Համարը 
N 1183-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.09.06/47(502) Հոդ.997
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.08.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
26.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
28.10.21 N 1752-Ն որոշումն ունի անցումային դրույթ:


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ (ԶԵՂՉ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1986-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2114-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1183-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ նպաստի ձԵՎով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ինչպես նաԵՎ նպաստի ձԵՎով ուսման վճարի փոխհատուցման չափը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1986-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2114-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 28.10.21 N 1752-Ն)

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)  և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 28.10.21 N 1752-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողներին պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ տալու կարգը հաստատելու մասին» N 2114-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 10
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ (ԶԵՂՉ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ
 (վերնագիրը խմբ. 28.10.21 N 1752-Ն)

                                   

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ բուհ) համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով և մագիստրոսի կրթական աստիճաններով ուսանողներին ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ տրամադրելու, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափերի հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում, ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղեր ունեցող բուհերի ուսանողներին, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խմբի ուսանողներին, որոնց ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրամադրվում է անկախ բուհի կարգավիճակից և պետության կողմից ֆինանսավորում ստանալու հանգամանքից։

2. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վճարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, բուհի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում չստացող բուհերում ուսանողական նպաստներ հատկացնելու որոշումն ընդունում է բուհի հիմնադիրը:

3. Պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցումն իրականացվում է՝ հիմք ընդունելով բուհերի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրերի) համար սահմանված վարձի չափը, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը:

 

II. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ (ԶԵՂՉ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների (կրթական ծրագրերի), բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը (ուսման վճարի լրիվ փոխհատուցվող), որը տեղափոխվում է կուրսից կուրս:

5. Պետությունը նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան`

1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով, ընդ որում.

ա. առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին,

բ. hաջորդ կուրսերում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով: Սույն պարբերության պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների վրա՝ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում,

գ. ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում` երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: Թափուր տեղեր առաջանալու դեպքում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցումը կարող է տրամադրվել տվյալ մասնագիտության շրջանակում այլ կրթական ծրագրերի ուսանողների՝ սույն պարբերությամբ սահմանված կարգով.

2) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

ա. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,

բ. 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

դ. զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:

6. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է՝

1) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին՝ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան.

2) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին՝ սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան.

3) մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին՝ սույն կարգի 11-րդ կետին համապատասխան.

4) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ սույն կարգի 11-րդ կետին համապատասխան:

7. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ) 5,01-10,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով,

գ) 10,01-15,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով,

դ) 15,01-20,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով,

ե) 20,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 90 տոկոսի չափով:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է`

1) բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով կրթական աստիճանում՝

ա. առաջին կուրսում՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա,

բ. հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (այսուհետ՝ ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում.

2) մագիստրոսի կրթական աստիճանում՝ առաջին կուրսում նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսի, իսկ հաջորդ կուրսերում ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսի շեմն ապահովելու դեպքում:

9. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը ուհին է ներկայացնում յուրաքանչյուր կիսամյակ՝ սույն կարգի 16-րդ կետում սահմանված ժամկետներում:

10. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած ուսանողներին:

11. Սույն կարգի 6-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված ուսանողների խմբերին փոխհատուցում տրամադրվում է`

1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝

ա. բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով.

2) հաջորդ կուրսերում՝

ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 60-70 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71-79 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,

գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:

12. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ և 6-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված ուսանողների խմբերին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են առաջին կուրսից, ինչպես նաև ուսումնառության ընթացքում համապատասխան կարգավիճակը ձեռք բերելու պահից:

13. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ և 6-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված ուսանողների խմբերին ուսանողական նպաստի փոխհատուցում չի տրվում` ուսումնառության ընթացքում համապատասխան կարգավիճակը կորցնելու պահից:

14. Սույն կարգով սահմանված ուսման վճարի մասնակի փոխհատուցման մի քանի արտոնության հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

15. Բուհում մեկից ավելի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) նույն կրթական աստիճանով զուգահեռ ուսանելու դեպքում պետության կողմից նպաստի ձևով լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրվում է մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) համար:

16. Բուհում պետության, ինչպես նաև բուհի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են՝

1) առկա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքներին հաջորդող չորս շաբաթների ընթացքում.

2) հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

17. Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարե- ան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ուսանողական նպաստ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):

18. Նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում բուհի կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել։

19. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

20. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է` ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի բուհերում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին), ինչպես նաև նպատակային ուսուցմամբ սովորող սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին:

21. Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են`

1) մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին.

2) զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակած աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում).

3) մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին.

4) այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ` բուհի հայեցողությամբ:

22. Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունների կատարումն է:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի, հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը:

24. Առաջին կուրսում պետական կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:

25. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող բուհերի ուսանողներին: Մյուս բուհերում կրթաթոշակի հատկացման որոշումն ընդունում է հիմնադիրը:

26. Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` համաձայն սույն կարգի 20-22-րդ կետերով նախատեսված պայմանների: Նախատեսված պայմանները չապահովելու, դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում` սույն կարգի պահանջները բավարարելու դեպքում:

27. Ազատված պետական կրթաթոշակները մրցութային կարգով հատկացվում են այլ ուսանողների:

28. Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):

29. Ուսման վարձի փոխհատուցմամբ առկա ձևով ուսուցանող՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված ուսանողները, ինչպես նաև ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող ուսանողները հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ստանում են կրթաթոշակ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն և հաշմանդամ երեխա կարգավիճակ կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:

30. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ բուհում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական կրթաթոշակի չափը:

31. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:

32. Բուհը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել անվանական կրթաթոշակներ։

33. Պետության, ինչպես նաև բուհի կողմից ուսման վճարի փոխհատուցում ստանալու և սույն կարգի 16-րդ կետում նախատեսված դիմումներն ընդունելու համար բուհն իր պաշտոնական կայքում, հաստատության հայտարարությունների համար նախատեսված վայրում, ուսանողների համար տեսանելի վայրերում (ուսանողների պատշաճ իրազեկումն ապահովելու համար), հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են դիմումների ընդունման ժամկետները, համապատասխան փաստաթղթերի ցանկը:

34. Բուհերը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար մինչև մարտի 30-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (որպես բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող մարմին) են ներկայացնում սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ուսանողների խմբերի վերաբերյալ տվյալները` համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու համար:

35. Ուսանողական նպաստի և պետական կրթաթոշակի տրամադրման նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և համապատասխան բուհի միջև կնքվում են նպաստի և պետական կրթաթոշակի տրամադրման մասին պայմանագրեր՝ նկատի ունենալով ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ ստացողների թիվը։ Տվյալ տարում ընդունելության և նախորդ ուսումնական տարվա արդյունքների ամփոփումից հետո պետական համապատասխան մարմնի և բուհերի միջև կնքված պայմանագրերում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ:

 (հավելվածը խմբ. 28.10.21 N 1752-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան