Համարը 
N 322-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
09.11.2021
Ստորագրող մարմինը 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.11.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 478-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի 2021 թվականի

Երևան 

N 322-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 478-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը և 2-րդ մասը, 68-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

 ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել`

1) հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը՝ համաձայն հավելված 1-ի:

2) համակենտրոնացման հայտարարագրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3) համակենտրոնացման հայտարարագրի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 478-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշման հավելված 1-ով նախատեսված կարգավորումները տարածվում են նաև սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո չհայտարարագրված համակենտրոնացման հատկանիշներով հարուցվելիք վարույթների և ընթացիկ համակենտրոնացման գնահատման վարույթների նկատմամբ:

5. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ընթացիկ համակենտրոնացման գնահատման վարույթների դեպքում ներկայացված համակենտրոնացման հայտարարագրերի նկատմամբ համակենտրոնացման հայտարարագրման կարգին և հայտարարագրի ձևին ներկայացվող պահանջների մասով կիրառելի է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները:

 

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2021 թ. նոյեմբերի 10

Երևան

 

Հավելված N 1

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի նոյեմբերի 9-ի

N 322-Ն որոշման

 

ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

1. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը մինչև գործողության մեջ դնելը ենթակա է հայտարարագրման, եթե`

1) Համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է երեք միլիարդ դրամը, կամ

2) Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է երեք միլիարդ դրամը, կամ

3) Համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու տարվան նախորդող ֆինանսական տարում գործունեություն չիրականացրած կամ 12 ամսից պակաս ժամանակահատվածում գործունեություն իրականացրած համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է երեք միլիարդ դրամը:

2. Անձանց խմբի դեպքում սույն հավելվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հաշվարկման հիմքում դրվում է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հանրագումարը:

 

Հավելված N 2

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի նոյեմբերի 9-ի

N 322-Ն որոշման

ԿԱՐԳ

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է համակենտրոնացման հայտարարագրման հետ կապված հարաբերությունները:

2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը մինչև գործողության մեջ դնելը՝ համակենտրոնացման մասնակիցները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնում սույն կարգի Ձև 1-ի պահանջներին համապատասխան դիմում և սույն որոշման հավելված 3-ով սահմանված ձևի պահանջներին համապատասխան համակենտրոնացման հայտարարագիր:

3. Համակենտրոնացումը գործողության մեջ դնելու պահ է համարվում համապատասխան գործողության, վերակազմակերպման կատարման կամ գործարքի կնքման պահը: Այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է պետական գրանցման կամ պետական հաշվառման պահանջ` համակենտրոնացումը գործողության մեջ դնելու պահ է համարվում պետական գրանցման կամ պետական հաշվառման պահը:

4. Դիմումը և համակենտրոնացման հայտարարագիրը ստորագրվում են դրանք ներկայացրած անձի կողմից: Թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում համակենտրոնացման հայտարարագրի բոլոր էջերը ստորագրվում են:

5. Համակենտրոնացման հայտարարագրում որևէ տվյալի լրացման անհնարինության դեպքում համապատասխան դաշտում կատարվում է «տվյալներ առկա չեն» գրառումը:

6. Դիմումը և համակենտրոնացման հայտարարագիրը պետք է ներկայացվեն հայերենով: Օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս անհրաժեշտ է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

7. Համակենտրոնացման հայտարարագրին կից ներկայացվում են`

1) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը փաստացի գործունեությունն սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ: Եթե համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացվում է այնպիսի ժամանակահատվածում, երբ դեռևս պատրաստ չեն հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները, ապա ֆինանսական հաշվետվությունն ու առկայության դեպքում նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ,

2) եթե համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող անձն իրավաբանական անձ է, ապա կցվում է իրավաբանական անձի կանոնադրության պատճենը,

3) եթե համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող անձը ֆիզիկական անձ է, ապա կցվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) անձանց խմբի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում անձանց խումբ համարվելու վերաբերյալ ապացույցներ, բացառությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-14-րդ կետերի` այն կոնկրետ փաստի վկայակոչմամբ, որի ապացուցման համար դրանք ներկայացվել են,

5) անձանց խմբի ներսում չիրականացվող հորիզոնական և ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կցվում են նաև համակենտրոնացման հայտարարագրի ներկայացմանը նախորդող տարվա ընթացքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների ծավալներն ըստ տեսականու՝ սույն հավելվածի Ձև 2-ի պահանջներին համապատասխան,

6) անձանց խմբի ներսում չիրականացվող հորիզոնական և ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կցվում են նաև համակենտրոնացման հայտարարագրի ներկայացմանը նախորդող տարվա ընթացքում մատուցված ծառայությունների և կատարած աշխատանքների մասին տեղեկություններ՝ սույն հավելվածի Ձև 3-ի պահանջներին համապատասխան,

7) անձանց խմբի ներսում չիրականացվող հորիզոնական և ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կցվում է նաև արտադրական կարողությունների և ենթակառուցվածքների նկարագիրը,

8) անձանց խմբի ներսում չիրականացվող հորիզոնական և ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կարող է կցվել նաև համակենտրոնացման արդյունքում ապրանքային շուկայում (շուկաներում) առաջացող մրցակցային իրավիճակի վերաբերյալ համակենտրոնացման մասնակցի կողմից կատարված վերլուծությունը,

9) գրավի պայմանագրի, գրավի իրավունքը գրանցման ենթակա լինելու դեպքում գրանցման, բռնագանձման ծանուցման և այն գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները` համակենտրոնացման մասնակցի կողմից գրավի առարկան սեփականության իրավունքով ձեռք բերվելու դեպքում,

10) եթե համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են լիազորագրով, դրանում պետք է ուղղակիորեն նախատեսվի նաև համակենտրոնացման հայտարարագիրը Հանձնաժողով ներկայացնելու լիազորությունը,

11) համակենտրոնացման հայտարարագրին կից կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և նյութեր:

8. Դիմումը և համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի (info@competition.am), «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով կամ թղթային եղանակով:

9. Համակենտրոնացման հայտարարագրում ոչ հավաստի, կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում համակենտրոնացման հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

10. Համակենտրոնացման մասնակիցները դիմումներն ու համակենտրոնացման հայտարարագրերը Հանձնաժողով կարող են ներկայացնել առավելագույնը երկու աշխատանքային օրվա տարբերությամբ: Համակենտրոնացման գնահատման վարույթի հարուցման հիմք է համակենտրոնացման բոլոր մասնակիցների կողմից դիմումների և համակենտրոնացման հայտարարագրերի ներկայացումը:

11.Այն դեպքում, երբ համակենտրոնացումը տեղի է ունենում գրավի առարկայի իրացման (վաճառքի) ձևով, ապա համակենտրոնացման գնահատման վարույթի հարուցման համար բավարար է գրավի առարկան սեփականության իրավունքով ձեռք բերող համակենտրոնացման մասնակցի կողմից դիմումի և համակենտրոնացման հայտարարագրի ներկայացումը:

12. Հանձնաժողովը համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակներում համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

 

ՁԵՎ 1

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ/ ՏԻԿԻՆ----------------------------------------------------

 

Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող անձ՝ ------------------------------------------------------

(ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը)

 

Ներկայացուցիչ՝ -------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, ներկայացուցչության հիմքը)

 

Ծանուցման հասցե և հեռախոսահամար՝ -----------------------------------------------------------------

 

Ծանուցման էլեկտրոնային փոստի հասցե1՝----------------------------------------------------------------

 

ԴԻՄՈՒՄ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 72-րդ հոդվածը՝ խնդրում ենք թույլատրել----------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

միջև հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը2:

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________3:

 

Կից ներկայացվում է համակենտրոնացման հայտարարագիրը:

 

Հարգանքով՝

(ստորագրությունը)

_____________________________

(անուն, ազգանուն)

_______________________

(տարին, ամիսը, ամսաթիվը)

   

_____________________

1 Դաշտը պարտադիր չէ լրացման համար: Լրացվելու դեպքում բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

2 Անհրաժեշտ է դաշտում լրացնել համակենտրոնացման բոլոր մասնակիցների տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը):

3 Համակենտրոնացման հայտարարագրում օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայության դեպքում դիմումը պետք է պարունակի այդ մասին նշում և համապատասխան իրավական հիմքի վկայակոչում ու հիմնավորում:

 

Հավելված N 3

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի նոյեմբերի 9-ի

N 322-Ն որոշման

ՁԵՎ

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

1. Համակենտրոնացման նկարագրությունը.

-------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

 

2 Համակենտրոնացման մասնակիցները

2.1 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի մասին տվյալներ.

 

 

Իրավաբանական անձի դեպքում

N

Իրավա-բանական անձի լրիվ անվանումը

Կազմա-կերպա-իրա-վական ձևը

Մասնա-կիցները6

ՀՎՀՀ2

 

Գտնվելու վայրի հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից

Պետական գրանցման ամսաթիվը

Պետական գրանցման համարը

Հեռա-խոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք
/գյուղ
/վարչական շրջան

Փողոց

Շենք
/տուն

Բնա-կարան

 

 

 

 

1․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձի դեպքում

 

Ֆիզի-կական անձի անունը

Ֆիզի-կական անձի ազգա-նունը

Ֆիզի-կական անձի հայրա-նունը1

ՀՎՀՀ2

Հանրային ծառայու-թյունների համա-րանիշը4

 

Հաշվառման հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից

Հեռա-խոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք
/գյուղ
/վարչական շրջան

Փողոց

Շենք
/տուն

Բնա-կարան

 

 

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2 Համակենտրոնացման մյուս մասնակիցների մասին տվյալներ5.

 

 

 

Իրավաբանական անձի մասին տվյալներ

N

Իրավա-բա-նական անձի լրիվ անվա-նումը

Կազմա-կերպա-իրա-վական ձևը

Մասնա-կից-ները6

ՀՎՀՀ2

Գտնվելու վայրի հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից

Պետական գրանցման ամսաթիվը

Պետական գրանցման համարը

Հեռա-խոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք
/գյուղ/
վար-չական շրջան

Փողոց

Շենք
/տուն

Բնակարան

 

 

 

 

2․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձի մասին տվյալներ

 

Ֆիզի-կական անձի անունը

Ֆիզիկական անձի ազգանունը

Ֆիզի-կական անձի հայրա-նունը1

ՀՎՀՀ3

Հանրային ծառա-յություն-ների համա-րանիշը4

Հաշվառման հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից

Հեռա-խոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք
/գյուղ
/վարչական շրջան

Փողոց

Շենք
/տուն

Բնա-կարան

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են չլրացնել:

2 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք ներկայացնում են հաշվառման այլ տվյալ:

3 Լրացվում է միայն անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից:

4 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ներկայացնել անձը հաստատող այլ տվյալ:

5. Համակենտրոնացման մյուս մասնակիցների տվյալները լրացնելիս պարտադիր է միայն իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և կազմակերպաիրավական ձևը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը:

6. Լրացվում է միայն ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում: Անհրաժեշտ է լրացնել միայն մասնակցի` իրավաբանական անձի՝ լրիվ անվանումը և կազմակերպաիրավական ձևը, ֆիզիկական անձի՝ անունը և ազգանունը:

 

3. Տեղեկատվություն համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի վերաբերյալ.

3.1 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի գործունեության ոլորտները.

1) ----------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------

2) ----------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------

3) ----------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------------

3.2 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի գործունեության նկարագրությունը.

------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------

3.3 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում.

------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------

3.4 Համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնող համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում.

-----------------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------

3.5 Տեղեկատվություն համակենտրոնացման մասնակցի հետ անձանց խմբում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ.

 

 

Աղյուսակ 1
Իրավաբանական անձի տվյալները

N

Իրավա-բանական անձի լրիվ անվա-նումը

Կազմա-կերպա-իրավական ձևը

Մասնա-կից-ները5

ՀՎՀՀ2

Գտնվելու վայրի հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից

Պետական գրանցման ամսաթիվը

Պետական գրանցման համարը

Հեռա-խոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք
/գյուղ/
վար-չական շրջան

Փողոց

Շենք
/տուն

Բնա-կարան

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 2
 Ֆիզիկական անձի տվյալները

 

Ֆիզիկական անձի անունը

Ֆիզի-կական անձի ազգա-նունը

ՀՎՀՀ3

Ֆիզի-կական անձի հայրա-նունը1

Հանրային ծառայու-թյունների համա-րանիշը4

Հաշվառման հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից

Հեռա-խոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք
/գյուղ/
վար-չական շրջան

Փողոց

Շենք
/տուն

Բնա-կարան

 

 

2.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

N

Իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ Աղյուսակ 1-ում կամ Աղյուսակ 2-ում լրացված հերթական համարը

Իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ Աղյուսակ 1-ում կամ Աղյուսակ 2-ում լրացված հերթական համարը

Անձանց խումբ հանդիսանալու իրավական հիմքը

Անձանց խումբ հանդիսանալու հիմնավորումը և նկարագիրը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են չլրացնել:

2 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք ներկայացնում են հաշվառման այլ տվյալ:

3 Լրացվում է միայն անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից:

4 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ներկայացնել անձը հաստատող այլ տվյալ:

5 Լրացվում է միայն ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում: Անհրաժեշտ է լրացնել միայն մասնակցի` իրավաբանական անձի՝ լրիվ անվանումը և կազմակերպաիրավական ձևը, ֆիզիկական անձի՝ անունը և ազգանունը:

 

3.6 Համակենտրոնացման մասնակցի հետ անձանց խմբում ընդգրկված և 3.5 կետում թվարկված ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության ոլորտների մասին տեղեկատվություն, ովքեր առնչություն ունեն համակենտրոնացման հետ.

 

3.5 կետի աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում նշված համակենտրոնացման մասնակցի հերթական համարը

Համակենտրոնացման մասնակիցների գործունեության ոլորտները

 

1)
2)
3)

 

1)
2)
3)

 

1)
2)
3)

3.7 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի կողմից օգտագործվող ապրանքային նշանները:

1) ----------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

2) ----------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

3) ----------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

 

4 Համակենտրոնացման ձևը.

 

□ 4.1 Միացում

 

□ 4.2 Միաձուլում

 

□ 4.3 Ակտիվների ձեռքբերում

 

4.3.1 Ակտիվների ձեռքբերման տոկոսը

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.3.2 Ակտիվների ձեռքբերման տոկոսը՝ նախորդող վերջին երեք տարվա ընթացքում տվյալ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերված ակտիվների հետ միասին

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.3.3 Ակտիվների ձեռքբերման գինն ու արժույթը

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.3.4 Տեղեկատվություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը

------------------------------------------------------------------------------------------------------------------

 

□ 4.4 Փայաբաժնի ձեռքբերում

4.4.1 Ձեռքբերվող փայաբաժնի տոկոսը

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.4.2 Ձեռքբերվող փայաբաժնի տոկոսը՝ ձեռք բերողին այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում արդեն իսկ պատկանող փայաբաժնի հետ միասին

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.4.3 Փայաբաժնի ձեռքբերման գինն ու արժույթը

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.4.4 Իրավաբանական անձի այն մասնակցի վերաբերյալ տեղեկատվություն, ում պատկանում է իրացվող փայաբաժինը (իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, կսզմակերպաիրավական ձևը և ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և ՀԾՀ-ն):

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.4.5 Տեղեկատվություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը

------------------------------------------------------------------------------------------------------------------

 

□ 4.5 Մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում՝ անհատականացման միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերում

4.5.1 Մտավոր սեփականության օբյեկտի նկարագրությունը

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.5.2 Մտավոր սեփականության օբյեկտի ձեռքբերման գինն ու արժույթը

------------------------------------------------------------------------------------------------------------------

4.5.3 Տեղեկատվություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը

------------------------------------------------------------------------------------------------------------------

 

□ 4.6 Տնտեսավարող սուբյեկտների գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ

 

□ 4.7 Մեկից ավելի տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի հիմնադրում

 

5. Համակենտրոնացման մասնակիցների կարգավիճակը.

 

Համակենտրոնացման մասնակցի 2-րդ դաշտում նշված հերթական համարը

Համակենտրոնացման մասնակիցների կարգավիճակը

1.

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

2.

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

-

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

-

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

-

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

6 Համակենտրոնացման նպատակը.

------------------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------

 

7 Համակենտրոնացման տեսակը.

□ Միևնույն ապրանքային շուկայում (հորիզոնական համակենտրոնացում)

□ Որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում (ուղղահայաց համակենտրոնացում)

□ Տարբեր ապրանքային շուկաներում (խառը համակենտրոնացում)

 

8. Գործունեության ոլորտի մասին տեղեկատվություն, որտեղ տեղի է ունենալու համակենտրոնացումը1.

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

18-րդ դաշտը լրացվում է միայն հորիզոնական կամ ուղղահայաց համակենտրոնացման դեպքում:

 

9. Համակենտրոնացումը հայտարարագրելու հիմքը.

 

□ 9.1 համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը.

9.1.1 Համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին

-------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

912 Համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին

-------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

913 Համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում

-------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------

914 Համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում

-------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

 

□ 9.2 Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը.

92.1 Համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում

------------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------

92.2 Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում

----------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------

 

□ 9.3 Համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու տարվան նախորդող ֆինանսական տարում գործունեություն չիրականացրած կամ 12 ամսից պակաս ժամանակահատվածում գործունեություն իրականացրած համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափը.

93.1 Համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով

------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------

93.2 Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով

----------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------

 

□ 9.4 Համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք.

9.4.1 Ապրանքային շուկան, որտեղ համակենտրոնացման մասնակիցը ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք

-----------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------

 

10. Համակենտրոնացման վերաբերյալ այլ տեղեկատվություն.

---------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------

 

11. Համակենտրոնացման հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ.

Համակենտրոնացման հայտարարագրին կից ներկայացվում է`

1) ------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------:

2) ----------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------:

3) -----------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------:

 

Հավաստիացնում եմ, որ սույն համակենտրոնացման հայտարարագրում ներկայացված տեղեկությունները արժանահավատ են, ամբողջական, համակենտրոնացման հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:

 

Հարգանքով՝

(ստորագրությունը)

_____________________________

(անուն, ազգանուն)

 

 

«_____» ______________20______թ.

 

Ձև 2

Տեղեկանք

*** թվականի ընթացքում՝ արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների վերաբերյալ

1. Մանրածախ վաճառակետ(եր) ______________________________
2. Մեծածախ վաճառակետ(եր) ______________________________
Նշել պաշարների ինքնարժեքի հաշվարկման մեթոդը
(օրինակ՝ ԱՄԱԵ, Միջին կշռված և այլն)
______________________________
 
Ապրանքատեսակի անվանումը (օրինակ՝ ․․․ և այլն)  

Ժամանա-կահատված

 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ

Ներմուծման ծավալ

ՀՀ տարածքում այլ տնտեսվարող սուբյեկտ-ներից հաշվետու ժամանակա-հատվածում ձեռքբերման ծավալ

Հաշվետու ժամանակա-հատվածում սեփական արտադրության ծավալ

Օգտագործվել է որպես հումք սեփական արտա-դրությունում կամ սեփական կարիքների համար

Օգտագործվել է այլ նպատակների համար (ներառյալ փչացումից կորուստները)

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեք, դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային

Բնեղեն (կգ)

Ձեռք-բերման արժեք (դրամ)

Բնեղեն (կգ)

Արժե-քային (ինքն-արժեքով, դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքն-արժեք, դրամ

Բնեղեն (կգ)

Արժե-քային (ինք-նարժեք, դրամ

Ինվոյ-սային արժեք (տարա-դրամով)

Տարա-դրամը (USD, RUB և այլն)

Մաքսային արժեք (դրամ)

Ինքնարժեք (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

հունվար

                             

փետրվար

                             

մարտ

                             

ապրիլ

                             

մայիս

                             

հունիս

                             

հուլիս

                             

օգոստոս

                             

սեպտեմբեր

                             

հոկտեմբեր

                             

նոյեմբեր

                             

դեկտեմբեր

                             

ՀՀ-ում իրացման ծավալը

ՀՀ-ից արտահանում

Մնացորդը ժամանակաշրջանի վերջի դրությամբ

Ընդամենը

Այդ թվում՝ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ՀՀ տարածքում այլ տնտեսվարող սուբյեկտներից ձեռքբերված և իրացրած ծավալներ

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեքով, դրամ)

Արժեքային, վաճառքի փաստացի գնով (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները, դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային, վաճառքի գներով (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները, դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային (դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեք, դրամ)

Մեծածախ

Մանրածախ

Մեծածախ

Մանրածախ

Մեծածախ

Մանրածախ

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

Ձև 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

 --- կողմից ----- թվականի ընթացքում մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների վերաբերյալ

 

Ժամանակահատված

Մատուցված ծառայության/ կատարված աշխատանքի տեսակը*

Հասույթ (հազ դրամ)

Մատուցված ծառայությունը/ կատարված աշխատանքը ձեռք բերող սուբյեկտի անվանումը/անունը և ՀՎՀՀ/ՀԾՀ**

Մատուցված ծառայությունը/ կատարված աշխատանքը ձեռք բերող սուբյեկտի ռեզիդենտության երկիրը

         
         
         

 

* «Մատուցված ծառայության/ կատարված աշխատանքի տեսակը» սյունակում անհրաժեշտ է լրացնել բոլոր տեսակի մատուցված ծառայությունները/ կատարված աշխատանքները՝ նշելով մատուցված ծառայության/ կատարված աշխատանքի տեսակը։ Մատուցված ծառայության/ կատարված աշխատանքի յուրաքանչյուր տեսակի համար անհրաժեշտ է լրացնել առանձին տող։

** «Մատուցված ծառայությունը/ կատարված աշխատանքը ձեռք բերող սուբյեկտի անվանումը/անունը և ՀՎՀՀ/ՀԾՀ» սյունակում յուրաքանչյուր սուբյեկտի համար անհրաժեշտ է լրացնել առանձին տող։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2021 թվական: