Համարը 
թիվ 74-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.12.17/31(634) Հոդ.283
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
30.11.2018
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.11.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 նոյեմբերի 2018 թ.

թիվ 74-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏՀ (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏՀ (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 49-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 74-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18308

 

Տողի
N

Ցուցանիշներ

Չափի
միավոր

Հաշվետու ամիս

Ա

Բ

Գ

1

1.

Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը

հեկտար

 

2.

Արտադրվել է՝

հացահատիկ և հատիկաընդեղեն

ցենտներ

 

3.

կարտոֆիլ

-‘’-

 

4.

բանջարանոցային մշակաբույսեր

-‘’-

 

5.

բոստանային մշակաբույսեր

-‘’-

 

6.

պտուղ և հատապտուղ

-‘’-

 

7.

խաղող

-‘’-

 

8.

սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)

-‘’-

 

9.

ծաղիկ

հատ

 

10.

կերի արմատապտուղներ

ցենտներ

 

11.

այլ մշակաբույսեր (նշել)

-‘’-

 

12.

 

-‘’-

 

13.

 

-‘’-

 

14.

Կուտակվել է՝

բազմամյա խոտ (ցանովի և բնական)

-‘’-

 

15.

միամյա խոտ

-‘’-

 

16.

ծղոտ

-‘’-

 

17.

Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ

-‘’-

 

18.

Ցանվել է աշնանացան, ընդամենը

հեկտար

 

19.

որից՝

հացահատիկային մշակաբույսեր

հեկտար

 

20.

կերային մշակաբույսեր

հեկտար

 

21.

այլ մշակաբույսեր (նշել)

հեկտար

 

22.

 

հեկտար

 

 

Ղեկավար`

_________________________    _________________________
 

(Ազգանուն, անուն)

  

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)`

_________________________   _________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

       
     

 «_ _ »______ ____20___թ.

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 74-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ»

ՁԵՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏՀ (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտ համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:

4. Հաշվետվությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերք և ցանված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ) ներառում են միայն ֆիզիկական անձի կարգավիճակով տնտեսություններին (անկախ նրանից ֆիզիկական անձը տվյալ համայնքի մշտական բնակիչ է թե ոչ) վերաբերող, համայնքի կտրվածքով, ամփոփ տվյալներ:

6. Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:

1) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:

2) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

3) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):

4) Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:

7. Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի բազմամյա խոտի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր խոտի քանակը:

8. Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը:

9. Հնձված և կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտը «Կուտակվել է» բաժնում նշված ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):

10. «Կուտակվել է» բաժնում նշված ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը:

11. Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու տարվա համապատասխան ամսում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների հանրագումարը:

13. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալ (համախառն բերքը):

14. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալ:

15. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում միայն վայրաճ բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների հավաքված բերքի վերաբերյալ տվյալ:

16. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում հաջորդ տարվա բերքի տակ, ցանված աշնանացան հացահատիկային, կերային և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը: Բաժնի մյուս տողերում՝ ըստ մշակաբույսերի, լրացվում են հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում՝ հաջորդ տարվա բերքի տակ ցանված տվյալ աշնանացան մշակաբույսի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ: