Համարը 
N 1106-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.968
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.07.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
07.08.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
14.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1106-Ն

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 23.06.17 N 739-Ն, փոփ. 19.12.19 N 1858-Ն)

Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ի» կետով և համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6.2-րդ մասի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 23.06.17 N 739-Ն)

1. Հաստատել`

ա) ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 23.06.17 N 739-Ն, փոփ. 19.12.19 N 1858-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 7
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ԵՎ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ԵՎ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՆՈՆՆԵՐ)

(վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 23.06.17 N 739-Ն, փոփ. 19.12.19 N 1858-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրում):

2. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) ծանրաքաշ տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի ընդհանուր զանգվածը (բեռով կամ առանց բեռի) կամ սռնիներից (կամրջակներից) որևէ մեկի բեռնվածքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.

2) միջպետական փոխադրում` պետությունների միջև, այլ պետությունների տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

3) միջմարզային փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

4) ներմարզային փոխադրում` փոխադրում, որի երթուղին գտնվում է Հայաստանի Հանրապետության մարզի վարչական սահմանների տարածքում.

5) բեռնափոխադրող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռ փոխադրող Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում գրանցված իրավաբանական անձ կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.

6) փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպություն (մարմին)` ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռի փոխադրման երթուղու և արհեստական կառույցների կամ հաղորդակցության ուղիների (կամուրջներ, ուղեանցներ, ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծանցներ, մետրոպոլիտենի գծեր, ստորգետնյա ու վերգետնյա խողովակաշարեր և մալուխներ, կապի ու էլեկտրամատակարարման օդային գծեր և այլն) սեփականատերեր հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Երևան քաղաքի տարածքով անցնող երթուղու դեպքում՝ Երևանի քաղաքապետը.

7) պաշտպանական տրանսպորտային միջոց` ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռներն ուղեկցող տրանսպորտային միջոց.

8) պարեկային տրանսպորտային միջոց` բեռի փոխադրման երթուղիում անվտանգ երթևեկությունն ապահովող` ճանապարհային ոստիկանության ուղեկցող տրանսպորտային միջոց.

9) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի եզրաչափերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկը.

10) լիազոր մարմին` մարզի վարչական տարածքում իրականացվող փոխադրումների համար՝ տվյալ մարզի մարզպետը, Երևան քաղաքի տարածքում` Երևանի քաղաքապետը, իսկ մեկից ավելի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի տարանցմամբ, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներով իրականացվող փոխադրումների համար` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

11) չմասնատվող բեռ՝ ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի.

12) թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ.

13) թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու իրավունք վերապահող փաստաթուղթ:

(2-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն, 19.12.19 N 1858-Ն)

3. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերով միջպետական բեռնափոխադրումների համար սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն կանոններով, ապա կիրառվում են այդ միջազգային համաձայնագրերի նորմերը:

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու նպատակով բեռնափոխադրողը կարող է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝

1) լրացնում է դիմումը՝ համաձայն N 1 ձևի, և առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում լիազոր մարմին, որի դեպքում տվյալ երթուղիով բեռի փոխադրման բոլոր համաձայնեցումներն իրականացվում են լիազոր մարմնի կողմից, կամ՝

2) լրացնում է դիմումը (N 1 ձև) և դիմումին կից ներկայացնում է տվյալ երթուղիով բեռի փոխադրման համար համաձայնություն տված բոլոր կազմակերպությունների (մարմինների) համաձայնեցումները՝ բացառությամբ ճանապարհային ոստիկանության:

5. Դիմումում պետք է նշված լինի թույլտվության տեսակը՝ մեկանգամյա կամ բազմակի (որոշակի ժամկետով):

(5-րդ կետը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

6. Բեռնափոխադրողները կարող են ստանալ մեկանգամյա կամ որոշակի ժամկետով փոխադրումներ իրականացնելու թույլտվություն՝ համաձայն N 2 ձևի: Մեկանգամյա թույլտվությունը տրվում է նշված ժամկետում մեկ փոխադրում իրականացնելու համար: Որոշակի ժամկետով թույլտվությունը տրվում է 1-3 ամիս ժամկետով կամ նշված ժամանակահատվածում (մինչև 3 ամիս) որոշակի թվով փոխադրումներ իրականացնելու համար: Չմասնատվող բեռ փոխադրելու համար թույլտվություն՝ համաձայն N 3 ձևի, տրվում է տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռի մեկ փոխադրում իրականացնելու համար:

(6-րդ կետը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման թույլտվություն ստանալու նպատակով ներկայացված դիմումները գրանցվում են լիազոր մարմնի պատասխանատու ստորաբաժանման կողմից՝ N 4 ձևի գրանցման մատյանում: Թույլտվության տրամադրման գործընթացը համակարգող պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է գրանցել ստացված դիմումները, ստուգել յուրաքանչյուր դիմումում ներկայացված տվյալների ամբողջականությունը, ինչպես նաև քարշակի և կցորդի տեխնիկական համապատասխանությունը` տվյալ փոխադրումն իրականացնելու համար՝ ըստ դիմումում նշված տվյալների:

8. Լիազոր մարմնի կողմից ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման անվտանգությունն ապահովելու համար, փոխադրման երթուղին քննարկելիս, անհրաժեշտ է հաշվի առնել երթուղում եղած ինժեներական կառույցների բեռնակրողունակությունն ու չափերը, երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհի ու կառույցների պահպանման համար լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

9. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման թույլտվության տրամադրման մասին դիմումը քննարկվում է՝

1) դիմումը ներկայացվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե համաձայնեցումները ներկայացվում են բեռնափոխադրողի կողմից.

2) դիմումը ներկայացվելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե բոլոր համաձայնեցումներն իրականացվում են լիազոր մարմնի կողմից:

10. Սույն կանոնների 9-րդ կետում նշված թույլտվությունը տրվում է դիմողի կողմից պետական տուրքը վճարվելու դեպքում:

(10-րդ կետը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

11. Երբ հնարավոր չէ դիմողի առաջարկած երթուղիով փոխադրումն իրականացնել, ապա լիազոր մարմինը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին` առաջարկելով այլ երթուղի (հաշվի առնելով փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպությունների (մարմինների) առաջարկությունները): Այլ երթուղիով փոխադրումն իրականացնելուց դիմողի հրաժարվելու դեպքում թույլտվության տրամադրումը մերժվում է: Թույլտվության տրամադրումը մերժվում է նաև, եթե առկա են սույն կանոնների 13-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:

12. Սույն կանոնների 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետներում լիազոր մարմնի կողմից հայտի բավարարման կամ մերժման մասին գրավոր պատասխան չներկայացվելու հետևանքով դիմումատուի կրած վնասը վերականգնվում է դատական կարգով:

13. Թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե՝

1) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, և մատնանշված թերությունները 3 աշխատանքային օրվա ընթացքում չեն վերացվել.

2) հայտատուի կողմից որպես չմասնատվող ներկայացված բեռը հնարավոր է մասնատել.

3) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված բեռնատարողությունը.

4) չմասնատվող բեռ փոխադրող հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.

5) հայտատուն չի վճարել «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ճանապարհային վճարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերի).

6) ավտոճանապարհների, արհեստական կառույցների և հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս իրականացնելու նման փոխադրում:

(13-րդ կետը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

14. Թույլտվությունը պատրաստվում է տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածություն ունեցող ձևաթղթի վրա, թույլտվություն տալու լիազորություն ունեցող մարմնի պատվերով:

15. Լիազոր մարմինը բեռի փոխադրումը համաձայնեցնում է ճանապարհային ոստիկանության հետ: Այս համաձայնեցման արդյունքում դիմողին տրվում է փոխադրումն իրականացնելու համար անցագիր՝ համաձայն N 5 ձևի: Համաձայնեցման ընթացքում որոշվում են բեռի փոխադրման ընթացքում երթևեկության անվտանգության ապահովման պայմանները:

16. Անցագրի ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածությամբ, ճանապարհային ոստիկանության պատվերով: Տրված անցագրերը գրանցվում են մատյանում, որի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

(16-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

17. Անցագիրը փակցվում է տրանսպորտային միջոցի կառավարման խցիկի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում:

18. Փոխադրմանը համաձայնություն տվող կազմակերպությունները (մարմինները) պարտավոր են 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել փոխադրման համաձայնություն կամ մերժել այն՝ ներկայացնելով մերժման հիմքերը:

 

IV. ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

19. Բնակավայրերի տարածքներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներն իրականացվում են երթևեկության նվազագույն ինտենսիվության ժամերին, բնակավայրերից դուրս` օրվա լուսավոր ժամերին: Բնակավայրերից դուրս` օրվա մութ ժամերին, ինչպես նաև օրվա լուսավոր ժամերին, մեծ ինտենսիվության պայմաններում փոխադրումը թույլատրվում է միայն բեռի ուղեկցման դեպքում:

20. Բեռի փոխադրման թույլտվության համաձայնեցման ժամանակ ճանապարհային ոստիկանությունը որոշում է ուղեկցման անհրաժեշտությունը և տեսակը: Ուղեկցումը կարող է իրականացվել`

1) պաշտպանական տրանսպորտային միջոցով և (կամ) քարշակով.

2) ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով:

21. Պաշտպանական տրանսպորտային միջոցով ուղեկցումը պարտադիր է, եթե`

1) տրանսպորտային միջոցի լայնությունը` բեռի հետ միասին, գերազանցում է 3,5 մետրը.

2) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 24 մետրը.

3) այլ դեպքերում, երբ թույլտվության «Երթևեկության հատուկ պայմանները» տողում նշված է, որ անցումն արհեստական կառույցով թույլատրվում է մեկական կարգով (մեկ-մեկ), կամ նշված են երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություններ պահանջող պայմաններ:

22. Ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն անհրաժեշտ է, եթե`

1) տրանսպորտային միջոցների լայնությունը գերազանցում է 4 մետրը.

2) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 30 մետրը.

3) շարժման ընթացքում տրանսպորտային միջոցը կարող է մասամբ զբաղեցնել հանդիպակաց երթևեկության գոտին.

4) փոխադրման ընթացքում ենթադրվում է երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություն.

5) փոխադրման երթուղում առկա են տրանսպորտային հոսքերի բարձր ինտենսիվություն ունեցող հատվածներ.

6) տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան:

23. Պաշտպանական տրանսպորտային միջոցը պետք է շարժվի բեռը փոխադրող տրանսպորտային միջոցի առջևից` 12-20 մետր հեռավորությամբ` շեղված դեպի ձախ, այնպես, որ դրա եզրաչափերը լայնությամբ փակեն ուղեկցվող տրանսպորտային միջոցի եզրաչափը:

24. Երթևեկության արագությունը սահմանում է ճանապարհային ոստիկանությունը: Ճանապարհներով երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 60 կմ/ժ-ն, իսկ կամուրջներով` 15 կմ/ժ-ն: Երթևեկության թույլատրելի ռեժիմը երթուղու տարբեր հատվածներում կարող է լինել տարբեր:

25. Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրման ժամանակ արգելվում է`

1) շեղվել նախատեսված երթուղուց.

2) գերազանցել թույլտվության մեջ նշված արագությունը.

3) երթևեկությունն իրականացնել մերկասառույցի, ինչպես նաև 100 մետրից պակաս տեսանելիության պայմաններում.

4) երթևեկել կողնակով (եթե դա նախատեսված չէ փոխադրման պայմաններով).

5) կանգ առնել ճանապարհի չնախատեսված մասերում:

26. Եթե փոխադրման ընթացքում առաջանում է երթուղու փոփոխման անհրաժեշտություն, ապա բեռնափոխադրողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է տրամադրվի նոր երթուղիով փոխադրման թույլտվություն:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԵՌԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Կցորդները (կիսակցորդները) պետք է կահավորված լինեն տրանսպորտային միջոցից դրանց անջատումը կանխող կայանող արգելակով, 16 տոկոսից ոչ պակաս թեքության վրա բոլոր անիվների վրա գործող բանվորական արգելակով և ավտոմեքենա-քարշակի հետ միացնող լարերի խզման դեպքում ավտոմատ կանգառն ապահովող հարմարանքով:

28. Թեքության վրա հարկադրական կանգառի դեպքում լրացուցիչ սևեռումն ապահովելու նպատակով ծանրաքաշ բեռներ փոխադրելու ժամանակ ավտոգնացքի յուրաքանչյուր օղակի համար պետք է ունենալ առնվազն երկու հակագլորման հենակներ:

29. Հաշվի առնելով փոխադրվող բեռի և տրանսպորտային միջոցի եզրաչափերը` տրանսպորտային միջոցի խցիկը պետք է երկու կողմից կահավորված լինի հետին տեսանելիության առնվազն երկու հայելիով, որոնք վարորդի համար ինչպես ուղղագիծ, այնպես էլ՝ կորագիծ երթևեկության ժամանակ պետք է ապահովեն բավարար տեսադաշտ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Form N 1

Դ Ի Մ ՈՒ Մ
A P P L I C A T I O N

ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
PERMISSION FOR TRANSPORTING HEAVYWEIGHT AND (OR) WIDE FREIGHT

 

Բեռնափոխադրողի անվանումը, հարկային մարմնում գրանցման համարը (ՀՎՀՀ) և հեռախոսահամարը
The name of freight carrier, tax registration number (TIN) and telephone

_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________

Երթևեկության երթուղին (նշել փոխադրման սկզբնակետը, վերջնակետը և երթուղին)

Traffic route (note the transport source. Destination and route)

________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________

Անհրաժեշտ թույլտվության տեսակը`

Type of required permission

մեկանգամյա`
One-time:

_________________________
որոշակի ժամկետով`
for a certain period

_______________ -ից մինչև __________________________________

 from

 to

փոխադրումների թիվը

number of transportations

հատուկ

special________________________________________________________________________

բեռի տեսակը _________________ բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)

type of freight

 freight description (name, dimension, mass)
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________

 

Ավտոգնացքի ցուցանիշները` կազմը (տրանսպորտային միջոցի և կցորդի մակնիշը, մոդելը)

Trailer indicators composition :

(models of means of transport and trailer, model)

___________________________________________________________________________

 

սռնիների միջև եղած հեռավորությունը`

the distance between the axles

1____ 2 ____ 3 ____ 4 ____ 5 ____ 6 ____ 7 ____ 8 ____ 9 ____ 10 ____ մետր,

   

meters,

սռնիների բեռնվածությունը`
_ the workload of axles
__ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ տոննա,

ton,

ընդհանուր զանգվածը __________________________ տոննա

 total mass

ton,

եզրաչափերը` երկարությունը` _______________ մ, լայնությունը` _________________ մ,

 dimensions: length:

m, width: m,
բարձրությունը` ________________ մ, բեռով շրջադարձի շառավիղը` ______________ մ:

 height:

m, freight turning radius: m:
Ավտոգնացքի շարժման սահմանվող արագությունը ___________ կմ/ժամ:

 determined speed trailer movement

km/h

Ուղեկցման տեսակը (եթե առկա է) _______________________________________________

 Type of accompanying (if there is)

________________________________________________________________________
(պաշտոնը) (position)

_______________________________
(անունը, ազգանունը) (name, surname)

_______________________________
(ստորագրությունը) (signature)

 

_____ ____________________ 20  թ.

 

 

Ձև N 2 

 

Form N 2

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն   N

P E R M I S S I O N        N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

FOR WIDE FREIGHT TRANSPORTATION THROUGH COMMON USE AUTOMOBILE ROADS OF RA

(վերնագիրը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

 

Փոխադրման տեսակը

Type of transportation

_______________________________________________________

(միջպետական, միջմարզային, ներմարզային) (interstate, interregional, regional)

 

Թույլտվության տեսակը

Type of permit  

________________________________________________________

(մեկանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) (one-time, multiple, for a certain period)

 

Թույլատրված է կատարել

perform march:

_____երթ

from

_____ից

to

մինչև______

ժամանակահատվածում

Period of time;

 

հետևյալ երթուղիով _______________________________________________________________

by following route:

 

Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի

(կիսակցորդի) մակնիշը, տիպը_______________________________________________________

The vehicle (model of truck and trailer, type,)

 

Հաշվառման համարանիշները _______________________________________________________

registration plate

 

Բեռը փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը

______________________________________________________________________________

Name of freight carrier, location and telephone

 

 

Բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)

______________________________________________________________________________

Description of freight (name, dimension, mass)

 

Տրանսպորտային միջոցի հարաչափերը՝

Parameter of means of transport:

 

ընդհանուր զանգվածը` բեռով

Total mass: freight

_____ տոննա, ton,

այդ թվում` քարշակի զանգվածը`

including truck weight ton,

_______ տոննա ton,

 

սռնիների միջև հեռավորությունը` 1___ 2 ___ 3 ___ 4 ___ 5 ___ 6 ___ 7 ___ 8 ___ 9 ___ 10 ___ մետր

the distance between the axles:

meters

 

սռնիների բեռնվածությունը`

___

1

___

2

___

3

___

4

___

5

___

6

տոննա,

the workload of axles:

ton,

 

եզրաչափերը` երկարությունը՝

_____մետր,

լայնությունը՝

____ մետր,

բարձրությունը՝

____ մետր,

Dimensions: length

m

width

m

height

m

 

Ուղեկցման տեսակը (ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, հաշվառման համարանիշը)

_______________________________________________________________________________

typee of accompanying (model of automobile , model ,registration plate)

 

Երթևեկության հատուկ պայմանները __________________________________________________

Special traffic conditions

 

Թույլտվությունը տրված է

Permission is given by

__________________________________________________կողմից:

(կազմակերպության անվանումը) (organization name)

 

Փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունները (նշել այն կազմակերպությունները, որոնց հետ

_______________________________________________________________________________

Organizations that agreed the transportation (note the organizations with whom the

 

_____________________

(պաշտոնը) ( position)

___________________________________

(անունը, ազգանունը) (name, surname) 

__________________________

(ստորագրությունը) (signature)

 

_____ ______________20___թ.

 

Կ. Տ.

seal place

 

համաձայնեցվել են փոխադրումը և երթևեկության առաջարկվող ռեժիմը)`

transportation and proposed traffic regime was agreed

1.__________________________________________________________________

2.__________________________________________________________________

3.__________________________________________________________________

4.__________________________________________________________________

 

բեռն ուղեկցող անձը (անձինք)

Freight accompanying person(s)

__________________________

(ստորագրությունը) (signature)

___________________________________

(անունը, ազգանունը) (name, surname)

__________________________

(ստորագրությունը) (signature)

___________________________________

(անունը, ազգանունը) (name, surname)

 

Ա. Տրանսպորտային միջոցը զննել է բեռնափոխադրողի ներկայացուցիչը, որը հավաստում է դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության և Հայաստանի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին:

A. The vehicle was scrutinized by representative of freight carrier that certifies its compliance with rules of road traffic of RA and with rules of transportation of wide freight through roads of RA.

 

_____________________

(պաշտոնը) ( position)

___________________________________

(անունը, ազգանունը) (name, surname)

__________________________

(ստորագրությունը) (signature)

 

_____ ______________20___թ.

 

Կ. Տ.

seal place

 

Առանց ճանապարհային ոստիկանության կողմից տրված անցագրի և Ա կետը լրացնելու` թույլտվությունն ուժի մեջ չէ:

The permit is not valid without completing the paragraph A and without a pass given by the Police.

(ձևը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

 

Ձև N 3

 

Form N 3

 

Հ Ա Տ ՈՒ Կ  Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն    N

S P E C I A L  P E R M I S S I O N         N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

FOR HEAVYWEIGHT TRANSPORTATION THROUGH COMMON USE AUTOMOBILE ROADS OF RA

(վերնագիրը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

 

Փոխադրման տեսակը

 _______________________________________________________________________________

Type of transportation  (միջպետական, միջմարզային, ներմարզային) (interstate, interregional, regional)

 

Թույլտվության տեսակը

______________________________________________________________________

Type of permit         (մեկանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) (one-time, multiple, for a certain period)

 

Թույլատրված է կատարել

perform march:

_____երթ

from

_____ից

to

մինչև______

ժամանակահատվածում

Period of time;

 

հետևյալ երթուղիով _________________________________________________________________

by following route:

 

Տրանսպորտային միջոցի (քարշակի, կցորդի

(կիսակցորդի) մակնիշը, տիպը__________________________________________________________

The vehicle (model of truck and trailer, type)

 

Հաշվառման համարանիշները __________________________________________________________

registration plate

 

Բեռը փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը______________________________

Name of freight carrier , location and telephone

 

Բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)______________________________________

Description of freight (name, dimension, mass)

 

Տրանսպորտային միջոցի հարաչափերը՝

Parameter of means of transport:

 

ընդհանուր զանգվածը` բեռով

Total mass: freight

_____ տոննա, ton,

այդ թվում` քարշակի զանգվածը`

including truck weight

_______ տոննա ton,

 

սռնիների միջև հեռավորությունը` 1___ 2 ___ 3 ___ 4 ___ 5 ___ 6 ___ 7 ___ 8 ___ 9 ___ 10 ___ մետր

the distance between the axles:

meters

 

սռնիների բեռնվածությունը`

___

1

___

2

___

3

___

4

___

5

___

6

տոննա,

the workload of axles:

ton,

 

եզրաչափերը` երկարությունը՝

_____մետր,

 

լայնությունը՝

____ մետր,

 

բարձրությունը՝

____ մետր,

Dimensions: length

m

width

m

height

m

 

Ուղեկցման տեսակը (ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, հաշվառման համարանիշը)

 _______________________________________________________________________________

typee of accompanying (model of automobile, model, registration plate)

Երթևեկության հատուկ պայմանները

 ______________________________________________________________________________________

Special traffic conditions

 

Թույլտվությունը տրված է

Permission is given by

__________________________________________________կողմից:

(կազմակերպության անվանումը) (organization name)

 

Փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունները (նշել այն կազմակերպությունները, որոնց հետ

________________________________________________________________________________

Organizations that agreed the transportation (note the organizations with whom the

 

_____________________

(պաշտոնը) ( position)

___________________________________

(անունը, ազգանունը) (name, surname)

__________________________

(ստորագրությունը) (signature)

 

_____ ______________20___թ.

 

Կ. Տ.

seal place

 

համաձայնեցվել են փոխադրումը և երթևեկության առաջարկվող ռեժիմը)`

transportation and proposed traffic regime was agreed

1._______________________________________________________________________________

2._______________________________________________________________________________

3._______________________________________________________________________________

4._______________________________________________________________________________

 

բեռն ուղեկցող անձը (անձինք)

Freight accompanying person(s)

 

__________________________

(ստորագրությունը) (signature)

___________________________________

(անունը, ազգանունը) (name, surname)

__________________________

(ստորագրությունը) (signature)

___________________________________

(անունը, ազգանունը) (name, surname)

 

Ա. Տրանսպորտային միջոցը զննել է բեռնափոխադրողի ներկայացուցիչը, որը հավաստում է դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության և Հայաստանի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ բեռների փոխադրման կանոններին:

A. The vehicle was scrutinized by representative of freight carrier that certifies its compliance with rules of road traffic of RA and with rules of transportation of heavy through roads of RA.

 

_____________________

(պաշտոնը) ( position)

___________________________________

(անունը, ազգանունը) (name, surname)

__________________________

(ստորագրությունը) (signature)

 

_______ ______________20___թ.

 

Կ. Տ.

seal place

 

Առանց ճանապարհային ոստիկանության կողմից տրված անցագրի և Ա կետը լրացնելու` թույլտվությունն ուժի մեջ չէ:

The permit is not valid without completing the paragraph A and without a pass given by the Police.

(ձևը փոփ. 19.12.19 N 1858-Ն)

 

Ձև N 4

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Ծանրաքաշ ԵՎ (կամ) մեծ եզրաչափերով բեռի փոխադրման թույլտվությունների գրանցման

 

Թույլտվության համարը
և տեսակը

Բեռը փոխադրող կազմակերպության անվանումը և հասցեն

Փոխադրման ամսաթիվը

Փոխադրման երթուղին

Բեռի ցուցանիշները

Անդորրագրի համարը և վճարված գումարի չափը

1

2

3

4

5

6

           

 

Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

 

Ա Ն Ց Ա Գ Ի Ր

 

Ս Ե Ր Ի Ա..............00

N 0000

 

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

               
 

Քարշակ ____________

(մակնիշը)

Գրանցման համարանիշը ____________________________

Կցորդ _____________

(մակնիշը)

Գրանցման համարանիշը ____________________________

 

(անցագրի հակառակ երեսը)

 

Երթևեկության երթուղին __________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

Բեռնափոխադրողը

_______________________________________________________________

(անվանումը կամ անունը, ազգանունը)

Փոխադրման ժամերը _______________________________________________

Երթևեկության թույլատրված առավելագույն արագությունը` _________________ կմ/ժամ,

կամուրջներով և ուղեանցներով` _________________________ կմ/ժամ:

Սահմանափակումներ եղանակային պայմաններից ______________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

Ուղեկցում

_______________________________________________________________

(առանց ուղեկցման, պաշտպանական տրանսպորտային միջոց)

 

____________________________________________________________________________

(ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոց)

 

Կապի ձևը _____________________________________________________________________

 

Երթևեկության ժամանակավոր կամ օպերատիվ փոփոխությունը

____________________________________________________________________________

Փոխադրումը համաձայնեցնող ճանապարհային ոստիկանության աշխատողի

____________________________________________________________________________

(պաշտոնը)

____________________________________________________________________________

(հեռախոսահամարը)

 

__________________________

(ստորագրությունը)

___________________________________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

(ձևը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 14.06.07 N 702-Ն, լրաց., փոփ. 30.04.09 N 769-Ն, խմբ. 23.06.17 N 739-Ն, փոփ. 05.12.19 N 1720-Ն, փոփ. 19.12.19 N 1858-Ն)

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

  ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 19.12.19 N 1858-Ն)

 

հ/հ

Չափորոշիչը

Ցուցանիշները

1.

Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն եզրաչափերը

 

1.1.

Առավելագույն երկարությունը՝

 

1.1.1.

Ավտոբուսից բացի այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի

12,00 մ

1.1.2.

Կցորդ

12,00 մ

1.1.3.

Քարշակ կցորդով, կիսակցորդով

16.50 մ

1.1.4.

Ավտոգնացք

18,75 մ

1.1.5.

Երկսեկցիանի ավտոբուս

18,75 մ

1.1.6.

Երկսռնանի ավտոբուս

13,50 մ

1.1.7.

Երկու սռնուց ավելի սռնի ունեցող ավտոբուս

15,00 մ

1.1.8.

Ավտոբուս+կցորդ

18,75 մ

1.2.

Առավելագույն լայնությունը

 

1.2.1.

Բոլոր տրանսպորտային միջոցները

2,55 մ

1.2.2.

Սառնարան-մեքենաների վերնակառուցվածքները

2,60 մ

1.3.

Առավելագույն բարձրությունը (ցանկացած տրանսպորտային միջոցի)

4,00 մ

1.4.

Թափքի հանովի վերնակառուցվածքները և բեռնման ստանդարտ միջոցները, ինչպես օրինակ` կոնտեյներները, որոնք համապատասխանում են 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.6-րդ, 1.7-րդ, 1.8-րդ և 4.4-րդ կետերով սահմանված եզրաչափերին

 

1.4.1.

Եթե ավտոբուսին կցվում է ցանկացած հանովի սարքավորում, ինչպես օրինակ` բեռնախցիկ-տուփերը, ապա դրա երկարությունը՝ սարքավորման հետ մեկտեղ, չպետք է գերազանցի 1.1-ին կետով սահմանված առավելագույն երկարությունը

 

1.5.

Շարժման մեջ գտնվող ցանկացած մեխանիկական տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային միջոցների համակցություն պետք է կարողանա շրջադարձ կատարել 12,50 մ արտաքին և 5,30 ներքին շառավղով էլեպսում

 

1.5.1.

Ավտոբուսներին ներկայացվող լրացուցիչ պահանջները.

Երբ տրանսպորտային միջոցը կանգնած է, ապա գետնի վրա պետք է գծանշվի ուղղահայաց հարթություն, որն անցնում է տրանսպորտային միջոցի կողային մասի շառավղով, որը նայում է շրջանագծից դուրս: Երկու սեկցիա ունեցող ավտոբուսների դեպքում երկու ֆիքսված հատվածները պետք է հավասարվեն հարթությանը:

Երբ ավտոբուսն ուղիղ դիրքից շարժվում է 1.5-րդ

կետում նշված էլիպսոիդային հետագծով, ապա դրա ոչ մի մասը չպետք է 0,60 մ-ից ավելի դուրս գա ուղղահայաց հարթության սահմաններից:

 

1.6.

Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի հետին մասի միջև առավելագույն հեռավորությունը

12,00 մ

1.7.

Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչև տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը` հանած քարշակի հետին մասի և կցորդի առաջնային մասի միջև հեռավորությունը

15,65 մ

1.8.

Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչեւ տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը

16,40 մ

2.

Տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը

 

2.1.

Տրանսպորտային միջոցների համակցության մաս

կազմող տրանսպորտային միջոցները

 

2.1.1.

Երկու սռնիով կցորդ

18 տոննա

2.1.2.

Երեք սռնիով կցորդ

24 տոննա

2.2.

Տրանսպորտային միջոցների համակցություն

 

2.2.1.

Հինգ կամ վեց սռնիով ավտոգնացքներ

 

2.2.1.1.

երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց՝ երեք սռնիով կցորդով

40 տոննա

2.2.1.2.

երեք սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու սռնիով կամ երեք սռնիով կցորդով

40 տոննա

2.2.2.

Հինգ կամ վեց սռնիով երկու մասով տրանսպորտային միջոցներ

 

2.2.2.1.

երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց` երեք սռնիով կիսակցորդով

40 տոննա

2.2.2.2.

երեք սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու սռնիով կամ երեք սռնիով կցորդով

40 տոննա

2.2.2.3.

երեք սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու սռնիով կամ երեք սռնիով կիսակցորդով, որը որպես համակցված փոխադրում է և փոխադրում է 40 ֆուտ ԻՍՕ կոնտեյներ

44 տոննա

2.2.3.

Չորս սռնի ունեցող ավտոգնացք, որն ունի երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնիով կցորդ

36 տոննա

2.2.4.

Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնիով կիսակցորդ, որի սռնիների միջև առկա է տարածություն

 

2.2.4.1.

1,3 մ կամ ավելի, բայց ոչ ավելի, քան 1,8 մ

36 տոննա

2.2.4.2.

Ավելի, քան 1,8 մ-ը

36 տոննա + 2 տոննա.

երբ պահպանված է մեխանիկական տրանսպորտային միջոցի (18 տոննա) և կիսակցորդի երկու սռնու թույլատրելի առավելագույն զանգվածը (20 տոննա) (ԱԹԶ), և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց

2.3.

Մեխանիկական տրանսպորտային միջոցներ

 

2.3.1.

Երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոցներ

18 տոննա

2.3.2.

Երեք սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոցներ

25 տոննա

26 տոննա

Եթե տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան

2.3.3.

Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ` երկու տանող սռնիներով

– 32 տոննա

Եթե տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան

2.4.

երկու սռնիով երկու մասով ավտոբուսներ

28 տոննա

3.

Տրանսպորտային միջոցների սռնու թույլատրելի առավելագույն սահմանված բեռնվածությունը

 

3.1.

Մեկ չտանող սռնիով

10 տոննա

3.2.

Կցորդների և կիսակցորդների երկու սռնիները

Յուրաքանչյուր երկու սռնու հաշվով սռնու ընդհանուր բեռնավածությունը չպետք է գերզանցի, եթե սռնիների միջև հեռավորությունը (d)՝

 

3.2.1.

1 մ-ից պակաս է (d1,0)

11 տոննա

3.2.2.

գտնվում է 1,0 մ-ի և մինչև 1,3 մ-ի միջև (1,0 ≤ d< 1,3)

16 տոննա

3.2.3.

գտնվում է 1,3 մ-ի և մինչև 1,8 մ-ի միջև (1,3 ≤ d< 1,8)

18 տոննա

3.2.4.

1,8 մ կամ ավելի է (1,8 ≤ d)

20 տոննա

3.3.

Կցորդների և կիսակցորդների երեք սռնիները

Յուրաքանչյուր երեք սռնու հաշվով սռնու ընդհանուր բեռնվածությունը չպետք է գերազանցի զանգվածը, եթե սռնիների միջև հեռավորությունը (d)`

 

3.3.1.

1,3 մ և պակաս է (d ≤ 1,3)

21 տոննա

3.3.2.

1,3 մ-ից ավելի է, բայց ոչ ավելի, քան 1,4 մ-ը (1,3

24 տոննա

3.4.

Տանող սռնին

 

3.4.1.

2.2.1-ին և 2.2.2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցի տանող սռնին

 

3.4.2.

2.2.3-րդ, 2.2.4-րդ, 2.3-րդ և 2.4-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցի տանող սռնին

11,5 տոննա

3.5.

Մեխանիկական տրանսպորտային միջոցների երկու սռնիները

Յուրաքանչյուր երկու սռնու հաշվով սռնու

ընդհանուր բեռնվածությունը չպետք է գերազանցի զանգվածը, եթե սռնիների միջև հեռավորությունը (d)`

 

3.5.1.

1 մ-ից պակաս է (d < 1,0)

11,5 տոննա

3.5.2.

1,0 մ կամ ավելի է, բայց ոչ պակաս, քան 1,3 մ-ը

(1,0 ≤ d < 1,3)

16 տոննա

3.5.3.

1,3 մ կամ ավելի է, սակայն 1,8 մ-ից պակաս է

(1,3 ≤ d < 1,8)

– 18 տոննա

– 19 տոննա

Եթե տանող սռնու վրա տեղադրված են

զույգ անվադողեր և օդաճնշական կամ

նմանատիպ այլ կախոց կամ երբ յուրաքանչյուր տանող

սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու

առավելագույն բեռնվածությունը չի

գերազանցում 9,5 տոննան

4.

Տրանսպորտային միջոցների մյուս բնութագրերը

 

4.1.

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ

Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային

միջոցների համակցությունների տանող սռնու կամ

տանող սռնիների վրա ընկնող բեռնվածությունը

չպետք է լինի միջազգային երթևեկության մեջ

օգտագործվող տրանսպորտային միջոցի կամ

տրանսպորտային միջոցների համակցությունների

բեռնվածության ընդհանուր զանգվածի 25 տոկոսից

պակաս

 

4.2.

Ավտոգնացքներ

Մեխանիկական տրանսպորտային միջոցի հետին սռնու և կցորդի առաջնային սռնու միջև հեռավորությունը չպետք է 3,00 մ-ից պակաս լինի

 

4.3.

Թույլատրելի առավելագույն զանգվածը` կախված անվահիմքից

Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը տոննայով չպետք է հինգ անգամ գերազանցի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի սռնիների միջև ընկած հեռավորությանը` արտահայտված մետրերով

 

4.4.

Կիսակցորդներ

Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի առջևի մասի միջև ընկած առավելագույն հեռավորությունը, որը չափվել է հորիզոնական դիրքով, չպետք է գերազանցի 2,04 մետրը:

 
(հավելվածը փոփ., խմբ. 14.06.07 N 702-Ն, խմբ. 19.12.19 N 1858)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան