Համարը 
ՀՕ-53-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
04.03.2022
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

    

Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունները.»:

             

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հաստատում է համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները և վերահսկում դրանց իրականացումը.»:

           

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.

«3.2) տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները.»:

         

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները, ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը համայնքային մասհանումների ծախսերի մասով տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.»:

       

Հոդված 5. Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը «վճարներից» բառից հետո լրացնել «և ռոյալթիներից» բառերով:

             

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

              

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 2022 թ. մարտի 11

Երևան
ՀՕ-53-Ն

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: