Համարը 
N 40-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.05.2021
Ստորագրող մարմինը 
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
18.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻՆ ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՑԻԵՆՏԻ (ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՊԱՑԻԵՆՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՑԻԵՆՏԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիսի 2021 թ.

N 40-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻՆ ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՑԻԵՆՏԻ (ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՊԱՑԻԵՆՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՑԻԵՆՏԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) էլեկտրոնային առողջապահության համակարգում պացիենտին տրվող էլեկտրոնային տեղեկատվության պատուհանում պահվող պացիենտի տվյալները դիտելու կանոնները, պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ տեղեկատվությանը ծանոթանալու անձանց և վերջիններիս իրավասության շրջանակը, պացիենտի էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու և նրա անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալները դիտելու կարգը` համաձայն Հավելված 1-ի:

2) պացիենտի` էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու համար համաձայնության ձևը` համաձայն Հավելված 2-ի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի 2021 թ.

մայիսի 18-ի թիվ 40-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻՆ ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՑԻԵՆՏԻ (ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՊԱՑԻԵՆՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում (այսուհետ՝ Համակարգ) պացիենտին տրվող էլեկտրոնային տեղեկատվության պատուհանում պահվող պացիենտի տվյալները դիտելու կանոնները, պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ տեղեկատվությանը ծանոթանալու անձանց և վերջիններիս իրավասության շրջանակը, պացիենտի էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու և նրա անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալները դիտելու հետ կապված հարաբերությունները:

2. Համակարգում պացիենտի առողջության ամբողջական պատմությունը կարող են դիտել բժիշկները հետևյալ դեպքերում.

1) պացիենտի համաձայնության առկայության դեպքում` դեպքը սպասարկող բժիշկները.

2) շտապ և անհետաձգելի դեպքի շրջանակում` դեպքը սպասարկող բժիշկները` պացիենտի կողմից համակարգում թույլատրված լինելու դեպքում.

3. Համակարգում գրանցված այլ մասնագետներ կարող են դիտել պացիենտի առողջության պատմության մեջ ներառված միայն հետևյալ բժշկական տվյալները.

1) բուժքույրերը կարող են դիտել պացիենտի միայն Համակարգում իրենց կցված դեպքի տվյալներ.

2) բժշկական հաստատության ղեկավարի կողմից նշանակված հաշվետվությունների կառավարիչը մուտքագրված տվյալների ստուգման նպատակով կարող է դիտել միայն տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում մատուցված պացիենտի այն դեպքի տվյալները, որոնց համար ապահովագրական ընկերությունից կամ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունից (այսուհետ՝ ՊԱԳ) հայցվում է ֆինանսավորում՝ առանց դրանց հետագա մշակման իրավունքի.

3) ընդունարանի աշխատակիցը կարող է դիտել միայն տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ պացիենտի կատարած այցերի վերաբերյալ միայն դեպքի բնույթի (ամսաթիվ, տեսակ, նպատակ, վճարման աղբյուր և հերթագրման մասին)ուղղ. տվյալներ.

4) դեղագետը կարող է դիտել միայն պացիենտների այն դեղատոմսերը, որոնցով նշանակված դեղերը դեռևս ամբողջ ծավալով բաց թողնված չեն.

5) պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությունը և ՊԱԳ-ի աշխատակիցները կարող են դիտել միայն պացիենտի առողջության ֆինանսական պատմությունը և իրենց կողմից ֆինանսավորած այցի տվյալները:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձանցից բացի, Համակարգում որևէ այլ դերակատարմամբ գրանցված անձինք, անկախ իրենց գործառույթից (Համակարգի մշտադիտարկում, ուսումնասիրություն, վիճակագրության ստացում), պացիենտի անձնավորված բժշկական տվյալներ չեն կարող դիտել և իրենց գործառույթները կատարում են՝ առանց Համակարգում առկա անձնական տվյալները մշակելու իրավունքի:

5. Համակարգում գրանցված պացիենտները կարող են դիտել իրենց բժշկական տվյալները, ինչպես նաև այն պացիենտների բժշկական տվյալները, որոնց օրինական ներկայացուցիչներն են հանդիսանում:

6. Համակարգում «Անձնական և բժշկական տվյալներ» բաժին մուտք գործելիս հայտնվում է գաղտնիության վերաբերյալ հետևյալ ծանուցումը (այսուհետ` Ծանուցում). «Ուշադրություն. Դուք պատրաստվում եք դիտել պացիենտի առողջության պատմությունը, որը պարունակում է օրենքով պաշտպանված անձնական տվյալներ և բժշկական գաղտնիք։ Առողջության պատմությունը դիտելու յուրաքանչյուր դեպք Համակարգում գրանցվում և պահպանվում է։ Առողջության պատմության անօրինական դիտումը, դրանում պարունակվող անձնական տվյալների անօրինական մշակումը և օգտագործումը, բժշկական գաղտնիքի բացահայտումն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն»:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված Ծանուցումը ստանալուց հետո բժշկից բացի, մյուս անձինք պետք է հաստատեն Համակարգ մուտք գործելը շարունակելու մտադրությունը, որից հետո նրանք կտեսնեն միայն սույն Կարգի 3-րդ կետով սահմանված տվյալները:

8. Ծանուցումն ստանալուց հետո Համակարգը բժշկին տալիս է ընտրության երկու հնարավորություն.

1) շարունակել՝ առանց դիտելու առողջության պատմությունը.

2) շարունակել՝ դիտելով առողջության պատմությունը:

9. Եթե բժիշկն ընտրում է սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տարբերակը, ապա պետք է նշի պատմությունը դիտելու հիմքը՝ «գրավոր համաձայնություն» կամ «շտապ և անհետաձգելի դեպք»:

10. Պացիենտը համաձայնությունը տալիս է բժշկին՝ սույն հրամանի Հավելված 2-ով սահմանված ձևի համաձայն:

11. Գրավոր համաձայնություն ստանալու դեպքում բժիշկը համապատասխան վանդակում նշում է դրա մասին՝ մուտքագրելով գրավոր համաձայնության համարը և վավերության ժամկետը, որից հետո տվյալ բժշկի մուտքն այդ պացիենտի առողջության պատմություն թույլատրվում է մինչև նշված ժամկետի ավարտը։

12. Համաձայնության վավերության ժամանակահատվածում պացիենտի առողջության պատմությունը դիտելու դեպքում բժշկից չի պահանջվում նշել պատմությունը դիտելու հիմքը, և Համակարգը, գաղտնիության մասին ծանուցումը ցուցադրելուց հետո, ինքնաշխատ եղանակով ցուցադրում է պացիենտի առողջության պատմությունը:

13. Պացիենտի` օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու կամ մինչև 16 տարեկան անչափահաս լինելու դեպքում վերջինիս առողջության պատմությունը դիտելու համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, որի անունը և ազգանունը նշվում են սույն հրամանի Հավելված 2-ով սահմանված ձևի «Ստորագրություն» դաշտում:

14. Սույն հավելվածի 13-րդ կետում նշված պացիենտների անձնական էլեկտրոնային էջերը կառավարում են վերջիններիս օրինական ներկայացուցիչները:

15. Պացիենտն իր անձնական էլեկտրոնային էջից կարող է արգելել գրավոր համաձայնությամբ իր առողջության պատմությունը դիտելու հնարավորությունը, որի դեպքում առողջության պատմությունը դիտելու փորձի դեպքում բժիշկը չի տեսնում և չի կարող ընտրել «գրավոր համաձայնություն» հիմքը:

16. Պացիենտն իր անձնական էլեկտրոնային էջից կարող է ակտիվացնել համաձայնությամբ առողջության պատմությունը դիտելու համար ծածկագրի մուտքագրման լրացուցիչ պահանջ, որի դեպքում գրավոր համաձայնությամբ առողջության պատմությունը դիտելու փորձի դեպքում պացիենտի՝ համակարգում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեին և (կամ) հեռախոսահամարին ուղարկվում է ծածկագիր, և առողջության պատմությունը դիտելու համար բժշկից պահանջվում է համապատասխան դաշտում մուտքագրել այդ ծածկագիրը:

17. Պացիենտն իր անձնական էլեկտրոնային էջից կարող է ցանկացած պահի հետ կանչել տրված համաձայնությունը, որի դեպքում առողջության պատմությունը դիտելու փորձի դեպքում բժիշկը տեսնում է հետևյալ հաղորդագրությունը. «Ուշադրություն. պացիենտն արգելել է իր առողջության պատմության դիտումը»:

18. Համաձայնությունը հետ կանչվելու դեպքում առողջության պատմությունը դիտելու համար բժիշկը պետք է ստանա նոր համաձայնություն։ Ընդ որում, նոր համաձայնության համար գործում են նույն կանոնները, ինչ սկզբնական համաձայնության համար:

19. Պացիենտն իր անձնական էլեկտրոնային էջից կարող է թույլատրել շտապ և անհետաձգելի դեպքում առանց իրենից լրացուցիչ համաձայնություն ստանալու դիտել իր առողջության պատմությունը:

20. Եթե բժիշկն ընտրում է «Շտապ և անհետաձգելի դեպք» հիմքը, ապա պետք է նշի առողջության պատմությունը դիտելու պատճառը, որի մասին տեղեկությունը պահպանվում է Համակարգում:

21. Եթե պացիենտն իր անձնական էլեկտրոնային էջից չի թույլատրել շտապ և անհետաձգելի դեպքի շրջանակում իր առողջության պատմությունը դիտելու հնարավորություն, ապա առողջության պատմությունը դիտելու փորձի դեպքում բժիշկը չի տեսնում և չի կարող ընտրել «շտապ և անհետաձգելի դեպք» հիմքը:

22. Պացիենտի առողջության պատմությունը դիտելու յուրաքանչյուր դեպք Համակարգում գրանցվում և պահպանվում է, և պացիենտն իր անձնական էլեկտրոնային էջից կարող է տեսնել այդ դեպքերը:

23. Պացիենտի առողջության ֆինանսական պատմությունը դիտելիս ապահովագրական ընկերության կամ ՊԱԳ-ի աշխատակիցները տեսնում են գաղտնիության վերաբերյալ հետևյալ ծանուցումը. «Ուշադրություն. Դուք պատրաստվում եք դիտել պացիենտի առողջության ֆինանսական պատմությունը, որը պարունակում է օրենքով պաշտպանվող անձնական տվյալներ և բժշկական գաղտնիք։

24. Առողջության ֆինանսական պատմությունը դիտելու յուրաքանչյուր դեպք համակարգում գրանցվում և պահպանվում է։ Առողջության ֆինանսական պատմության անօրինական դիտումը, դրանում պարունակվող անձնական տվյալների անօրինական մշակումը և օգտագործումը, բժշկական գաղտնիքի բացահայտումն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

25. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ծանուցումը տեսնելուց հետո ապահովագրական ընկերության կամ ՊԱԳ-ի աշխատակիցները պետք է հաստատեն ֆինանսական պատմությունը դիտելու իրենց մտադրությունը:

26. Դեղատան աշխատակիցը պացիենտի դեղատոմսերը բացելուց առաջ տեսնում է գաղտնիության վերաբերյալ հետևյալ ծանուցումը. «Ուշադրություն. Դուք պատրաստվում եք դիտել պացիենտի դեղատոմսերը, որոնք պարունակում են օրենքով պաշտպանված անձնական տվյալներ և բժշկական գաղտնիք։ Դեղատոմս դիտելու յուրաքանչյուր դեպք համակարգում գրանցվում և պահպանվում է։ Դեղատոմսի անօրինական դիտումը, դրանում պարունակվող անձնական տվյալների անօրինական մշակումը և օգտագործումը, բժշկական գաղտնիքի բացահայտումն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն»:

27. Սույն կարգի 26-րդ կետով նախատեսված ծանուցումը տեսնելուց հետո դեղատան աշխատակիցը պետք է հաստատի դեղատոմսերը դիտելու իր մտադրությունը:

 

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի 2021 թ.

մայիսի 18-ի թիվ 40-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ՊԱՑԻԵՆՏԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ N _________________

 

 

Պացիենտի տվյալներ (բոլոր դաշտերի լրացումը պարտադիր է)

 

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Ծննդյան օր/ամիս/տարի

 

Պացիենտին սպասարկող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության տվյալներ (բոլոր դաշտերի լրացումը պարտադիր է)

 

Անվանում

 

Հասցե

 

 Պացիենտին սպասարկող բժշկի տվյալներ (բոլոր դաշտերի լրացումը պարտադիր է)

 

Անուն, ազգանուն

 

Պաշտոն (մասնագիտացում)

 

Համաձայնության վավերության ժամկետ

__________________________________________

(օր, ամիս, տարի)

 

Հարգելի՛ պացիենտ, Ձեզ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու ընթացքում որոշումներ կայացնելու և անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով վերոնշյալ հաստատությանն անհրաժեշտ է դիտել էլեկտրոնային առողջապահության համակարգում պահվող Ձեր առողջության պատմությունը: Այդ նպատակով Դուք տալիս եք համաձայնություն, որ վերոնշյալ հաստատություն Ձեր այցի շրջանակներում Ձեզ սպասարկող բժիշկն ըստ անհրաժեշտության դիտի Ձեր առողջության պատմությունը և օգտագործի դրա տվյալները՝ սույն համաձայնության տրման օրվանից առավելագույնը մինչև նշված ժամկետը։ Դուք կարող եք չհամաձայնվել առողջության պատմությունը դիտելուն՝ չստորագրելով սույն համաձայնությունը, որի դեպքում հարկավոր կլինի բժշկին անձամբ հաղորդել Ձեզ սպասարկելու համար անհրաժեշտ տեղեկությունները։

 Առողջության պատմությունը ներառում է նախկին այցերը վերոնշյալ կամ այլ հաստատություններ, ստացած բժշկական օգնության և սպասարկման տեսակները, մեթոդներն ու ծավալները, առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված այն ախտորոշումների, որոնք էլեկտրոնային առողջապահության համակարգում պահվում են ապանձնավորված ձևով։

 Սույն համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է հետ կանչվել էլեկտրոնային առողջապահության համակարգում պացիենտի անձնական էջից։ Էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված անձնական տվյալները պահպանվում են օրենքով սահմանված ժամկետով։ Առողջության պատմությունը դիտելու բոլոր դեպքերը համակարգում գրանցվում և պահպանվում են: Անձնական տվյալները պաշտպանվում են որպես բժշկական գաղտնիք, չեն մշակվում այլ նպատակներով, չեն փոխանցվում երրորդ անձանց: Ապահովում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված անվտանգության կարգը: Անձնական էլեկտրոնային էջից պացիենտը կարող է դիտել համակարգում պահվող անձնական տվյալները, ինչպես նաև տեսնել, թե ովքեր և երբ են դիտել առողջության պատմությունը։

 

Պացիենտի ստորագրություն*_____________________________________

Օր/ամիս/տարի՝___________________

 

* Պացիենտի` օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու կամ մինչև 16 տարեկան անչափահաս լինելու դեպքում համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, որի անունը և ազգանունը նշվում են ստորագրության դաշտում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական: