ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 28 դեկտեմբերի 2020 թ. | թիվ 28-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» Ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 31-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական)» բառերը փոխարինել ««Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան)» բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
3. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 28-Ն որոշման | 
| «Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 31-Ն որոշման | 
1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
| (ամսական) | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի | ՃՏՊ | Տուժել են,մարդ | |||
| զոհվել են | որից` իգա- կան սեռ | վիրավոր-վել են | որից`իգա- կան սեռ | |||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| ՃՏՊ , ընդամենը | 110 | |||||
| որոնցից` տուժել են մինչև 18 տարեկան | 110.1 | |||||
| ՃՏՊ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով տրանսպորտային միջոցների վարորդներ, ընդամենը | 120 | |||||
| որից՝ ոչ սթափ վիճակում | 120.1 | |||||
| 120-րդ տողից՝ ըստ պատկանելիության՝ | 121 | |||||
| որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում | 121.1 | |||||
| Ֆիզիկական անձանց | 122 | |||||
| որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում | 122.1 | |||||
| 122-րդ տողից՝ հեծանվորդի կողմից | 123 | |||||
| ՃՏՊ հետիոտնի կողմից | 130 | |||||
| ՃՏՊ ուղևորի կողմից | 140 | |||||
| Չբացահայտված ՃՏՊ | 150 | |||||
2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
| (տարեկան) | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | ՃՏՊ | Տուժել են, մարդ | ||||
| զոհվել են | վիրավորվել են | ||||||
| ընդամենը | որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով | ընդամենը | որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով | ընդամենը | որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով | ||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Վարորդների կողմից ՃԵԿ-ի խախտման պատճառով առաջացած ՃՏՊ-ը և տուժածները | 210 | ||||||
| բեռնատար ավտոմեքենաների | 210.1 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 210.1.1 | ||||||
| ավտոբուսների, միկրոավտոբուսների | 210.2 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 210.2.1 | ||||||
| թեթև մարդատար մեքենաների | 210.3 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 210.3.1 | ||||||
| մոտոցիկլների | 210.4 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 210.4.1 | ||||||
| տրակտորների և այլ ինքնագնաց մեխանիզմների | 210.5 | ||||||
| որից՝ ֆիզիկական անձանց | 210.5.1 | ||||||
| տրոլեյբուսների | 210.6 | ||||||
| Չբացահայտված ՃՏՊ | 220 | ||||||
3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում
| (տարեկան) | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | ՃՏՊ քանակը, միավոր | Տուժել են, մարդ | ||
| զոհվել են | վիրավորվել են | ||||
| ՃՏՊ, ընդամենը | 310 | ||||
| ՃՏՊ-ից տուժածները՝ըստպատահարի վայրի | քաղաքներում և բնակավայրերում | 310.1 | |||
| ավտոճանապարհներին (բացառությամբ քաղաքային և բնակավայրային տեղամասերի) | 310.2 | ||||
| այլ տեղերում | 310.3 | ||||
| ՃՏՊ-ը` տեխնիկական անսարք տրանսպորտային միջոցների շահագործման պատճառով | 320 | ||||
| Փողոցների և ճանապարհների անբավարար վիճակը նպաստել է, ընդամենը | 330 | ||||
| այդ թվում՝ քաղաքների և այլ բնակավայրերի փողոցներ (առանց ավտոճանապարհային տեղամասերի) | 330.1 | ||||
| ավտոճանապարհների (ներառյալ քաղաքային և այլ բնակավայրային տեղամասերի) | 330.2 | ||||
| ՃՏՊ-ը ըստ տեսակների, ընդամենը | 340 | ||||
| բախում | 340.1 | ||||
| շրջում | 340.2 | ||||
| խոչընդոտի վրաերթ | 340.3 | ||||
| կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթ | 340.4 | ||||
| հետիոտնի վրաերթ | 340.5 | ||||
| հեծանվորդի վրաերթ | 340.6 | ||||
| լծկան տրանսպորտային միջոցի վրաերթ | 340.7 | ||||
| կենդանիների վրաերթ | 340.8 | ||||
| ուղևորի վայր ընկնել | 340.9 | ||||
| այլ պատահարներ | 340.10 | ||||
| Տուժել են ՃՏՊ-ից | Տրանսպորտային միջոցների վարորդներ | 350 | X | ||
| հետիոտն | 360 | X | |||
| որից՝ մինչև 18 տարեկան | 360.1 | X | |||
| ուղևորներ | 370 | X | |||
| որից՝ մինչև 18 տարեկան | 370.1 | X | |||
| հեծանվորդներ | 380 | X | |||
| որից՝ մինչև 18 տարեկան | 380.1 | X | |||
| Ղեկավար | ______________________________________ | 
 | _______________________ | 
| 
 | (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | 
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | ______________________________________ | 
 | _______________________ | 
| 
 | (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | 
| «_ _»______ ____20___թ. | 
| Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 28-Ն որոշման | 
| «Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 31-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 35-ՃՏՊ (ԱՄՍԱԿԱՆ, ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ ՀՀ ՎՊԽ) 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է, անհատ ձեռնարկատերերը ՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` ՀՀ ՎՊԽ կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (ամսական) (բաժին 1), Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների(ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 3):
8. Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, իսկ 2-րդ և 3-րդ բաժինները՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:
9. Հաշվետվության 110 տողի ցուցանիշը պետք է մեծ կամ հավասար լինի 110.1 տողի ցուցանիշից:
10. Հաշվետվության 120 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 121 և 122 տողերի ցուցանիշների հանրագումարին:
11. Հաշվետվության 120.1 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 121.1 և 122.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:
12. Հաշվետվության 210 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 210.1, 210.2, 210.3, 210.4, 210.5 և 210.6 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 120 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
13. Հաշվետվության 210.1, 210.2, 210.3, 210.4, 210.5 և 210.6 տողերում լրացվում են՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
14. Հաշվետվության 210.1.1, 210.2.1, 210.3.1, 210.4.1 և 210.5.1 տողերի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն ֆիզիկական անձանց ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
15. Հաշվետվության 310 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 310.1,310.2 և 310.3 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
16. Հաշվետվության 330 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 330.1 և 330.2 տողերի ցուցանիշների հանրագումարին:
17. Հաշվետվության 340 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 340.1, 340.2, 340.3, 340.4, 340.5, 340.6, 340.7, 340.8, 340.9 և 340.10 տողերի ցուցանիշների հանրագումարին:
18. Հաշվետվության 340 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:
 
                