Համարը 
N 175-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.10.28/26.1  Հոդ.222
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.08.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 175-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև թիվ 1-հատուկ տրանսպորտ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 175-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ»՝ ՁԵՎ N 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» ձև N 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև փետրվարի 15-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մինչև փետրվարի 20-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Բաժին 1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին

4. Տող 101-ում բերվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն՝ անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում՝ կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:

5. Կազմակերպության մեքենաների ընդհանուր քանակից 102-114 տողերում բերվում են հատուկ մեքենաների բաշխվածությունն ըստ նշանակության:

 

Բաժին 2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները

 

6. Տող 201-ում բերվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների /առաջին բաժնի 101 տողում ցույց տրված/ գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:

7. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 202-ում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում:

Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:

8. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 203-ում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ՝ ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:

9. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար 204 և 205 տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:

10. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը (տող 206), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բաց թողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան պարկից դուրս է եկել գիծ (աշխատանքի) և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:

11. Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը բերվում է տող 207-ում:

12. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված կոշտ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները բերվում են համապատասխանաբար 208, 209 և 210 տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:

13. Կոշտ կենցաղային աղբի և հեղուկ մնացուկների տեղափոխման միջին հեռավորությունները բերվում են համապատասխանաբար 211 և 212 տողերում: Կոշտ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը բերվում է տող 213-ում:

 

Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

 

14. Բաժնում բերվող՝ ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

15. Տող 301-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 302), շահագործումից ստացված մուտքերը (տող 303), մուտքեր նվիրատվությունից (տող 305) և այլ մուտքեր (տող 306): Տող 303-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 304):

16. Ընդհանուր ծախսերից (տող 307) առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր»-ը տող 308-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 309-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» տող 310-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տողում 311-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են տող 312-ում,

6) տող 313-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 314-ում:

17. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են տող 315-ում, որից՝ հաշվետու տարում գոյացածը՝ տող 316-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով՝ համապատասխանաբար՝ 317 և 318 տողերում:

18. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (տող 319) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում

___________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում

___________________________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը *      I I I I I I I I I I I I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                               I I I I I I I I I

 

Մարզը ________________________________________  I   I   I

 

Գտնվելու վայրը __________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________

 

 

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով                     

 

Ձև N1-հատուկ տրանսպորտ

տարեկան

 

Հաստատված է` ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.

թիվ 175-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալության  տարածքային բաժին՝ մինչև փետրվարի 15-ը, որը՝ ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն՝ մինչև փետրվարի 20-ը, որը ՀՀ ԱՎԾ՝ մինչև մարտի 1-ը  

 

Ներկայացնում  են՝

1. Քաղաքապետարանները
2. Իրավաբանական անձինք, որոնք
իրականացնում են մեքենայացված սանմաքրման աշխատանքներ

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

200…թ. համար

 

Բաժին 1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին

 

Տողի համարը

 

Ընդամենը

Ա

Բ

1

101

Քաղաքի տարածքի մաքրման և կենցաղային մնացուկների տեղափոխման հատուկ մեքենաների քանակը, ընդամենը

 

102

    այդ թվում՝ ամառային ավլող-հավաքող

 

103

ջրցան

 

104

ավազ շաղ տվող

 

105

ձյուն բարձող

 

106

ռոտորային ձյուն մաքրող

 

107

աղբատար

 

108

հոսքաջրատար

 

109

կողավոր և ինքնաթափ

 

110

աղբավայրերը հարթեցնող և պնդացնող գլդոնավոր

 

111

մաքրման համար հատուկ հարմարանքով տրակտորներ

 

112

տղմազտիչներ

 

113

բուլդոզերներ

 

114

այլ մեքենաներ

 

 

Բաժին 2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները

 

Տողի համարը

 

Չափման միավորը

Ընդամենը

Ա

Բ

Գ

1

201

Մեքենա-օրերի ընդհանուր քանակը կազմակերպությունում, ընդամենը

հազ. մեք. օր

 

202

այդ թվում՝

վերանորոգման 

- " -

 

203

կոնսերվացման 

- " -

 

204

պարապուրդի՝ կապված մթնոլորտային

պայմանների հետ

- " -

 

205

պարապուրդի՝ կապված այլ պատճառների հետ

- " -

 

206

աշխատած

- " -

 

207

Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը

հազ.քառ.մ

 

208

Տարվա ընթացքում տեղափոխվել է՝

կոշտ կենցաղային աղբ

խոր.մ

 

209

հեղուկ մնացուկներ

- " -

 

210

ձյուն և այլ բեռներ

տոննա

 

211

Տեղափոխման միջին հեռավորությունը՝

կոշտ կենցաղային աղբի

կմ

 

212

հեղուկ մնացուկների

- " -

 

213

Կոշտ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը 

հեկտար

 

 

Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

Տողի համարը

 

Ընդամենը

Ա

Բ

1

301

Մուտքեր, ընդամենը

 

302

այդ թվում՝ բյուջեից

 

303

 շահագործումից ստացված մուտքեր

 

304

 որից՝ բնակչությունից

 

305

նվիրատվությունից

 

306

այլ մուտքեր

 

307

Ծախսեր, ընդամենը

 

308

այդ թվում՝ նյութական ծախսեր

 

309

ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 

310

գործուղման ծախսեր

 

311

աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 

312

պարտադիր սոցիալական ապահովագրական

վճարներ

 

313

հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի

ձեռք բերման ծախսեր

 

314

                     այլ ծախսեր

 

315

Տարիների ընթացքում գոյացած պարտքերը

ընդամենը

 

316

հաշվետու տարում

 

317

որից՝ բնակչությունից

ընդամենը

 

318

հաշվետու տարում

 

319

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ

 

 

   

Ղեկավար՝

     

Կատարող ________________

 

Անուն, ազգանուն_____________

     

Հեռ.____________________

 

Պաշտոն ___________________

     

___ _______________ 200 թ.

 

Ստորագրություն _____________