Համարը 
N 182-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.12.23/31.1  Հոդ.285
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.08.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՄԵՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302288

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 182-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՄԵՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-համերգ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
19 օգոստոսի 2002 թ. թիվ 182-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՄԵՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև N 1-համերգ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ ա ժ ի ն  1

 

Հիմնական ցուցանիշներ

 

5. Սյունակ 1-ում բերվում է համերգների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:

6. Սյունակ 2-ում բերվում է հաճախումների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:

7. Սյունակ 3-ում բերվում է համերգներից ստացված հասույթի գումարի չափն ըստ տեսակների և կազմակերպության վայրերի:

 

Բ ա ժ ի ն  2

 

Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը

 

8. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

9. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

10. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

11. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

12. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13 բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 14-ում,

6) սյունակ 15-ում բերվում է համերգային կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:

13. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում

_______________________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում

_______________________________________________________________

(անվանումը)

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                             /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը________________________________________                  /_/_/

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Տրամադրված տեղեկությունների
գաղտնիության պահպանումը
երաշխավորվում է օրենքով


Ձև N 1-համերգ
տարեկան


Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թ.

թիվ 182-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության

(ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալություն

մինչև փետրվարի 25-ը, որն` ՀՀ ԱՎԾ մինչև

մարտի 1-ը

Ներկայացնում են՝

Համերգային կազմակերպությունները

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200... թ. համար

 

Բ ա ժ ի ն  1

 

Հիմնական ցուցանիշներ

 

Տողի
համա-
րը


Համերգ-
ների
քանակը

Հաճախում-
ների
քանակը,
մարդ

Համերգներից
ստացված
հասույթը,
հազ. դրամ

Ա Բ 1 2 3

101

Համերգներ հանրապետությունում, ընդամենը

     

102

այդ թվում` սեփական կոլեկտիվի կատարողների ուժերով

     

103

այլ կոլեկտիվների կատարողների հետ համատեղ

պայմանագրային համերգներ

     

104

Համերգների ընդհանուր քանակից` գյուղական վայրերում

     

105

Համերգների ընդհանուր քանակից` բարեգործական

     

106

Համերգների ընդհանուր քանակից` պետպատվերով

     

107

Համերգների ընդհանուր քանակից` ֆիլհարմոնիկ

     

108

դրանցից` համերգ-դասախոսություններ

     

109

Համերգների ընդհանուր քանակից ֆիլհարմոնիկ և էստրադային
համերգներ երեխաների համար

     

110

Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը

     

111

այդ թվում` ԱՊՀ երկրներում

     

112

 Եվրոպայում

     

113

 ԱՄՆ-ում

     

114

 Լատինական Ամերիկայում

     

115

 այլ երկրներում

     

 

Բ ա ժ ի ն  2

 

Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը

 

(հազ. դրամ)

Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր

ֆինանսա-
կան մի-
ջոցների
մնացորդը
տարեվեր-
ջին

ընդա-
մենը
այդ թվում

ընդա-
մենը

այդ թվում
մնա-
ցորդը
տարե-
սկզբին
ընթացիկ տարվա մուտքերը

ընդա-
մենը

այդ թվում

բյուջե-
ից
(պետա-
կան և
համայն-
քային

բնակ-
չութ-
յանը մա- տուցված վճարովի
ծառա-
յութ-
յուն-
ներից

նվի-
րատվու-
թյուն-
ներ

վարձա-
կալու-
թյու-
նից

այլ
եկա-
մուտ-
ներ

նյու-
թական
ծախսեր

ոչ
նյու-
թական ծառա-
յութ-
յուն-
ների վճա-
րում-
ներ

գոր-
ծուղ-
ման
ծախ-
սեր

աշխա-
տա-
վարձ
և
դրան
հավա-
սարեց-
ված
վճա-
րում-
ներ

պարտա-
դիր
սոցիա-
լական
ապահո-
վագրա-
կան
վճար-
ներ

հիմնա-
վերա-
նորոգ-
ման,
սարքա-
վորում-
ների և
գույքի
ձեռք
բերման

այլ
ծախ-
սեր

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
                                 

 

 

Կատարող ___________________

Հեռ. __________________

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

Պաշտոն _________________________

Ստորագրություն ____________________