Համարը 
N 523-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.499
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.04.2003
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.05.2003
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
19.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

17 ապրիլի 2003 թվականի N 523-Ն 

 

ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 48-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 17-ի N 523-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 

 

ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի (երկրագնդի վերին կեղևաշերտի ազատ ջրափոխանակության գոտում տեղակայված և ջրագրական ցանցով ցամաքուրդվող ջրային ռեսուրսներ) օգտագործման գործընթացը:

2. Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը՝ նշելով ջրօգտագործողի անունը, ազգանունը, ջրօգտագործման նպատակը, ծավալը և ջրառի վայրը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։

(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն, խմբ. 24.09.21 N 1555-Ն)

3. Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են միայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվության հիման վրա:

(3-րդ կետը խմբ. 24.09.21 N 1555-Ն)

4. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում առկա գրունտային ջրերն օգտագործման նպատակով այլ անձի տրամադրվում են միայն ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին և ձևերին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ:

5. Ջրօգտագործողը սույն կարգը խախտելու դեպքում ջրային ռեսուրսների տարածքային կառավարման մարմնի կողմից գրավոր զգուշացվում է: Զգուշացվելուց հետո սույն կարգը կրկին խախտելու դեպքում ջրօգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն, խմբ. 24.09.21 N 1555-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան