Համարը 
թիվ 16-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
02.09.2020
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.09.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 սեպտեմբերի 2020 թ.

թիվ 16-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «2020 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածի՝

1) գլխագրում «Հավելված 1» բառերը փոխարինել «Հավելված» բառով.

2) Մաս 1-ի 7.0.-րդ գլուխը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

    

«

7.0. ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

      

Հ/Հ

Աշխա- տանքի (ցուցանիշի) ծածկա-գիրը

Վիճակագրական աշխատանքի (ցուցանիշի) անվանումը

Վիճակագրական փաստաթղթի տեսակը կամ աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) համար հիմք հանդիսացող այլ նյութերը (աղբյուրները)

Վիճակագրական աշխատանքի (ցուցանիշի)

Արմստատի պաշտոնական կայքերում առկա վիճակագրական հրապարակումներն ըստ ծածկագրերի
(տես՝ Մաս 3), տվյալների բազաներն ըստ հղումների և այլն,
որոնցում առկա է վիճակագրական աշխատանքի
արդյունքը (ցուցանիշը)

ընդգրկվածությու-նը (ըստ ոլորտի, գործունեության տեսակի, տարածքային բաշխվածության, աշխատողների թվաքանակի և այլն)

հաճախա-կանությունը

կատարման (մշակման) ավարտը (ամսաթիվը կամ օրը հաշվետու ժամանա-կաշրջանից հետո)

1

700001

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքներ

ըստ հատուկ ծրագրի

».

     

3) «Մաս 13 «2020 թվականի վիճակագրական ծրագրի» 14.1 2020 թվականի միջոցառումներ՝ ուղղված 2021 թվականի մարդահամարի նախապատրաստմանը և անցկացմանը» բառերը և թվերը փոխարինել «Մաս 14 «2020 թվականի վիճակագրական ծրագրի» 14.1 2020 թվականի միջոցառումներ՝ ուղղված 2021 թվականի մարդահամարի նախապատրաստմանը և անցկացմանը» բառերով և թվերով և Մաս 14-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

 

«Մաս 14

2020 թվականի վիճակագրական ծրագրի

            

14.1 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝

ՈՒՂՂՎԱԾ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

           

հ.հ.

Աշխատանքի անվանումը

Իրականացման ժամկետը

Կատարողը

1.

Մարդահամարի կազմակերպական պլանների կազմման վերաբերյալ ցուցումների և ձևերի լրամշակում

2020 թ.
II - IV եռամսյակներ

Արմստատի մարդահամարի վարչություն

2.

Մարդահամարի ծրագրի (հարցաշարի) քննարկում շահագրգիռ կառույցների հետ

2020թ.
I -II եռամսյակներ

Արմստատի մարդահամարի վարչություն

3.

Դասակարգիչների վրա հիմնված հարցերի լրացման կարգի վերաբերյալ ցուցումների նախապատրաստում

2020 թ.
III եռամսյակ

Արմստատի մարդահամարի վարչություն

4.

Փորձնական մարդահամարի արդյունքներով ելքային աղյուսակների ստացում

2020թ.
I- III
եռամսյակներ

Արմստատի մարդահամարի վարչություն

5.

Մարդահամարի հարցաշարի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված նախնական կարծիքների քննարկում և ամփոփաթերթի կազմում

2020թ. 
 III եռամսյակ

Արմստատի մարդահամարի վարչություն

6.

Մարդահամարի ժամանակավոր աշխատողների` մարդահամարի աշխատանքները համակարգողի, ցուցակագրողի, հրահանգիչ-հսկիչի, հաշվարարի պարտականությյունները և գործառույթները կանոնակարգող համապատասխան իրավական ակտերի (ցուցումների, հրահանգների, հուշատետրերի և այլն) լրամշակում:

2020 թ.
I-III եռամսյակներ

Արմստատի մարդահամարի վարչություն

7.

ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների բազայի և ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի սահմանահատումների տվյալների համադրման ծրագրային ապահովման մշակման ծառայություններն իրականացնող ընկերության հետ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, փորձարկում և ընդունում

2020 թ.
II- IV եռամսյակներ

Ոստիկանություն,
Ազգային անվտանգության ծառայություն,
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ), Արմստատի մարդահամարի վարչություն

8.

Ելքային աղյուսակների ձևաչափերի լրամշակում և տվյալների ստացման տեխնիկական առաջադրանքների կազմում

2020թ.
III- IV եռամսյակ

Արմստատի մարդահամարի վարչություն

9.

Լրամշակված հարցաշարի հիման վրա ՝ մեթոդաբանական փաստաթղթերի վերանայում

2020թ.
III- IV եռամսյակներ

Արմստատի մարդահամարի վարչություն

10.

Մարդահամարի լրամշակված հարցաթերթի ավտոմատացված մշակումն ապահովելու համար էլեկտրոնային հարցաթերթի լրացման, տրամաբանական ստուգման, ուղղման և հիմնապաշարների ձևավորման ծրագրերի լրամշակում և համալրում

2020 թ.
III- IV եռամսյակներ

Արմստատի մարդահամարի վարչություն

11.

Մարդահամարի հարցաշարի վերջնական տարբերակի հիման վրա ելքային աղյուսակների ստացման ծրագրերի մշակում

2020թ.
III-IV եռամսյակներ

Արմստատի մարդահամարի վարչություն

12.

Մարդահամարի ժամանակավոր աշխատողների (համակարգողների, ցուցակագրողների, հրահանգիչ-հսկիչների, հաշվարարների) հրահանգավորումների անցկացման միասնական էլեկտրոնային տարբերակի մշակում

2020 թ.
III- IV եռամսյակ

Արմստատի մարդահամարի վարչություն

13.

Երևան քաղաքում և հարակից երեք մարզերում վարչական ռեգիստրից ստացված հասցեների ընտրանքային ստուգումների և ճշգրտումների կազմակերպում

2020թ.
III- IV եռամսյակներ

Արմստատի մարդահամարի վարչություն

14.

Մարդահամարի անցկացման, այդ թվում՝ մարդահամարի հարցաթերթի լրացման կարգի մասին էլեկտրոնային եղանակով նախնական հրահանգավորումների կազմակերպում՝
1) Մարդահամարի վարչության աշխատակիցների,
2) Թվով հինգ մարզային գործակալությունների պետերի և տարածքային բաժինների գլխավոր մասնագետների

2020թ.
IV եռամսյակ

Արմստատի մարդահամարի վարչություն,
Արմստատի
մարզային վարչություններ

»:

          

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

     

Նախագահ` Ս. Մնացականյան 

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2020 թվական: