Համարը 
թիվ 27-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
28.12.2020
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 դեկտեմբերի 2020 թ.

թիվ 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» բառերը փոխարինել «Հեռախոսային կապի մասին» բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

3. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 28-ի

N 27-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21149

1.Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը

Ցուցանիշի անվանումը

Տողի

համարը

Չափի

միավորը

Ընդամենը

որից՝

քաղաքային

Ա

Բ

Գ

1

2

Հեռախոսային կայանների քանակը

110

հատ

   

110 տողից` էլեկտրոնային

110.1

-“-

   

110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը

մոնտաժված

110.2

համար

   

զբաղված

110.3

-"-

   

110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.2.1

-"-

   

110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.3.1

համար

   

110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող

միջազգային

110.2.2

-"-

   

միջքաղաքային

110.2.3

-"-

   

110.2.2 և 110.2.3 տողերից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով

110.4

-"-

   

Արբանյակային կապի կայաններ

120

հատ

   

Բջջային հեռախոսակապի կայանների քանակը

130

-"-

   

Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը

140

հատ

 

X

Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը

150

կվտ

 

X

2. Ապարատների և բաժանորդների քանակը

Ցուցանիշի անվանումը

Տողի

համարը

Չափի

միավորը

Ընդամենը

որից՝

քաղաքային

Ա

Բ

Գ

1

2

Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների)

210

հատ

   

այդ թվում`

ք. Երևան

210.1

-"-

   

Արագածոտնի մարզ

210.2

-"-

   

Արարատի մարզ

201.3

-"-

   

Արմավիրի մարզ

201.4

-"-

   

Գեղարքունիքի մարզ

201.5

-"-

   

Լոռու մարզ

210.6

-"-

   

Կոտայքի մարզ

210.7

-"-

   

Շիրակի մարզ

210.8

-"-

   

Սյունիքի մարզ

210.9

-"-

   

Վայոց ձորի մարզ

210.10

-"-

   

Տավուշի մարզ

210.11

-"-

   

 210 տողից` բնակարանային

211

-"-

   

Քարտֆոնների քանակը

220

-“-

   

դրանից` ունիվերսալ

220.1

-"-

   

Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը, ընդամենը

230

-“-

   

որից` բջջային հեռախոսակապով

230.1

-“-

   

Բջջային հեռախոսակապի ակտիվ բաժանորդների քանակը

240

-“-

   

Բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը, ընդամենը

250

hազար հատ

 

X

Բջջային հեռախոսակապի խոսակցությունների միջին տևողությունը, ընդամենը

260

րոպե

 

X

3. Հեռախոսային կապի ծառայությունները

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը

310

հազար հատ

 

որից՝ միջքաղաքային

310.1

-“-

 

 

Ղեկավար

______________________________________

 

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________________________

 

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

«_ _»______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 28-ի

N 27-Ն որոշման

 

 «Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից՝

1) Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1)

2) Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2)

3) Հեռախոսային կապի ծառայությունները (բաժին 3):

7. Բոլոր ցուցանիշներից առանձնացվում են քաղաքային բնակավայրերը՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

8. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

9. 110 տողում` հեռախոսային կայանների քանակը, որից առանձնացվում է քաղաքային բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:

10. 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - մոնտաժված (տող 110.2) և 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-զբաղված (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը: Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը: Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

11. 130 տողում լրացվում է բջջային հեռախոսակապի կայանների քանակը:

12. 140 տողում լրացվում է բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը, իսկ 150 տողում` բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը:

13. 2-րդ բաժնի 210 տողում արտացոլվում է հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների), առանձնացնելով դրանք ըստ ք. Երևանի և ՀՀ մարզերի (210.1-210.11 տողեր):

14. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները:

15. Բաժանորդ կամ հաճախորդ համարվում է ցանկացած անձ, որն օգտվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:

16. 230 տողում արտացոլվում է ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը, որից 230.1 տողով առանձնացվում է բջջային հեռախոսակապով ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը:

17. 240 տողում արտացոլվում է ակտիվ բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը: Ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Bulk SMS):

18. 250 և 260 տողերում արտացոլվում են բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):

19. 3-րդ բաժնի 310 տողում լրացվում են միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություները, որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները: »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական: