ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 29 ապրիլի 2020 թ.  | N 155-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 66.1-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտի ձևը` համաձայն N 1 Հավելվածի,
2) լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտի ձևը՝ համաձայն N 2 Հավելվածի:
2. Սահմանել, որ լրատվական գործունեություն իրականացնող անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտում առկա տեղեկությունների ցանկացած փոփոխության դեպքում ներկայացվում է նոր հայտ, ընդ որում, նոր հայտի համաձայն հասանելիություն տրամադրելու պահից դադարում է նախորդ հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 Ռ. Բադասյան
   
 
| Հավելված N 1 արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 29-ի N 155-Ն հրամանի | 
ՀԱՅՏ
Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու
| ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը | 
| 1. Լրատվության միջոցի անվանումը | ||
| 2. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը | ||
| 3. Իրավաբանական անձի կամ նրա առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի՝ | 3.1. Պետական գրանցման/հաշվառման համարը | |
| 3.2. Գտնվելու վայրի հասցե | ||
| 4. Համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում՝ համացանցային կայքի հասցեն | ||
| 5. Իրավաբանական անձի աշխատակցի տվյալները, որին տրամադրվելու է հասանելիությունը | 5.1. Անունը | |
| 5.2. Ազգանունը | ||
| 5.3. Նույնականացման քարտի համարը | ||
| 5.4. Էլեկտրոնային փոստի հասցեն | ||
Ես՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարս, հավաստում եմ, որ.
• Սույն հայտի 1-ին կետում նշված լրատվության միջոցը համարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց,
• Սույն հայտի 5-րդ կետում նշված անձը հանդիսանում է հայտը ներկայացնող լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակից:
Կից ներկայացվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը և իրավաբանական անձի աշխատակից լինելը հավաստող տեղեկանքը:
| Հեռախոսահամար | |
| Անուն, Ազգանուն  | |
| Ստորագրություն | 
“______” _____________ 20 թ.
| Հավելված N 2 արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 29-ի N 155-Ն հրամանի | 
ՀԱՅՏ
Լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու
| ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը | 
| 1. Լրատվության միջոցի անվանումը | ||
| 2. Լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ՝ | 2.1. Անունը | |
| 2.2. Ազգանունը | ||
| 2.3. Հաշվառման հասցեն | ||
| 2.4. Պետական հաշվառման համարը | ||
| 2.5. Գործունեության իրականացման հասցեն | ||
| 2.6. Նույնականացման քարտի համարը | ||
| 2.7. Էլեկտրոնային փոստի հասցեն | ||
| 3. Համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում՝ համացանցային կայքի հասցեն | ||
Ես՝ լրատվական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերս, հավաստում եմ, որ սույն հայտի 1-ին կետում նշված լրատվության միջոցը համարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց:
Կից՝ ներկայացվում է լրատվական գործունեություն իրականացնող անձի նույնականացման քարտի պատճենը:
| Հեռախոսահամար | |
| Անուն, Ազգանուն  | |
| Ստորագրություն | 
“______” _____________ 20 թ.
 
                