Համարը 
N 438
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.05.10/14(189) Հոդ.329
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.04.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.04.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
20.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2002 թվականի N 438

քաղ. Երևան

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 20-ի N 438 որոշմամբ


Կ Ա Ր Գ

պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով սահմանվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետև` հուշարձաններ) պետական հաշվառման, պահպանության, հնագիտական ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման բնագավառներին առնչվող սուբյեկտների իրավասությունները, փաստաթղթերի կազմման, հաստատման և գործառույթների իրականացման կարգը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հնագիտական ուսումնասիրման, ամրակայման, վերականգնման և օգտագործման բնագավառներում գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական լիազորված մարմինը (այսուհետև` լիազորված մարմին):

3. Սույն կարգի դրույթները վերաբերում են ինչպես պետական հաշվառման վերցված (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված) հուշարձաններին, այնպես էլ լիազորված մարմնի փորձագիտական հանձնաժողովի կողմից ընդունված նորահայտ հուշարձաններին, որոնք ենթակա են ընդգրկվելու նշված պետական ցուցակի նախագծում:

 

II. Հուշարձանների պետական հաշվառումը և կադաստրի վարումը

 

4. Լիազորված մարմինը պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտների հայտնաբերման, հաշվառման և ուսումնասիրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի (այսուհետև` հուշարձանների պետական ցուցակ) տվյալների արդիականացման, ճշտման և լրամշակման նպատակով պարբերաբար կազմակերպում է երթուղային գիտարշավներ` համակարգված կերպով ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և բնակավայրերի տարածքները:

5. Արշավախմբի կազմում ընդգրկվում են անհրաժեշտ բնագավառների համապատասխան մասնագետներ` ճարտարապետ, հնագետ, վիմագրագետ, արվեստաբան, տոպոգրաֆ, լուսանկարիչ, ովքեր նախապես ուսումնասիրում և համակարգում են տվյալ տարածաշրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ մատենագրական, արխիվային, տեղեկատվական, ուղեգրական, գիտահետազոտական և վավերագրական նյութերը:

6. Գիտարշավի ընթացքում հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտին վերաբերող հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, վավերագրեր և ցուցակ) կազմման կամ ճշգրտման նպատակով տեղում, ըստ անհրաժեշտության, գրառվում են նկարագրական, տեղագրական, բնութագրական տվյալները, սխեմատիկ կերպով չափագրվում է օբյեկտը (համալիրները` 1:200 կամ 1:500, առանձին կառույցները` 1:50 կամ 1:100 մասշտաբներով), լուսանկարվում և ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի տեղագրական հիմքի վրա նշվում է օբյեկտի տեղը (մոնումենտալ արվեստի բնույթի օբյեկտի դեպքում), արտաքին չափսերը և տարածքի սահմանը կոորդինատային տվյալներով (ճշտությամբ): Հնագիտական հուշարձաններում, վերգետնյա հետազոտություններից բացի, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով կատարվում են նաև փոքրածավալ հետախուզական պեղումներ:

(6-րդ կետը խմբ. 23.02.17 N 157-Ն)

7. Գիտարշավի ավարտից հետո` սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված նյութերի հիման վրա կազմվում է օբյեկտի վկայագիրը (N1 ձևը կցվում է), որը համալրվում է նշված գրաֆիկական ու լուսանկարչական վավերագրերով:

8. Միասնական տարածք զբաղեցնող հուշարձանախմբի, համալիրի կամ համակառույցի համար կազմվում է մեկ ընդհանուր վկայագիր, որին ենթահամարակալմամբ կցվում են դրա՝ պատմամշակութային ինքնուրույն արժեք ներկայացնող տարրերի առանձին վկայագրերը:

9. Վկայագրի տվյալների հիման վրա կազմվում է մարզի հուշարձանների պետական ցուցակի (N2 ձևը կցվում է) կամ արդեն հաստատված ցուցակում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկության նախագիծը:

10. Հուշարձանների պետական ցուցակի կառուցվածքը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցվածքին` մարզի և համայնքների նույն համարակալմամբ:

11. Նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հուշարձանները դասակարգվում են իրենց տիպային անվանումների այբբենական կարգով: Նույն տիպային անվանումն ունեցող հուշարձաններն իրենց խմբում դասավորվում են հատուկ անվանումների այբբենական կարգով, իսկ հատուկ անվանումների բացակայության դեպքում` իրենց ստեղծման (կառուցման) ժամանակագրական կարգով:

12. Հուշարձանների պետական ցուցակի նախագծում նշվում են նաև հուշարձանի կառուցման և էական վերակառուցումների ժամանակները, հասցեն կամ դիրքը բնակավայրի նկատմամբ, հաստատման առաջարկվող կարգավիճակը (հանրապետական կամ տեղական նշանակության) և ծանոթագրություն` ըստ անհրաժեշտության (հեղինակ, տեղագրական կողմնորոշիչներ, բնութագրող տվյալներ և այլն):

13. Լիազորված մարմինը հուշարձանների պետական ցուցակի կամ արդեն հաստատված ցուցակում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկության նախագիծը քննարկման է ներկայացնում պետական կառավարման համապատասխան տարածքային մարմիններ և շահագրգիռ գիտական հաստատություններ: Նշված նախագիծը ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա քննարկվում է լիազորված մարմնին կից գործող փորձագիտական հանձնաժողովում և սահմանված կարգով ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

14. Հուշարձանների պետական ցուցակի նախագծում ընդգրկված նորահայտ օբյեկտները, փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո, մինչև նշված ցուցակի սահմանված կարգով հաստատումը ենթակա են պահպանության` հուշարձանի կարգավիճակով, ինչի մասին լիազորված մարմինն անմիջապես հայտնում է օբյեկտի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

15. Հուշարձանների պետական ցուցակում նոր օբյեկտ ընդգրկելու կամ նշված ցուցակից օբյեկտ հանելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական հաստատությունները, կրոնական ու մշակութային կազմակերպությունները և ստեղծագործական միությունները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով լիազորված մարմին:

16. Հուշարձանների պետական ցուցակից օբյեկտը կարող է հանվել միայն այն դեպքում, եթե այն բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ ամբողջովին ավերվել է և ենթակա չէ վերականգնման կամ կորցրել է պատմամշակութային ու գիտական արժեքը:

17. Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերում նշված տվյալները պարբերաբար (առավելագույնը` յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ) ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր հայտնաբերումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների: Նոր տվյալները վկայագրերում գրանցվում են առանձին ներդիրների վրա, որտեղ նշվում են դրանց աղբյուրները, հեղինակը և ժամանակը:

18. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների հաշվառումը և հետազոտումը կատարում է լիազորված մարմինը` միջազգային նորմերին համապատասխան՝ համագործակցելով արտասահմանյան համապատասխան պետական ու հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, սփյուռքահայ կրոնական և մշակութային կազմակերպությունների հետ:

19. Հուշարձանների հետազոտման, հաշվառման, վավերագրման վերաբերյալ նյութերը և փաստաթղթերն անժամկետ պահվում են լիազորված մարմնի արխիվում: Դրանց հիման վրա լիազորված մարմինն ստեղծում է Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրներում գտնվող հայկական հուշարձանների գիտատեղեկատու շտեմարան, կազմում և հրատարակում է Հայկական հուշարձանների համահավաք (դիվան) բազմահատորյակը, կազմում և վարում է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրը (այսուհետև` հուշարձանների կադաստր):

20. Հայկական հուշարձանների համահավաքը հանրագիտական բնույթի բազմահատոր հրատարակություն է, որտեղ, համաձայն արդի պետական և վարչատարածքային բաժանման սահմանների, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության, պատմական Հայաստանի և հայկական գաղթօջախների պատմամշակութային անշարժ հուշարձանները: Յուրաքանչյուր հատոր ընդգրկում է ամբողջական մեկ կամ ավելի տարածաշրջան` պայմանավորված այդտեղ գտնվող հուշարձանների թվով: Տարածաշրջանում մեծածավալ նյութի առկայության դեպքում հատորը կարող է ներկայացվել առանձին պրակներով: Յուրաքանչյուր հուշարձան ներկայացվում է գիտատեղեկատու համառոտ հոդվածով (պատմական ակնարկ, հնագիտական, ճարտարապետական արվեստաբանական բնութագրում, ուսումնասիրության պատմություն, պահպանության և օգտագործման ներկա վիճակը), վավերագրական նյութերով (չափագրություն, լուսանկար) և հիմնական մատենագիտությամբ:

21. Հուշարձանների կադաստրը պետական տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների, դրանց պահպանական գոտիների, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական և պատմամշակութային արգելոցների, ինչպես նաև այդ բնագավառի իրավական, նորմատիվային և այլ փաստաթղթերի մասին:

22. Հուշարձանների կադաստրը Հայաստանի Հանրապետության պետական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքն անշարժ գույքի պետական կադաստրն է:

23. Հուշարձանների կադաստրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրա սահմաններից դուրս գտնվող պատմության և մշակույթի հայկական անշարժ հուշարձանների գրանցումն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց անշարժ հուշարձանների մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովումն է:

24. Հուշարձանների կադաստրը, բացի հուշարձանների վկայագրերում նշված տվյալներից, ներառում է նաև`

ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական, նորմատիվային ակտերն ու փաստաթղթերը.

բ) հուշարձանների և դրանց պահպանական գոտիների նպատակային ու գործառնական նշանակության մասին տվյալները.

գ) հուշարձանի սեփականատիրոջ և օգտագործման ձևի մասին տվյալները և դրանց փոփոխությունները.

դ) հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները.

ե) տեղեկություններ հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին.

զ) պատմաճարտարապետական հենակետային հատակագծերը, բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերը, քարտեզագրման ու վավերագրման վերաբերյալ նյութերը.

է) հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները:

25. Հուշարձանների կադաստրի վարման հիմնական խնդիրներն են`

ա) տվյալների հավաստիության և լիակատարության ապահովումը.

բ) հուշարձանների պահպանության, օգտագործման և սեփականատիրոջ փոփոխման մասին տվյալների թարմացումը (մոնիտորինգ).

գ) հուշարձանների կադաստրի փոխկապակցումն ու փոխհամաձայնեցումը պետական այլ կադաստրների ու տեղեկատվական համակարգերի հետ.

դ) տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման միասնական համակարգի կիրառումը.

ե) տեղեկատվության տրամադրումը:

26. Հուշարձանների կադաստրը կիրառում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համար հաստատված ծածկագրման դասակարգիչները:

27. Տեղեկատվությունը տրամադրվում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 III. Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովումը

 

28. Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների, պահպանական գոտիների ու մշակութային շերտերի անխաթարության ապահովման վերաբերյալ դրույթների համաձայն, որոնց կատարումը պարտադիր է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտների համար:

29. Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են ապահովել իրենց տնօրինությանը, տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված, ինչպես նաև սեփականության, օգտագործման կամ վարձակալության իրավունքով իրենց ամրակցված հողերում գտնվող հուշարձանների անխաթարությունը:

Հիմնարկների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքների օգտագործմանը չհանձնված ու նրանց սեփականությունը չհանդիսացող հուշարձանների անխաթարության ապահովման միջոցառումներն իրականացնում են պետական կառավարման տարածքային մարմինները և լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ բարեգործական, հովանավորչական ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման այլ միջոցների հաշվին:

30. Լիազորված մարմինը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, պետական կառավարման  տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կազմում է հուշարձանների պահպանության և օգտագործման միջոցառումների հանրապետական ու մարզային ծրագրեր` առանձին դեպքերում ընդգրկելով համապատասխան այլ պետական մարմինների:

Հանրապետական ու մարզային ծրագրերը կազմվում են` հաշվի առնելով տվյալ մարզի և հանրապետական ճյուղային բնագավառների սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման հեռանկարները:

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի հանրապետական ու մարզային ծրագրերը, լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաշվի առնելով առանձին հուշարձանների, հուշարձանային համալիրների պատմամշակութային մեծ նշանակությունը և ելնելով դրանց անխաթարության պահպանման անհրաժեշտությունից` լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություն դրանք պետական պահպանության ենթակա հատուկ օբյեկտների ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

31. Հուշարձանների պահպանությունն իրականացնում են սեփականատերը, տնօրինողը կամ օգտագործողը: Պետական սեփականություն հանդիսացող և իրավաբանական, ֆիզիկական անձանց ու հիմնարկների տնօրինմանը կամ օգտագործմանը չհանձնված հուշարձանների պահպանությունն իրականացնում է լիազորված մարմինը:

32. Լիազորված մարմինը հուշարձանային համալիրներում և առանձին հուշարձանների մոտ տեղադրում է միասնական նմուշով պատրաստված տեղեկատու ցուցանակներ:

33. Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ:

34. Հուշարձանի տարածքի շուրջը սահմանվող պահպանական գոտիների նախագծերում (N 3 ձևը կցվում է) նշվում են հուշարձանի համառոտ բնութագիրը, ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ներառման նպատակով կադաստրի պետական լիազոր մարմնից ստացված 1:10000 մասշտաբի կադաստրային քարտեզի վրա՝ կոորդինատային տվյալներով, պահպանական գոտիների սահմանները (որոնց ճշտությունը կարող է լինել մինչև 3 մետր), պայմանակարգը և մոտենալու ուղիները:

(34-րդ կետը խմբ. 23.02.17 N 157-Ն)

35. Լիազորված մարմինը սահմանում է պահպանական գոտիներում տարածքի օգտագործման (շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ու տարածքի օգտագործման որոշակի սահմանափակումներով) պայմանակարգ` նպատակաուղղված հուշարձանի անխաթար պահպանմանը, քաղաքաշինական դերի և տեսողական ընկալման նպաստավոր պայմանների ապահովմանը:

36. Հուշարձանի պահպանական գոտիների նախագիծը փորձագիտական եզրակացության հիման վրա հաստատում է լիազորված մարմինը` նախապես համաձայնեցնելով պետական կառավարման, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

37. Լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն փորձագիտական եզրակացության հիման վրա սահմանափակելու կամ արգելելու ծանր տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների երթևեկությունը հուշարձաններին հարող ճանապարհներով, եթե այն սպառնալիք է ստեղծում հուշարձանների անվթար պահպանման համար:

38. Հուշարձաններ ունեցող բնակավայրերում հուշարձանների պահպանությունը և անխաթարությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մշակվում են բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ծրագրային փաստաթղթեր են բնակավայրի գլխավոր հատակագծի, մանրամասն հատակագծման և գոտևորման նախագծերի կազմման համար:

Պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմվում է տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի պատվերով: Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ:

39. Բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի մշակման համար քաղաքաշինության ու  հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի մշակման համար քաղաքաշինության ու հուշարձանների պահպանության բնագավառներում մասնագիտացված կազմակերպությունների և գիտական հիմնարկների կողմից կատարվում են պատմաճարտարապետական ու քաղաքաշինական հետազոտություններ` լիազորված մարմնի հետ համաձայնեցված ծրագրային առաջադրանքների հիման վրա:

40. Ըստ անհրաժեշտության, պահպանական գոտիների համակարգ է սահմանվում նաև պատմամշակութային և բնապատմական արգելոցների տարածքների շուրջը: Դրանց պահպանման և օգտագործման պայմանակարգը սահմանվում է արգելոցների կանոնադրությամբ:

41. Տարածքային հատակագծման նախագծերը, պատմական բնակավայրերի գլխավոր հատակագծերը և մանրամասն հատակագծման նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Համաձայնեցման ներկայացված նախագծերը պետք է ներառեն հետևյալ բաժինները` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներ, պատմության և մշակույթի հուշարձանների և դրանց միջավայրի պահպանության օգտագործման վերաբերյալ առաջարկություններ:

42. Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, ջրարբիացման, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում:

Պատվիրատու կազմակերպությունները նախագծային առաջադրանքները մշակելիս նշված տարածքում հուշարձանների, պատմամշակութային արժեքների առկայության մասին պետք է հարցում կատարեն լիազորված մարմնին:

43. Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել  լիազորված մարմնին: Լիազորված մարմինը կամ նրա մարզային ծառայությունն ապահովում է հայտնաբերված պատմամշակութային արժեքների հետազոտումը և դրանց պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային նշանակության բացահայտումը, ինչպես նաև սահմանում է այն միջոցառումները, որոնք պետք է ապահովեն պատմամշակութային արժեքների պահպանությունը:

44. Շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքներ կատարելիս` այդ տարածքում գտնվող հուշարձաններին վտանգ սպառնալու դեպքում լիազորված մարմինը գրավոր դիմում է պատվիրատուին` աշխատանքները դադարեցնելու պահանջով` նշելով նաև հուշարձանի անխաթարությունն ապահովող անհրաժեշտ միջոցառումները: Աշխատանքների դադարեցման մասին տեղեկացվում է նաև համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Նշված աշխատանքների ընթացքում հուշարձաններին վտանգ սպառնալու դեպքում աշխատանքները դադարեցնելու պահանջ են ներկայացնում նաև պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինները` դրա մասին տեղեկացնելով լիազորված մարմնին:

45. Լիազորված մարմնի կողմից դադարեցված աշխատանքները կարող են վերսկսվել նրա գրավոր թույլտվությամբ` հուշարձանի համար ստեղծված վտանգը վերացվելուց հետո:

46. Հուշարձանների տեղափոխություն կամ փոփոխություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրանք ձեռնարկողն ապահովում է հուշարձանի տեղափոխման կամ փոփոխության աշխատանքների կատարման համար լիազորված մարմնի կողմից սահմանված միջոցառումները: Տեղափոխման նպատակով հուշարձանների ապամոնտաժումը կարող է իրականացվել միայն հուշարձանն ուսումնասիրվելուց և մանրամասն վավերագրվելուց հետո, ինչպես նաև տեղափոխման տարածքի հատկացման ու վերակառուցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

Նշված աշխատանքները կատարվում են հուշարձանի տեղափոխումը ձեռնարկողի միջոցներով` հուշարձանների վերականգնման բնագավառում մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև համապատասխան նախագծային ու շինարարական գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների ու անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով:

(46-րդ կետը լրաց. 29.12.05 N 2338-Ն)

47. Հուշարձանների հետազոտման հատուկ աշխատանքները (զոնդավորում, պեղումներ, ֆիզիկական հետազոտության նպատակով փորձանմուշների առանձնացում և այլն) կատարվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` համաձայն սույն կարգի IV բաժնի պահանջների:

 

IV. Հուշարձանների հետախուզումը և հնագիտական պեղումները

 

48. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների հիմնական տեսակներն են` վերգետնյա հետազոտումը, հետախուզական ու պարբերական հնագիտական պեղումները, տեխնիկական կամ բնագիտական մեթոդներով  հուշարձանի վավերագրման և հետազոտման աշխատանքները:

49. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների արդյունավետությունը գնահատվում է հետևյալ չափանիշներով`

ա) հուշարձանի նախնական վիճակի հնարավորինս նվազագույն ձևափոխման դեպքում ձեռք բերված փաստերի ճշգրտություն և ամբողջականություն, ինչպես նաև դրանց համակողմանի մեկնաբանման գիտական արժեք.

բ) հուշարձանի վավերագրման և ուսումնասիրման մեթոդների կատարելություն ու դրանց ճշգրիտ կիրառում.

գ) ուսումնասիրության ընթացքում հուշարձանի տեխնիկական վիճակի գնահատում, դրա կայունությանն սպառնացող գործոնների բացահայտում, անվթար պահպանության ապահովում և ամրակայման միջոցառումների իրականացում.

դ) հայտնաբերված գտածոների վերականգնում, դրանց անվտանգության ապահովում և դրանք համապատասխան պետական թանգարաններին հանձնում.

ե) հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների մասին գիտական լիակատար հաշվետվությունների ներկայացում և դրանց հրատարակում:

50. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների յուրաքանչյուր ամբողջական գործաշրջան հաջորդաբար ընդգրկում է`

ա) հուշարձանի վերաբերյալ արխիվային նյութերի և հրատարակություններում առկա տեղեկությունների ուսումնասիրում, իրավիճակի մանրամասն ու ամբողջական վավերագրում (տեղահանույթի կազմում, չափագրում, լուսանկարում և այլն).

բ) հուշարձանի ուսումնասիրումը տեխնիկական և բնագիտական մեթոդներով` առանց դրա առկա վիճակի էական փոփոխման.

գ) հուշարձանի տարածքից վերգետնյա նյութերի հավաքում, վավերագրում և քարտեզագրում.

դ) հուշարձանի հնագիտական պեղումներ` զուգահեռաբար կատարելով նաև հուշարձանի վավերագրման ու ամրակայման ընթացիկ աշխատանքներ.

ե) պեղումների մեկամյա փուլի ավարտից հետո պեղված հատվածի ամբողջական վավերագրում և հետագա պահպանությունն ապահովող ամրակայման աշխատանքների իրականացում.

զ) հայտնաբերված գտածոների ամրակայում, վերականգնում և թանգարանացում.

է) պեղումների յուրաքանչյուր գործաշրջանից հետո և ավարտին գիտական ամփոփ հաշվետվության կազմում, որի մեկական օրինակները հանձնվում են համապատասխան գիտական հաստատությանը և լիազորված մարմնին:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքները կարող են կատարվել հաջորդ փուլերից անկախ, իսկ «գ» և «դ»  ենթակետերում նշված աշխատանքների իրականացման համար ամբողջ գործաշրջանի բոլոր փուլերի աշխատանքների կատարումը պարտադիր է:

51. Հուշարձանի ու դրա պեղումներով հայտնաբերված կառույցների և գտածոների լիարժեք ու գիտական պատշաճ մակարդակով վավերագրումը և համակողմանի հետազոտությունն ապահովելու նպատակով հնագիտական արշավախումբը պետք է համալրված լինի համապատասխան մասնագետներով:

Արշավախմբի աշխատանքներին որպես հիմնական անդամ պետք է մասնակցեն`

ա) տվյալ դարաշրջանի մասնագետ-հնագետը կամ հնագետները` բազմաշերտ հուշարձանի դեպքում.

բ) հնագիտական հուշարձանների վավերագրման և հետազոտման փորձ ունեցող ճարտարապետը.

գ) լուսանկարիչը:

Ըստ անհրաժեշտության արշավախմբի աշխատանքներում կարող են ներգրավվել նաև համապատասխան այլ մասնագետներ (հուշարձանի և հնագիտական գտածոների ամրակայող-վերականգնող, գեոդեզիստ, նկարիչ, հնամարդաբան, հնակենդանաբան, հնաբուսաբան, երկրաբան և այլն):

52. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվություն (N 4 ձևը կցվում է) օրենքով սահմանված կարգով տալիս է լիազորված մարմինը` իրեն կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) դրական եզրակացության հիման վրա: Լիազորված մարմնի որոշումների, հրահանգների և հանձնարարականների կատարումը պարտադիր է հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկողների (այսուհետև` ձեռնարկող) ու հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարների (այսուհետև` ղեկավար) համար:

53. Ղեկավարը հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների ամբողջական ծրագրի անմիջական իրագործողն է: Ղեկավարը կարող է լինել նաև հուշարձանի հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող:

54. Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ամբողջ ընթացքում սահմանված մեթոդների ճշգրիտ կիրառման, հուշարձանի անվթար պահպանության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը:

55. Ձեռնարկողն իրավունք ունի`

ա) հանձնաժողովին ներկայացնելու ղեկավարի թեկնածությունը.

բ) հաջորդ գործաշրջանում շարունակելու նույն հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե հանձնաժողովը դրական է գնահատել տվյալ հուշարձանում մինչև այդ նրա կատարած աշխատանքը.

գ) պեղումներով հայտնաբերված գտածոները հանձնելու համապատասխան պետական թանգարան.

դ) օգտագործելու հուշարձանը թանգարանացման, զբոսաշրջության, ուսումնառության, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աշխատանքներից շահույթ ստանալու նպատակով` այդ ծրագրերը, հուշարձանի օգտագործման կարգը և պայմանները նախօրոք համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

56. Ղեկավարն իրավունք ունի`

ա) թույլտվության իրավազորության ժամանակահատվածում իրագործելու հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները.

բ) հաջորդ գործաշրջանում շարունակելու նույն հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե հանձնաժողովը դրական է գնահատել տվյալ հուշարձանում մինչև այդ նրա կատարած աշխատանքը.

գ) հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության ստացման օրվանից մինչև հետազոտության արդյունքների հրատարակումը պահպանելու ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված նյութերի, նորահայտ հուշարձանների ու տեղեկատվության գիտական օգտագործման իրավունքը` որպես հեղինակ:

57. Հանձնաժողովի որոշմամբ ղեկավարը կարող է փոխվել, եթե`

ա) ղեկավարը հրաժարվում է շարունակել աշխատանքը,

բ) հանձնաժողովը բացասական է գնահատում նրա աշխատանքը տվյալ հուշարձանում,

գ) ձեռնարկողը ղեկավարի կողմից աշխատանքի կատարման անհնարինության հիմքով առաջադրում է ղեկավարի նոր թեկնածություն` դրա մասին ունենալով նախորդի գրավոր համաձայնությունը:

58. Ձեռնարկողը պարտավոր է`

ա) կազմակերպել և ֆինանսավորել հուշարձանի վավերագրման, տեղային հետազոտման, ամրակայման, իսկ առանձին դեպքերում` նաև վերականգնման աշխատանքները: Պեղումների ընթացքում հուշարձանը վնասվելու կամ խաթարվելու դեպքում իր միջոցներով վերականգնել հուշարձանի նախնական վիճակը.

բ) կազմակերպել գտածոների մաքրումը, ամրակայումը, վերականգնումը, լաբորատոր հետազոտությունները և վավերագրումը (գրչանկարների պատրաստում, լուսանկարում, չափագրում և այլն).

գ) ապահովել հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքներին նվիրված գիտական աշխատությունների հրատարակումը` դրանք ղեկավարի կողմից ներկայացվելուց հետո 2 տարվա ընթացքում:

59. Ղեկավարը պարտավոր է`

ա) կատարել սույն կարգի 48-րդ կետի պահանջները.

բ) անձամբ ղեկավարել հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների ամբողջ գործաշրջանի բոլոր փուլերի աշխատանքները և այդ ընթացքում երկար ժամանակով չբացակայել հուշարձանի տարածքից.

գ) տեղային ուսումնասիրության ամբողջ ընթացքը պարբերաբար գրառել դաշտային օրագրում և այն հետազոտությունների արդյունքներն ամփոփող աշխատության հրատարակությունից հետո հանձնել լիազորված մարմնին` արխիվային պահպանության համար.

դ)  լիազորված մարմին ներկայացնել յուրաքանչյուր տարվա պեղումների մասին գիտական ամփոփ հաշվետվություն.

ե) հայտնաբերված գտածոները վերականգնումից, լաբորատոր հետազոտումից և ուսումնասիրությունից հետո, սակայն ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում, հանձնել համապատասխան պետական թանգարան.

զ) հուշարձանի հետազոտման կամ հնագիտական պեղումների ավարտից հետո 3 տարվա ընթացքում ձեռնարկողին ներկայացնել հետազոտման արդյունքներն ամփոփող գիտական աշխատություն` հրատարակության համար:

60.  Լիազորված մարմինը՝

ա) հուշարձանի երկարատև և պարբերական պեղումների դեպքում ձեռնարկողի և ղեկավարի հետ կնքում է համապատասխան պայմանագիր հուշարձանը տեղային ուսումնասիրության ամբողջ ընթացքում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով նրանց ժամանակավոր օգտագործմանը հանձնելու մասին.

բ) արխիվային պահպանության է վերցնում տեղային ուսումնասիրությունների վերաբերյալ վավերագրական նյութերը և գիտական հաշվետվությունները՝ հեղինակային  իրավունքի պահպանման երաշխիքով.

գ) իրականացնում է հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների մասին տարեկան համառոտ  հաշվետվությունների հրատարակումը։

61. Լիազորված մարմինն իրավունք ունի՝

ա) մերժելու հուշարձանի հետախուզում և հնագիտական  պեղումներ կատարելու թույլտվության հայտը, եթե այդ աշխատանքների ծրագրում ու նախահաշվում  նախատեսված չեն պեղվող հուշարձանի պահպանության և ամրակայման միջոցառումները, կամ, եթե հանձնաժողովը նախորդ գործաշրջանի աշխատանքները գնահատել է անբավարար.

բ) ձեռնարկողի և ղեկավարի առջև դնելու հուշարձանի հետախուզման ու հնագիտական պեղումների հատուկ պայմաններ՝ կապված հուշարձանի պահպանության և ամրակայման առանձնահատկությունների կամ իր կողմից ձեռնարկվող վերականգնման աշխատանքների բնույթի ու ժամկետների հետ.

գ) դադարեցնելու հուշարձանի հետախուզումը և հնագիտական պեղումները, եթե դրանք վնասել են կամ, եթե դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանի պահպանությանը։

62. Հանձնաժողովը՝

ա) մշակում և լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում հետախուզման և հնագիտական պեղումների ընթացքում հուշարձանի պահպանության մասին գիտամեթոդական եզրակացություններ.

բ) մասնակցում է հնագիտական հետազոտություններ կատարող գիտական հաստատությունների հնագիտական հետազոտությունների միասնական հեռանկարային ծրագրի կազմմանը և աշխատանքների համակարգմանը.

գ) ընդունում և քննարկում է հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների հայտերը և համապատասխան թույլտվություն տալու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում լիազորված մարմին՝ յուրաքանչյուր դեպքում որոշելով տվյալ հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների նպատակահարմարությունն ու ծավալը։ Քննարկում է նաև հուշարձանի հետագա ամրակայման և պահպանության միջոցների ու հնարավորությունների հարցը.

դ) ընդունում, քննարկում և գնահատում է հետախուզման ու հնագիտական պեղումների արդյունքների մասին տարեկան և ամփոփ հաշվետվությունները.

ե) գիտամեթոդական վերահսկողություն է իրականացնում հուշարձանի պատշաճ վավերագրման և հայտնաբերված հնագիտական գտածոների վերականգնման, ամրակայման, մշակման և թանգարաններին հանձնման գործընթացի նկատմամբ.

զ) քննարկում է հուշարձանի հետախուզման ու հնագիտական պեղումների ընթացքում և աշխատանքների ավարտից հետո ամրակայման միջոցառումների նախագծերը, դրանց իրականացման ընթացքն ու արդյունքները և տալիս համապատասխան եզրակացություն.

է) լիազորված մարմին ներկայացնում է առաջարկություն հուշարձանի հետախուզումն ու հնագիտական պեղումները դադարեցնելու վերաբերյալ, եթե դրանք վտանգում են հուշարձանի պահպանությունը, կամ, եթե անտեսվում են սույն կարգով սահմանված նորմերը.

ը) ձեռնարկողից կամ ղեկավարից պահանջում է նրանց կողմից նախկինում պեղված հուշարձանների մասին դեռևս չներկայացված հաշվետվությունները, վավերագրերը, ինչպես նաև՝ թանգարան հանձնել դեռևս թանգարան չհանձնված գտածոները.

թ) քննարկում և լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ նախկինում պեղված հուշարձանների ամրակայման և պահպանության վերաբերյալ:

63. Ձեռնարկողը հուշարձանի հետուխուզում և հնագիտական պեղումներ կատարելու նպատակով աշխատանքներն սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ լիազորված մարմին է ներկայացնում հայտ՝ առաջարկելով նաև ղեկավարի թեկնածությունը՝ երաշխավորված մասնագիտական հիմնարկի կողմից: Հայտի հետ միասին ներկայացվում է ղեկավարի կազմած զեկուցագիրը՝ հուշարձանի հետախուզման և պեղման նպատակների, ծավալի, կիրառվելիք մեթոդների ու հետագա ամրակայման հնարավորությունների հիմնավորմամբ։

64. Առանձին դեպքերում, երբ հուշարձանի շուտափույթ պեղումը հրամայական պահանջ է, ելնելով հուշարձանը կորստից փրկելու անհրաժեշտությունից՝ լիազորված մարմնի հրահանգով կարող են անմիջապես ձեռնարկվել փոքրածավալ պեղումներ՝ եռամսյա ժամկետում փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով հարցը և պեղումների նախնական արդյունքները։

65. Հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության իրավազորությունը սահմանվում է մեկ օրացուցային տարի։

66. Ղեկավարը  նախքան պեղումներն սկսելը՝ նշված թույլտվությունը ներկայացնում է լիազորված մարմնի մարզային ստորաբաժանում և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին՝ գրանցման համար։

67. Գործաշրջանի ավարտից անմիջապես հետո կամ անհետաձգելիության դեպքում նաև  դրա ընթացքում  լիազորված մարմին է ներկայացնում զեկուցագիր՝ հետազոտվող հուշարձանի պահպանության վիճակի և ամրակայման միջոցառումների մասին։ Պեղվող կառույցների ամրակայման աշխատանքներն իրականացնում է ղեկավարը կամ, անհրաժեշտության դեպքում, մասնագիտացված կազմակերպությունը՝ ղեկավարի գիտական ղեկավարությամբ և ձեռնարկողի ֆինանսավորմամբ։

68. Յուրաքանչյուր գործաշրջանի  ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև  հաջորդ տարվա ապրիլի 20-ը, ղեկավարը լիազորված մարմին է ներկայացնում գիտական հաշվետվություն գործաշրջանի ընթացքում կատարված հետազոտությունների, հուշարձանի վիճակի, ամրակայման և իրականացված վերականգնման աշխատանքների մասին։

Հաշվետվության հանձնումից հետո մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովը քննարկում և լիազորված մարմնին, ձեռնարկողին ու ղեկավարին հայտնում է հաշվետվության հիմնավորված գնահատականը՝ իր դիտողություններով և հանձնարարականներով։ Հանձնաժողովի նիստերին հրավիրյալի կարգավիճակով կարող է մասնակցել նաև ղեկավարը։

69. Ղեկավարը  յուրաքանչյուր գործաշրջանի ավարտից հետո 2 տարվա ընթացքում համապատասխան պետական թանգարան է հանձնում հուշարձանի հետախուզման և պեղումների ընթացքում հայտնաբերված թանգարանային և գիտական արժեք ներկայացնող բոլոր գտածոները, իսկ հանձնման-ընդունման մասին արձանագրության պատճենը ներկայացնում է հանձնաժողով։

70. Գիտական հաշվետվությունները լիազորված մարմնի կողմից կարող են հրատարակվել՝ պահպանելով ղեկավարի հեղինակային իրավունքը։

71. Եթե թույլտվությունն ստանալուց հետո հուշարձանի հետախուզման աշխատանքներ և հնագիտական պեղումներ չեն կատարվել, ղեկավարը չօգտագործված թույլտվությունը վերադարձնում է լիազորված մարմնին՝ գրավոր նշելով աշխատանքները չկատարելու պատճառները։

72. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ նախաձեռնել կամ նշված աշխատանքներին մասնակցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկող  սուբյեկտի հետ համատեղ՝ նրանց միջև   համագործակցության հետևյալ տարբերակներով՝

ա) նրանք հանդես են գալիս որպես համատեղ ձեռնարկող՝ լիազորված մարմնի հետ  սահմանված կարգով  կնքելով եռակողմ պայմանագիր, որով  սահմանվում են յուրաքանչյուր կողմի ֆինանսական, մասնագիտական և այլ պարտականություններն ու հեղինակային իրավունքը։ Այս դեպքում ամբողջ աշխատանքի  կատարման համար պատասխանատվություն են ստանձնում ձեռնարկող 2 կողմերը՝ պայմանագրով  իրենց վերապահված իրավասությունների սահմաններում.

բ) օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձինք հանդես են գալիս միայն որպես աշխատանքը ֆինանսավորող և Հայաստանի Հանրապետության ձեռնարկող սուբյեկտի հետ կնքում են համապատասխան պայմանագիր։ Այս պայմանագրի առկայության դեպքում ձեռնարկողը լիազորված մարմնի հետ կնքում է երկկողմ պայմանագիր և ամբողջ աշխատանքի կատարման պատասխանատվությունը վերցնում իր վրա.

գ) նախորդ կետում նշված սկզբունքով է իրականացվում նաև համագործակցությունն այն դեպքում, երբ օտարերկրյա սուբյեկտը, չունենալով ֆինանսական ուղղակի ներդրում, մասնակցում է միայն գիտահետազոտական աշխատանքներին։

73. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող են Հայաստանի Հանրապետությունից դուրս տարվել գտածոների՝ վերականգնման չենթարկվող բեկորներ և փորձանմուշներ՝ բնագիտական մեթոդներով ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

74. Օտարերկրյա ղեկավարը գտածոների հետ միասին Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական թանգարան է հանձնում նաև իր դաշտային օրագրի պատճենը, որի նկատմամբ օրենքով սահմանված կարգով պահպանվում է հեղինակային իրավունքը։

 

V. Հուշարձանների ամրակայումը, նորոգումը և վերականգնումը

 

75. Հանրապետական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կատարվում են լիազորված մարմնի համաձայնությամբ և վերահսկողությամբ:

Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման թույլտվություն սահմանված կարգով տալիս է պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինը՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման տարածքային մարմինները  և լիազորված մարմինը:

76. Լիազորված մարմինը հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման համար համաձայնություն տալիս է նախագծային առաջադրանքների ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում և գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացության հիման վրա:

Գիտամեթոդական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը գործում է լիազորված մարմնի կազմում և բաղկացած է հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների առավել փորձառու մասնագետներից:

77. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են գիտավերականգնման հատուկ նորմերին համապատասխան, որոնք հաստատվում են լիազորված մարմնի կողմից: Շինարարական նորմերը կարող են կիրառվել ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներին ուղեկցող զուտ  շինարարական աշխատանքների դեպքում, եթե դրանց կիրառումը չի խոչընդոտում հուշարձանի գիտագեղարվեստական լիարժեք վերականգնմանը:

78. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու մասնագետները նախագծերի իրականացման ամբողջ ընթացքում սահմանված կարգով կատարում են նաև գիտական ղեկավարում և հեղինակային հսկողություն։

Հեղինակային հսկողությունը, որպես կանոն, իրականացնում է հուշարձանի ամրակայման, նորոգման կամ վերականգնման նախագծի հեղինակը կամ համահեղինակը: Նրանց հրաժարվելու կամ բացակայության դեպքում հեղինակային հսկողություն կարող է իրականացնել պատվիրատուի կողմից առաջադրված և լիազորված մարմնի հետ համաձայնեցված այլ մասնագետ, որն ունի նախագծման համապատասխան լիցենզիա:

79. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողությունը սահմանված կարգով իրականացնում է պատվիրատուն՝ տեխնիկական հսկիչի միջոցով:

80. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքը, նախագծանախահաշվային փաստաթղթերին, գիտամեթոդական և տեխնոլոգիական պահանջներին, սահմանված նորմերին, պահանջվող որակին և ժամկետներին՝ կատարված աշխատանքների համապատասխանությունը, ինչպես նաև դիտողությունների ու թերությունների մասին տեղեկությունները, դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունները պարբերաբար փաստագրվում են հեղինակային հսկողության և տեխնիկական հսկողության մատյաններում։

81. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքում հուշարձանների, դրանց տարածքի ու պատմական միջավայրի պահպանության և անվթար պահպանության ապահովման պատասխանատվությունը կրում է աշխատանքներ իրականացնողը:

Եթե այդ աշխատանքները կարող են վտանգել հուշարձանների կամ դրանց տարածքի անվթար պահպանությունը, պատվիրատուի միջոցներով նախապես իրականացվում են հուշարձանի անվթար պահպանության միջոցառումներ, որոնք համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

82. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են դրանց սեփականատերերի ու օգտագործողների միջոցների հաշվին:

Պետական սեփականություն համարվող և համայնքների, կազմակերպությունների կամ  ֆիզիկական անձանց տնօրինությանը կամ օգտագործմանը չհանձնված (այսուհետև՝ չօգտագործվող) հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ լիազորված մարմնի միջոցով, որը և հանդես է գալիս որպես պատվիրատու:

Պետական սեփականություն համարվող և համայնքների, կազմակերպությունների կամ  ֆիզիկական անձանց տնօրինությանը կամ օգտագործմանը հանձնված (այսուհետև՝ օգտագործվող) հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքները ֆինանսավորում են օգտագործողները, որոնք հանդես են գալիս  որպես պատվիրատուներ։

Անհրաժեշտության դեպքում, սեփականատիրոջ համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ֆինանսավորվել նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների ամրակայման և վերականգնման հրատապ աշխատանքները՝ հուշարձանի կորուստը կանխելու նպատակով: Այս աշխատանքների համար որպես պատվիրատու են հանդես գալիս լիազորված մարմինը (հանրապետական նշանակության հուշարձանի համար) և պետական կառավարման տարածքային մարմինը (տեղական նշանակության հուշարձանի համար):

Հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքները կարող են  ֆինանսավորվել նաև մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին, ինչպես նաև բարեգործական ու հովանավորչական նախաձեռնությամբ:

83. Պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման տարեկան և հեռանկարային ծրագրերը, որպես պատվիրատու, կազմում և իրագործում է լիազորված մարմինը:

84. Պետական սեփականություն համարվող և օգտագործվող հուշարձաններն օգտագործողները, ինչպես նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների սեփականատերերն ու օգտագործողներն իրենց տնօրինության տակ գտնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների կատարման համար նախնական համաձայնություն ստանալու նպատակով դիմում են լիազորված մարմին: Դիմումում նշվում են կատարվելիք աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը:

85. Նախնական համաձայնություն ստանալուց հետո հուշարձանի սեփականատերը կամ օգտագործողը՝ որպես պատվիրատու, նախագծող հեղինակի հետ մշակում է հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծային առաջադրանքները՝ հաշվի առնելով լիազորված մարմնի առաջադրած պայմաններն ու դիտողությունները։

Նախագծային առաջադրանքը կազմվում է հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտի հիման վրա: Առաջադրանքում, ըստ անհրաժեշտության, նախատեսվում են հուշարձանի ու դրա տարածքի վավերագրման (տեղագրական հանույթ, չափագրություն, լուսանկարահանում) և ուսումնասիրման (մատենագրական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի հավաքում, հնագիտական, երկրաբանական, նյութագիտական հետազոտություններ) աշխատանքների կատարումը, որոնք պետք է նախորդեն և հիմք ծառայեն նախագծման համար:

Հուշարձանի տարածքի բարեկարգման նախագծի կազմման դեպքում անհրաժեշտ է փորձագիտական եզրակացություն հնագիտական շերտերի հնարավոր առկայության և դրանց պահպանության մասին։

Առաջադրանքում նշվում են նաև նախագծային աշխատանքների նպատակը, բնույթը, գծագրերի կազմը և մասշտաբը։

Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծային առաջադրանքը համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ:

86. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմումը՝ համապատասխան գիտական հիմնավորումներով, որպես կանոն, իրագործվում է 2 փուլով՝

ա) նախագծային էսքիզային փուլ,

բ) աշխատանքային  գծագրերի մշակման փուլ:

Փոքրածավալ և ոչ խնդրահարույց աշխատանքների դեպքում թույլատրվում է նախագծային փաստաթղթերի կազմումը նաև մեկ փուլով:

87. Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո նախագծային փաստաթղթերը մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կամ մասնագետի փորձաքննական եզրակացության հետ միասին ներկայացվում են լիազորված մարմին՝ համաձայնեցման: Նախագծային փաստաթղթերը՝ պատվիրատուի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի և հեղինակի մասնակցությամբ, քննարկվում են լիազորված մարմնի գիտամեթոդական խորհրդի նիստում, որի դրական եզրակացության հիման վրա տրվում է համաձայնությունը:

Լիազորված մարմնի հետ համաձայնեցված նախագծային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն:

Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանի ամրակայման, նորոգման ու վերականգնման նախագծային փաստաթղթերը հաստատում է լիազորված մարմինը՝ որպես պատվիրատու։

88. Երկու փուլով մշակված նախագծային փաստաթղթերը ներառում են՝

ա) առաջին՝ էսքիզային փուլում՝

նախնական թույլտվություն,

նախագծային առաջադրանք,

համալիր հետազոտությունների արդյունքների մասին հաշվետվություններ,

գիտանախագծային խնդիրների լուծումների հիմնավորում,

էսքիզային նախագիծ,

իրականացման աշխատանքների կազմակերպման հիմնադրույթներ.

բ) երկրորդ՝ աշխատանքային գծագրերի մշակման փուլում՝

աշխատանքային գծագրեր։

89. Մեկ փուլով մշակված նախագծային փաստաթղթերը ներառում են սույն կարգի 88-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ էսքիզային նախագծի։

90. Թույլատրվում է հուշարձանների ամրակայման և վերականգնման վթարային ու անհետաձգելի աշխատանքները կատարել արտահերթ և հրատապ՝ լիազորված մարմնի համապատասխան հանձնարարականով:

91. Պատվիրատուն հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման, նախագծերի կազմման ու դրանց իրականացման աշխատանքները կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ այդ բնագավառում հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կամ լիցենզավորված կազմակերպությունների ու մասնագետների միջոցով:

92. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով իրականացնում է հեղինակային ու տեխնիկական հսկողություն՝ հեղինակի և տեխնիկական հսկիչի հետ կնքելով պայմանագիր։

93. Եթե աշխատանքների կատարման ընթացքում նոր հայտնաբերված փաստերի, նոր մեկնաբանությունների կամ այլ պատճառով հաստատված նախագիծը վերանայելու կամ փոփոխելու անհրաժեշտություն է առաջանում, ապա դրանք նախապես համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

94. Հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքների ավարտից հետո կատարված գործերը գնահատելու և ընդունելու նպատակով ստեղծվում է ընդունող հանձնաժողով՝ պատվիրատուի ներկայացուցչի նախագահությամբ և գիտանախագծային ու գիտավերականգնող կազմակերպությունների ներկայացուցիչների, հեղինակի (հեղինակային հսկողությունն իրականացնողի) ու տեխնիկական հսկիչի մասնակցությամբ:

Ընդունող հանձնաժողովի ակտի մեկական օրինակները հանձնվում են լիազորված մարմնին, պատվիրատուին և գիտանախագծային ու վերականգնողական աշխատանքներն իրականացնող սուբյեկտներին:

Կատարված աշխատանքներում խախտումների կամ թերությունների բացահայտման դեպքում ընդունող հանձնաժողովն իրավասու է կատարողից պահանջելու դրանց վերացումը՝ սահմանելով համապատասխան ժամկետ:

Ընդունող հանձնաժողովի պահանջը չկատարելու դեպքում հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

95. Հուշարձանի ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքների ավարտից և ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում նախագծի հեղինակը (նախագծային փաստաթղթեր մշակող կազմակերպությունը) պարտավոր է կազմել և լիազորված մարմին ներկայացնել կատարված աշխատանքների մասին գիտական հաշվետվություն:

96. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային բոլոր փաստաթղթերը կամ դրանց պատճենները, ինչպես նաև գիտական հաշվետվությունը, որ կատարում է պատվիրատուն, հանձնվում են լիազորված մարմնին և անժամկետ պահպանվում արխիվում:

 

VI. Սեփականությունը հուշարձանների նկատմամբ

 

97. Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանները տնօրինում, տիրապետում և օգտագործում է լիազորված մարմինը:

98. Սեփականատերն իրեն պատկանող հուշարձանի նկատմամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած գործունեություն։

99. Հուշարձանն օտարվելու կամ գրավ դրվելու դեպքում չեղյալ է համարվում  սեփականատիրոջ հետ կնքված պահպանական պարտավորագիրը, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով սեփականության իրավունքը նոր սեփականատիրոջն անցնելուց հետո նրա հետ կնքվում է  համապատասխան պարտավորագիր։

100. Հուշարձանի օտարման ժամանակ լիազորված մարմինն ունի հուշարձանը գնելու (ձեռք բերելու) նախապատվության իրավունք:

101. Տարերային աղետների և  այլ արտակարգ իրավիճակներում հուշարձանը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու որոշմամբ (ըստ իրավասության) կարող է վերցվել սեփականատիրոջից՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընթացակարգով:

102. Հուշարձանի պահպանական գոտու տարածքը, սեփականատիրոջ համաձայնությամբ, կարող է սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) տրամադրվել այլ անձանց, այդ տարածքով անցնելու և երթևեկելու, հաղորդակցուղիների՝ էլեկտրահաղորդման, կապի գծերի, ջրագծերի անցկացման, ինչպես նաև այլ կարիքների համար, եթե դրանք չեն վնասում պատմամշակութային արժեքները, կամ վտանգ չի  սպառնում  դրանց անխաթարությանը։

103. Բաժնային սեփականություն հանդիսացող հուշարձանների օտարման դեպքում գնման նախապատվությունը տրվում է հուշարձանի նկատմամբ մյուս բաժնային սեփականատերերին։

104. Հուշարձանը սեփականատիրոջից հետ է վերցվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և պահպանական պարտավորագրով նախատեսված պարտավորությունների պարբերաբար խախտման դեպքում։

 

VII. Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների օգտագործումը

 

105. Հուշարձանների օգտագործման բնագավառի օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները՝ իրենց զբաղեցրած տարածքով, և դրանց պահպանական  գոտիները։

106. Լիազորված մարմինը պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանների, դրանց զբաղեցրած տարածքների ու պահպանության գոտիների օգտագործման հնարավոր եղանակների մասին, փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա, կարող է իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև համայնքների օգտագործմանը հանձնել պետական  սեփականություն հանդիսացող և  չօգտագործվող առանձին հուշարձաններ, հուշարձանախմբեր (մրցութային կարգով)։

Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների օգտագործման հետ կապված ծրագրերն ու խնդիրները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ և վերահսկվում նրա կողմից՝ անկախ հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքից:

107. Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների օգտագործման ընթացքում անհրաժեշտ է՝

ա) անխաթար պահպանել հուշարձանի հատակագծային-ծավալատարածական հորինվածքը, ինժեներակոնստրուկտորական կառուցվածքը, դեկորատիվ մանրամասներն ու հարդարանքը.

բ) հաշվի առնել հուշարձանի գործառնական նշանակության համապատասխանությունը շրջակա քաղաքաշինական կամ բնական ու պատմական միջավայրին.

գ) պահպանել հուշարձանի և դրա պահպանական գոտու տարածքում առկա շինությունները, պարտեզները, պուրակները, այլ պատմական տարրերը, ինչպես նաև բնական ու պատմամշակութային լանդշաֆտը.

դ) ապահովել ժամանակակից հիդրոերկրաբանական, ինժեներատեխնիկական, սանիտարահիգիենիկ ու հուշարձանի շահագործման պայմանների կատարումը՝ միաժամանակ  պահպանելով հուշարձանի գեղարվեստական և կառուցվածքային առանձնահատկություններն ու անաղարտությունը.

ե) ղեկավարվել հուշարձանի շահագործման ու պահպանության վերաբերյալ լիազորված մարմնի մեթոդական ցուցումներով։

108. Ըստ օգտագործման բնույթի հուշարձանները բաժանվում են 2 խմբի՝

ա) հուշարձաններ, որոնք կարող են օգտագործվել բացառապես գիտահետազոտական, գիտաճանաչողական, կրթական, մշակութային և զբոսաշրջության նպատակներով։

Դրանք են՝ հին և միջնադարյան բնակատեղիները, ամրոցները, կոթողային  հուշարձանները, դամբարանադաշտերը, միջնադարյան գերեզմանոցները, հնագիտական շերտերը, պատմամշակութային և այլ տիպի  կառույցներն ու համալիրները, որոնք  ենթակա չեն  ամբողջական վերականգնման  և  օգտագործման՝ իրենց սկզբնական  կամ դրան մոտ  գործառնական նշանակությամբ։

Այսպիսի հուշարձաններում կամ դրանց տարածքում կարող են ստեղծվել թանգարաններ, բացօթյա ցուցադրություններ, պատմամշակութային կամ բնապատմական արգելոցներ՝  այցելուներին  սպասարկելու համար անհրաժեշտ  ծառայություններով.

բ) հուշարձաններ, որոնք օգտագործվում են կամ ամրակայման և ամբողջական վերականգնման աշխատանքների կատարումից հետո կարող են օգտագործվել իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ։

Դրանք են՝ մշակութային կառույցներն ու համալիրները, վարչական, հասարակական, արդյունաբերական, առևտրային, ուսումնական, առողջարանային, հանդիսատեսային շենքերը, բնակելի, պարտեզապուրակային, լանդշաֆտային ճարտարապետության հուշարձանները, ինժեներական և ջրաշինարարական կառույցները։

109. Լիազորված մարմնի կողմից տնօրինվող հուշարձանները ստորև նշված նպատակներով օգտագործման տրամադրելիս, կնքվում է օգտագործման պայմանագիր և վճարվում  վարձավճար՝

ա) հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ՝ հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար.

բ) հուշարձանները և դրանց պահպանական գոտու տարածքները՝ գեղարվեստական, հեռուստատեսային հաղորդումների, կինոնկարահանումների, ներկայացումների, տոնախմբությունների, համերգների, մասսայական բնույթի այլ միջոցառումների կազմակերպման համար:

(109-րդ կետը փոփ. 23.02.17 N 157-Ն)

110. Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող հուշարձանները, պատմամշակութային արգելոցները գիտական, կրթական, մշակութային նպատակներով օգտագործելու վճարների չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության  կառավարությունը: Ստացված գումարները կարող են օգտագործվել միայն հուշարձանների հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանք բարեկարգ վիճակում պահելու և գովազդելու նպատակներով:

111. Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքների օգտագործման տրամադրման պայմանագրի կողմեր կարող են հանդիսանալ՝

ա) լիազորված մարմինը,

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները,

գ) իրավաբանական և ֆիզիկական անձինք,

դ) հասարակական կազմակերպությունները։

112. Վարձակալական պայմանագրերին կցվում են՝

ա) հուշարձանների տեխնիկական վիճակի մասին ակտը.

բ) հուշարձանում կամ դրա պահպանական գոտում գտնվող պատմական, գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող շարժական հուշարձանների և առարկաների ցուցակը՝ նշելով դրանց պահպանման ու օգտագործման պայմանները.

գ) հուշարձանների տարածքի ընդհանուր և շենքերի ու շինությունների հատակագծերը։

113. Վարձակալական պայմանագիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում օգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է գույքային իրավունքի պետական գրանցում, որի վկայականի պատճենը ներկայացնում  է լիազորված մարմին։

114.  Օգտագործողը կնքված պայմանագրերի համաձայն պարտավոր է՝

ա) չխաթարել հուշարձանի ներքին ու արտաքին տեսքը.

բ) ապահովել հակահրդեհային նորմերը.

գ) չխախտել հուշարձանի պահպանական գոտիների օգտագործման սահմանված պայմանակարգը.

դ) չիրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ հուշարձանի կամ պատմական միջավայրի վրա.

ե) հուշարձանի տարածքում և դրա պահպանական գոտու սահմաններում վերականգնման, նորոգման, բարեկարգման ու այլ շինարարական, տնտեսական և այլ բնույթի աշխատանքներ կատարելիս դրանք համաձայնեցնել լիազորված մարմնի հետ.

զ) օգտագործման ընթացքում հնագիտական նյութերի և այլ արժեքների (գանձ և այլն) հայտնաբերման փաստի մասին տեղեկացնել լիազորված մարմնին։

115. Արգելվում է հուշարձանների և դրանց տարածքների օգտագործումը որպես՝

ա) պայթուցիկ, հրդեհավտանգ, գոլորշագազանման և այլ վնասակար արտադրություն ունեցող նյութերի պահեստներ ու արտադրամասեր.

բ) տրանսպորտային, գյուղատնտեսական և այլ մեքենաների հավաքակայաններ.

գ) դինամիկ և վիբրացիոն ազդեցությամբ հաստոցների, հարմարանքների և մեխանիկական այլ շարժիչների արտադրամասեր.

դ) հուշարձանների համար ջերմային ոչ նպաստավոր ռեժիմ ստեղծող և քիմիական գործուն նյութերի կիրառման արտադրամասեր ու լաբորատորիաներ։

116. Լիազորված մարմինը պարտավոր է վարձակալական պայմանագրերով և պահպանական պարտավորագրերով սահմանել հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների օգտագործման պայմանակարգը։

117. Վարձակալական պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝

ա) օգտագործման ընթացքում էական վնաս է հասցվել հուշարձանին կամ դրա պահպանական գոտուն.

բ) պարբերաբար խախտվել է հուշարձանի, դրա պահպանական գոտու օգտագործման պայմանակարգը.

գ) հուշարձանը հայտնվել է վթարային վիճակում.

դ) հուշարձանը կամ դրա պահպանական գոտին վերցվում է պետական կարիքների համար.

ե) պարբերաբար չեն կատարվել պայմանագրային պարտավորությունները.

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում։

118. Հուշարձանի, դրա պահպանական գոտու օգտագործումը վաղաժամկետ դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Ձև N 1

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

1

3

4

Պահպանական միավորի ցուցիչ

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի

 

- համապատասխան տպագիր նկարագիրն առնել շրջանակի մեջ

- մեկից ավելի պատասխանների դեպքում նկարագրիչներն իրարից
առանձնացնել գծիկով

- անհրաժեշտության դեպքում վկայագրին ավելացնել ներդիր
(միջանկյալ թերթիկ)

 

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ Պետ. ցուցակի ցուցիչ՝

 

001 Տիպային անվանումը

002 Հատուկ անունը

003 Այլ անվանումներ

004 Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից

005 Սկզբնական պատկանելիությունը

006 Պահպանական միավորի անվանումը

007 Պահպանական միավորի առանձին վկայագրվող մասերը

 

 ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

008 Մարզը-ենթատարածքը-համայնքը բնակավայրը

009 Հասցեն

010 Տեղագրությունը, տեղական տոպոնիմները

011 Հեռավորությունը և դիրքը բնակավայրից

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐՍՈՒՄ   ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ

 

012 Աշխարհագրական կոորդինատները (WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով)

013 Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից

014 Տեղանքի սեյսմիկությունը

015 Կադաստրը (տարեթիվը – սեկցիան)

016 Ջրագրությունը

017 Համառոտ նկարագրությունը

 

 ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

018 Մշակութային պատկանելիությունը, դարաշրջանը, դարը (դարերը)

019 Կառուցման ժամանակը տարեթվերով

020 Թվագրման հիմնավորում

 

ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ
  ԸՍՏ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ
 

ԸՍՏ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ
 

ԸՍՏ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ   ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   այլ հիմնավորումներ

 

 

021 Հեղինակը (հեղինակները): անուն-ազգանուն - (մասնագիտություն)

022 Հեղինակի որոշման աղբյուրը

 

ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ
  ԸՍՏ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ
  ԸՍՏ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ
ԸՍՏ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ   ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   այլ հիմնավորումներ

 

 

023 Հուշարձանի ժամանակագրական աղյուսակ (ժամանակը - հեղինակը - աշխատանքները)

024 Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակ (ժամանակը - հեղինակը - աշխատանքները)

025 Պատմական համառոտ տեղեկանք

 

 ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ - ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

026 ա. հնագիտական մաս` շերտագրությունը, գտածոները

 բ. ճարտարապետական մաս` ճարտարապետական հորինվածքը

027 Շինանյութը (տեսակը, գույնը)

028 Բացվածքները

 

 

ա. Մուտքերը

Քանակը

Կողմնորոշումը

բ. Լուսամուտները

Քանակը

Կողմնորոշումը

 

029 Հարկայնությունը

                                                         

 

Լրացուցիչ տեղեկանք

 

030 Կոնստրուկցիաները

 

     

Կրող

Ծածկի

 

031 Տանիքը՝ նյութը, ձևը

032 Իրականացման տեխնիկան

 

Շինանյութի մշակումը

Շարվածքի չափը

Շարվածքի տիպը

Երեսապատումը

 

033 Հարդարանքը

 

 

 

034 Պատկերագրությունը, բովանդակությունը

035 Չափերը

 

Երկարությունը

Լայնությունը

Բարձրությունը

Խորությունը

Տարածքի մակերեսը

Հաստությունը

 

036 Պահպանվածությունը

 

ԼԱՎ

ՄԻՋԻՆ

ՎԱՏ

ՎԹԱՐԱՅԻՆ

Որակական

 

1/4

2/4

3/4

4/4

   

Քանակական

Լրացուցիչ տեղեկանք

 

037 Արժեքավորումը

 

 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 038

 

 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

039 Նշանակությունը

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

 

ՏԵՂԱԿԱՆ

 

040 Սեփականության ձևը

 

ՊԵՏԱԿԱՆ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

ԱՅԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

ՄԱՍՆԱՎՈՐ

 

041 Սեփականատերը

Օգտագործողը

Վարձակալը

 

042
   

Պետական պահպանության տակ վերցնելու տարեթիվը

Պահպանական գոտու առկայությունը

 

 

043 ՎԿԱՅԱԳՐԻՆ ԿԻՑ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

 

ա. գծագիր

ԸՀ

Հ

Ճ

ԿՏ

ՄԱՆՐ

 

բ. լուսանկար

ԸՏ

ՀՏՎ

ՆՏ

 

 ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

044 Հաշվառող, ուսումնասիրող կազմակերպությունը
 

045

       
   

Տնօրեն

Ստորագրությունը

Ամսաթիվը

         

046

Վկայագրի կազմման

     
   

Հեղինակը (հեղինակները)

Ստորագրությունը

Ամսաթիվը

         

047

Վկայագրի լրացման

     
   

Հեղինակը (հեղինակները)

Ստորագրությունը

Ամսաթիվը

         

048

Համակարգիչ մուտքագրման
օպերատորը

     
      

Ստորագրությունը

Ամսաթիվը

 Կ. Տ.

(ձևը խմբ. 23.02.17 N 157-Ն, 05.12.19 N 1741-Ն)

 

Ձև 2

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարար

_ _ _ _ _ _ _ _ _ _

 

« _ _ » _ _ _ _ _ _ 20_ _ թ.

 

Կ. տ.

 

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ՝

ՀՀ տարածքային կառավարման

պետական մարմին

 

_ _ _ _ _ _ _ _ _ _

 

« _ _ » _ _ _ _ _ _ 20_ _ թ.

 

Կ. տ.

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ՝

Համայնքի ղեկավար

 

 

_ _ _ _ _ _ _ _ _ _

 

« _ _ » _ _ _ _ _ _ 20_ _ թ.

 

Կ. տ.

Հուշարձանը _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

(անվանումը, թվագրումը և պետական ցուցիչը)

 

Հուշարձանի հասցեն _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

(մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, համարը)

 

Հուշարձանի տարածքը _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

(մակերեսը)

 

Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը.

 

Այդ թվում՝ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

(մակերեսն ըստ գոտիների համակարգի)

 

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԸ ԴԱՍՎՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ (ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻՆ)՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՆԻ ԱՅԴ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄ:

ԱՅԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ:

 

Նախագիծը կազմեց՝

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

« _ _ » _ _ _ _ _ _ _ _ 20 _ _ թ.

Կ. տ.

 

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարզի վերաբերյալ տվյալները

 

 

 

 

 

 

Գլխավոր հատակագիծ Մ 1: 25000

Համայնքի վերաբերյալ տվյալները

 

 

 

 

 

 

Գլխավոր հատակագիծ Մ 1: 25000

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ-ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

(գոտին բնութագրող՝ նշելով դիտակետերը, կարող է նաև առդիր կցվել)

 

 

 

 

Հուշարձանի վերաբերյալ

(հակիրճ)

 

 

 

 

 

 

 

 

 

Պահպանական գոտիների վերաբերյալ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ *

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հուշարձանի տարածքի և պահպանական գոտիների սահմանները

Գագաթի համարը

Կոորդինատներ

Հեռավորությունը (մ)

X

Y

       
 
     
 
     
 
     
 
     
 
     
 
     
 
     
 
     
 

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_11315

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

 

_____ հուշարձանի տարածքի սահմանը

Ներմուծեք նկարագրությունը_20814

  լուսանկարի դիտակետը

 

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

_ _ _  պահպանության գոտու սահմանը

_. _.  կառուցապատման կարգավորման գոտու սահմանը

……. լանդշաֆտի պահպանման գոտու սահմանը

Ներմուծեք նկարագրությունը_11316- բազմանկյան գագաթների համարակալումը

* Կապված գոտու տարածքի մասշտաբից՝ գրաֆիկական մասի չափերը կարող են փոփոխվել:

 

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ (ՌԵԺԻՄ)

NN
ը/կ

Օգտագործման գործունեությունը
(աշխատանքի տեսակը)

Թույլատրվում է

Արգելվում է

Ծանոթագրություն

անվանումը

ենթահամարը

բնույթը

1

2

3

4

5

6

7

Պահպանության գոտում

1

1.1

     

1.2

     

1.3

     

Կառուցապատման կարգավորման գոտում

2

2.1

     

2.2

     

2.3

     

Լանդշաֆտի պահպանման գոտում

3

3.1

     

3.2

     

3.3

     

* Աղյուսակի «անվանումը» և «բնույթը» սյունակների տողերը լրացնել համապատասխան գործառույթի տեսակով:

(ձևը խմբ. 23.02.17 N 157-Ն, 05.12.19 N 1741-Ն)

 

 

Ձև 4
Էջ 1,  2

 

(կարգը լրաց. 29.12.05 N 2338-Ն, խմբ., փոփ. 23.02.17 N 157-Ն, խմբ. 05.12.19 N 1741-Ն)