Համարը 
N 1293-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
13.09.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.09.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

13 սեպտեմբերի 2019 թվականի N 1293-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 13

Երևան

    

   

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

սեպտեմբերի 13-ի N 1293-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ս. Մնացականյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ (ի պաշտոնե)

Ա. Ժամակոչյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Մ. Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հ. Խաչատրյան

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Է. Հակոբյան

- ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ

Ա. Քթոյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Հ. Ծպնեցյան

- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)

Մ. Սարգսյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

Կ. Դանիելյան

- «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Պետրոսյան

- Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Անանյան

- «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 03.10.19 N 1387-Ա, 23.10.20 N 1177-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան