Համարը 
N 171-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2003.02.28/4.1  Հոդ.88
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.08.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.03.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 85-ԱՄՍԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 171-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 85-ԱՄՍԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ամփոփ հաշվետվություն «Առանձին տարափոխիկ և մակաբուծական հիվանդությունների մասին» Ձև թիվ 85-ամսական պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 171-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 85 (ԱՄՍԱԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Առանձին տարափոխիկ և մակաբուծական հիվանդությունների մասին» ձև N 85 (ամսական) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչությունը:

3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Բակտերիալ դիզենտերիա (շիգելյոզ) (տող 04), էնտերիտներ հարուցված իերսինիոզ էնտերոկոլիտիկայով (տող 07), էնտերիտներ, կոլիտներ, գաստրոէնտերիտներ, սննդային տոքսիկոինֆեկցիաներ հարուցված հաստատված հարուցիչներով (տող 08), սուր աղիքային ինֆեկցիաներ չհաստատված և չճշգրտված հարուցիչներով սննդային տոքսիկոինֆեկցիաներ (տող 10) հիվանդությունները մտնում են ընդհանուր աղիքային հիվանդությունների խմբում:

6. «Վիրուսային հեպատիտներ» (տող 26) հիվանդությունների խմբի մեջ առանձին տողերով ներառվում են «հեպատիտ Ա» (տող 27) և «հեպատիտ Բ» (տող 28) հիվանդությունները:

7. Սյունակ 3-ում բերվում է բոլոր հիվանդությունների ծածկագրերն ըստ «Հիվանդությունների միջազգային դասակարգչի» 9-րդ վերանայման:

8. Սյունակ 4-ում բերվում է գրանցված հիվանդությունների ընդհանուր քանակը, որից առանձնացվում է 0-14 տարեկան երեխաների մոտ գրանցված հիվանդությունների քանակը (սյունակ 5):

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական
վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից
տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________

էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________
_______________________________________________________

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ
վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված
կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ
ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը
վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով։


Ձև N 85-ամսական
ամսական


Հաստատված է ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.
թիվ 171-Ն որոշմամբ

Ներկայացվում է`
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Ներկայացնում է`
ՀՀ առողջապահության նախարարության
պետական հիգիենիկ և
հակահամաճարակային կենտրոնը

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև
հաջորդ ամսվա 10-ը

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

200…թ. _____________ ամսվա համար

 

Անվանումը Տողի
հա-
մարը
Ծածկագիրն ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման IX վերանայման Գրանցվել են հիվանդություններ
ընդա-
մենը
այդ թվում 0-14
տարեկան
երեխաների մոտ
1 2 3 4 5
  Որովայնային տիֆ   01   002.0    
  Պարատիֆ Ա, Բ, Ց   02   002.1-3, 9    
  Այլ սալմոնելյոզային ինֆեկցիաներ 1)   03   003    
  Բակտերիալ դիզեներիա (շիգելյոզ)   04   004    
   այդ թվում մանէաբանորեն հաստատված   05      
  Դիզենտերիայի մանրէակիրներ   06   V 02.3    
  Էնտերիտներ հարուցված իերսինիա էնտերոկոլիտիկայով   07   027.2    
Էնտերիտներ, կոլիտներ, գաստրոէնտերիտներ, սննդային տոքսիկոինֆեկցիաներ հարուցված հաստաված հարուցիչներով 2)   08 005.0, 2-4, 8,9; 008    
  այդ թվում ռոտավիրուսային ինֆեկցիաներ   09   008.6-մի մասը    
Սուր աղիքային ինֆեկցիաներ չհաստատված և չճշգրտված հարուցիչներով 3) սննդային տոքսիկոինֆեկցիաներ 4)   10   009, 005.9    
  Տուլարեմիա   11   021    
  Սիբիրյան խոց   12   022    
  Բրուցելոզ-առաջնակի ախտորոշված   13   023    
  Դիֆտերիա   14   032    
  Դիֆտերիայի հարուցիչի տոքսիգենային շտամների մանրէակիրներ   15   V-02.4    
  Կապույտ հազ   16   033    
  Հարակապույտ հազ   17   033.1    
  Մենինգակոկային ինֆեկցիա   18   036    
  Փայտացում   19   037    
  Ձեռքբերովի իմունոդեֆիցիտի համախտանիշ (ՁԻԱՀ)   20   042-044    
  Մարդու իմունային անբավարության վիրուսակիրներ (ՄԻԱՎ)   21   795.8    
  Սուր պոլիոմիելիտ/Սուր թորշոմած պարալիչ 5)   22   045    
  Կարմրուկ   23   055    
  Տզային գարնանային-ամառային էնցեֆալիտ   24   063.0    
  Հեմոռագիկ տենդ   25   065, 078.6    
  Վիրուսային հեպատիտ   26   070    

 այդ թվում
հեպատիտ Ա

  27   070.0, 1    
հեպատիտ Բ   28   070.2, 3    
  Կատաղություն   29   071    
  Օրնիթոզ   30   073    
  Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ   31   075    
  Համաճարակային խոզուկ   32   072    
  Ռիկկետսիոզներ   33   080-083    
 այդ թվում
համաճարակային բծավոր տիֆ
  34   080    
  Բրիլլի հիվանդություն   35   081.1    
   տզային բծավոր տիֆ   36   082    
   Քյու տենդ   37   083.0    
  Մալարիա առաջնակի ախտորոշված 6)   38   084    
  Մալարիայի մակաբուծակիրներ   39   V 02.9    
  Լեպտոսպիրոզ   40   100    
Վերին շնչուղիների սուր ինֆեկցիաներ բազմաթիվ և չճշգրտված տեղակայումով   41   465    
  Լեգիոնելյոզ   42   482.9    
  Գրիպ   43   487    
  Շնչառական օրգանների տուբերկուլոզ   44 010-012, 018-մի մասը    
  Սիֆիլիս   45   090-097    
  Հոնորեա սուր և խրոնիկական   46   098.0, 1-3, 6-8    
  Քոս   47   113.0    
  Ոջլոտություն (պեդիկուլյոզ)   48   132    

 

1) Ներառում է տարբեր սերոտիպի սալմոնելյոզների հարուցած հիվանդությունները (սալմոնելյոզային գաստրոէնտերիտ և սալմոնելյոզի գեներալիզացված ձևերը):

2) Ներառում է հաստատված բակտերիալ հարուցիչների Էսչերիչիա կօլի հարուցած էնտերիտները, կոլիտները, գաստրոէնտերիտները:

3) Ներառում է ինֆեկցիոն կամ ենթադրյալ ինֆեկցիոն կոլիտները, էնտերիտները և գաստրոէնտերիտները, առանց այլ նշումների կոլիտները, էնտերիտները և գաստրոէնտերիտները; չի ներառում հաստատված հարուցիչով աղիքային ինֆեկցիաները (001-008), ոչ ինֆեկցիոն գաստրոէնտերիտները և կոլիտները (558), խոցային կոլիտները (556) և այլն:

4) Ներառում է չհաստատված հարուցիչների առաջացրած սննդային տոքսիկոինֆեկցիաները, չեն մտնում սալմոնելոզային ինֆեկցիաները (003), բոտուլիզմը (005.1) և թունավոր հատապտուղներով, սնկերով թունավորումները (988):

5) Համարիչը ներառում է վայրի պոլիվիրուսի անջատումով պոլիոմիելիտի դեպքերը, հայտարարը՝ անկախ էթիոլոգիայից-սուր թորշոմած պարալիչի բոլոր դեպքերը:

6) Ներառում է մալարիայի ռեինֆեկցիաները և նախկինում չճշգրտված մալարիայի դեպքերի ռեցիդիվները:

 

Ղեկավար
Անուն, ազգանուն______________

Կատարող_________________

Պաշտոն____________________

Հեռ._____________

Ստորագրություն______________

___ ___________200__ թ.