Համարը 
N 7
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հատուկ թողարկում
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Պարետ
Ընդունման ամսաթիվը 
20.03.2020
Ստորագրող մարմինը 
Պարետ
Ստորագրման ամսաթիվը 
20.03.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի, 2020 N 7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝

1. Սահմանել, որ առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող է արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը՝ համապատասխան հիմնավորումներ ներկայացվելու պարագայում:

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը, կինը:

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաև՝

ա. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար,

բ. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:

(1-ին կետը լրաց. 21.03.20 N 8, 22.03.20 N 11)

2. Սույն որոշման 1-ին կետի պայմաններին բավարարող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի որոշմամբ՝ Պարետի հետ համաձայնեցնելու և Պարետի 2020 թ. մարտի 18-ի N 5 որոշման 1-ին կետում նշված զննություն անցնելու ու վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում․

3. Սույն որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձը (անձինք) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրազեկվում են Հայաստանում գործող արտակարգ դրության և համապատասխան սահմանափակումների վերաբերյալ, իսկ տվյալ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում բնակության, հրավիրող կողմի և այլ կոնտակտային տվյալները փոխանցվում են համապատասխան առողջապահական մարմիններ՝ բժշկական դիտարկում իրականացնելու նպատակով․

4. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին՝ վերոնշյալ որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձանց տվյալները և մուտքի նպատակի մասին տեղեկատվությունը ներկայացնել Պարետի գրասենյակ․

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 20-ին: