ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2018 թվականի N 439-Ն
ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի՝
1. Սահմանել փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 12 Երևան
|
|
|
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. դեկտեմբեր ի 12-ի
N 439-Ն որոշման |
Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները:
2. Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) փորձնակ գրանցելու և փորձնակի աշխատանքներին մասնակցության գործընթացը համակարգում է օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված պաշտոնատար անձը (այսուհետ՝ պաշտոնատար անձ):
3. Համապատասխան մարմնում կարող են փորձնակ գրանցվել փորձնակների ցանկում ընդգրկված քաղաքացիները:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակ) քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (այսուհետ՝ տեղեկատվական հարթակ) վարում է փորձնակների ցանկ:
5. Փորձնակների ցանկում դիմումի համաձայն (N 1 ձև) կարող են ընդգրկվել վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար թեստավորման արդյունքում առնվազն 30 միավոր հավաքած քաղաքացիները:
6. Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակն էլեկտրոնային փոստի միջոցով քաղաքացուն տեղեկացնում է փորձնակների ցանկում ընդգրկված լինելու կամ դիմումը մերժելու մասին:
7. Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը երկու տարի է: Ցանկում ընդգրկվելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է թեստավորման բոլոր մասնակիցների արդյունքների ամփոփմանը հաջորդող օրվանից:
8. Համապատասխան մարմնում փորձնակ գրանցվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է: Եթե համապատասխան մարմնում փորձնակի գրանցման ժամկետը մեկ տարվանից պակաս է, ապա պաշտոնատար անձի և փորձնակի փոխադարձ համաձայնության դեպքում համապատասխան իրավական ակտով ժամկետը կարող է երկարաձգվել, բայց փորձնակ գրանցվելու համար նախատեսված մեկ տարվանից ոչ ավելի:
9. Համապատասխան մարմնում գրանցված փորձնակը չի կարող միաժամանակ գրանցվել այլ մարմնում՝ որպես փորձնակ:
10. Համապատասխան մարմնում փորձնակների առավելագույն թիվը չպետք է գերազանցի տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր թիվը։ Գրասենյակում փորձնակների առավելագույն թիվը չպետք է գերազանցի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր թիվը:
11. Համապատասխան մարմնում գրանցված փորձնակի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է համակարգողը (այսուհետ՝ համակարգող):
12. Համակարգող է նշանակվում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման այն քաղաքացիական ծառայողը՝
1) ով զբաղեցնում է առնվազն քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի 4-րդ ենթախմբի պաշտոն.
2) ում նախորդ տարվա կատարողականի գնահատման արդյունքները ցածր չեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ցուցանիշից, կամ վերջին տարվա հաշվետվությունը գնահատված է դրական:
13. Համապատասխան մարմնում փորձնակ գրանցված ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար:
14. Փորձնակ գրանցված ժամանակահատվածում աշխատանքներին մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում:
14.1. Համապատասխան մարմնում առավելագույնը մեկ տարի ժամկետով գրանցված փորձնակը փոխադարձ համաձայնության դեպքում կարող է չներկայանալ համապատասխան մարմին և չմասնակցել աշխատանքներին՝ քսանչորս աշխատանքային օր, իսկ մեկ տարվանից պակաս գրանցվելու դեպքում՝ գրանցված ամիսների համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օր: Ընդ որում, սույն կետում նշված բացակայության ժամանակահատվածը ևս հաշվարկվում է փորձնակի հանրային ծառայության ստաժում: Սույն կետում նշված բացակայության մասին համաձայնություն ստանալու համար փորձնակը համապատասխան զեկուցագիր է ներկայացնում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, որի համաձայնության դեպքում զեկուցագիրը ներկայացվում է պաշտոնատար անձին: Պաշտոնատար անձը համաձայնության կամ առարկության դեպքում համապատասխան հանձնարարական է տալիս անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:
(14.1-ին կետը լրաց. 26.06.19 N 391-Ն)
2. ՓՈՐՁՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
15. Համապատասխան մարմիններում փորձնակը գրանցվում է փորձնակի աշխատանքային ծրագրին համապատասխան:
16. Փորձնակի աշխատանքային ծրագիրը ներառում է հետևյալ տվյալները՝
1) փորձնակի կողմից իրականացվող աշխատանքի հակիրճ նկարագրությունը.
2) փորձնակի կողմից իրականացվող աշխատանքի կատարման ժամկետը.
3) փորձնակին ներկայացվող կրթության չափանիշը.
4) համակարգողի տվյալները:
17. Համապատասխան մարմնում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը փորձնակ գրանցելու նպատակով մշակում և պաշտոնատար անձի համաձայնեցմանն է ներկայացնում փորձնակի աշխատանքային ծրագրի նախագիծը (N 2 ձև):
18. Պաշտոնատար անձը փորձնակի աշխատանքային ծրագրի նախագիծն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ առաջարկություններով և (կամ) դիտողություններով այն վերադարձնում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին՝ լրամշակման: Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը լրամշակված տարբերակը երկու աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնում է պաշտոնատար անձին:
19. Պաշտոնատար անձի համաձայնության դեպքում փորձնակի գրանցման գործընթացն սկսելու վերաբերյալ հանձնարարական է տրվում համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:
20. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պաշտոնատար անձի համաձայնությունն ստանալուց հետո, սույն հավելվածին համապատասխան, գրանցում է փորձնակին:
21. Փորձնակի աշխատանքային ծրագիրը հաստատվում է սույն հավելվածի 24-րդ կետում նշված անհատական իրավական ակտով:
3. ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
22. Համապատասխան մարմինը, ուսումնասիրելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրված փորձնակների ցանկը, ընտրում է համապատասխան մարմնի փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող անձին:
23. Համապատասխան մարմինը փորձնակին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է ընտրված լինելու մասին՝ կից ներկայացնելով փորձնակի աշխատանքային ծրագիրը, և առաջարկում որպես փորձնակ գրանցվել համապատասխան մարմնում: Եթե քաղաքացին, ծանոթանալով աշխատանքային ծրագրից բխող գործառույթներին, մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի տալիս համաձայնություն կամ հրաժարվում է որպես փորձնակ գրանցվել, ապա պաշտոնատար անձը կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմել ցանկում ընդգրկված համապատասխան մարմնի փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող այլ անձի։
24. Պաշտոնատար անձը, ստանալով փորձնակի համաձայնությունը, ընդունում է տվյալ անձին համապատասխան մարմնում որպես փորձնակ գրանցելու վերաբերյալ անհատական իրավական ակտ՝ հաստատելով նաև փորձնակի աշխատանքային ծրագիրը:
25. Սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված անհատական իրավական ակտում նշվում են փորձնակի անունը, հայրանունը, ազգանունը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որի աշխատանքներին մասնակցելու է փորձնակը, փորձնակ գրանցվելու ժամկետը, համակարգողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը:
26. Սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված անհատական իրավական ակտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տեղեկատվական հարթակում, որի հիման վրա քաղաքացիական ծառայության գրասենյակը համապատասխան մարմնում փորձնակ գրանցված անձի տվյալները հանում է փորձնակների ցանկից:
27. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարում է փորձնակ գրանցված ժամկետը լրանալու օրը՝ առանց համապատասխան իրավական ակտ ընդունելու: Տվյալ դեպքում պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ:
28. Փորձնակի գրանցումը համապատասխան իրավական ակտով դադարեցվում է՝
1) կողմերից մեկի նախաձեռնությամբ.
2) եթե փորձնակը չի կատարում աշխատանքային ծրագրից բխող պարտականությունները.
3) եթե փորձնակն աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտում է երկու և ավելի անգամ.
4) եթե համակարգողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, և պաշտոնատար անձը նոր համակարգող չի նշանակում.
5) համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) գրանցված փորձնակ ունեցող կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում:
29. Սույն հավելվածի 28-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում փորձնակի գրանցումը դադարեցնելու համար հիմք է ընդունվում համակարգողի համապատասխան զեկուցագիրը:
30. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարեցնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համակարգողը գնահատում է փորձնակին (N 3 ձև):
31. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հավելվածի 28-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի, փորձնակը երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է համակարգողին (N 4 ձև):
32. Սույն հավելվածի 30-րդ և 31-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկները համակարգողը և փորձնակը գնահատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին՝ համապատասխան մարմնի պաշտոնատար անձին և գնահատվողին ներկայացնելու համար:
33. Աշխատանքների գնահատման արդյունքներին համաձայն չլինելու կամ չգնահատելու դեպքում համակարգողը կամ փորձնակը, իրենց գնահատականի մասով, մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող են բողոք ներկայացնել պաշտոնատար անձին: Պաշտոնատար անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննում է բողոքը և ընդունում գնահատման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու, կամ գնահատելու մասին անհատական իրավական ակտ:
34. Պաշտոնատար անձը բողոքի բացակայության դեպքում կամ սույն հավելվածի 33-րդ կետում նշված գործառույթներն իրականացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատման թերթիկները տրամադրում է անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:
34.1. Համակարգողը փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածում կատարած աշխատանքների համար պարգևատրվում է գնահատման արդյունքներն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, համակարգողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով՝ համապատասխան մարմնի տնտեսված միջոցների հաշվին:
(34.1-ին կետը լրաց. 26.06.19 N 391-Ն)
34.2. Փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝
ՊՉ = պաշտոնային դրույքաչափ * 15% * n * գործակից,
որտեղ ՊՉ-ն պարգևատրման չափն է, n-ը՝ փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածն ընդգրկող ամիսների թիվը, գործակիցը որոշվում է փորձնակի կողմից համակարգողի գնահատման համար լրացված թերթիկի արդյունքների հիման վրա:
(34.2-րդ կետը լրաց. 26.06.19 N 391-Ն)
34.3. Գնահատման թերթիկի առկայության դեպքում գործակիցը որոշելու համար հաշվարկվում է գնահատման թերթիկում «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Անբավարար» գնահատված չափորոշիչների քանակը, և գնահատականներից յուրաքանչյուրի քանակը բազմապատկվում է աղյուսակում նշված համապատասխան միավորով, այնուհետև ստացված արտադրյալների գումարը բաժանվում է չափորոշիչների ընդհանուր քանակին։ Փորձնակի աշխատանքները համակարգողի գնահատման թերթիկի բացակայության դեպքում գործակիցն ընդունվում է 0.75 միավոր:
Աղյուսակ
|
Գնահատման թերթիկում չափորոշիչների գնահատականները |
Միավորը |
Գերազանց |
1.25 |
Լավ |
1 |
Բավարար |
0.75 |
Անբավարար |
0 | |
(34.3-րդ կետը լրաց. 26.06.19 N 391-Ն)
35. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը սույն հավելվածի 24-րդ, 28-րդ կետերում նշված անհատական իրավական ակտերի և դրանց ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններն ու գնահատման թերթիկները երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է տեղեկատվական հարթակում:
36. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը փորձնակ գրանցված անձի կամ այլ համապատասխան մարմնի կամ քաղաքացիական ծառայության գրասենյակի հարցման հիման վրա տրամադրում է տեղեկանք փորձնակի կատարած աշխատանքների, աշխատանքի գնահատականի և որպես փորձնակ գրանցված ժամանակահատվածի մասին:
4. ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Համակարգողը՝
1) փորձնակին բացատրում է աշխատանքային ծրագրից բխող պարտականությունները, օգնում է փորձնակին իր աշխատանքային ծրագրով նախատեսված գործառույթների իրականացման գործում, ծանոթացնում է այդ գործառույթների արդյունավետ կատարման մեթոդներին, վեր է հանում և փորձնակի հետ միասին վերլուծում է թույլ տրված սխալները և թերությունները.
2) համակարգում է փորձնակի կողմից իր աշխատանքային ծրագրի իրականացման աշխատանքները.
3) փորձնակին ցուցումներ է տալիս աշխատանքային պարտականությունների արդյունավետ կատարման համար.
4) նպաստում է փորձնակի գիտելիքների խորացմանը և կոմպետենցիաների ընդլայնմանը.
5) քայլեր է ձեռնարկում փորձնակի կողմից համապատասխան մարմնի ներքին կարգապահական կանոնների պահպանումն ապահովելու համար.
6) փորձնակին ուղղորդում է փորձնակ գրանցված ամբողջ ժամանակահատվածում:
38. Փորձնակը՝
1) իրականացնում է աշխատանքային ծրագրով իրեն տրված հանձնարարությունները և առաջադրանքները.
2) աշխատանքային հարցերով աջակցության համար դիմում է համակարգողին.
3) ջանքեր է գործադրում իր գիտելիքները և կոմպետենցիաները կատարելագործելու, նոր մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար.
4) աշխատանքային պարտականություններն իրականացնելիս՝ հետևում է իր համակարգողի ցուցումներին.
5) ենթարկվում է համապատասխան մարմնի աշխատանքային կարգապահական ներքին կանոններին.
6) իրականացնում է համակարգողի կողմից տրված այլ հանձնարարականներ:
5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
39. Մինչև օրենքով նախատեսված վարկանիշային ցուցակների կազմումը՝ համապատասխան մարմինները, սույն հավելվածին համապատասխան, որպես փորձնակ կարող են գրանցել այլ անձի:
40. Մինչև օրենքով նախատեսված տեղեկատվական հարթակի գործարկումը՝ համապատասխան մարմինները սույն հավելվածով նախատեսված ժամկետներում տեղեկատվական հարթակում տեղադրվող փաստաթղթերն ուղարկում են քաղաքացիական ծառայության գրասենյակ:
41. Մինչև օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկումը՝ համապատասխան մարմինը որպես փորձնակ գրանցված անձի վերաբերյալ վարում է մատյան:
42. Մատյանում գրառումը կատարվում է համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
43. Մատյանում նշվում են փորձնակ գրանցված անձի անունը, հայրանունը, ազգանունը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որտեղ գրանցվել է փորձնակը, փորձնակ աշխատելու ժամկետը, փորձնակ գրանցելու, գրանցման ժամկետը երկարաձգելու և գրանցումը դադարեցնելու վերաբերյալ իրավական ակտերի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համակարգողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, համակարգող նշանակվելու ժամանակահատվածը, համակարգողի և փորձնակի գնահատման արդյունքները:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
Ձև 1
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի քաղաքացիական ծառայության
գրասենյակի ղեկավար
____________________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը)
———————————————————————
(քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)
———————————————————————
(անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)
———————————————————————
(փաստացի բնակության հասցեն)
———————————————————————
(հեռախոսահամարը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՓՈՐՁՆԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ինձ ընդգրկել փորձնակների ցանկում։
Համաձայն եմ, որ իմ կողմից տրամադրված տվյալները կարող են տրամադրվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմիններին և տեղադրվել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում և այլ տվյալների դաշտում:
Խնդրում եմ ծանուցումն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ _____________ :
ԴԻՄՈՂ |
_______________________ |
_______________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
|
_______ |
________________ 20 թ. |
|
Ձև 2
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Աշխատանքի հակիրճ նկարագրությունը________________________________________________________
__________________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________________
Աշխատանքի կատարման ժամկետը ______________________________________________________
__________________________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
Մասնագիտական կրթությունը _____________________________________________________________
__________________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________________
Համակարգողի տվյալները _______________________________________________________________
__________________________________________________________________________________________________
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ |
|
|
|
____________________ |
_______________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 3
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ
Սույն գնահատումն առաջին հերթին փորձնակին՝ իր աշխատանքային կատարողականի վերաբերյալ կարծիք տրամադրելու համար է։ Այն լրացվում է համակարգողի կողմից։
Համակարգողի տվյալները |
Անունը, ազգանունը
|
Պաշտոնը
|
Համապատասխան մարմնի անվանումը
|
Ստորաբաժանումը
|
Էլ-փոստը
|
Հեռախոսահամարը
|
Փորձնակի տվյալները |
Անունը, ազգանունը
|
Գրանցման ամսաթիվը
—————————————————— |
Ավարտի ամսաթիվը
———————————————— |
1․ Նշել համապատասխան վարկանիշը՝ հետևյալ չափորոշիչների մասով |
Գերազանց |
Լավ |
Բավարար |
Անբավարար |
|
Ժամանակին էր ներկայանում աշխատանքի |
|
|
|
|
|
Հանձնարարականների կատարման արդյունավետությունը |
|
|
|
|
|
Բանավոր հաղորդակցման հմտություններ |
|
|
|
|
|
Գրավոր հաղորդակցման հմտություններ |
|
|
|
|
|
Համակարգչային հմտություններ |
|
|
|
|
|
Գործընկերների հետ աշխատելու կարողություն (թիմային աշխատանք) |
|
|
|
|
|
Տարաբնույթ հանձնարարականներին հարմարվելու կարողություն |
|
|
|
|
|
Մասնակցություն որոշումների ընդունմանը, առաջնահերթությունների սահմանում |
|
|
|
|
|
Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու կարողություն |
|
|
|
|
|
Ուշադիր է ճշգրիտ աշխատանքի և մանրուքների նկատմամբ |
|
|
|
|
|
Ցանկանում է օգնության և ուղղորդման դիմել |
|
|
|
|
|
Ցուցաբերել է խնդիրների լուծման հմտություններ |
|
|
|
|
|
Վերջնաժամկետներ սահմանելու և պահպանելու ունակություն |
|
|
|
|
|
Հետաքրքրված էր և ոգևորված՝ փորձնակությամբ |
|
|
|
|
|
Նորարար և ստեղծարար մտածելակերպ |
|
|
|
|
|
Սովորելու (ինքնազարգանալու) ցանկություն |
|
|
|
|
2․
|
Նկարագրեք, թե ի՞նչ տվեց փորձնակի աշխատանքը Ձեր կազմակերպությանը։
|
3․
|
Ի՞նչ զարգացումներ նկատեցիք փորձնակի հմտությունների, գիտելիքների, անձնական և (կամ) մասնագիտական կատարողականի մեջ։
|
4․
|
Որո՞նք եք համարում փորձնակի ուժեղ կողմերը։
|
5․
|
Հատկապես ո՞ր ոլորտներում փորձնակն ունի բարելավման (աճի) կարիք։
|
6․
|
Ընդհանուր ինչպե՞ս կգնահատեք Ձեր փորձառությունը տվյալ փորձնակի հետ
|
Գերազանց
|
Լավ
|
Միջին
|
Թույլ
|
|
|
|
Համակարգող |
_______________________ |
_________________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
|
_______ ________________ 20 թ. | |
Ձև N 4
ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ
Սույն գնահատումն անցկացվում է համակարգող նշանակված քաղաքացիական ծառայողի ղեկավարման և կազմակերպական ունակությունների ու հմտությունների վերհանման նպատակով։ Այն կօգնի նրան՝ կատարողականի գնահատման, ինքնագնահատման և ինքնազարգացման համար։
Համակարգողի տվյալները |
Անունը, ազգանունը
|
Պաշտոնը
|
Համապատասխան մարմնի անվանումը
|
Ստորաբաժանումը
|
Էլ-փոստը
|
Հեռախոսահամարը
|
Փորձնակի տվյալները |
Անունը, ազգանունը
|
Գրանցման ամսաթիվը
—————————————————— |
Ավարտի ամսաթիվը
———————————————— |
1․ Նշել համապատասխան վարկանիշը՝ հետևյալ չափորոշիչների մասով |
Գերազանց |
Լավ |
Բավարար |
Անբա-վարար |
|
Ժամանակ և ջանք է ներդնում՝ դիտարկելու և ուղղորդելու (ղեկավարելու) համար։ |
|
|
|
|
|
Գործի ընթացակարգերին ծանոթացնում է պատշաճ ձևով։ |
|
|
|
|
|
Աշխատողների պարտականությունների և համապատասխան մարմնի կարգապահական ներքին կանոնների ծանոթացում |
|
|
|
|
|
Ընդունում և հարգում է ինձ՝ որպես անհատ։ |
|
|
|
|
|
Ընկալում ու խրախուսում է իմ ուժեղ կողմերը և ունակությունների զարգացումը։ |
|
|
|
|
|
Ստեղծում է նպաստավոր միջավայր՝ համագործակցելու, այլ մարդկանց ուժեղ կողմերն ու տարբերությունները հարգելու համար։ |
|
|
|
|
|
Փորձնակին աշխատանքների վերաբերյալ օգտակար և կառուցողական խորհուրդներ է տալիս։ |
|
|
|
|
|
Ազատություն է տալիս՝ ստեղծարար մոտեցման և նախաձեռնողականության համար։ |
|
|
|
|
|
Խրախուսում է նոր գաղափարները։ |
|
|
|
|
|
Օգնում է հասկանալ տարբեր մոտեցումների դինամիկան և նշանակությունը։ |
|
|
|
|
|
Ուղղորդում է թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ |
|
|
|
|
|
Ճկուն է իր մոտեցումներում։ |
|
|
|
|
|
Օգնում է ճիշտ մտածել և հասնել որոշակի հստակ նպատակների՝ փորձնակության ընթացքում։ |
|
|
|
|
|
Ուշադրություն է դարձնում իմ մտահոգություններին։ |
|
|
|
|
|
Ստեղծում է վստահության մթնոլորտ։ |
|
|
|
|
|
Աշխատում է ինձ հետ՝ փորձնակությունից հստակ ակնկալիքներ ունենալով։ |
|
|
|
|
|
Նպաստում է մասնագիտական անկախության ձեռքբերմանը։ |
|
|
|
|
|
Ժամանակի կառավարում։ |
|
|
|
|
|
Օգնում է առաջադրել կարիերայի առաջխաղացմանը նպաստող նպատակներ։ |
|
|
|
|
|
Օրինակ է ծառայում՝ սեփական ծառայությամբ։ |
|
|
|
|
|
Ուղղորդում է տեղեկատվական բազում ռեսուրսների օգտագործման գործում։ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2․ |
Լրացուցիչ դիտարկումներ, առաջարկություններ
|
3․ |
Համակարգողի յուրահատուկ ուժեղ կողմերը
|
|
|
|
Փորձնակ |
_______________________ |
_________________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
|
_______ ________________ 201 թ. | |
(հավելվածը լրաց. 26.06.19 N 391-Ն)