Համարը 
N 180-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.10.28/26.1  Հոդ.227
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.08.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.03.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿԱՆԱՉ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հոկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302235

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 180-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿԱՆԱՉ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև թիվ 1-կանաչ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 180-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԿԱՆԱՉ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» ձև N 1-կանաչ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև փետրվարի 15-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մինչև փետրվարի 25-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Բ ա ժ ի ն  1

 

Քաղաքային հողեր, կանաչապատ տարածքներ

 

4. «Քաղաքային հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին» տողում (101) բերվում է քաղաքի՝ հաստատված սահմանագծում առկա բոլոր հողային և ջրային տարածքները: Քաղաքի սահմանագիծ է համարվում այն սահմանը (գիծը), որը բաժանում է քաղաքի տարածքը շրջակա հողերից և այլ բնակավայրերից: Եթե հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել քաղաքի տարածքի փոփոխություն, ապա այդ մասին հաշվետվությանը կից վավերացված գրությամբ բերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համարը և ընդունման ամսաթիվը:

5. Քաղաքային հողերի ընդհանուր մակերեսից առանձնացվում են կառուցապատված հողամասերի (տող 102) և օգտահողերի (տող 103) մակերեսները:

6. Տող 102-ում հաշվառվում են՝

1) շենքերով և այլ կառույցներով կառուցապատված տարածքները,

2) ընդհանուր օգտագործման հողերը՝ բնակելի թաղամասերին կից տարածքները՝ զբաղեցված փողոցներով, հրապարակներով, գետափներով և այլն, հողային տարածքները, որոնք օգտագործվում են բնակչության հանգստի, զվարճանքների, հիգիենիկ ու մշակութային պահանջների համար (զբոսայգի, անտառապուրակներ, այգիներ, բացատներ, ծառուղիներ և այլն), ջրային տարածքները (բացի ձկնային տնտեսության ջրամբարներից), գերեզմանոցները,

3) հատուկ նշանակության հողերը՝ օտարացված հողաշերտերը (երկաթուղային գծեր, մայրուղիներ, օդանավակայաններ, ափամերձ կառուցվածքներով զբաղեցված տարածքներ և այլն), հողեր, որոնք ունեն պետական պաշտպանության կառույցներ (հրաձգարաններ, կրակակետեր, պաշտպանական ամրություններ, զորանոցներ և այլն), արգելոցները, արգելավայրերը և նմանատիպ հողերը:

7. Տող 103-ում բերվում է քաղաքի ոչ կառուցապատված մասերում գտնվող այգիների, դաշտերի, արոտավայրերի, մարգագետինների, առուների (ձորերի), ճահիճների և նմանատիպ այլ տարածքների մակերեսը, որը չի հաշվառվում նախորդ բաշխվածությունում:

8. «Բոլոր կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին» տողում (104) բերվում են տվյալներ տնկված կամ բնական անտառների, կանաչ և պահպանիչ տարածությունների, անտառպուրակների, համաքաղաքային մշակութային և հանգստի զբոսայգիների, մանկական զբոսայգիների, այգիների, ծառուղիների, բացատների, գերեզմանոցների և այլ հատուկ նշանակության կանաչ զանգվածների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, նախադպրոցական հիմնարկների (մանկապարտեզներ, մսուր-մանկապարտեզներ), հասարակական շենքերի, սպորտային համալիրների, արդյունաբերական օբյեկտների և այլնի տարածքում գտնվող սահմանափակ օգտագործման տնկարկների, փողոցներին, հրապարակներին, գետափնյա փողոցներին կից տնկարկների, ծաղկանոցների ու մարգերի մասին:

9. Այդ տարածքներից առանձնացվում են հասարակական օգտագործման կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի մակերեսը (տող 105), որն իր մեջ ներառում է կուլտուրայի և հանգստի, մանկական, բուսաբանական, կենդանաբանական և այլ այգիներն ու պուրակները (տող 106), անտառները, պաշտպանական գոտիները (տող 107), մարզադաշտերը և այլ կանաչ տարածքները (տող 108):

10. Փողոցներին կից ծառատնկված շերտերի ընդհանուր երկարությունը բերվում է տող 109-ում:

 

Բ ա ժ ի ն  2

 

Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

 

11. Բաժնում բերվող՝ ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

12. 201 տողում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 202), մուտքեր նվիրատվությունից (տող 203) և այլ մուտքեր (տող 204):

13. Ընդհանուր ծախսերից (տող 205) առանձնացվում են.

1) նյութական ծախսերը (տող 206), ինչը ներառում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը:

2) ոչ նյութական ծառայությունների վճարումները տողում (207) ներառվում են՝ աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:

3) գործուղման ծախսերի տողում (208) տողում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:

4) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները տողում (209) բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են 210 տողում:

6) 211 տողում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը:

7) այլ ծախսեր տողում (212) բերվում են վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը:

14. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 213), տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով: Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն /ոչ աշխատանքային/ և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում

___________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում

___________________________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը *      I I I I I I I I I I I I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                               I I I I I I I I I

 

Մարզը ________________________________________  I   I   I

 

Քաղաքը ________________________________________  

 

Գտնվելու վայրը __________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________

 

 

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով                     

 

Ձև N 1-կանաչ

 

տարեկան

 

Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.

թիվ 180-Ն որոշմամբ 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական

ծառայության (ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև փետրվարի 15-ը, որը՝ ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն՝ մինչև փետրվարի 25-ը, որը ՀՀ ԱՎԾ՝ մինչև մարտի 1-ը

 

Ներկայացնում են՝

Քաղաքապետարանները

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

200…թ. համար

 

Բաժին 1. Քաղաքային հողեր, կանաչապատ տարածքներ

 

(հեկտար)

Տողի
համարը
  Ընդամենը
Ա Բ 1

101

Քաղաքային հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում
տարեվերջին, ընդամենը

 

102

այդ թվում՝ կառուցապատված

 

103

 քաղաքային օգտահողեր

 

104

Բոլոր կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի ընդհանուր մակերեսը
քաղաքի սահմանագծում, տարեվերջին
 

105

այդ թվում՝ հասարակական օգտագործման կանաչ զանգվածներ

և ծառատնկված վայրեր

 

106

որից՝ կուլտուրայի և հանգստի, մանկական, բուսաբանական,

կենդանաբանական և այլ այգիներ ու պուրակներ

 

107

անտառներ և պաշտպանական գոտիներ

 

108

մարզադաշտեր

 

109

Փողոցներին կից ծառատնկված շերտերի ընդհանուր երկարությունը /ըստ
փողոցների առանցքի/, կմ
 

 

Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

 

(հազ. դրամ)

Տողի
համարը
  Ընդամենը
Ա Բ 1

201

Մուտքեր, ընդամենը  

202

 այդ թվում՝ բյուջեից  

203

 նվիրատվությունից  

204

 այլ մուտքեր  

205

Ծախսեր, ընդամենը  

206

 այդ թվում՝
նյութական ծախսեր
 

207

 ոչ նյութական ծառայությունների վճարումներ  

208

 գործուղման ծախսեր  

209

 աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ  

210

 պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ  

211

 հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման
ծախսեր
 

212

 այլ ծախսեր  

213

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ  

 

   

Ղեկավար՝

     

Կատարող ________________

 

Անուն, ազգանուն_____________

     

Հեռ.____________________

 

Պաշտոն ___________________

     

___ _______________ 200 թ.

 

Ստորագրություն _____________