Համարը 
N 686-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2019.11.01/26(662) Հոդ.254
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
21.10.2019
Ստորագրող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.10.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով հայտարարություն ներկայացվում և N 2 հավելվածով հաստատված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2020 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ամիսների համար:


ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ

 

21 հոկտեմբերի 2019 թ.

N 686-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածի 19.7-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) արտոնագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով հայտարարություն ներկայացվում և N 2 հավելվածով հաստատված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2020 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ամիսների համար:

 

   Դ. Անանյան 

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2019 թվականի հոկտեմբերի 21-ի

N 686-Ն հրամանի

 

Ձև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

___________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Գործու-նեության տեսակը

5. Գործու-նեության իրակա-նացման վայրը

6. Պետական տուրքի ամսական դրույքաչափի հաշվարկման համար

7. Պետական տուրքի հաշվարկման գործակիցը

8. Գործունեության իրականացման ժամանակահատվածի

9. Հաշվարկված պետական տուրքը, դրամ

1) քանակը

2) բազային տուրքի պատիկ մեծությունը

1) սկիզբը

2) ավարտը

               
               

10. Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում`

1) թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

         
         
         

2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները

Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Գրանցման (հաշվառման)
վայրը (հասցեն)

   
   

11. Ավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում`

N

Ավտոբուսի մակնիշը

Ավտոբուսի հաշվառման
համարանիշը

Ավտոբուսի
նստատեղերի քանակը

       
       

12. Միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում`

N

Միկրոավտոբուսի մակնիշը

Միկրոավտոբուսի
հաշվառման համարանիշը

Միկրոավտոբուսի
նստատեղերի քանակը

       
       

Պաշտոնատար անձ

________________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19.7-ՐԴ ԵՎ 19.8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ

 

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներ իրականացնելու վերաբերյալ հայտարարության ձևը (այսուհետ` հայտարարություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ և 19.8-րդ հոդվածի 7-րդ մասերին համապատասխան: Հայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:

2. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:

3. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող հարկ վճարողի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը:

4. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրը:

5. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է Օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակը (տեսակները):

6. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն: Թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 5-րդ կետում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը: Ընդ որում, միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև`

1) նույն ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որի մասով Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կիրառվի նույն մասով սահմանված պետական տուրքի ամսական չափի հաշվարկման գործակիցներից առավելագույնը,

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որի մասով Օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետք է կիրառվի Օրենքի 19.7-րդ հոդված 2-րդ մասով սահմանված պետական տուրքի առավելագույն չափը:

7. Հայտարարության 6-րդ կետի`

1) 1-ին ենթակետում լրացվում է`

ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակը,

բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակը,

գ. թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության համար` թեթև մարդատար մեքենաների քանակը,

դ. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,

ե. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` ավտոմատների քանակը,

1) 2-րդ ենթակետում լրացվում է`

ա. ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,

բ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,

գ. թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության համար` Օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,

դ. մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը,

ե. մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ` շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության համար` Օրենքի 19.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բազային տուրքի համապատասխան պատիկ մեծությունը:

8. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրման գործունեության համար Օրենքի 19.7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան գործակիցը:

9. Հայտարարության 8-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

10. Հայտարարության 9-րդ կետում լրացվում է տվյալ ամսվա համար հաշվարկված պետական տուրքի գումարը` դրամներով (լումաները անտեսվում են): Ընդ որում, հաշվարկված պետական տուրքի գումարը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:

11. Հայտարարության 10-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների հաշվառման համարանիշները: Հայտարարության 10-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է Օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները:

12. Հայտարարության 11-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, Օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:

13. Հայտարարության 12-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2019 թվականի հոկտեմբերի 21-ի

N 686-Ն հրամանի

 

Ձև

 

Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր   N ________     ____ ________________ 20__թ.

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

                                

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Քանակը

Գործունեության իրականացման ժամանակահատվածի

սկիզբը
(ամիս)

ավարտը
(ամիս)

         

Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները

         
         

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները

Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Գրանցման (հաշվառման)
վայրը (հասցեն)

   
   

Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքում`

N

մակնիշը

հաշվառման
համարանիշը

նստատեղերի
քանակը

       
       

Հարկային մարմին

________________________________________________________

 (uտորագրությունը, անունը, ազգանունը)