Համարը 
N 170-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2003.02.28/4.1  Հոդ.87
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.08.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.12.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302401

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 170-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 170-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» ձև N 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը:

3. Հաշվետվության ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն` մինչև հունվարի 25-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 15-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

5. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (101) բերվում է հաշվետվությունը կազմող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որից՝ 102-ից 104 տողերում առանձնացվում են կանանց և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:

6. «Դժբախտ պատահարների քանակը» տողում (105) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, ակտավորված դժբախտ պատահարների քանակը:

7. «Խմբակային դեպքերի քանակը, որոնց հետևանքով տուժել են 2 և ավելի մարդ» տողում (106) բերվում է այն դժբախտ դեպքերի քանակը, որոնք կրում են միայն խմբակային բնույթ:

8. «Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, ընդամենը» տողում (107) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով տուժածների և մահացածների թվաքանակը, 108 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:

9. Տող 107-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 109), կանանց (տող 110) և հարբածների (տող 111) թվաքանակները:

10. «Մահացածներ» տողում (112) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընդհանուր թվաքանակը, որից՝ 113 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:

11. Տող 112-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 114), կանանց (տող 115) և հարբածների (տող 116) թվաքանակները:

12. «Հաշմանդամության ելքով» տողում (117) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մարդկանց թվաքանակը, որից՝ կանանց թվաքանակն առանձնացվում է տող 118-ում: Իսկ 119-130 տողերում առանձնացվում են I, II և III կարգերի հաշմանդամների և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:

13. Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի ընդհանուր քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է հաշվետու տարում, բերվում է տող 131-ում, որից կանանց թվաքանակը` տող 132-ում: Ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակա մարդ-օրերի թվի մեջ ներառվում են միայն աշխատած օրերը (առանց հանգստյան և տոնական օրերի) հիվանդության ժամանակաշրջանում՝ կապված արտադրական վնասվածքների հետ, որոնք ձևակերպված են անաշխատունակության թերթիկներով կամ տեղեկանքներով՝ տրված բժշկական հաստատություններից, աշխատանքի չներկայանալը՝ կապված կարանտինի կամ հիվանդի խնամքի հետ, կենցաղային վնասվածքի և աբորտի հետ` եթե նույնիսկ այդ օրերի համար չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ, անկախ նրանից վճարված են այդ օրերն ըստ անաշխատունակության թերթիկների, թե ոչ: Մարդ-օրերի քանակի մեջ ներառվում են նաև այն աշխատողների բացակա օրերը, որոնք հիվանդ են, հարբեցողությամբ և որոնք ձևակերպված են բժշկական հաստատություններից տրված տեղեկանքներով:

14. «Աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը» տողում (133) բերվում է տուժածների այն թվաքանակը, ովքեր ըստ արտոնագրված բժշկական վկայականի հիմնական աշխատանքից փոխադրվել են այլ աշխատանքի, որից՝ տող 134-ում առանձնացնելով կանանց թվաքանակը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

15. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 201-ում:

16. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 202-ում, որից՝ տող 203-ում առանձնացնելով կանանց թվաքանակը: 202 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 204), որից կանայք` տող 205-ում:

17. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 206-ում:

18. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 207-ում, որից կանայք` տող 208-ում: 206 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 209), որից կանայք` տող 210-ում:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

19. Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ընդհանուր ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, բերվում է տող 301-ում, որից առանձնացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստները (տող 302), կորցրած աշխատավարձի փոխհատուցումը (տող 303), միանվագ նպաստները (տող 304) և բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար ծախսերը (տող 305):

20. Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը բերվում է տող 306-ում:

21. Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը բերվում է տող 307-ում:

22. Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված ընդհանուր գումարը բերվում է տող 308-ում, որից առանձնացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը (տող 309) և անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը (տող 310):

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, ՀՀ վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Ձև N 7-ժավ
տարեկան

Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի
2002 թ. թիվ 170-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև հունվարի 25-ը, որն ամփոփը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 15-ը:

Ներկայացնում են՝
իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200…թ. համար

 

Բաժին 1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը

 

Տողի
համարը
  Ընդա-
մենը
Ա Բ 1
101 Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ ընդամենը  
102 կանայք  
103 նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը  
104 կանայք  
105 Դժբախտ պատահարների քանակը  
106 դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ  
107 Աշխատունակությունը1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, մարդ ընդամենը  
108 կանայք  
109 նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը  
110 կանայք  
111 հարբած վիճակում  
112 Տող 107–ից մահացածներ ընդամենը  
113 կանայք  
114 նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը  
115 կանայք  
116 հարբած վիճակում  
117 Տող 107–ից` հաշմանդամության ելքով ընդամենը  
118 կանայք  
119 նրանցից՝ I կարգ ընդամենը  
120 կանայք  
121 մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը  
122 կանայք  
123 II կարգ ընդամենը  
124 կանայք  
125 մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը  
126 կանայք  
127 II կարգ ընդամենը  
128 կանայք  
129 մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը  
130 կանայք  
131 Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունը ավարտվել է հաշվետու տարում, մարդ/օր ընդամենը  
132 կանայք  
133 Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխախատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը ընդամենը  
134 կանայք  

 

Բաժին 2. Աշխատանքի գնալու կամ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը

 

Տողի
համարը
  Ընդամենը
Ա Բ 1
201 Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը  
202 տուժածների թվաքանակը, մարդ ընդամենը  
203 կանայք  
204 նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը  
205 կանայք  
206 Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը  
207 տուժածների թվաքանակը, մարդ ընդամենը  
208 կանայք  
209 նրանցից՝ մինչև 18 տարեկան, մարդ ընդամենը  
210 կանայք  

 

Բաժին 3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսերը

 

Տողի
համարը
  Ընդամենը,
հազ.դրամ
Ա Բ 1
301 Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց  
302 որից՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստներ  
303 կորցրած աշխատավարձի փոխհատուցում  
304 միանվագ նպաստներ  
305 ծախսեր բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման համար  
306 Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը  
307 Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը  
308 Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը  
309 այդ թվում՝ հատուկ արտահագուստի համար  
310 անհատական պաշտպանության միջոցառումների վրա  

 

Ղեկավար
Անուն, ազգանուն______________

Կատարող_________________

Պաշտոն____________________

Հեռ._____________

Ստորագրություն______________

___ ___________200__ թ.