Համարը 
թիվ 19-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
02.09.2020
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.09.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 սեպտեմբեր 2020 թ.

թիվ 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի ««Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի.

2) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2020 թվականի

սեպտեմբերի 2-ի

թիվ 19-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

սեպտեմբերի 5-ի

թիվ 07-Ն որոշման

  

Ներմուծեք նկարագրությունը_21054

ԲԱԺԻՆ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

 

Ապրանքի անվանումը

Տողի համարը

 Վաճառվել է ընդամենը

 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Ա

Բ

1

2

Պարենային ապրանքներ, ընդամենը

(115, 120, 125, 130, 135-160, 165-190, 195-220 տողերի գումարը), այդ թվում`

110

   

Միս, մսամթերք

(115.1-115.4 տողերի գումարը), այդ թվում՝

115

   

 անասնի միս

115.1

   

 թռչնի միս

115.2

   

 մսի պահածո

115.3

   

 մսամթերք

115.4

   

 Ձուկ, խեցեմորթներ և կակղամորթներ

120

   

 որից՝ ձկան և ձկնամթերքի պահածո

120.1

   

 Սննդային յուղեր և ճարպեր

(125.1-125.5 տողերի գումարը), այդ թվում`

125

   

 կենդանական յուղ

125.1

   

 բուսական յուղ

125.2

   

 մարգարին և համանման սննդային յուղեր

125.3

   

 մայոնեզ

125.4

   

 այլ սննդային յուղեր և ճարպեր

125.5

   

 Կաթ, կաթնամթերք

130

   

 որից` պանիր

130.1

   

 Ձու

135

   

 Շաքար և շաքարի փոխարինիչներ

140

   

 Շաքարային հրուշակեղեն

145

   

 Հացաբուլկեղեն

150

   

 Պաղպաղակ

155

   

 Թեյ, սուրճ, կակաո, համեմունքներ

160

   

 որից` թեյ

160.1

   

 Կերակրի աղ

165

   

 Ալյուր

170

   

 Ձավարեղեն

175

   

 Մակարոնեղեն

180

   

 Թարմ մրգեր

185

   

 Թարմ բանջարեղեն և կարտոֆիլ

190

   

 որից՝ թարմ կարտոֆիլ

190.1

   

Պահածոյացված միրգ և բանջարեղեն

195

   

Համասեռացված և սննդակարգային (դիետիկ) սննդամթերք

200

   

 Ոգելից խմիչքներ

205

   

 Այլ խմիչքներ

210

   

 Ծխախոտային արտադրատեսակներ

215

   

 Այլ պարենային ապրանքներ

220

   

Ոչ պարենային ապրանքներ, ընդամենը

(230, 280, 300, 345, 395, 445, 500 տողերի գումարը), այդ թվում`

225

   

Կենցաղային արտադրատեսակներ, ընդամենը

(235, 240, 245, 250-275 տողերի գումարը), այդ թվում`

230

   

Մանածագործական արտադրատեսակներ, որից՝

235

   

 գործվածք

(235.1.1-235.1.3 տողերի գումարը), այդ թվում`

235.1

   

 բամբակյա

235.1.1

   

 բրդյա

235.1.2

   

 մետաքսե

235.1.3

   

 անկողնու, սեղանի սպիտակեղեն

235.2

   

 թելեր

235.3

   

 Վարագույրներ և շղարշե վարագույրներ

240

   

  Պաստառներ, հատակի ծածկեր, գորգեր և գորգիկներ

245

   

 որից՝ գորգեր և գորգիկներ

245.1

   

 Կենցաղային էլեկտրասարքեր

250

   

 Կահույք

255

   

 Լուսավորման սարքեր

260

   

 Փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակներ

265

   

 Երաժշտական գործիքներ

270

   

 Հախճապակե և կավե սպասք, ոչ էլեկտրական կենցաղային սարքեր, արտադրատեսակներ և այլն

275

   

Տեղեկատվական և հեռահաղորդակցական սարքավորանք

(285-295 տողերի գումարը), այդ թվում`

280

   

 Համակարգիչներ, ծայրամասային սարքավորանք և այլն

285

   

Հեռահաղորդակցության սարքավորանք

290

   

Ձայնասարքեր և տեսասարքեր

295

   

Շինանյութ և երկաթեղեն

(305-340 տողերի գումարը), այդ թվում`

300

   

 Երկաթեղեն

305

   

 Լաքաներկանյութեր

310

   

 Թերթապակի

315

   

 Այգեգործական ու բանջարանոցային տեխնիկա և գույք

320

   

 Ջրմուղի և ջեռուցման սարքավորանք և պարագաներ

325

   

 Սանտեխնիկական սարքավորանք

330

   

 Ձեռքի գործիքներ

335

   

 Այլ շինանյութ

340

   

Մշակութային և հանգստի համար նախատեսված արտադրատեսակներ

(350-390 տողերի գումարը), այդ թվում`

345

   

 Գրքեր

350

   

 Թերթեր և ամսագրեր

355

   

 Գրենական և գրասենյակային պիտույքներ

360

   

 Ձայնագրություններ և տեսագրություններ

365

   

 Սպորտային գույք

370

   

 Զբոսաշրջության հանդերձանք և գույք

375

   

 Խաղեր և խաղալիքներ

380

   

 Փոստային նամականիշներ և մետաղադրամներ

385

   

 Հուշանվերներ և արվեստի առարկաներ

390

   

Հագուստ, դեղագործական ու բժշկական ապրանքներ, արդուզարդի պարագաներ, ծաղիկներ, բույսեր, կենդանիների սնունդ և այլն(400, 405-425, 430-440 տողերի գումարը), այդ թվում`

395

   

 Հագուստ (400.1, 400.2 - 400.6 տողերի գումարը), այդ թվում`

400

   

 Վերնահագուստ

400.1

   

 որից՝ մանածագործվածքե հագուստ

400.1.1

   

 կաշվե հագուստ

400.1.2

   

 Ներքնազգեստ

400.2

   

 Գուլպեղեն, զուգագուլպաներ

400.3

   

 Գլխարկներ

400.4

   

 Մորթի, մորթե հագուստ և արտադրանք

400.5

   

 Հագուստի պարագաներ, այլ հագուստ

400.6

   

 Կոշիկ

405

   

Կաշվե արտադրատեսակներ և ճանապարհորդական պարագաներ

410

   

Դեղագործական ապրանքներ

415

   

 Բժշկական և օրթոպեդիական արտադրատեսակներ

420

   

 Կոսմետիկական և արդուզարդի միջոցներ

425

   

  որից՝ տնտեսական օճառ

425.1

   

  ձեռքի օճառ

425.2

   

 Ծաղիկներ, բույսեր և սերմեր

430

   

Պարարտանյութեր և ագրոքիմիական նյութեր

435

   

Ընտանի և տնային կենդանիների սնունդ

440

   

Շարժիչային վառելիք (ավտոմեքենաների համար), այլ նոր ապրանքներ չներառված ուրիշ խմբավորումներում

(450, 455-495 տողերի գումարը), այդ թվում՝

445

   

Ավտոմեքենաների համար շարժիչային վառելիք (450.1-450.4 տողերի գումարը) այդ թվում`

450

   

  բենզին

450.1

   

  դիզելային վառելիք

450.2

   

 քսայուղեր, սառեցնող և այլ միջոցներ

450.3

   

  հեղուկ գազ և գազոլին

450.4

   

 Ժամացույցներ և ոսկերչական արտադրատեսակներ

455

   

 Լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքեր

460

   

 Մաքրող միջոցներ

465

   

 Այլ տնտեսական ապրանքներ

470

   

Կենցաղային հեղուկ վառելիք, բալոններով գազ, ածուխ և վառելափայտ

475

   

Այլ կենցաղային արտադրատեսակներ

480

   

Գյուղատնտեսական հումք

485

   

Այլ մեքենաներ և սարքավորումներ

490

   

Այլ ոչ պարենային ապրանքներ

495

   

 Գործածված ապրանքներ,

(505-515 տողերի գումարը), այդ թվում՝

500

   

 Հնարժեք (անտիկվարային) առարկաներ

505

   

 Հնագրավաճառքի գրքեր

510

   

 Այլ օգտագործված ապրանքներ

515

   

Ընդամենը` (տող 110 + տող 225)

520

   

 ԲԱԺԻՆ 2. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ

 

 

 Ապրանքի անվանումը

Տողի համարը

Վաճառվել է ընդամենը

Մնացորդը

հաշվետու ժամանակաշրջանի վերջում (հատ)

հատ

հազ. դրամ

Ա

Բ

1

2

3

455 տողից՝ ժամացույցներ

525

     

250 տողից՝ սառնարաններ և սառցախցիկներ

530

     

 լվացքի մեքենաներ

535

     

 փոշեկուլներ

540

     

 միկրոալիքային վառարաններ

545

     

 արդուկներ

550

     

 սպասք լվացող մեքենաներ

555

     

 կարող և գործող մեքենաներ

560

     

 սալօջախներ

565

     

275 տողից՝ գազօջախներ

570

     

370 տողից՝ հեծանիվներ

575

     

670 և 675 տողերից՝ մոտոցիկլներ և մոտոռոլլերներ

580

     

  մոպեդներ

585

     

635 տողից՝ ավտոմեքենաներ

(590.1 և 590.2 տողերի գումարը), այդ թվում`

590

     

  մարդատար ավտոմոբիլներ և թեթև ավտոտրանսպորտային միջոցներ

590.1

     

 այլ ավտոտրանսպորտային միջոցներ

590.2

     

295 տողից՝ աուդիոսարքավորանքներ

595

     

 որից` ռադիոընդունիչ սարքավորանքներ

595.1

     

 հեռուստացույցներ

600

     

 տեսամագնիտոֆոններ

605

     

460 տողից՝ լուսանկարչական սարքեր

610

     

290 տողից՝ բջջային հեռախոսներ

615

     

285 տողից՝ համակարգիչներ

620

     

490 տողից՝ այլ երկարաժամկետ

օգտագործման ապրանքներ

625

     

 

ԲԱԺԻՆ 3. ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ

 

Ապրանքի անվանումը

Տողի համարը

Վաճառվել է ընդամենը

 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (լիտր)

լիտր

հազ.դրամ

Ա

Բ

1

2

3

205 տողից՝ ոգելից խմիչքներ, ընդամենը

(630.1-630.2, 630.3-630.6 տողերի գումարը),

այդ թվում`

630

     

 օղի և օղելիկյորային արտադրանք

630.1

     

 Գինի

630.2

     

 որից, փրփրուն գինիներ,

ներառյալ շամպայն

630.2.1

     

 կոնյակ

630.3

     

 վիսկի

630.4

     

 գարեջուր

630.5

     

 այլ

630.6

     

 

ԲԱԺԻՆ 4. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ

  հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

 

Ապրանքի անվանումը

Տողի համարը

Վաճառվել է ընդամենը

 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Ա

Բ

1

2

Ընդամենը (640, 645, 650, 655, 660, 665, 670, 675 տողերի գումարը), այդ թվում՝

635

   

Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

640

   

 որից՝ նոր մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ

640.1

   

նոր մասնագիտացված շտապ օգնության,

բժշկական ծառայության մեքենաներ

640.2

   

նոր մասնագիտացված միկրոավտոբուսներ

640.3

   

նոր ամենագնաց մարդատար ավտոմեքենաներ

640.4

   

նոր մասնագիտացված այլ ավտոմեքենաներ

(3,5տ չգերազանցող քաշով)

640.5

   

Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների այլ մանրածախ առևտուր

645

   

Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում,

650

   

 որից՝ բեռնատար ավտոմեքենաներ,

650.1

   

 որից՝ նոր բեռնատար ավտոմեքենաներ

650.1.1

   

քարշակներ

650.2

   

ինքնաթափեր,

650.3

   

 որից՝ նոր ինքնաթափ

հանքաարդյունաբերական մեքենաներ

650.3.1

   

կցանքներ

650.4

   

ավտոբուսներ և միկրոավտոբուսներ

650.5

   

այլ բեռնատար մեքենաներ

650.6

   

Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտրի այլ ծառայություններ

655

   

Ավտոմեքենաների մասերի, հանգույցների և պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

660

   

 որից՝ ավտոմեքենաների անվադողեր

660.1

   

մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների

նոր պահեստամասեր

660.2

   

բեռնատար ավտոմեքենաների նոր

պահեստամասեր

660.3

   

հանքաարդյունաբերական ինքնաթափերի նոր

պահեստամասեր

660.4

   

Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ մանրածախ առևտուր

665

   

Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

670

   

 որից՝ մոտոցիկլներ, դրանց մասեր ու պարագաներ

670.1

   

 մոտոռոլլերներ, դրանց մասեր ու պարագաներ

670.2

   

 մոպեդներ, դրանց մասեր ու պարագաներ

670.3

   

Մոտոցիկլների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների այլ մանրածախ առևտուր

675

 

 

 

ԲԱԺԻՆ 5. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

հազ. դրամ

 Ընդամենը

(685, 690, 695, 700 տողերի գումարը) այդ թվում`

680

 

Մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ընդամենը

(685.1 – 685.5 տողերի գումարը) այդ թվում՝

685

 

ընթացիկ տեխնիկական սպասարկում և

նորոգում

685.1

 

Էլեկտրասարքավորանքի նորոգում

685.2

 

ավտոդողերի նորոգում, անիվների

կարգավորում և հավասարակշռում

685.3

 

թափքերի և համանման մասերի նորոգում

685.4

 

սեղմված բնական կամ հեղուկացված նավթային

գազով աշխատելու համար գազի բալոնների

տեղադրում

685.5

 

Այլ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական

սպասարկման և նորոգման ծառայություններ

690

 

Ավտոմեքենաների լվացում, փայլեցում

695

 

Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում

700

 

 

 ԲԱԺԻՆ 6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 Զբաղեցրած առևտրական մակերեսը, քառ. մ

705

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը,

մարդ (տասնորդական ճշտությամբ)

710

 

Ղեկավար

_________________________________

 

________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_________________________________

 

________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

« _ _ » _____ ____20___թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2020 թվականի

սեպտեմբերի 2-ի

թիվ 19-Ն որոշման

 

 «Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

սեպտեմբերի 5-ի

թիվ 07-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):

6. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

7. Հաշվետվության մեջ ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ առևտրի վերաբերյալ ցուցանիշներ:

8. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

9. Ավտոմեքենաների առևտուրը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

10. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

11. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետ վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

12. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

13. Հաշվետվությունը ներառում է ըստ գործունեության տեսակների արտադրանքները (համաձայն «Մեծածախ և մանրածախ առևտրի ծառայությունների, ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների նորոգման ծառայությունների դասակարգչի» (9 նիշ մակարդակ):

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Հաշվետվությունը կազմված է վեց բաժնից.

1) բաժին 1` ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդն ըստ տեսակների,

2) բաժին 2` երկարաժամկետ օգտագործման ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը,

3) բաժին 3` ոգելից խմիչքների մանրածախ վաճառքը և մնացորդը,

4) բաժին 4` ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ վաճառքը,

5) բաժին 5` ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը,

6) բաժին 6` ընդհանուր տեղեկություններ:

15. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 2-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ, իսկ 3-րդ բաժնի ցուցանիշները` քանակային (լիտր) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:

16. 4-րդ բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 5-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են միայն դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:

17. 6-րդ բաժնում լրացվում է զբաղեցրած մակերեսը (քառ. մ) և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

18. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:

1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

3) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

4) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է` նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

19. Հաշվետվության 1-ին բաժնի 110 տողը ներառում է 115, 120, 125, 130, 135-160, 165-190, 195-220 տողերի հանրագումարը:

20. Տող 115-ը ներառում է տող 115.1-ը՝ տավարի, հորթի, ոչխարի, գառան, խոզի և այլ մսի վաճառքը և մնացորդը, տող 115.2-ը՝ ընտանի և վայրի թռչնամսի վաճառքը և մնացորդը, տող 115.3-ը՝ պահածոյացված մսի և թռչնամսի վաճառքը և մնացորդը, տող 115.4-ը՝ տավարի, հորթի, ոչխարի, գառան, խոզի, թռչնի և այլ մսամթերքի և պահածոյացված մսամթերքի վաճառքը և մնացորդը:

21. Տող 120-ը ներառում է ձկան, խեցեմորթների և կակղամորթների, դրանց խավիարի, կիսաֆաբրիկատների, պահածոների և այլ ծովամթերքի վաճառքը և մնացորդը:

22. Տող 125-ը ներառում է տող 125.1-ը՝ կենդանական յուղերի, տող 125.2-ը՝ բուսական յուղերի, տող 125.3-ը՝ մարգարինի և համանման սննդային յուղերի, տող 125.4-ը՝ մայոնեզի, տող 125.5-ը՝ այլ սննդային յուղերի և ճարպերի վաճառքը և մնացորդը:

23. Տող 130-ը ներառում է կաթի, կաթի փոշու, թթվասերի, կարագի, մածունի, յոգուրտի, կեֆիրի, կաթնաշոռի, կաթնասերի, պանրի, սերուցքի և այլ կաթնամթերքի վաճառքը և մնացորդը:

24. Տող 135-ը ներառում է բոլոր տեսակի ձվերի վաճառքը և մնացորդը:

25. Տող 140-ը ներառում է շաքարի և շաքարի փոխարինիչների, տող 145-ը՝ շոկոլադի և շոկոլադե հրուշակեղենի և այլ շաքարային հրուշակեղենի, տող 150-ը՝ հացի, այդ թվում՝ լավաշի, հրուշակեղենի, բուլկեղենի և այլ հացաբուլկեղենի վաճառքը և մնացորդը:

26. Տող 155-ը ներառում է պաղպաղակի, տող 160-ը՝ թեյի, սուրճի, կակաոյի, համեմունքների վաճառքը և մնացորդը, տող 165-ը՝ կերակրի աղի, տող 170-ը՝ ալյուրի, տող 175-ը՝ բրնձի, հնդկաձավարի, վարսակի և այլ ձավարեղենի, տող 180-ը՝ մակարոնեղենի վաճառքը և մնացորդը:

27. Տող 185-ը ներառում է թարմ մրգերի, տող 190-ը՝ թարմ բանջարեղենի, այդ թվում՝ կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի, գազարի, վարունգի, լոլիկի, սոխի, լոբու և լոբազգիների, այլ թարմ բանջարեղենի ու սնկի վաճառքը և մնացորդը: Տող 195-ը ներառում է պահածոյացված մրգի և պահածոյացված բանջարեղենի վաճառքը և մնացորդը:

28. Տող 200-ը ներառում է մանկական սննդի, ինչպես նաև համասեռացված և սննդակարգային (դիետիկ) այլ սննդամթերքի վաճառքը և մնացորդը:

29. Տող 205-ը ներառում է կոնյակի, արմանյակի, վիսկիի, օղու, գինու, այդ թվում՝ փրփրուն գինու, գարեջրի, լիկյորի և օղելիկյորային ալկոհոլային խմիչքների, սպիրտային այլ խմիչքների վաճառքը և մնացորդը:

30. Տող 210-ը ներառում է հանքային ջրերի, բնական աղբյուրի ջրի, մրգահյութերի, բանջարահյութերի, ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչքների վաճառքը և մնացորդը:

31. Տող 215-ը ներառում է ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտի փոխարինիչների` սիգարներ, չերուտներ (ծայրը կտրած սիգարներ), սիգարելլաներ (բարակ սիգարներ), ծխագլանակների, ծխամորճի ծխախոտի, ծամելու ծխախոտի, քթախոտի վաճառքը և մնացորդը:

32. Տող 220-ը ներառում է ուտելի սառույցի և ուրիշ խմբավորումներում չներառված այլ սննդամթերքի վաճառքը և մնացորդը:

33. Տող 225-ը ներառում է 230, 280, 300, 345, 395, 445, 500 տողերի հանրագումարը:

34. Տող 230-ը ներառում է 235, 240, 245, 250-275 տողերի հանրագումարը:

35. Տող 235-ը ներառում է գործվածքի (բամբակյա, բրդյա, մետաքսե), անկողնու, սեղանի սպիտակեղենի, կարի ասեղների, հելունների, շյուղերի, թելերի, ելանյութերի և համանման այլ մանածագործական արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:

36. Տող 240-ը ներառում է վարագույրների և շղարշե վարագույրների վաճառքը և մնացորդը:

37. Տող 245-ը ներառում է պաստառների, հատակի ծածկերի, գորգերի և գորգիկների վաճառքը և մնացորդը:

38. Տող 250-ը ներառում է էլեկտրակենցաղային ապրանքների` սառնարանների, սառցարանների, սպասք լվացող, լվացքի, չորացնող մեքենաների, փոշեկուլների, էլեկտրական սավանների, տաքացուցիչների, տոստերների, միկրոալիքային վառարանի, սալօջախների, ջեռուցման և խոհանոցային սարքերի, կարող և գործող մեքենաների, արդուկների, լարերի, անջատիչների և այլ կենցաղային Էլեկտրասարքերի վաճառքը և մնացորդը:

39. Տող 255-ը ներառում է կենցաղային և գրասենյակային կահույքի վաճառքը և մնացորդը:

40. Տող 260-ը ներառում է լուսավորման սարքերի վաճառքը և մնացորդը:

41. Տող 265-ը ներառում է փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:

42. Տող 270-ը ներառում է երաժշտական գործիքների և պարտիտուրաների վաճառքը և մնացորդը:

43. Տող 275-ը ներառում է ուրիշ խմբավորումներում չներառված հախճապակե կամ կավե սպասքի, ապակե, ճենապակե, խեցե արտադրատեսակների, դանակային արտադրատեսակների և ոչ էլեկտրական կենցաղային սարքերի՝ վառարանների, գազի կաթսաների, գազօջախների, բուխարիների, ոչ էլեկտրական ջրատաքացուցիչների և այլ արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:

44. Տող 280-ը ներառում է տող 285, 290 և 295 տողերի հանրագումարը:

45. Տող 285-ը ներառում է համակարգիչների, մոնոբլոկ համակարգիչների, նոթբուքների, նեթբուքների, պլանշետների, այլ անհատական համակարգիչների, ծայրամասային սարքավորանքի, ծրագրային ապահովման վաճառքը և մնացորդը: Տող 285-ը չի ներառում չգրառված սկավառակների և ժապավենների վաճառքը և մնացորդը:

46. Տող 290-ը ներառում է բջջային հեռախոսների, լարային հեռախոսների, հեռահաղորդակցական այլ սարքավորանքի վաճառքը և մնացորդը:

47. Տող 295-ը ներառում է ձայնասարքերի և տեսասարքերի՝ հեռուստացույցների, տեսամագնիտոֆոնների, ռադիոընդունիչ սարքավորանքի վաճառքը և մնացորդը:

48. Տող 300-ը ներառում է 305-340 տողերի հանրագումարը:

49. Տող 305-ը ներառում է երկաթեղենի, տող 310-ը՝ լաքերի, ներկանյութերի, էմալապատող նյութերի, տող 315-ը՝ թերթապակու վաճառքը և մնացորդը:

50. Տող 320-ը ներառում է այգեգործական ու բանջարանոցային տեխնիկայի և գույքի, մասնավորապես՝ սվինային բահերի և գոգաթիակային եղանների, քաղհանիչների, քլունգների, ուրագների, փոցխերի, կացինների, հատիչների և համանման կտրող գործիքների (բացի սառույցի համար կացիններից), էտոցների և մկրատների, համանման մեկ ձեռքով աշխատելու համար (ներառյալ թռչունների համար մկրատները), այգու մկրատների, երկբռնականի էտոցների և մկրատների, համանման երկու ձեռքով աշխատելու համար, ձեռքի գործիքների այլ, գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառային տնտեսության մեջ օգտագործելու համար, (բացի ծալովի դանակներից), գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար տրակտորների, գութանների, տափանների, շառտիչների, կուլտիվատորների, քաղհանիչների և մարկեղների, ցանիչների, տնկիչների և սածիլատնկիչ մեքենաների, օրգանական և հանքային պարարտանյութերի շաղացրման մեքենաների, խոտհնձիչների, սիզամարգերի, պուրակների կամ մարզահրապակների հնձիչների, բերքահավաք մեքենաների, խոտհնձի մեքենաների, ծղոտի կամ խոտի մամլիչների, (ներառյալ մամլիչ-հավաքիչների), արմատապալարապտուղների հավաքման, բերքահավաքի և կալսի մեքենաների, գյուղատնտեսությունում կամ այգեգործությունում օգտագործվող հեղուկների ու փոշիների շաղացրման և փոշիացրման մեխանիկական սարքվածքների, գյուղատնտեսությունում կամ այգեգործությունում օգտագործվող ինքնաբեռնվող կամ ինքնաթափ կցանքների և կիսակցանքների, այգեգործական և բանջարանոցային այլ գույքի և տեխնիկայի վաճառքը և մնացորդը:

51. Տող 325-ը ներառում է կոյուղու, ջրմուղի, ջեռուցման համակարգերի համար սև մետաղներից խարիսխների, ոչ մեծ (ճանկիչներ) խարիսխների և դրանց մասերի, կոյուղու, ջրմուղի, ջեռուցման համակարգերի համար ոչ կռելի թուջից հոսակների, վանդակների, մտոցների, սև մետաղներից ձուլած արտադրատեսակների վաճառքը և մնացորդը:

52. Տող 330-ը ներառում է սանտեխնիկական սարքավորանքի վաճառքը և մնացորդը:

53. Տող 335-ը ներառում է մուրճերի, սղոցների, պտուտակիչների և ձեռքի այլ գործիքների վաճառքը և մնացորդը:

54. Տող 340-ը ներառում է սղոցանյութերի, նրբատախտակի, շինարարական փայտե կցամասերի, փայտե շինվածքների, աղյուսի, երդիկի, պանելի, կերամիկական սալիկների, ցեմենտի և ուրիշ խմբավորումներում չներառված այլ շինանյութի վաճառքը և մնացորդը:

55. Տող 345-ը ներառում է տող 350-ը՝ գրքերի, տող 355-ը՝ թերթերի, ամսագրերի, տող 360-ը՝ գրենական և գրասենյակային պիտույքների, տող 365-ը՝ ձայնագրությունների և տեսագրությունների, տող 370-ը՝ հեծանիվների, ձկնորսական պարագաների, նավակների և սպորտային այլ ապրանքների, տող 375-ը՝ զբոսաշրջային հանդերձանքի և գույքի, տող 380-ը՝ խաղերի, խաղալիքների, տող 385-ը՝ փոստային նամականիշների և մետաղադրամների, տող 390-ը՝ հուշանվերների և արվեստի առարկաների վաճառքը և մնացորդը:

56. Տող 395-ը ներառում է 400, 405-425, 430-440 տողերի հանրագումարը:

57. Տող 400-ը ներառում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար մանածագործվածքե, կաշվե, տրիկոտաժե վերնահագուստի (վերնաշապիկներ, տաբատներ, կոստյումների, պիջակներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ և այլն), ներքնազգեստի (շապիկներ, վարտիքներ, կրծկալներ և այլն), գուլպաների, կիսագուլպաների և զուգագուլպաների, գլխարկների, բոլորագլխարկների, մորթու, մորթե հագուստի և արտադրանքի, հագուստի պարագաների (գոտիներ, շարֆեր, փողկապներ, ձեռնոցներ և այլն) և այլ հագուստի վաճառքը և մնացորդը:

58. Տող 405-ը ներառում է կաշվե, գործվածքից և այլ նյութերից կոշիկի վաճառքը և մնացորդը:

59. Տող 410-ը ներառում է ճամպրուկների, պայուսակների, ուսապարկերի և համանման ճանապարհային ապրանքների, թամբագործական ապրանքների և հեծելասարքերի վաճառքը և մնացորդը: Տող 410-ը չի ներառում սպորտային կաշվե հագուստի վաճառքը և մնացորդը:

60. Տող 415-ը ներառում է դեղագործական ապրանքների, այդ թվում՝ բուսական, հոմեոպատիկ, դեղերի, շիճուկների, վակցինաների, վիտամինների, ինչպես նաև բժշկական պարագաների՝ թանզիֆի, բամբակի, բժշկական անձեռոցիկների, վիրակապի, ասեղների, ներարկիչների, բժշկական պայուսակների վաճառքը և մնացորդը:

61. Տող 420-ը ներառում է բժշկական գործիքների՝ տոնոմետրի, ֆոնենդոսկոպի, գլյուկոմետրի, մասաժորի, լսողական ապարատների, ամբլիոստիմուլյատորների, բժշկական տեխնիկայի և սարքավորումների՝ հեմոդիալիզի, անզգայացման սարքերի, ռենտգենյան, ինֆրակարմիր, ուլտրաձայնային սարքերի և օրթոպեդիական արտադրատեսակների՝ պրոթեզների, սեղմիրանների, կոշիկի ներդիրների և սուպինատորների, անցաթուփի, ձեռնափայտի և այլնի վաճառքը և մնացորդը:

62. Տող 425-ը ներառում է օծանելիքի՝ բուրմունքի, պարֆյումերային ջրի, օծաջրի, եթերային յուղերի, դիմահարդարման, գրիմի, մատնահարդարման, ոտնահարդարման, սափրվելու, ատամների և բերանի խոռոչի հիգիենայի, մազերի, անձնական հիգիենայի միջոցների և այլնի վաճառքը և մնացորդը:

63. Տող 430-ը ներառում է ծաղիկների, ծաղկեպսակների, բույսերի, ծառերի, թփերի, տնկիների, սերմերի վաճառքը և մնացորդը:

64. Տող 435-ը ներառում է պարարտանյութերի, ագրոքիմիական և պաշտպանիչ նյութերի վաճառքը և մնացորդը:

65. Տող 440-ը ներառում է ընտանի և տնային կենդանիների սննդի վաճառքը և մնացորդը:

66. Տող 445-ը ներառում է 450, 455-495 տողերի հանրագումարը:

67. Տող 450-ը ներառում է տող 450.1-ը՝ բենզինի, տող 450.2-ը՝ դիզելային վառելիքի, տող 450.3-ը՝ քսայուղերի, սառեցնեղ և այլ միջոցների և տող 450.4-ը՝ հեղուկ գազի և գազոլինի վաճառքը և մնացորդը:

68. Տող 455-ը ներառում է մեխանիկական, կվարցային, էլեկտրոնային, թվային, գրպանի, ձեռքի, կախազարդի, մատանու տեսքով ժամացույցների, ազդանշանային ժամացույցների (լաբորատորիաների համար) զարթուցիչների և թանկարժեք մետաղներից ու թանկագին քարերից ոսկերչական արտադրատեսակների վաճառքն ու մնացորդը:

69. Տող 460-ը ներառում է լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքերի վաճառքն ու մնացորդը:

70. Տող 465-ը ներառում է մաքրող միջոցների վաճառքն ու մնացորդը:

71. Տող 470-ը ներառում է այլ խմբավորումներում չներառված տնտեսական ապրանքների վաճառքն ու մնացորդը:

72. Տող 475-ը ներառում է կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի վաճառքն ու մնացորդը:

73. Տող 480-ը ներառում է ուրիշ խմբավորումներում չներառված կենցաղային արտադրատեսակների վաճառքն ու մնացորդը, տող 485-ը՝ ուրիշ խմբավորումներում չներառված գյուղատնտեսական հումքի, տող 490-ը՝ ուրիշ խմբավորումներում չներառված մեքենաների և սարքավորումների, տող 495-ը՝ ոչ մթերային և ոչ սպառման համար արտադրատեսակների վաճառքն ու մնացորդը:

74. Տող 500-ը ներառում է տող 505-ը՝ հնարժեք (անտիկվարային) առարկաների, տող 510-ը՝ հնագրավաճառքի գրքերի և տող 515-ը՝ այլ օգտագործված ապրանքների վաճառքն ու մնացորդը:

75. Տող 520-ը ներառում է պարենային և ոչ պարենային ապրանքների հանրագումարը:

76. Հաշվետվության բաժին 2-ի 2-րդ սյունակի 525 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 455 տողից, 530-ից 565 տողերը՝ 250 տողից, 570 տողը՝ 275 տողից, 575 տողը՝ 370 տողից, 595-ից 605 տողերը՝ 295 տողից, 610 տողը՝ 460 տողից, 615 տողը՝ 290 տողից, 620 տողը՝ 285 տողից, 625 տողը՝ 490 տողից: Հաշվետվության բաժին 2-ի 2-րդ սյունակի 580 և 585 տողերը լրացվում են բաժին 4-ի 1-ին սյունակի 670 և 675 տողերից, տող 590-ը՝ 635 տողից:

77. Հաշվետվության բաժին 3-ի 630 տողի 2-րդ սյունակը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 205 տողից:

78. Տող 635-ը ներառում է հաշվետվության 640, 645, 650, 655, 660, 665, 670, 675 տողերի հանրագումարը:

79. Տող 640-ը ներառում է մասնագիտացված խանութներում նոր և օգտագործված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների, մասնագիտացված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների (3.5 տ. չգերազանցող քաշով)՝ շտապ օգնության, բժշկական ծառայության մեքենաների, միկրոավտոբուսների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների և մասնագիտացված մարդատար այլ ավտոմեքենաների վաճառքն ու մնացորդը:

80. Տող 645-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների այլ վաճառքը (համացանցի միջոցով և այլն) և մնացորդը:

81. Տող 650-ը ներառում է մասնագիտացված խանութներում նոր և օգտագործված այլ ավտոտրանսպորտային միջոցների՝ բեռնատար ավտոմեքենաների, քարշակների, ինքնաթափերի, կցանքների, ավտոբուսների, միկրոավտոբուսների, այլ բեռնատար մեքենաների, զբոսաշրջության տրանսպորտային միջոցների «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների վաճառքը և մնացորդը:

82. Տող 655-ը ներառում է այլ ավտոտրանսպորտային միջոցների այլ վաճառքը (համացանցի միջոցով և այլն) և մնացորդը:

83. Տող 660-ը ներառում է մասնագիտացված խանութներում ավտոմեքենաների անվադողերի, նոր և օգտագործված պահեստամասերի և ավտոմեքենաների այլ մասերի, հանգույցների, պարագաների վաճառքն ու մնացորդը:

84. Տող 665-ը ներառում է ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ վաճառքը (համացանցի միջոցով և այլն) և մնացորդը:

85. Տող 670-ը ներառում է մասնագիտացված խանութներում մոտոցիկլների, մոտոռոլլերների, մոպեդների, ձյունագնացների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների վաճառքն ու մնացորդը:

86. Տող 675-ը ներառում է մոտոցիկլների, մոտոռոլլերների, մոպեդների, ձյունագնացների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների այլ վաճառքն ու մնացորդը:

87. Տող 680-ը ներառում է 685, 690, 695, 700 տողերի հանրագումարը:

88. Տող 685-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումը: Այն ընդգրկում է 685.1-ից 685.5 տողերը:

89. Տող 685.1-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ընթացիկ տեխնիկական սպասարկումը և մեխանիկական նորոգումը, այդ թվում՝ շարժիչի, ղեկային կառավարման, ներարկման էլեկտրոնային համակարգի, փոխհաղորդակների, արտանետիչ և հովացնող համակարգերի, ժամանվակների, կախոցների, արգելակների և այլնի նորոգումը և կարգաբերումը, ինչպես նաև տեխսպասարկման կայաններում տեխնիկական զննումը:

90. Տող 685.2-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար մեքենաների ցոլալապտերի կարգավորումը, ազդասարքերի նորոգումը և այլ էլեկտրասարքավորանքի նորոգումը, ինչպես նաև կուտակիչների փոխարինումը:

91. Տող 685.3-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների դողերի նորոգումը, անիվների կարգավորումը և հավասարակշռումը, դողերի հավաքումը, ներքին փողակների նորոգումը:

92. Տող 685.4-ը ներառում է մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների նստատեղերի, դռների, փականների, թափարգելների, ներկումը, լուսամուտների և պաշտպանիչ էկրանների փոխարինումը և այլն:

 93. Տող 685.5-ը ներառում է ավտոտրանսպորտային միջոցներում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազի բալոնների տեղադրումը:

94. Տող 690-ը ներառում է այլ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, այդ թվում՝ ընթացիկ տեխնիկական սպասարկումը, էլեկտրասարքավորանքի նորոգումը, թափքերի ու համանման մասերի (դռների, կողպեքների, լուսամուտների) նորոգումը:

95. Տող 695-ը ներառում է ավտոմեքենաների մաքրումը, ընթացիկ խնամքը` լվացում, փայլեցում, հակաքայքայիչ պաշտպանիչ պատում և այլն:

96. Տող 700-ը ներառում է մոտոցիկլների, մոտոռոլերների, մոպեդների, ձյունագնացների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2020 թվական: