ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 24 մայիսի 2019 թ. | թիվ 31-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
| 
 Նախագահ` | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 31-Ն որոշման | 
1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
| (ամսական) | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Պատահարների | Տուժել են, մարդ | |||
| զոհվել են | որից` իգական սեռ | վիրավոր-վել են | որից` իգական սեռ | |||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| ՃՏՊ - ընդամենը | 110 | |||||
| որոնցից` տուժել են մինչև 16 տարեկան երեխաներ | 111 | |||||
| ՃՏՊ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքովտրանսպորտային միջոցների վարորդներ-ընդամենը | 120 | |||||
| որից՝ ոչ սթափ վիճակում | 121 | |||||
| 120-րդ տողից՝ ըստ պատկանելիության՝ | 122 | |||||
| որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում | 122.1 | |||||
| ֆիզիկական անձանց | 123 | |||||
| որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում | 123.1 | |||||
| հետիոտնի կողմից | 130 | |||||
| որից՝ ոչ սթափ վիճակում | 131 | |||||
| Չբացահայտված ՃՏՊ | 140 | |||||
2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
| (տարեկան) | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Պատահարների | Տուժել են, մարդ | ||||
| զոհվել են | վիրավորվել են | ||||||
| ընդամենը | այդ թվում՝ | ընդամենը | այդ թվում՝ | ընդամենը | այդ թվում՝ | ||
| Վարորդների կողմից ՃԵԿ-ի խախտման պատճառով առաջացած ՃՏՊ-ը և տուժածները | 210 | ||||||
| բեռնատար ավտոմեքենաների | 220 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 221 | ||||||
| ավտոբուսների | 230 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 231 | ||||||
| թեթև մարդատար մեքենաների | 240 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 241 | ||||||
| մոտոցիկլների | 250 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 251 | ||||||
| տրակտորների և այլ ինքնագնաց մեխանիզմների | 260 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 261 | ||||||
| տրոլեյբուսների | 270 | ||||||
| Չբացահայտված ՃՏՊ | 280 | ||||||
3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում
| (տարեկան) | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Պատահարների | Տուժել են, մարդ | |
| զոհվել են | վիրավորվել են | |||
| ՃՏՊ - ընդամենը | 310 | |||
| ՃՏՊ-ը տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի քաղաքներում և բնակավայրերում | 320 | |||
| ավտոճանապարհներին (բացառությամբ քաղաքային և | 330 | |||
| այլ տեղերում | 340 | |||
| ՃՏՊ-ը` տեխնիկական անսարք տրանսպորտային միջոցների շահագործման պատճառով | 350 | |||
| Փողոցների և ճանապարհների անբավարար վիճակը նպաստել է - ընդամենը | 360 | |||
| այդ թվում՝  | 361 | |||
| ավտոճանապարհների (ներառյալ քաղաքային և այլ բնակավայրային տեղամասերի) | 362 | |||
| որից` ընդհանուր օգտագործման ճանապարհներին | 362.1 | |||
| ՃՏՊ-ը ըստ տեսակների` բախում | 370 | |||
| շրջում | 371 | |||
| հետիոտնի վրաերթ | 372 | |||
| այլ պատահարներ | 373 | |||
| Տուժել են ՃՏՊ-ից` | 400 | X | ||
| հետիոտն | 410 | X | ||
| որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ | 411 | X | ||
| ուղևորներ | 420 | X | ||
| որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ | 421 | X | ||
| հեծանվորդներ | 430 | X | ||
| որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ | 431 | X | ||
| Ղեկավար | 
 | 
 | 
 | 
| 
 | (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | 
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | 
 | 
 | 
 | 
| 
 | (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | 
| 
 
 | 
 | 
 | 
 << _ _ >>______ ____20___թ. | 
| Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 31-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (ամսական) (բաժին 1), Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 3):
8. Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, իսկ 2-րդ և 3-րդ բաժինները՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:
9. Հաշվետվության 110 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 120, 130 և 140 տողերի ցուցանիշների հանրագումարին:
10. Հաշվետվության 120 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122 և 123 տողերի ցուցանիշների հանրագումարին:
11. Հաշվետվության 121 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122.1 և 123.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:
12. Հաշվետվության 210 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 220, 230, 240, 250, 260 և 270 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 120 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
13. Հաշվետվության 210, 220, 230, 240, 250, 260, 270 և 280 տողերում լրացվում են՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
14. Հաշվետվության 221, 231, 241, 251, 261 տողերի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն ֆիզիկական անձանց ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
15. Հաշվետվության 310 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 320, 330 և 340 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
16. Հաշվետվության 360 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 361 և 362 տողերի ցուցանիշների հանրագումարին:
17. Հաշվետվության 370, 371, 372, 373 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
18. Հաշվետվության 400, 410, 420, 435 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
 
                