Համարը 
թիվ 257
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Սանկտ Պետերբուրգ
Ընդունող մարմինը 
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
20.05.2010
Ստորագրող մարմինը 
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվը 
20.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ

 

(Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 379, 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 617 (2011 թվականի հունիսի 22-ի խմբագրությամբ), 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 859 որոշումների խմբագրությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 39, 2012 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 213, 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 8, 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 137 (2013 թվականի հոկտեմբերի 1-ի խմբագրությամբ), 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 140, 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 148, 2013 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 212, 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289, 2014 թվականի հուլիսի 7-ի թիվ 105, 2014 թվականի հուլիսի 18-ի թիվ 127, 2014 թվականի օգոստոսի 19-ի թիվ 133 (2014 թվականի սեպտեմբերի 23-ի խմբագրությամբ), 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 214, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 215, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 237, 2015 թվականի ապրիլի 27-ի թիվ 38, 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 62, 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 50, 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 109, 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 129, 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 139, 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 140, 2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 166, 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 8, 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 52, 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 77, 2016 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 145, 2016 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 146, 2017 թվականի ապրիլի 24-ի թիվ 35, 2017 թվականի հունիսի 20-ի թիվ 68, 2017 թվականի հուլիսի 18-ի թիվ 91, 2017 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 163, 2017 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 167, 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 188, 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 5, 2018 թվականի հունվարի 31-ի թիվ 16, 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42, 2018 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 157 որոշումների խմբագրությամբ)

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգը (այսուհետ՝ Հրահանգ) (1-ին հավելված) և ապրանքների մասին հայտարարագրի ձևը (այսուհետ՝ Ձև) (2-րդ հավելված):

2. Սահմանել, որ Հրահանգը և Ձևն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, և մինչև դրանք ուժի մեջ մտնելը կիրառել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մաքսային հայտարարագրերի (փաստաթղթերի) ձևերը (ձևաթղթերը) և դրանց լրացման կարգը:

3. Կողմերին՝ Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարության հետ համատեղ մինչև 2010 թվականի հոկտեմբերի 15-ը Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ լրամշակել և հաստատել՝

- մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչները,

- մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային պատճենների կառուցվածքը և ձևաչափերը,

- «Մաքսային հայտարարագիրն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու և օգտագործելու կարգի մասին» (այսուհետ՝ Կարգ) հրահանգը:

4. Ուժը կորցրել է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 8 որոշում:

5. Կողմերին՝ մինչև 2010 թվականի հունիսի 7-ը ներկայացնել Փորձագիտական խմբի կազմի թեկնածուների ցանկ և դրա ղեկավարի վերաբերյալ առաջարկներ:

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամները՝

Բելառուսի
Հանրապետությունից`

(Ստորագրություն)

Ա. ԿՈԲՅԱԿՈՎ

Ղազախստանի Հանրապետությունից`

(Ստորագրություն)

ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ

Ռուսաստանի
Դաշնությունից`

(Ստորագրություն)

Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

 

Հավելվածներ