Համարը 
N 562-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համատեղ հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.249
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
14.09.2018
Ստորագրող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.11.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

   

10 սեպտեմբերի 2018 թվականի N 414-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

    

14 սեպտեմբերի 2018 թվականի N 562-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ   Հ Ր Ա Մ Ա  Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը.

 

Հրամայում ենք՝

   

1. Սահմանել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացելու մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Ա. Ջանջուղազյան 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Դ. Անանյան

 

 

Հավելված 
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի սեպտեմբերի 10-ի
N 414-Ն 
և
Պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 
2018 թվականի
 սեպտեմբերի 14-ի
N 562-Ն
համատեղ հրամանի

ԿԱՐԳ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված, ռեեստրը վարողի ինտերնետային կայքէջի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ` կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից հարկային գործակալ հանդիսացող գործատուներին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված իմաստը:

3. Սույն կարգի իմաստով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած մասնակիցներն (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձինք) են`

1) մինչև 1974 թվականը ծնված`

ա. վարձու աշխատողները (այդ թվում` պայմանագրային եկամուտ ստացողները).

բ. անհատ ձեռնարկատերերը.

գ. նոտարները.

2) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից:

4. Հարկային մարմինը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած մասնակիցների մասին գործատուներին տեղեկացնում է ռեեստր վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով (հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում տվյալ ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալների առկայության դեպքում):

5. Հարկային մարմինը գործատուներին տեղեկացնում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած` վարձու աշխատող մասնակիցների մասին, եթե աշխատավարձը (պայմանագրային եկամուտը) հաշվարկվել (վճարվել) է գործատուի (հարկային գործակալի) կողմից:

6. Էլեկտրոնային ծանուցման մեջ արտացոլվում են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացած անձանց հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային հաշիվը բացելու) օրը, ամիսը, տարեթիվը:

7. Մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա, հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով, փոխվում է ֆիզիկական անձի կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը: