Համարը 
թիվ 59-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.10.2018
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 59-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 59-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18260

 

1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը

 

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

101

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ

ընդամենը

 

102

կանայք

 

103

 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ

ընդամենը

 

104

կանայք

 

105

Դժբախտ պատահարների քանակը

 

106

 դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ

 

107

Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, մարդ

ընդամենը

 

108

կանայք

 

109

 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ

ընդամենը

 

110

կանայք

 

111

 հարբած վիճակում

 

112

 Տող 107–ից մահացածներ

ընդամենը

 

113

կանայք

 

114

 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ

ընդամենը

 

115

կանայք

 

116

 հարբած վիճակում

 

117

 Տող 107–ից` հաշմանդամության ելքով

ընդամենը

 

118

կանայք

 

119

 նրանցից` I կարգ

ընդամենը

 

120

կանայք

 

121

 մինչև 18 տարեկան, մարդ

ընդամենը

 

122

կանայք

 

123

 II կարգ

ընդամենը

 

124

կանայք

 

125

 մինչև 18 տարեկան, մարդ

ընդամենը

 

126

կանայք

 

127

 III կարգ

ընդամենը

 

128

կանայք

 

129

 մինչև 18 տարեկան, մարդ

ընդամենը

 

130

կանայք

 

131

Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունը ավարտվել է հաշվետու տարում, մարդ/օր

ընդամենը

 

132

կանայք

 

133

Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը

ընդամենը

 

134

կանայք

 

 2. Աշխատանքի գնալու կամ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը

 

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

201

Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը

 

202

 տուժածների թվաքանակը, մարդ

ընդամենը

 

203

կանայք

 

204

 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ

ընդամենը

 

205

կանայք

 

206

Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին
դժբախտ պատահարների քանակը

 

207

 տուժածների թվաքանակը, մարդ

ընդամենը

 

208

կանայք

 

209

 նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ

ընդամենը

 

210

կանայք

 

 3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսերը

 

Տողի համարը

 

Ընդամենը,
հազ.դրամ

1

2

3

301

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց

 

302

 այդ թվում` ժամանակավոր անաշխատունակության նպաստներ

 

303

  կորցրած աշխատավարձի փոխհատուցում

 

304

  միանվագ նպաստներ

 

305

 ծախսեր բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման համար

 

306

  այլ ծախսեր

 

307

Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը

 

308

Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը

 

309

Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը

 

310

 այդ թվում` հատուկ արտահագուստի համար

 

311

 անհատական պաշտպանության միջոցառումների վրա

 

312

 այլ ծախսեր

 

Ղեկավար

 _________________

 

  __________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ)

 

__________________

   

 __________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     
     

« _ _ »______ ____20_____թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 59-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7–ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

5. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (101) բերվում է հաշվետվությունը կազմող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որից` 102-ից 104 տողերում առանձնացվում են կանանց և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:

6. «Դժբախտ պատահարների քանակը» տողում (105) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, ակտավորված դժբախտ պատահարների քանակը:

7. «Դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ» տողում (106) բերվում է այն դժբախտ դեպքերի քանակը, որոնք կրում են միայն խմբակային բնույթ:

8. «Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, ընդամենը» տողում (107) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով տուժածների և մահացածների թվաքանակը, 108 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:

9. Տող 107-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 109), կանանց (տող 110) և հարբածների (տող 111) թվաքանակները:

10. «Մահացածներ» տողում (112) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընդհանուր թվաքանակը, որից` 113 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:

11. Տող 112-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 114), կանանց (տող 115) և հարբածների (տող 116) թվաքանակները:

12. «Հաշմանդամության ելքով» տողում (117) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մարդկանց թվաքանակը, որից` կանանց թվաքանակն առանձնացվում է տող 118-ում: Իսկ 119–130 տողերում առանձնացվում են I, II և III կարգերի հաշմանդամների և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:

13. Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի ընդհանուր քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է հաշվետու տարում, բերվում է տող 131-ում, որից կանանց թվաքանակը` տող 132-ում: Ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակա մարդ-օրերի թվի մեջ ներառվում են միայն աշխատանքային օրերը (առանց հանգստյան և տոնական օրերի) հիվանդության ժամանակաշրջանում՝ կապված արտադրական վնասվածքների հետ, որոնք ձևակերպված են անաշխատունակության թերթիկներով կամ տեղեկանքներով` տրված բժշկական հաստատություններից:

14. «Աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը» տողում (133) բերվում է տուժածների այն թվաքանակը, ովքեր ըստ արտոնագրված բժշկական վկայականի հիմնական աշխատանքից փոխադրվել են այլ աշխատանքի, որից` տող 134-ում առանձնացնելով կանանց թվաքանակը:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

15. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 201-ում:

16. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 202-ում, որից` տող 203-ում առանձնացնելով կանանց թվաքանակը: 202 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 204), որից կանայք` տող 205-ում:

17. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 206-ում:

18. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 207-ում, որից կանայք` տող 208-ում: 206 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 209), որից կանայք` տող 210-ում:

 

IV. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

19. Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ընդհանուր ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, բերվում է տող 301-ում, որից առանձնացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստները (տող 302), կորցրած աշխատավարձի փոխհատուցումը (տող 303), միանվագ նպաստները (տող 304), բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար ծախսերը (տող 305) և այլ ծախսեր (տող 306):

20. Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը բերվում է տող 307-ում:

21. Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը բերվում է տող 308-ում:

22. Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված ընդհանուր գումարը բերվում է տող 309-ում, որից առանձնացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը (տող 310), անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը (տող 311) և այլ ծախսեր (տող 312):