ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16 ապրիլի 2021 թ.
ք. Երևան |
N 125-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հրամանի 1-ին հավելվածի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
2) հրամանի 1-ին հավելվածի 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը» բառերով,
3) հրամանի 1-ին հավելվածի 18-րդ կետի «15» թիվը փոխարինել «17» թվով,
4) hրամանի 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
Հաստատված է
շրջակա միջավայրի նախարարի
16 ապրիլի 2021 թ.
N 125-Ն հրամանով |
|
«Հավելված N 2
Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
12 փետրվարի 2004 թ.
N 23-Ն հրամանով |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Պետրոսյան |
|
Շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ), |
Ա. Մազմանյան |
|
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, |
Տ. Սիմոնյան |
|
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, |
Ո.Գրիգորյան |
|
Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար), |
Ի.Զարգարյան |
|
Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, |
Հ.Ղալաչյան |
|
Շրջակա միջավայրի նախարարության Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Ա.Ղուկասյան |
|
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), |
Գ. Ֆայվուշ |
|
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության ու էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ), |
Մ.Հովհաննիսյան |
|
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ), |
Ա. Ներսեսյան |
|
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), |
Մ. Մարկոսյան |
|
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), |
Ս.Նանագյուլյան |
|
Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ), |
Ա.Պողոսյան |
|
Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ), |
Ա. Ալեքսանյան |
|
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), |
Ի. Գաբրիելյան |
|
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), |
Է. Գաբրիելյան |
|
Կենսաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ), |
Կ.Մանվելյան |
|
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ):»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: