Համարը 
N 1244-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
17.11.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.11.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.11.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2020 թվականի N 1244-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են`

1) սոցիալական ոլորտ.

2) կրթության ոլորտ.

3) առողջապահության ոլորտ.

4) ձեռնարկատիրական ոլորտ.

5) ենթակառուցվածքների ոլորտ:

4. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրագործման գործողությունների ծրագիր՝ ըստ սույն որոշման 3-րդ կետում նշված ոլորտների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

նոյեմբերի 17-ի N 1244-Ա

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

 Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
 Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
 Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
 Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
 Ա. Ժամակոչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
 Ա. Փամբուխչյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
 Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
 Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
 Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող
 Ա. Ղազարյան - Միգրացիոն ծառայության պետ
 Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 Մ. Գալստյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 Ծ. Վարդանյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Ջուլհակյան 

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Բաբաջանյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 19.11.20 N 1251-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

նոյեմբերի 17-ի N 1244-Ա

 որոշման


Ց Ա Ն Կ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

Գ. Մարտիրոսյան - Արցախի Հանրապետության պետական նախարար (համաձայնությամբ)
Մ. Վիրաբյան - Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար (համաձայնությամբ)
Լ. Ղարախանյան - Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար (համաձայնությամբ)
Ա. Թովմասյան - Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Լ. Հակոբջանյան - Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական առողջապահական հարցերի գծով (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան