ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 19 հոկտեմբերի 2018 թ. | թիվ 16-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԱՆԿԱՏՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 95 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մանկատների գործունեության մասին» Ձև 1-մանկատուն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Մանկատների գործունեության մասին» Ձև 1-մանկատուն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Մանկական խնամատարական կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-մանկատուն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 95 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
 
 Նախագահ՝
 
 
Ս. Մնացականյան 
| Հավելված 1 | 
I. Մանկատան շենքային պայմանները (պատասխանների համարներն առնել շրջանակի մեջ)
1. Շենքը
1) տիպային է
2) հարմարեցված է
3) այլ (նշել) …………………………………………………
2. Շենքի ընդհանուր վիճակը
1) բավարար է
2) պահանջվում է ընթացիկ վերանորոգում
3) պահանջվում է հիմնական վերանորոգում
4) վթարային է
5) այլ (նշել) …………………………………………………
3. Ջրամատակարարումը
1) կենտրոնացված` շուրջօրյա
2) կենտրոնացված` ժամանակացույցով (գրաֆիկով)
3) սեփական ջրաղբյուր
4) բերվում է ջրամաններով
5) այլ (նշել)…………………………………………………..
4. Տաք ջրամատակարարում
1) առկա է
2) բացակայում է
3) այլ (նշել) ………………………………………………….
5. Կոյուղացումը
1) միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին
2) ունի տեղական (լոկալ) ցանց
3) այլ (նշել) …………………………………………………...
6. Ջերմամատակարարումը
1) կենտրոնացված
2) անհատական (լոկալ)
3) բացակայում է
4) այլ (նշել) …………………………………………………..
7. Շենքը նախատեսված է ……….. երեխաների համար
II. Մանկատան սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները
| Տողի համարը | Քանակը | Մակերեսը,  | Նշումներ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | Ընդամենը | X | ||
| այդ թվում` | ||||
| 2. | առանձնասենյակ | |||
| 3. | խաղասենյակ | |||
| 4. | հյուրասենյակ | |||
| 5. | ննջասենյակ | |||
| 6. | սպորտդահլիճ | |||
| 7. | դահլիճ | |||
| 8. | հարդասենյակ | |||
| 9. | բուֆետ (ճաշարան) | |||
| 10. | բուժսենյակ | |||
| 11. | մեկուսարան | |||
| 12. | վերականգնողական թերապիայի կաբինետ | |||
| 13. | գրադարան, ընթերցասենյակ | |||
| 14. |  աշխատանքային մասնագիտացված ուսուցման  | |||
| 15. | արհեստանոցներ | |||
| 16. | օժանդակ սենյակ | |||
| 17. | այլ նշանակության սենյակներ | |||
| 18. | Շենքին կից կամ ամրակցված այլ տարածք | 
III. Մանկատան ապահովվածությունը (համապատասխան սյունակներում դնել «X» նշանը)
| Տողի համարը | Բավարար քանակությամբ | Մասամբ | Բացակայում է | Նշումներ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | Կահույքով | ||||
| 2. | Հաշմանդամների սայլակներով | ||||
| 3. | Տրանսպորտային միջոցներով | ||||
| 4. | Հեռուստացույցներով | ||||
| 5. | Ռադիոընդունիչներով | ||||
| 6. | Հեռախոսակապով | ||||
| 7. | Սպորտային պարագաներով | ||||
| 8. | Նորմալ գործունեության համար այլ անհրաժեշտ պարագաներով | 
IV. Երեխաների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը
| մարդ | 
| Տողի հա-մարը | Ընդա-մենը | այդ թվում` աղջիկներ | նրանցից ըստ տարիքի և սեռի | |||||||||||
| մինչև 1 | 1 - 6 | 7-9 | 10-15 | 16-18 | ||||||||||
| ընդա- մենը | այդ թվում` աղջիկներ | ընդա- մենը | այդ թվում` աղջիկներ | ընդա- մենը | այդ թվում` աղջիկներ | ընդա- մենը | այդ թվում` աղջիկներ | ընդա- մենը | այդ թվում` աղջիկներ | |||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 1. | Երեխաների թվաքանակը տարեսկզբին | |||||||||||||
| 2. | Հաշվետու տարվա ընթացքում | դուրս են եկել, ընդամենը | ||||||||||||
| 3. | վերադարձել են հարազատների մոտ | |||||||||||||
| 4. | այլ մանկատուն տեղափոխվածներ | |||||||||||||
| 5. |  մեծահասակների ինտերնատներ  | |||||||||||||
| 6. | որդեգրվածներ | |||||||||||||
| 7. | մահացել են | |||||||||||||
| 8. | դուրս են եկել այլ պատճառներով | |||||||||||||
| 9. | ընդունվել են, ընդամենը | |||||||||||||
| 10. | նրանցից` եկել են այլ մանկատներից | |||||||||||||
| 11. | Երեխաների թվաքանակը տարեվերջին | |||||||||||||
| 12. | նրանցից` անկողնային | |||||||||||||
| 13. | քրոնիկ հոգեկան շեղումներով | |||||||||||||
| 14. | 11 տողից դպրոց հաճախող երեխաների թվաքանակը | |||||||||||||
| 15. | 11 տողից հաշմանդամ երեխաների թվաքանակը | |||||||||||||
V. Աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի
| մարդ | 
| Տողի հա-մարը | Աշխատողների թվաքանակը տարեվերջին | նրանցից ըստ կրթական մակարդակի | |||||||
| բարձրագույն | միջին մասնագիտական | ընդհանուր միջնակարգ | |||||||
| ընդամենը | այդ թվում` կանայք | ընդամենը | նրանցից` կանայք | ընդամենը | նրանցից` կանայք | ընդամենը | նրանցից` կանայք | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 
| 1. | Ընդամենը | ||||||||
| 2. | այդ թվում` երեխաներին անմիջապես սպասարկող | ||||||||
| 3. | մանկավարժներ | ||||||||
| 4. | նրանցից` դաստիարակներ | ||||||||
| 5. | հոգեբան | ||||||||
| 6. | արատաբան | ||||||||
| 7. | լոգոպեդ | ||||||||
| 8. | բժիշկներ | ||||||||
| 9. | միջին բուժանձնակազմ | ||||||||
| 10. | կրտսեր բուժանձնակազմ (դայակներ) | ||||||||
| 11. | խոհարար | ||||||||
| 12. | սպասարկող այլ անձնակազմ | ||||||||
| 13. | տեխնիկական և օժանդակ անձնակազմ | ||||||||
VI. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
| (հազ. դրամ) | 
| Ֆինանսական միջոցների առկայությունը | Ֆինանսական ծախսեր | Ֆինան-սական միջոցների մնա-ցորդը տարե-վերջին | ||||||||||||
| ընդա-մենը | մնա-ցորդը տարե- | ֆինանսական մուտքերը | ընդամենը | այդ թվում | ||||||||||
| ընդա-մենը | այդ թվում | նյութա-կան  | ոչ նյութական ծառայու-թյունների վճարումներ | գործուղ-ման ծախսեր | աշխա-տավարձ և դրան հավա-սարեցված վճարումներ | հիմնավերա-նորոգման, սարքա-վորում-ների և գույքի ձեռք բերման | այլ ծախսեր | |||||||
| բյուջեից (պետական և համայն-քային) | նվիրատվու-թյուններ | վարձակա-լությունից | այլ եկա-մուտներ | |||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 
| Ղեկավար՝ | _________________ | _________________ | |
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| Լրացնող (գլխավոր հաշվապահ | 
 | 
 | |
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| « __»__________ ____20___թ. | 
| Հավելված 2 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԱՆԿԱՏՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Մանկատների գործունեության մասին» Ձև 1-մանկատուն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացնում են մանկատները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՄԱՆԿԱՏԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Բաժնում բերվում են տվյալներ մանկատան շենքային պայմանների վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան համարներն առնել շրջանակի մեջ: Պատասխաններն ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ պայմաններով. եթե շենքը տիպային է` նախատեսված երեխաների բնակության և կենսագործունեության ապահովման համար, ապա շրջանակի մեջ է առնվում 1 կետի 1) ենթակետը: Այդ պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում նշվում է բ) պատասխանը: Շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին նշում կատարվում է 2 կետում, իսկ ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վիճակի վերաբերյալ նշումները` 3-5 կետերում: Եթե մանկատունը տաքացվում է վառարաններով, այդ մասին նշումը կատարվում է 6-ի 4) կետում: Կետ 7–ում բերվում է մանկատանը նախատեսված տեղերի քանակը և ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ երեխաների թվաքանակը:
III. ՄԱՆԿԱՏԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
8. II բաժնի 2-16 տողերում բերվում են տվյալներ մանկատան առանձին նշանակության սենյակների քանակի և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ: Թվարկված նշանակության սենյակների բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է գծիկ: Եթե մանկատանը կան այլ նշանակության սենյակներ, որոնք բացակայում են նշվածների թվում, ապա դրանց մասին տվյալները բերվում են 17 տողում: Մանկատանը կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 18 տողում: 5-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ (Օրինակ՝ սպորտդահլիճը չի գործում, հյուրասենյակը վերանորոգման մեջ է և այլն):
IV. ՄԱՆԿԱՏԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
9. Բաժնում բերվում են տվյալներ մանկատան նորմալ գործունեության համար անհրաժեշտ կահավորանքով և այլ պարագաներով ապահովվածության վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան վանդակներում դրվում է «X» նշանը, իսկ դրանց բացակայության դեպքում դրվում են գծիկներ: 6-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ (Օրինակ՝ հեռախոսակապը չի գործում, սպորտային պարագաները օգտագործման համար պիտանի չեն և այլն):
V. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸ
10. IV բաժնի 1 և 11-15 տողերում բերվում են տվյալներ մանկատան երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: 2-10 տողերում բերվում են տվյալներ հաշվետու տարվա ընթացքում երեխաների քանակական շարժի մասին: Ընդ որում տող 2-ը 3–8 տողերի գումարն է: Տող 11 = տողեր (1 + 9 - 2): Տող 12-ում բերվում են տվյալներ այն երեխաների մասին, որոնք անկողնային հիվանդներ են և առանց որևիցե մեկի օգնության չեն կարող տեղաշարժվել կամ սպասարկել իրենց: Տող 13-ում ցույց են տրվում այն երեխաների թվաքանակը և նրանց սեռատարիքային բաշխվածությունը, որոնք մանկատան բուժանձնակազմի (կամ համապատասխան բժշկական հանձնաժողովի) կողմից ճանաչվել են որպես քրոնիկ հոգեկան շեղումներով անձինք: Տող 14-ում երեխաների ընդհանուր թվաքանակից առանձնացվում է դպրոց հաճախողների թվաքանակը, իսկ տող 15-ում` հաշմանդամ երեխաների թվաքանակը:
VI. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
11. V բաժնի տող 1-ում բերվում են տվյալներ տարեվերջի դրությամբ մանկատան ամբողջ աշխատակազմի վերաբերյալ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի: 2-11 տողերում առանձնացվում են մանկատան երեխաներին անմիջապես սպասարկող աշխատակազմը, իսկ տող 12-ում` տեխնիկական և օժանդակ աշխատակազմը:
VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
11. Այս բաժնի 3-7 սյունակներում բերվում են տվյալներ ֆինանսական մուտքերի վերաբերյալ, իսկ 8-15 սյունակներում` ֆինանսական ծախսերի վերաբերյալ:
12. Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
13. Նյութական ծախսերի մեջ մտնում են` հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուկների, համալրող շինվածքների և դետալների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, տարայի և տարանյութերի, պահեստամասերի, շինանյութերի, գյուղատնտեսական նշանակության նյութերի, վերամշակման հանձնված և այլ նյութերի ձեռքբերման, վերանորոգման և այլ նմանատիպ ծախսերը:
14. Ոչ նյութական ծառայությունների վճարումների մեջ մտնում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, ուսումնական հաստատությունների շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:
 
                