«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2007 թվականի N 291-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ հիդրոֆտորածխածինների ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 01.04.21 N 448-Ն)
Ղեկավարվելով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում լիազոր պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:
(որոշումը փոփ. 10.10.19 N 1442-Ն, լրաց. 01.04.21 N 448-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2007 թ. մարտի 19 Երևան
|
|