Համարը 
N 636-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է միասնական կայքում 12.06.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
10.06.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 636-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչությունը բաժանել՝ ստեղծելով.

ա. ջրային ռեսուրսների կառավարման վարչություն,

բ. կենսառեսուրսների կառավարման վարչություն,

գ. թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 745-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով՝

«4.1. Նախարարության պաշտոնական կայքն է՝ www.env.am:

4.2. Նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն է` minenv@env.am:».

2) որոշման հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ջրային ռեսուրսների կառավարման վարչությունը.

2) ռազմավարական քաղաքականության վարչությունը.

3) միջազգային համագործակցության վարչությունը.

4) իրավաբանական վարչությունը.

5) կլիմայական քաղաքականության վարչությունը.

6) մթնոլորտային քաղաքականության վարչությունը.

7) ջրային քաղաքականության վարչությունը.

8) անտառային քաղաքականության վարչությունը.

9) բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը.

10) հողերի և ընդերքի քաղաքականության վարչությունը.

11) վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչությունը.

12) կենսառեսուրսների կառավարման վարչությունը.

13) թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչությունը:»։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

      

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ