Համարը 
N 1174-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.08.28/36(211) Հոդ.848
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.07.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.08.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
15.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
10.06.21 N 977-Ն որոշման փոփոխություններն ուժի մեջ կմտնեն swis.trade.gov.am համացանցային կայքէջի գործարկման օրվանից:


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2002 թվականի N 1174-Ն

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

ա) վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու հայտի ու թույլտվությունների ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 8
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ (այսուհետ՝ վայրի կենդանիներ) արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը:

Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների ներմուծման և արտահանման, գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 7 հավելվածով և որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների արտահանման դեպքում:

(1-ին կետը լրաց. 22.10.09 N 1186-Ն, խմբ. 12.04.12 N 427-Ն, 11.02.16 N 137-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական ու իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում հայտ, որի ձևը սահմանվում է սույն որոշման N 2 հավելվածով:

(3-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

4. Հայտին կից ներկայացվում են՝

ա) արտահանման դեպքում՝ արտահանվող վայրի կենդանու ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը).

բ) ներմուծման դեպքում՝ արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի կենդանու արտահանման համար կամ դրանց փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:

(4-րդ կետը փոփ. 24.12.15 N 1523-Ն, 11.02.16 N 137-Ն )

5. Հայտն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իսկ վերարտադրված կամ բուծված ձկների արտահանման դեպքում` 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:

(5-րդ կետը լրաց. 22.10.09 N 1186-Ն, փոփ. 24.12.15 N 1523-Ն, 10.10.19 N 1442-Ն)

6. Հայտը մերժվում է, եթե՝

ա) բացակայում են սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ դրանցում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

բ) հայտում նշված են արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի կենդանիներ, որոնց վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տրված է բացասական եզրակացություն.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

7. Առանձին դեպքերում տվյալ վայրի կենդանու արտահանման կամ ներմուծման բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմակերպություններին կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին:

Մասնագիտական քննարկման ենթակա են նաև արտահանող կամ ներմուծող երկրների և միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ ու անհետացման վտանգված վայրի կենդանիների՝ գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով արտահանման կամ ներմուծման համար ներկայացված հայտերը:

(7-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

8. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվություններին համապատասխան արտահանման և ներմուծման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

(8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

9. Թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաև թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

10. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվությունը տրամադրվում է հայտում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել 1 տարին:

(10-րդ կետը լրաց. 24.12.15 N 1523-Ն)

11. Վայրի կենդանիների արտահանման և ներմուծման թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ ներմուծման միայն մեկ գործողություն:

(11-րդ կետը լրաց. 24.12.15 N 1523-Ն)

(հավելվածը լրաց. 22.10.09 N 1186-Ն, խմբ. 12.04.12 N 427-Ն, փոփ., լրաց. 24.12.15 N 1523-Ն, խմբ., փոփ. 11.02.16 N 137-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

_______________________________________________________________

(կազմակերպության անվանումը, քաղաքացիների դեպքում՝ անունը, ազգանունը)

_______________________________________________________________

(հայտատուի հասցեն, գտնվելու վայրը, հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում)

 

Խնդրում եմ թույլ տալ ներմուծել կամ արտահանել (ընդգծել)

 

_______________________________________________________________

(վայրի կենդանու անվանումը, տեսակը)

_______________________________________________________________

(քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

 

Ձեռքբերման վայրը և ժամկետը ___________________________________________

 

_______________________________________________________________

 

Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը_________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

Խնդրում եմ թույլտվությունը տրամադրել ________ ժամկետով

 

Հայտին կից ներկայացնում եմ՝

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

___ ____________200  թ.         _________________

(ստորագրությունը)

 

 

(հավելվածը փոփ., լրաց. 24.12.15 N 1523-Ն, լրաց. 08.02.18 N 94-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1174-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N_____

 

Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու

 

Ուժի մեջ է մինչև ____ ___________ 200  թ.

 

Ներմուծել Հայաստանի Հանրապետություն_____________________________________

(երկրի անվանումը)

Արտահանել Հայաստանի Հանրապետությունից___________________________________

(երկրի անվանումը)

Ուղարկողը ________________________________________________________

 

Ստացողը _________________________________________________________

_______________________________________________________________

(վայրի կենդանու անվանումը, տեսակը)

_______________________________________________________________

(քանակը (հատ) կամ կշիռը (կգ)

 

Հավաքածուի նկարագրությունը և նմուշների քանակը (հատ) կամ կշիռը (կգ)_______________

_______________________________________________________________

 

Արտահանման կամ ներմուծման նպատակը_____________________________________

_______________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության
շրջակա միջավայրի նախարար
_________________ _________________
  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

___ ____________200  թ.

 

(հավելվածը փոփ. 24.12.15 N 1523-Ն, 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան