Համարը 
N 393-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հոդ.183
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.05.2010
Ստորագրող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010250

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 18 մայիսի 2010 թ.

 N 393-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.01.22 N 05-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.9-րդ կետով`

(նախաբանը փոփ. 27.01.22 N 05-Ն)

 Հրամայում եմ՝

 

1. Սահմանել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.01.22 N 05-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թվականի մայիսի 18

N 393-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1.Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման (այսուհետ` Վերապատրաստում) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից, սույն կարգով` սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:

3. Վերապատրաստող կազմակերպության ընտրությունն իրականացվում է տարեկան առնվազն մեկ անգամ:

4. Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում` ընտրության անցկացման օրվանից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:

5. Վերապատրաստող կազմակերպությունները հայտերը ներկայացնում եմ հայտարարության հրապարակման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարության տեքստում նշվում են.

1) վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող պայմանները և չափանիշները.

2) հայտերի ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն` փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար:

7. Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել Նախարարության կողմից սահմանված և պաշտոնապես հրապարակված պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները: Դրանք են՝

1) ուսումնական տարածքը (սեփականության վկայականի պատճենը կամ վարձակալության պայմանագիրը կամ վարձակալության վերաբերյալ երկկողմանի նախնական համաձայնությունը).

2) առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետները.

3) հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից հաստատված հարցաշարին համապատասխան ծրագիրը.

4) հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանը` համաձայն Ձև 1-ի.

5) վերապատրաստման տևողության վերաբերյալ նշում, որը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավել, քան 20 օր:

6) նյութատեխնիկական բազայի առկայությունը, այդ թվում՝ հիբրիդային կամ հեռավար եղանակով վերապատրաստման կազմակերպման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը:

8. Վերապատրաստող կազմակերպության ընտրությունը իրականացվում է Նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից` հայտատուների ներկայությամբ:

9. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամներ` ոլորտը համակարգող փոխնախարարը (Հանձնաժողովի նախագահ), հանրակրթության վարչության պետը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը և մեկական ներկայացուցիչներ իրավաբանական վարչությունից և անձնակազմի կառավարման վարչությունից:

10. Հանձնաժողովն ունի քարտուղար, որն իրականացնում է հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները, կազմում է նիստի օրակարգը, արձանագրում է Հանձնաժողովի նիստը: Քարտուղարը քվեարկելու իրավունք չունի:

11. Հանձնաժողովն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի առնվազն 4 անդամներ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում եմ բաց քվեարկությամբ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

12. Վերապատրաստող կազմակերպության ներկայացրած հայտը մերժվում է, եթե.

1) Հայտում բացակայում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմանները և չափանիշները կամ դրանցից որևէ մեկը, կամ այդ պայմաններով ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով տվյալ պայմանի համար սահմանված պահանջին.

2) Նախարարության կողմից նախորդ տարի երաշխավորված Վերապատրաստող կազմակերպության կողմից Վերապատրաստված հավակնորդների առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել Հավաստագրման քննությունը.

3) Վերապատրաստող կազմակերպությունը նախորդ Վերապատրաստման գործընթացն իրականացրել է սույն կարգի պահանջների խախտմամբ, կամ առկա են հիմնավոր փաստեր Վերապատրաստման ոչ բարեխիղճ իրականացման վերաբերյալ:

13. Հանձնաժողովը ընտրության արդյունքները ներկայացնում է հրապարակման Նախարարության պաշտոնական կայքէջում՝ ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հաղթող ճանաչված և Նախարարության կողմից երաշխավորված Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը Հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնում է հրապարակման` Նախարարության պաշտոնական կայքէջում, զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև կարող է հրապարակել սոցիալական ցանցերով:

15. Վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները.

2) վերապատրաստման համար դիմումի ձևը` համաձայն Ձև 2-ի.

3) դիմումների ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն` փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար.

4) վերապատրաստման դասընթացի տևողությունը և վայրը.

5) վերապատրաստման դասընթացի արժեքը.

6) սույն կարգի 16-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը.

7) վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարը:

16. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու իրավունք ունեցող անձը (այսուհետ` հավակնորդ) վերապատրաստող կազմակերպությանը ներկայացնում է (կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով).

1) դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով.

2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը.

3) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը).

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).

6) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

18. Էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են Վերապատրաստման առաջին օրը` տեսաներածված տարբերակների կամ պատճենների իսկությունը ստուգելու համար:

19. Հավակնորդն ազատ է Վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում` Նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկից:

20. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու դիմումները Հավակնորդները Վերապատրաստող կազմակերպությանն են ներկայացնում Վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում:

21. Վերապատրաստման ընթացքում հավակնորդը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից` կողմերի համաձայնությամբ:

22. Վերապատրաստման դիմած հավակնորդը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք՝ աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:

23. Վերապատրաստում անցած հավակնորդը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայական, որն ուժի մեջ է տրման ամսաթվից՝ մեկ տարի ժամկետով: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած հավակնորդը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն կարգով սահմանված վերապատրաստումը:

24. Սույն կարգի 23-րդ կետում նշված վկայականի ձևանմուշը հաստատում է Նախարարը՝ վերապատրաստող կազմակերպության ներկայացմամբ:

25. Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած հավակնորդը չի ստանում համապատասխան վկայագիրը:

26. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմանների խախտմամբ դասընթացի կազմակերպման դեպքում վերապատրաստվող հավակնորդը կարող է հրաժարվել դասընթացին մասնակցությունից (այդ մասին գրավոր ծանուցելով կազմակերպությանը և գրավոր տեղեկացնելով Նախարարությանը) և ուսուցումը շարունակել սույն կարգի 13-րդ կետով սահմանված կազմակերպություններից մեկում: Այս դեպքում վերապատրաստման համար վճարված գումարը ամբողջությամբ փոխանցվում է նոր ընտրված վերապատրաստող կազմակերպությանը:

27. Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստման դասընթացի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Նախարարություն է ներկայացնում վերապատրաստման վկայագիր ստացած հավակնորդների ցուցակը:

 

Ձև 1

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ

 

Հ/Հ

Վերապատրաստման ծրագրի բաղադրիչի (կրթության ոլորտին առնչվող իրավական ակտերի) թեմաները

Ընդամենը
Ժամերի քանակը

Այդ թվում`

Ամփոփիչ գնահատման ձևը(ամփոփիչ թեստավորում, գրավոր աշխատանքներ)

Տեսական պարապմունք-ների ժամերը

Գործնական պարապմունք-ների ժամերը

Ամփոփիչ գնահատ-ման ժամերը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

             
             
             
             

 ԸՆԴԱՄԵՆԸ

   

 

Ձև 2

 

 

 

3x4

լուսանկար

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական

 ուսումնական հաստատության ղեկավարման

իրավունք (հավաստագիր)

ստանալու նպատակով

վերապատրաստում իրականացնող

կազմակերպության ղեկավար

 

պարոն/տիկին ____________________-ին

 

________________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը          

 

_____________________________

դիմողի հաշվառման վայրը            

 

_______________________________

դիմողի հեռախոսահամարը (աշխ., բնակ., բջջ.)

 

_______________________________

Անձը հաստատող փաստաթղթի սերիան,

 համարը, երբ և ում կողմից է տրվե  

 

Ծնված` ___________________________

օրը, ամիսը, տարին, վայրը      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացի կազմակերպման մասին հայտարարությանը՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես դասընթացի մասնակից

 

1. Քաղաքացիությունը

_______________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

2. Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

_______________________________________________________________

(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

 

3. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

_______________________________________________________________

(ունեմ, չունեմ)

 

4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

_______________________________________________________________

(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

5. Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

________________________________________________________________

(զրկվել եմ, չեմ զրկվել)

 

6. Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

________________________________________________________________

(տառապում եմ, չեմ տառապում)

 

7. Լեզուների իմացությունը

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

(հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)

 

8. Համակարգչային գրագիտությունը

________________________________________________________________

________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման» կարգով սահմանված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող` _______________

«___» ________ 20___ թ.

(հավելվածը փոփ. 27.12.16 N 1348-Ն, խմբ. 27.01.22 N 05-Ն)