Համարը 
թիվ 67-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.11.2018
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.11.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 նոյեմբերի 2018 թ.

թիվ 67-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև 13-կապ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 10-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 67-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18265

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

1

Հասույթներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի), (120, 130, 140 և 150 տողերի հանրագումարը), հազար դրամ

110

 

ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման

120

 

հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման

130

 

հեռահաղորդակցության (140.1-140.7 տողերի գումարը)

140

 

 այդ թվում`

               հեռախոսային (լարային)

140.1

 

դրանցից` բաժանորդային վարձերի և միանվագ ծառայությունների

140.1.1

 

     հեռագրական

140.2

 

     մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և
    
շահագործման

140.3

 

     բջջային

140.4

 
     ինտերնետ հասանելիության

140.5

 

այդ թվում` լարային

140.5.1

 
                        անլար

140.5.2

 
                        արբանյակային

140.5.3

 

արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության)

140.6

 

         հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ

140.7

 

դրանցից` լարային այլ

140.7.1

 

                      անլար այլ

140.7.2

 
110 տողից` այլ գործունեությունից ստացված հասույթները (նշել ծառայության տեսակը)

150

 

դրանցից`

150.1

 
 

150.2

 

Մալուխային հեռուստատեսության համակարգերի բաժանորդների թվաքանակը (հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ), միավոր

160

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, ընդամենը (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում), մարդ

170

 

այդ թվում`

ռադիոծրագրերով զբաղվող (120 տողին համապատասխան)

170.1

 

հեռուստածրագրերով զբաղվող (130 տողին համապատասխան)

170.2

 

հեռահաղորդակցությամբ զբաղվող (140 տողին համապատասխան)

170.3

 

այլ գործունեությամբ զբաղվող (150 տողին համապատասխան)

170.4

 
 

Ղեկավար

__________________________ __________________________
 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

__________________________ __________________________
 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

«_ _ »______ ____20___թ.

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 12-ի
թիվ 67-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեության մասին» Ձև 13-կապ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը ներառում է հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման (ծածկագիր 60), հեռահաղորդակցության (ծածկագիր 61) բնագավառը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ)): Հաշվետվության 120, 130 և 140 տողերում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-150 տողերում):

7. Հասույթներ տողում (110 տող, որը հավասար է 120, 130, 140 և 150 տողերի գումարին) լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը հասույթները` անկախ գործունեության տեսակից:

8. Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման հատվածը (120 և 130 տողեր) ներառում է հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման կամ տարածման իրավունքով ձեռք բերված պատրաստի հեռուստառադիոծրագրերի հեռարձակման հետ կապված գործունեությունը: Այստեղ ներառվում է նաև հեռուստառադիոհեռարձակման համակարգում տվյալների փոխանցումը: Հեռուստառադիոհեռարձակումը իրականացվում է տարբեր տեխնոլոգիաների` եթերի, արբանյակային կապի, մալուխային ցանցի կամ ինտերնետի միջոցով: Այս հատվածը ներառում է նաև սահմանափակ լսարանի համար բաժանորդային կամ վճարային կարգով հեռարձակումը: Բացառվում է մալուխային կամ այլ բաժանորդային ցանցերով ծրագրերի տարածումը:

9. Ռադիոծրագրերի կազմումը և հեռարձակումը (120 տող) ներառում է ռադիոհեռարձակման ստուդիաների և ռադիոձայնային այլ կայանքների միջոցով ձայնային ազդանշանների տարածման հետ կապված գործունեությունը և ռադիոցանցերի շահագործումը: Բացառվում է ժապավենների վրա ռադիոծրագրերի ձայնագրման գործունեությունը:

10. Հեռուստածրագրերի կազմումը և հեռարձակումը (130 տող) ներառում է հեռուստաալիքների ամբողջական հեռուստածրագրերի կազմումը, գնված (կինոնկարների, փաստավավերագրական ֆիլմերի և այլ) կամ տնտեսական միավորի կողմից ստեղծված ծրագրերի (տեղական նորություններ, լրահաղորդումներ և այլ) հատվածների համակցումը: Բացառվում է հեռուստատեսային առանձին ծրագրերի (հեռուստատեսային, փաստագրական ֆիլմեր, բանավեճեր, հանդիպումներ և այլ) արտադրությունը, որը չի առնչվում հեռարձակմանը:

11. Հեռահաղորդակցական կապի ծառայություններն (140 տող) իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա: Այս ծառայությունները ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը:

12. Հեռագրական կապի ծառայությունները (140.2 տող) ներառում են հեռագրական և այլ ոչ ձայնային կապի հաստատման համար սարքավորանքի շահագործումը՝ օգտագործելով սեփական սպասարկման միջոցները:

13. Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկումը և շահագործումը (140.3 տող) ապահովում է հեռուստատեսային տվյալների կամ ազդանշանների փոխանցումը: Այստեղ ներառվում է ցանցին միանալու և որոշակի ծավալով ցանցի հնարավորություններից օգտվելու իրավունքի ձեռքբերումը ցանցի սեփականատերերից կամ օպերատորներից` առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման նպատակով:

14. Ինտերնետ հասանելիության ծառայությունները (140.5 տող) ներառում են ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը լարային, անլար և արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորների կողմից: Բացառվում է հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեությունը:

15. Արբանյակային կապի ծառայությունները (140.6 տող) ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, ինչպես նաև հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնա- տեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին` արբանյակային համակարգի միջոցով: Այստեղ դասակարգվող միավորների գործունեությունը չի ներառում ծրագրերի ստեղծման գործընթացը: Բացառվում է հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեությունը։

16. Հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններն (140.7 տող) իրենց մեջ ներառում են արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ, արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում, ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին, հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով, գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):

17. Այլ գործունեությունից ստացված հասույթները (150 տող) ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի հեռուստառադիոծրագրերի կազմման, հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից:

18. Հաշվետվության 170 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը (լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում): Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով: