Համարը 
N 219-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.12.23/31.1  Հոդ.305
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
10.09.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.09.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ, ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՐԳԵԼՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302329

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 219-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ, ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՐԳԵԼՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն արգելոցների, արգելավայրերի և ազգային պարկերի մասին» Ձև թիվ 1-արգելոց պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 219-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ, ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԱՐԳԵԼՈՑ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Արգելոցների, արգելավայրերի և ազգային պարկերի մասին» ձև N 1-արգելոց (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 25-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Արգելոցի ընդհանուր մակերեսը բերվում է տող 101-ում, որից առանձնացվում են անտառածածկ տարածքները (տող 102), բնական (մարգագետին) կամ անթրոպոգեն ծագմամբ բազմամյա խոտաբույսերով (խոտհարքեր, արոտավայրեր) տարածքները (տող 103) և ջրատարների և ջրամբարների ջրածածկ մակերեսները (տող 104): Մնացած տարածքները բերվում են տող 105-ում:

6. Արգելոցների տարածքում երթևեկելի ճանապարհների առկայության դեպքում, դրանց ընդհանուր երկարությունը բերվում է տող 106-ում:

7. «Առկա բուսատեսակների քանակը» տողում (107) բերվում է պահպանվող տարածքներում առկա բարձրակարգ բուսատեսակների ընդհանուր քանակը: Դրանցից առանձնացվում են այն «հազվագյուտ» (տողեր 114-119), «էնդեմիկ» (տողեր 120-125) և «անհետացող» (տողեր 126-131) տեսակների քանակները, որոնք հաշվառված են Հայաստանի և Միջազգային «Կարմիր գրքերում»:

8. Տողեր 132, 157, 182, 207-ում բերվում են համապատասխանաբար վայրի կենդանիների, թռչունների, երկկենցաղների և սողունների տեսակների ընդհանուր քանակները: Դրանցից անհրաժեշտ է առանձնացնել այն տեսակները, որոնք պատկանում են «հազվագյուտ», «էնդեմիկ» և «անհետացող» կատեգորիաներին:

9. Առկա ձկների տեսակների ընդհանուր քանակը բերվում է տող 301-ում:

10. Աշխատողների ընդհանուր թվաքանակն ըստ տարեվերջյան ցուցակի բերվում է տող 302-ում, որից առանձնացվում է գիտական աշխատողների թվաքանակը:

Գիտական աշխատողների թվին են դասվում.

1) անձինք, որոնք ունեն գիտական աստիճան կամ գիտական կոչում` անկախ զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի բնույթից,

2) անձինք, որոնք (անկախ այն հանգամանքից` ունեն գիտական աստիճան կամ կոչում, թե ոչ) զբաղեցնում են գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի, գիտական քարտուղարի, գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչի, գլխավոր գիտական աշխատողի, առաջատար գիտական աշխատողի պաշտոն,

3) անձինք, (անկախ զբաղեցրած պաշտոնից), որոնք պարբերաբար կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, ղեկավարում են թեմաներ, ինչպես նաև ինժեներներ, բարձրագույն կրթությամբ տեխնիկներ ու լաբորանտներ:

Գիտական աշխատողների թվաքանակում չեն ներառվում.

1) տեխնիկներ և լաբորանտներ, առաջատար, գիտահետազոտական աշխատողներ, որոնք չունեն բարձրագույն կրթություն,

2) անձինք, որոնք ընդգրկված են միայն փորձնական աշխատանքներում` ասպիրանտներ և վերաորակավորվող հետազոտողներ, եթե նույնիսկ նրանք կցված են հետախուզական թեմաների կատարմանը:

11. Տող 304-ում բերվում է պահպանության ծառայության աշխատողների թվաքանակը (գլխավոր անտառապահ, անտառապահի օգնական, անտառտնտեսության ինժեներ և անտառի վարպետներ):

12. Տող 305-ում բերվում է վերը չթվարկված (տողեր 303-304) աշխատողների թվաքանակը:

13. Տող 306-ում բերվում է ֆինանսական միջոցների առկայությունը տարեսկզբին:

14. Տող 307-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում ստացված ընդհանուր ֆինանսական մուտքերն` անկախ աղբյուրներից, իսկ դրանց առանձնացված ծավալները բյուջետային և արտաբյուջետային ստորաբաժանմամբ` տողեր 308-309-ում:

15. Տող 310-ում բերվում է հաշվետու տարվա ընդհանուր ֆինանսական ծախսերը, որոնցից առանձնացվում են նյութական ծախսերը (տող 311), ոչ նյութական ծառայությունների վճարումները (տող 312), գործուղման ծախսերը (տող 313), հիմնական և լրացուցիչ աշխատողների աշխատավարձը (տող 314), պարտադիր սոցիալական ապահովագրական վճարումները (տող 315) և այլ ծախսերը (տող 316):

16. Նյութական ծախսերն ընդգրկում են.

1) շենքերի վերանորոգման և շահագործման, լաբորատոր սարքավորումների, գործիքների և չափիչ սարքավորումների (հիմնական ֆոնդերի մեջ չմտնող), աշխատանքային արտահագուստի և կոշիկների, աշխատողների սննդի ձեռք բերման ծախսերը,

2) էներգիայի և վառելիքի ձեռք բերման ծախսերը,

3) կերի արտադրության և ձեռք բերման ծախսերը,

4) դեղանյութերի, հերբիցիդների և հատուկ նշանակության այլ դեղամիջոցների ձեռք բերման ծախսերը,

5) ժամանակավոր կացարանների ձեռք բերման, շահագործման և վերանորոգման ծախսերը,

6) գործունեության համար անհրաժեշտ կիսաֆաբրիկատների և մասերի ձեռք բերման ծախսերը,

17. Ոչ նյութական ծառայությունների վճարումները ներառում են.

1) կերի և այլ նյութերի որակի հսկողության ծախսերը,

2) գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների վրա կատարված ծախսերը,

3) ֆինանսական գործառնությունների հետ կապված ծախսերը,

4) մասնագետների և այլ աշխատակիցների վերապատրաստման ծախսերը,

5) առողջապահական կազմակերպություններին դիսպանսերիզացիայի, պատվաստման և նմանատիպ այլ աշխատանքների դիմաց վճարները,

6) վարձակալական վճարները,

7) կոմունալ և սանիտարական վճարները,

8) իրավաբանական և այլ բնույթի խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,

9) գովազդային ծախսերը,

10) հակահրդեհային և պահակային ծախսերը:

18. Այլ ծախսերի մեջ ներառվում են երաշխիքային վերանորոգման, ապրանքի իրացման գիտահետազոտական լաբորատորիաների և բյուրոների պահպանման, ներկայացուցչական (հյուրերի ընդունման և զբաղեցման), աշխատակիցներին աշխատանքի վայրը հասցնելու և վերադարձնելու, աշխատողների հավաքագրման ծախսերը:

19) Տող 317-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում _________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 1-արգելոց

տարեկան


Հաստատված է՝ ՀՀ
վիճակագրության պետական
խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 219-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական
ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության
նախարարությունը

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը՝ մինչև հունվարի
25-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ, ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

200... թ. համար

Տողի
համա-
րը


Ընդամենը

Ա Բ 1
101 Ընդհանուր մակերեսը, հա  
102

այդ թվում` անտառածածկ

 
103

 մարգագետին

 
104

 ջրածածկ (ջրատարների և ջրամբարների)

 
105

 այլ

 
106 Ճանապարհներ բոլոր կարգի, կմ  
107 Առկա բուսատեսակների քանակը, հատ  
108

այդ թվում`

 
109    
110    
111    
112    
113    
114

 հազվագյուտ

 
115    
116    
117    
118    
119    
120

 էնդեմիկ

 
121    
122    
123    
124    
125    
126

 անհետացող

 
127    
128    
129    
130    
131    
132 Առկա վայրի կենդանիների տեսակների քանակը, հատ  
133

այդ թվում`

 
134    
135    
136    
137    
138    
139

 հազվադեպ

 
140    
141    
142    
143    
144    
145

 էնդեմիկ

 
146    
147    
148    
149    
150    
151

 անհետացող

 
152    
153    
154    
155    
156    
157 Առկա թռչունների տեսակների քանակը, հատ  
158

այդ թվում`

 
159    
160    
161    
162    
163    
164

 հազվադեպ

 
165    
166    
167    
168    
169    
170

 էնդեմիկ

 
171    
172    
173    
174    
175    
176

 անհետացող

 
177    
178    
179    
180    
181    
182 Առկա երկկենցաղների տեսակների քանակը, հատ  
183

այդ թվում`

 
184    
185    
186    
187    
188    
189

 հազվադեպ

 
190    
191    
192    
193    
194    
195

 էնդեմիկ

 
196    
197    
198    
199    
200    
201

 անհետացող

 
202    
203    
204    
205    
206    
207 Առկա սողունների տեսակների քանակը, հատ  
208

այդ թվում`

 
209    
210    
211    
212    
213

 հազվադեպ

 
214    
215    
216    
217    
218    
219

 էնդեմիկ

 
220    
221    
222    
223    
224    
225

 անհետացող

 
226    
227    
228    
229    
300    
301 Առկա ձկնատեսակների քանակը, հատ  
302 Աշխատողների ցուցակային թվաքանակը տարեվերջին, մարդ  
303

այդ թվում` գիտական աշխատողներ

 
304

 պահպանության ծառայության աշխատողներ

 
305

 այլ աշխատողներ

 
306


Արգելոցների, արգելավայրերի և
ազգային պարկերի ֆինանսական
միջոցների առկայությունը տարեսկզբին,
հազ. դրամ



307 ֆինանսական մուտքերը հաշվետու տարում, հազ. դրամ  
308

այդ թվում` բյուջետային

 
309

 արտաբյուջետային

 
310 ֆինանսական միջոցների ծախսերը, հազ. դրամ  
311

այդ թվում` նյութական ծախսեր

 
312

 ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 
313

 գործուղման ծախսեր

 
314

 աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

 
315

 պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ

 
316

 այլ ծախսեր

 
317 ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին, հազ. դրամ  

 

Կատարող ___________________

 

Հեռ. __________________

 

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

 

Պաշտոն _________________________

 

Ստորագրություն ____________________