ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2021 թվականի N 754-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 327-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մայիսի 13-ի N 754-Ն որոշման |
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ)
1. Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներին համապատասխան խմբերի և ըստ տարիների:
2. Հիդրոֆտորածխածինների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածին համապատասխան խմբերի և ըստ տարիների:
3. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման հետևյալ ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
Խումբը |
Տարին |
Ներմուծման առավելագույն չափաքանակը (տոննա/տարի) |
Անվանացանկ A-ի խումբ I, II Անվանացանկ B-ի խումբ I, II, III Անվանացանկ C-ի խումբ II, III Անվանացանկ E-ի խումբ I |
2011 թ.-ից սկսած |
0 |
Անվանացանկ C-ի խումբ I |
2020-2021 թթ. |
82,35 |
|
2022-2024 թթ. |
42,31 |
|
2025-2029 թթ. |
41,17 |
|
2030-2039 թթ. |
3,17 |
|
2040 թ.-ից սկսած |
0 |
Անվանացանկ F-ի խումբ I, II |
2020-2023 թթ. |
անսահմանափակ |
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար |
Ա. Թորոսյան |
|
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: