 211 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված բնակելի շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

3) Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:

ա. Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը:

բ. Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):

գ. Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների` համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:

4) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված այլ օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:

5) «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» 212 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց տեղերը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

ա. 212 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

բ. 213 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մակերեսը` քառակուսի մետրով, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

գ. 214 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

6) «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» 215 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

ա. 215 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

բ. 216 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունների մակերեսը` քառ.մ, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

գ. 217 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

7) «Հիվանդանոցներ» 218 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հիվանդանոցները, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցները, ծննդատները, մանկական հիվանդանոցները, մասնագիտացված առողջարանները, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնները, ռազմական հոսպիտալները, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցները, որպես գործարկված հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

ա. 218 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են հիվանդանոցների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

բ. 219 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հիվանդանոցների մակերեսը` քառակուսի մետրով, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

գ. 220 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված հիվանդանոցների քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

8) «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» 221 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունները, ինչպես նաև պոլիկլինիկաները (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաները, դիսպանսերները, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունները, որպես գործարկված հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

ա. 221 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են առաջնային բժշկական օգնության հաստատությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

բ. 222 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունների մակերեսը` քառ.մ, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

գ. 223 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված առաջնային բժշկական օգնության հաստատությունների շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

9) «Առողջության առաջնային պահպանման կենտրոններ» 224 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված առողջության առաջնային պահպանման կենտրոնների մակերեսը՝ քառ.մ, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

ա. 224 տողի 5-րդ սյունակում արտացոլվում են առողջության առաջնային պահպանման կենտրոնների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները, այդ թվում` 6-8 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների:

բ. 225 տողի 1-ին սյունակում արտացոլվում են գործարկված առողջության առաջնային պահպանման կենտրոնների շենքերի քանակը, այդ թվում` 2-4 սյունակներում ըստ ֆինանսավորման աղբյուրների: