Համարը 
թիվ 31-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.10.2018
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 1-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 31-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_18159

 

1. Բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը

 

Տողի համարը

 

Ընդհանուր մակերեսը, քառ. մետր

1

2

3

101

Ընդամենը

 

101.1

 այդ թվում`
բնակելի շենքերում

 

101.2

 հանրակացարաններում

 

101.3

 այլ շինություններում բնակելի տարածք

 

2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ և բնակելի տներ

 

Տողի համարը

 

Քանակը, միավոր

Ընդհանուր մակերեսը,
քառ. մետր

1

2

3

4

201

Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդամենը

   

201.1

 այդ թվում ըստ սենյակների քանակի`
 մեկ սենյականոց

   

201.2

 երկու սենյականոց

   

201.3

 երեք սենյականոց

   

201.4

 չորս սենյականոց

   

201.5

 հինգ սենյականոց

   

201.6

 վեց և ավելի սենյականոց

   

202

Բնակելի տներ (առանձնատներ)

   

3. Բնակարանային ֆոնդի տարեկան շարժը

 

Տողի
համարը

 

Ընդհանուր մակերեսը,

քառ. մետր

1

2

3

301

Առկա ընդհանուր մակերեսը տարեսկզբին

 

302

Տարվա ընթացքում ավելացած մակերեսը, ընդամենը

 

302.1

 այդ թվում` նոր շինարարության հաշվին

 

302.2

 ոչ բնակելի մակերեսը բնակելիի վերափոխելու հետևանքով

 

302.3

 հաշվառման ճշգրտումների հաշվին

 

303

Տարվա ընթացքում դուրս գրված մակերեսը, ընդամենը

 

303.1

 այդ թվում`վթարայնության, խարխուլության և աղետների հետևանքով

 

303.2

 բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի վերափոխելու հետևանքով

 

303.3

 բնակելի շենքը կամ շինությունը քանդելու հետևանքով

 

303.4

 հաշվառման ճշգրտումների հաշվին

 

 

4. Բազմաբնակարան շենքեր

                                                                                                                                           

     միավոր

Տողի
համարը

 

Ընդա-

մենը

այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի

Տանիքի ձևը

քարից

երկաթբետոնից

այլ

թեք

հարթ

ընդա-
մենը

այդ թվում

պանելային

մոնոլիտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

401

Շենքերի քանակը, ընդամենը

               

401.1

 այդ թվում`
մեկ հարկանի

               

401.2

 երկու հարկանի

               

401.3

 երեք հարկանի

               

401.4

 չորս հարկանի

               

401.5

 հինգ հարկանի

               

401.6

 վեցից-ութ հարկանի

               

401.7

 ինը և ավելի հարկանի

               

 

5. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի քանակը տարեվերջին

 

     միավոր

Տողի
համարը

 

Ընդա-

մենը

այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի

Տանիքի ձևը

քարից

երկաթբետոնից

այլ

թեք

հարթ

ընդա-
մենը

այդ թվում

պանելային

մոնոլիտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

501

Շենքերի քանակը, ընդամենը

               

501.1

 այդ թվում`
մեկ հարկանի

               

501.2

 երկու հարկանի

               

501.3

 երեք հարկանի

               

501.4

 չորս հարկանի

               

501.5

 հինգ հարկանի

               

501.6

 վեցից-ութ հարկանի

               

501.7

 ինը և ավելի հարկանի

               

 

6. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի

 

Տողի
համարը

 

Բազմաբնակարան շենքերի
քանակը, միավոր

1

2

3

601

Ընդամենը

 

601.1

 այդ թվում` հանձնվել են շահագործման մինչև 1950թ.

 

601.2

1951-1970թթ.

 

601.3

1971-1980թթ.

 

601.4

1981-1990թթ.

 

601.5

1991-2000թթ.

 

601.6

2001-2010թթ.

 

601.7

2011թ. և հետո

 

 

7. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի

 

Տողի
 համարը

Բնակարանների քանակը

Բազմաբնակարան շենքերի
քանակը, միավոր

1

2

3

701

Մինչև 5

 

702

6 - 20

 

703

21 - 40

 

704

41 և ավելի

 

8. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող շենքեր

 

Տողի համարը

 

Ընդամենը, միավոր

1

2

3

801

Վերելակով շենքերի քանակը

 

802

Վերելակով շենքերի մուտքերի քանակը

 

803

Վերելակների քանակը

 

 9. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում

 

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

901

Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր

 

902

Վերանորոգման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ

 

902.1

 այդ թվում` ըստ կոնստրուկցիոն տարրերի
 տանիք

 

902.2

 ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր

 

902.3

 ջերմամատակարարման ներքին ցանցեր

 

902.4

 վերելակներ

 

902.5

 մուտքեր

 

902.6

 այլ

 

 

10. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

Տողի հա-մարը

 

Ընդամենը,
 հազ. դրամ

1

2

3

1001

Համայնքային բնակարանային ֆոնդի տարեկան հաշվեկշռային արժեքը տարեսկզբին

 

1002

Համայնքային բնակարանային ֆոնդի տարեկան հաշվեկշռային արժեքը տարեվերջին

 

1003

Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը

(1003.1+1003.2+1003.3+1003.4 +1003.5+1003.6)

 

1003.1

 այդ թվում` 
 պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին
մատուցված ծառայություններից

 

1003.2

 բնակվարձ

 

1003.3

 բնակարանների սպասարկման վարձ

 

1003.4

 ոչ բնակելի տարածքի վարձակալությունից

 

1003.5

 մահճակալային տեսակի հանրակացարաններից ստացված եկամուտներ

 

1003.6

 այլ եկամուտներ

 

1004

Բնակարանային ֆոնդի շահագործման ծախսեր, ընդամենը (1004.1+1004.2+1004.3+1004.4+1004.5+1004.6)

 

1004.1

 այդ թվում` 
 նյութական ծախսեր

 

1004.1.1

 որից` ընթացիկ նորոգման համար

 

1004.2

 ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 

1004.3

 գործուղման ծախսեր

 

1004.4

 աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 

1004.5

 կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների և գույքի ձեռքբերում

 

1004.6

 այլ ծախսեր

 

1005

Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր, ընդամենը

 

1005.1

 որից` հաշվետու տարում

 

Ղեկավար ՝

 __________________

 

 __________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ


 __________________

 


 __________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     
     

« _ _ »______ ____20___թ.

 

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 31-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 1-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացնում են քաղաքապետարանները, թաղապետարանները, գյուղապետարանները (համայնքին պատկանող բնակելի շենքերի մասով), ինչպես նաև իրավաբանական անձինք (որոնք իրենց հաշվեկշռում ունեն բնակարանային ֆոնդ) (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը կազմվում է ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍԸ

 

7. Այս բաժնում արտացոլվում են համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի վերաբերյալ տվյալները:

8. Բաժին 1-ում նշվում է բնակելի շենքերում, հանրակացարաններում և այլ շինություններում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

9. Տող 101-ում արտացոլվում է բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը, որն իր մեջ ներառում է բնակելի տների, բնակարանների, մասնագիտացված տների (տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ, մանկական խնամատարական կազմակերպություններ, դպրոցներին կից գիշերօթիկներ և գիշերօթիկ դպրոցներ), ծառայողական բնակելի շենքերի ու այլ շինությունների, բնակվելու համար պիտանի այլ բնակելի կացարանների մակերեսները:

10. Բնակարանային ֆոնդի մեջ չեն ներառվում ամառանոցները, սպորտային և տուրիստական բազաները, մոթելները, քեմփինգները, առողջարանները, հանգստյան տները, պանսիոնատները, հյուրանոցները, զորանոցները, երկաթուղային վագոն-տնակները և այլ շենքեր ու շինություններ` նախատեսված հանգստի, ժամանակավոր և սեզոնային բնակության համար՝ անկախ դրանցում քաղաքացիների բնակվելու հանգամանքից:

11. Տող 101.1-ում արտացոլվում է բնակելի շենքերի (բազմաբնակարան շենքերի բնակարանների և բնակելի տների) ընդհանուր մակերեսները:

12. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:

13. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում՝ աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:

14. Տող 101.2-ում արտացոլվում է հանրակացարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: Հանրակացարան է համարվում բնակելի շենքը կամ բնակելի տարածքը բնակելի շենքերում և ոչ բնակելի շինություններում, որի համար տրված է վարձակալության պայմանագիր: Հանրակացարան են համարվում նաև տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունները, մանկական խնամատարական կազմակերպությունները, դպրոցներին կից գիշերօթիկները և գիշերօթիկ դպրոցները:

15. Հանրակացարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի (ննջարան, հանգստի և արտադասարանական պարապմունքների սենյակ) և օժանդակ մակերեսների (հերթապահի սենյակ, խոհանոց, անձնական, սպորտային, տնտեսական իրերի, սպիտակեղենի, հագուստի մաքրման սենյակներ, սանիտարահիգիենիկ մակերեսներ` զուգարան, լվացարան, կուլտուր-կենցաղային և բժշկական սպասարկման սենյակներ և այլն) հանրագումարով:

16. Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, մանկական խնամատարական կազմակերպությունների, դպրոցներին կից գիշերօթիկների և գիշերօթիկ դպրոցների ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում շենքի պարետի, սպասարկող անձնակազմի ծառայողական սենյակների, դասասենյակների, ճաշարանի, ակումբի, գրադարանի, ընթերցասրահի, սպորտային դահլիճների, կենցաղսպասարկման ընդունման կետերի, վարսավիրանոցների, առևտրի կետերի, բուժկետերի մակերեսները:

17. Ընդհանուր մակերեսի չափը հավաստող փաստաթղթերի բացակայության դեպքում այն որոշվում է անմիջական չափումներով:

18. Տող 101.3-ում արտացոլվում է այլ շինություններում բնակելի տարածքի մակերեսը:

 

III. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ

 

19. Այս բաժնում արտացոլվում են համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերաբերյալ տվյալները:

20. Տող 201-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 3) և ընդհանուր մակերեսը (սյունակ 4), իսկ 201.1-201.6 տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով:

21. Հանրակացարանային տեսակի կամ որպես հանրակացարան օգտագործվող բազմաբնակարանային շենքերի առկայության դեպքում սենյակները դիտարկվում են որպես մեկ սենյականոց բնակարան: Բնակելի սենյակը դա բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմերով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար: Այստեղ չեն հաշվառվում տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, մանկական խնամատարական կազմակերպությունների, դպրոցներին կից գիշերօթիկների և գիշերօթիկ դպրոցների, ուսանողական հանրակացարանների բնակելի սենյակները:

22. Տող 202-ում արտացոլվում է բնակելի տների (առանձնատների) քանակը և ընդհանուր մակերեսը:

23. Բնակելի տունը բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով կառույց է:

 

IV. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՐԺԸ

 

24. Այս բաժնում արտացոլվում են համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի տարեկան շարժի վերաբերյալ տվյալները:

25. Տող 301-ում արտացոլվում է բնակելի տների, բազմաբնակարան շենքերի, հանրակացարանների և ոչ բնակելի շինությունների առկա ընդհանուր մակերեսները հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:

26. Տող 302-ում արտացոլվում է հաշվետու տարվա ընթացքում նոր շինարարության, շենքի կամ շինության ոչ բնակելի մակերեսը բնակելիի վերափոխելու, նախկին հաշվառման ճշգրտումների պատճառներով ավելացած բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: Տող 302-ը հավասար է 302.1-ից 302.3 տողերի հանրագումարին:

27. Տող 303-ում արտացոլվում է հաշվետու տարվա ընթացքում վթարայնության, խարխուլության և աղետների, բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի վերափոխելու, բնակելի շենքը կամ շինությունը քանդելու և ճշգրտումների հաշվին հաշվառումից դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը:

28. Տող 303.1-ում արտացոլվում է վթարայնության, խարխուլության և աղետների հետևանքով դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը: Աղետների հետևանքով դուրս գրված բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը դա քանդված և վնասվածքներ ստացած բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսն է, որը հնարավոր չէ վերականգնել: Այս տողում հաշվառում են նաև բարաքները: Բարաքը բնակության համար նախատեսված մեկ կամ երկհարկանի շինություն է` ընդհանուր խոհանոցով և սանհանգույցով, որը հիմնականում փայտաշեն է, հաշվառված կարճատև` 10-20 տարի, օգտագործման համար:

29. Տող 303.2-ում արտացոլվում է բնակելի շենքը կամ շինությունը ոչ բնակելիի վերափոխելու հետևանքով դուրս գրված ընդհանուր մակերեսը:

30. Տող 303.3-ում արտացոլվում է բնակության համար պիտանի, բայց վերակառուցման պատճառով քանդված բնակելի շենքի կամ շինության ընդհանուր մակերեսը:

31. Տող 303.4-ում արտացոլվում է տարվա ընթացքում հաշվառման ճշգրտումների հաշվին դուրս գրված ընդհանուր մակերեսը:

 

V. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

 

32. Այս բաժնում արտացոլվում են համայնքի տարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալները:

33. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Տող 401-ը հավասար է 401.1-ից 401.7 տողերի հանրագումարին:

34. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքերը:

35. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:

36. Միաձույլ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:

 

VI. ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

 

37. Այս բաժնում արտացոլվում է նախորդ բաժնից առանձնացված, համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի քանակը տարեվերջին ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Համայնքի կողմից կառավարվող են համարվում այն բազմաբնակարան շենքերը, որոնց բնակելի և ոչ բնակելի շինության սեփականատերերը չեն ստեղծել կառավարման մարմին:

 

VII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ

 

38. Այս բաժնում արտացոլվում է համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: Տող 601-ը հավասար է 601.1-ից 601.7 տողերի հանրագումարին:

 

VIII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ

 

39. Այս բաժնում արտացոլվում է համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:

 

IX. ՎԵՐԵԼԱԿ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՈՎ ՄՈՒՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՇԵՆՔԵՐ

 

40. Այս բաժնում արտացոլվում է վերելակ ունեցող համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի քանակը /անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ (տող 801), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (տող 802) և վերելակների քանակը (տող 803):

 

X. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

41. Այս բաժնում արտացոլվում են համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի վերանորոգման վերաբերյալ տվյալները:

42. Տող 901-ում արտացոլվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ տող 902-ում` վերանորոգման ընդհանուր ծախսերը: Տող 902-ը հավասար է 902.1-ից 902.6 տողերի հանրագումարին:

 

XI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

43. Տող 1001-ում արտացոլվում է համայնքային բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ տող 1002-ում` տարեվերջին:

44. Տող 1003-ում արտացոլվում է բնակարանային ֆոնդի ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: Տող 1003-ը հավասար է 1003.1-ից 1003.6 տողերի հանրագումարին:

45. Տող 1003.1-ում արտացոլվում է պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:

46. Տող 1003.2-ում արտացոլվում է բնակվարձի գումարը (առանց կոմունալ ծառայությունների համար նպատակային մուծումների, առանց ժամկետանց մուծումների համար տուգանքների և տույժերի):

47. Տող 1003.3-ում արտացոլվում է բնակարանների սպասարկման վարձը:

48. Տող 1003.4-ում արտացոլվում է ոչ բնակելի տարածքի վարձակալությունից հասույթը, որը պայմանագրով սահմանված սակագներով մուծվում է ոչ բնակելի տարածքի վարձակալության դիմաց:

49. Տող 1003.5-ում արտացոլվում են մահճակալային տեսակի հանրակացարաններից ստացված եկամուտները: Այստեղ ներառվում են բնակելի մակերեսի վարձը, կոմունալ ծառայությունների և կենցաղային սպասարկումների դիմաց վճարները: Եթե կազմակերպությունը մահճակալային տեսակի հանրակացարանի բնակելի մակերեսը տրամադրում է անվճար, ապա տող 1003.5-ը չի լրացվում:

50. Տող 1003.6-ում արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

51. Տող 1004-ում արտացոլվում են բնակարանային ֆոնդի շահագործման տարեկան ծախսերը (ներառյալ մահճակալային տեսակի հանրակացարանների շահագործման ծախսերը): Տող 1004-ը հավասար է 1004.1 և 1004.2-ից 1004.6 տողերի հանրագումարին:

52. Տող 1004.1-ում արտացոլվում են նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 1004.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:

53. Տող 1004.2-ում արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):

54. Տող 1004.3-ում արտացոլվում են գործուղումների հետ կապված ծախսերը, տող 1004.4-ում` ցուցակային անձնակազմի (որոնք հիմնականում զբաղվում են միայն բնակարանային ֆոնդի ծառայությունում) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրան հավասարեցված վճարումները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

55. Տող 1004.5-ում արտացոլվում են կապիտալ ներդրումների, կապիտալ վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:

56. Տող 1004.6-ում արտացոլվում են այն ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

57. Տող 1005-ում արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը: