Համարը 
N 546-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.05.16/40(1398) Հոդ.658
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.05.2018
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
08.05.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.05.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2018 թվականի N 546-Ն

 

ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վերադաս մաքսային մարմնի, վերադաս մաքսային մարմնի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ`

1) վերադաս մաքսային մարմնի Արևմտյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները.

2) վերադաս մաքսային մարմնի Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.

3) վերադաս մաքսային մարմնի Հարավային մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.

4) վերադաս մաքսային մարմնի Արևելյան մաքսատուն-վարչության գործունեության տարածք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.

5) վերադաս մաքսային մարմնի Հյուսիսային մաքսատուն-վարչության գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական տարածքը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. մայիսի 8

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 3-ի N 546-Ն որոշման

 

ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտե` քաղ. Երևան, Մովսես Խորենացի 3,7:

2. Վերադաս մաքսային մարմնի Արևմտյան մաքսատուն-վարչություն` քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, քաղ. Երևան, Տիգրան Մեծի 1-ին փակուղի, 1 և «Էրեբունի» օդանավակայան, քաղ. Երևան, Արշակունյաց պող. 135, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:

3. Վերադաս մաքսային մարմնի Արարատյան մաքսատուն-վարչություն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10, 10ա, Արշակունյաց 127/21, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը:

4. Վերադաս մաքսային մարմնի Հարավային մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Շաքիի համայնք, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը՝

1) Մեղրիի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կարճևանի համայնք:

5. Վերադաս մաքսային մարմնի Արևելյան մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան 44, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`

1) Բագրատաշենի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Բագրատաշենի համայնք.

2) Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, «Այրում» ե/գ կայարան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ալավերդու համայնք, Մադան թաղամաս.

3) Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ձորամուտի համայնք, գյուղ Գոգավան, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Պրիվոլնոյեի համայնք:

6. Վերադաս մաքսային մարմնի Հյուսիսային մաքսատուն-վարչություն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Մովսես Խորենացու 1, 2 և Թբիլիսյան խճուղի 2/14, ինչպես նաև իր գործունեության տարածքում գործող ժամանակավոր պահպանման, մաքսային և ազատ պահեստների ու ազատ տնտեսական գոտիների գտնվելու վայրերը`

1) Բավրայի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Բավրայի համայնք.

2) «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան:

(6-րդ կետը լրաց. 14.11.19 N 1567-Ն)

(հավելվածը լրաց. 14.11.19 N 1567-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան