Համարը 
թիվ 188
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Մոսկվա
Ընդունող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվը 
19.12.2017
Ստորագրող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 188

քաղ. Մոսկվա

 

Ապրանքների բացթողմանն առնչվող որոշ հարցերի մասին

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ կետին, 118-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին, 120-րդ հոդվածի 20-րդ կետին, 124-րդ հոդվածի 12-րդ և 15-րդ կետերին, 125-րդ հոդվածի 4-րդ կետին, ինչպես նաև 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու և դրանք վերացնելու մասին որոշումները ձևակերպելու, ինչպես նաև այդ որոշումներն ընդունելու մասին ծանուցման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգը։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 43-րդ կետում՝

ա) 3-րդ ենթակետի իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետը երկարաձգելու, մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան այդ ապրանքների բացթողման ժամկետի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունները.».

բ) 4-րդ ենթակետի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«եթե մաքսային մարմնի կողմից թույլատրվել է ԱՀ-ի հետկանչումը կամ մաքսային մարմինը չեղարկում է ապրանքների բացթողումը՝ առանց հայտարարատուի կողմից ԱՀ-ի հետկանչման հետ կապված գործողություններ իրականացնելու, ապա մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան կատարվում է գրառում (այդ որոշումն ընդունելու ամսաթվի նշմամբ), որը հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։»։

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Տարանցիկ փոխադրման հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում՝ յոթերորդ պարբերության մեջ «С» վանդակի լրացման կանոնների 16-րդ կետում (աղյուսակից հետո), «Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել» բառերը փոխարինել «Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել մինչև ապրանքների բացթողումը», «Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել, և ապրանքների բացթողումը չեղարկվել է» բառերով։

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում լրամշակել իրենց պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերը, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի միջոցով ապահովել մաքսային մարմնի կողմից հայտարարատուին, այն անձին, որը ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս հանդես է գալու որպես ապրանքների հայտարարատու կամ մաքսային ներկայացուցչին այդ մարմնի կողմից ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման արդյունքներ պարունակող էլեկտրոնային փաստաթղթերի ուղարկումը։

5. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման արդյունքներ պարունակող էլեկտրոնային փաստաթղթերի փոխարեն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի միջոցով ուղարկել դրանց մասին տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան