Համարը 
թիվ 01-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2019.02.15/4(640) Հոդ.39
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
25.01.2019
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 20  Թ. ԲԵՐՔԻ ՏԱԿ (ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)» ՁԵՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 36-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 հունվարի 2019 թ.

թիվ 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 20  Թ. ԲԵՐՔԻ ՏԱԿ (ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)» ՁԵՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 36-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները 20  թ. բերքի տակ (հունիսի 1-ի դրությամբ)» Ձև 4-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները 20  թ. բերքի տակ (հունիսի 1-ի դրությամբ)» Ձև 4-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները» Ձև թիվ 4-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի թիվ 148-Ն և թիվ 149-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 36-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի հունվարի 25-ի

թիվ 01-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18733

 

Տողի N

 

Ցանքեր (ներառյալ վարձակալված հողերում), ընդամենը (հեկտար)

որից՝ վարձակալված հողերում

Ա

Բ

1

2

1.

Ցանվել է աշնանացան, ընդամենը (2+7)

   

2.

 այդ թվում՝

հացահատիկային մշակաբույսեր (3+…+6)

   

3.

դրանից՝ ցորեն

   

4.

 տարեկան

   

5.

 գարի

   

6.

 այլ

   

7.

այլ աշնանացան մշակաբույսեր

   

8.

Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

   

9.

Աշնանացան, պահպանված գարնանացանի վերջում, ընդամենը (10+15)

   

10.

 այդ թվում՝

հացահատիկային մշակաբույսեր (11+…+14)

   

11.

դրանից՝ ցորեն

   

12.

 տարեկան

   

13.

 գարի

   

14.

 այլ

   

15.

այլ աշնանացան մշակաբույսեր

   

16.

Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (17+25)

   

17.

Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը (18+…+24)

   

18.

 այդ թվում՝

ցորեն

   

19.

տարեկան

   

20.

գարի

   

21.

վարսակ

   

22.

եգիպտացորենի հատիկի համար

   

23.

հաճար

   

24.

այլ

   

25.

Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (26+…+30)

   

26.

 այդ թվում՝

ոլոռ հատիկի համար

   

27.

 լոբի

   

28.

 սիսեռ

   

29.

 ոսպ

   

30.

 այլ

   

31.

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (10+16)

   

32.

Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (33+…37)

   

33.

 այդ թվում՝

ծխախոտ

   

34.

կտավատ

   

35.

արևածաղիկ (յուղատու և

հրուշակեղենի)

   

36.

շաքարի ճակնդեղ

   

37.

այլ

   

38.

Կարտոֆիլ

   

39.

Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (40+…+43)

   

40.

այդ թվում՝

ձմերուկ

   

41.

սեխ

   

42.

այլ

   

43.

սերմնադաշտեր

   

44.

Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը (45+47+…+58)

   

45.

այդ թվում՝

կաղամբ

   

46.

որից՝ ծաղկակաղամբ

   

47.

վարունգ

   

48.

լոլիկ

   

49.

սմբուկ (բադրիջան)

   

50.

տաքդեղ (բիբար)

   

51.

սեղանի ճակնդեղ

   

52.

գազար

   

53.

սոխ

   

54.

սխտոր

   

55.

կանաչ ոլոռ

   

56.

կանաչ լոբի

   

57.

այլ

   

58.

սերմնադաշտեր

   

59.

Բանջարաբոստանային մշակաբույսեր, ընդամենը (39+44)

   

60.

Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսեր, ընդամենը (61+…+66)

   

61.

այդ թվում՝

կերի արմատապտուղներ` ներառյալ

շաքարի ճակնդեղ անասնակերի համար

   

62.

 ցանքեր սիլոսի համար (առանց

եգիպտացորենի)

   

63.

 եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի

համար

   

64.

 միամյա խոտեր

   

65.

 բազմամյա խոտեր

   

66.

 այլ

   

67.

Գարնանացան, ընդամենը (16+32+38+59+60)

   

68.

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը (69+70+71)

   

69.

այդ թվում՝

առվույտ

   

70.

կորնգան

   

71.

այլ

   

72.

Կերային մշակաբույսեր, ընդամենը (60+68)

   

73.

Թելատու մշակաբույսեր, ընդամենը (74+75)

   

74.

այդ թվում՝

բամբակ

   

75.

այլ

   

76.

Ցանքային տարածություն, ընդամենը 20  թ. բերքի տակ (9+67+68+73)

   

77.

որից՝ ցանված է այգիների և

խաղողանոցների միջշարքային

տարածություններում

   

78.

Կատարված է ենթացանք

   

79.

դրանից՝ բազմամյա խոտերի

   

80.

Ընդամենը գարնանացանից (տող 67-ից) ցանված է ոչնչացած աշնանացանի վրա, ընդամենը

   

Ղեկավար

____________________________

 

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

 ____________________________  

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 
 

« ___ »______________20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի հունվարի 25-ի

թիվ 01-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20  Թ. ԲԵՐՔԻ ՏԱԿ (հունիսի 1-ի դրությամբ)»

ՁԵՎ 4-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները 20  թ. բերքի տակ (հունիսի 1-ի դրությամբ)» Ձև 4-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններ) լրացվում են հաշվետու տարվա հունիսի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:

7. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություն ասելով պետք է հասկանալ վարելահողի վրա և պտղատու այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններում բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածությունները հաշվետու ժամանակահատվածում:

8. «Վարձակալված» հասկացությունը ենթադրում է հողի վարձակալությունը վճարովի, ոչ վճարովի և/կամ այլ հիմունքներով, անկախ նրանից ումից է վարձակալված:

9. Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. «Ցանվել է աշնանացան, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված՝ ներառյալ ձմռան ընթացքում լրիվ կամ մասամբ ոչնչացած, ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

11. «Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարները, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են: Դրանք կարող են վերացանվել գարնանացան մշակաբույսերով կամ չվերացանվել:

12. «Աշնանացան, պահպանված գարնանացանի վերջում, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված և մինչև ընթացիկ տարվա գարնանացանի ավարտը պահպանված, ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

13. «Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

14. «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ /յուղատու և հրուշակեղենի/, շաքարի ճակնդեղ և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

15. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

16. «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ) և դրանց սերմնադաշտերի ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

17. «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ) և դրանց սերմնադաշտերի ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

18. «Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, բազմամյա խոտեր և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

19. «Գարնանացան, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի գարնանը ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի, ընդամենը ցանքատարածությունների հանրագումարները:

20. «Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են անցյալ տարիներում ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի (առվույտ, կորնգան և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

21. «Թելատու մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի թելատու մշակաբույսերի (բամբակ և այլ) ընդամենը ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

22. «Ցանքային տարածություն, ընդամենը 20  թ. բերքի տակ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են գարնանացանի վերջում պահպանված աշնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, գարնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, անցյալ տարիներին ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի և թելատու մշակաբույսերի, ընդամենը ցանքատարածությունների հանրագումարները:

23. «Ցանված է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (տող 76) միայն այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի ընդամենը հանրագումարները:

24. «Կատարված է ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (տող 76) միայն այն ցանքերի տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են ենթացանք:

25. «Բազմամյա խոտերի ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընդամենը ենթացանք կատարված տարածությունից (տող 78) միայն այն ցանքերի տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են բազմամյա խոտերի ենթացանք: