Համարը 
N 221-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.12.23/31.1  Հոդ.307
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
10.09.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.09.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.08.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302327

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 221-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն արտակարգ իրավիճակների մասին» Ձև թիվ 1-արտակարգ իրավիճակ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 221-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Արտակարգ իրավիճակների մասին» ձև N 1-արտակարգ իրավիճակ (կիսամյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է.

1) 1-ին կիսամյակի տվյալները` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հուլիսի 25-ը,

2) 2-րդ կիսամյակի տվյալները` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 25-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Տող 1-ում բերվում է հաշվետու կիսամյակում ծագած տարերային և տեխնածին աղետների ընդհանուր քանակը:

6. Տող 2-ում բերվում է տարերային աղետների ընդհանուր քանակը, իսկ ըստ տեսակների` տողեր 2.1-2.27-ում:

7. Տող 3-ում բերվում է տեխնոլոգիական ծագմամբ աղետների ընդհանուր քանակը, իսկ ըստ տեսակների` տողեր 3.1-3.44-ում:

8. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու կիսամյակում գրանցված արտակարգ իրավիճակների դեպքերի քանակն` ըստ արտակարգ իրավիճակների տեսակների:

9. Սյունակ 2-ում բերվում է արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի գումարն ըստ արտակարգ իրավիճակի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի կազմած ակտերի:

10. Սյունակ 3-ում բերվում է արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով օգտագործված գումարները:

11. Սյունակ 4-ում բերվում է արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը, որից առանձնացվում են զոհված (սյունակ 5), վիրավորված (սյունակ 6) և ժամանակավորապես տարահանված (էվակուացված) (սյունակ 7) մարդկանց թվաքանակները:

12. Հաշվետու ժամանակահատվածում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի ուսուցանված ղեկավարների և մասնագետների թվաքանակը բերվում է տող 4-ում:

 

  

Ներմուծեք նկարագրությունը_19430
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

 

Ով է ներկայացնում _________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________________


Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ձև N 1-արտակարգ
իրավիճակ

կիսամյակային


Հաստատված է՝ ՀՀ
վիճակագրության պետական
խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 221-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ  Ազգային վիճակագրական
ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ կառավարությանն առընթեր

արտակարգ իրավիճակների

վարչությունը

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետները՝
1-ին կիսամյակի տվյալները`
մինչև հուլիսի 20-ը,
2-րդ կիսամյակի տվյալները,
մինչև հաշվետու տարվան
հաջորդող տարվա հունվարի
20-ը

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200... թ. ___________ կիսամյակի համար

Տողի
համա-
րը
    Գրանցված
արտակարգ
իրավիճակ-ների
դեպքերի
քանակը,
ընդամենը
Պատ-
ճառ-
ված
վնա-
սը,
հազ.
դրամ
վնասի
վերացման
համար
օգտագոր-
ծած
գումարը,
հազ.
դրամ
Տուժած մարդկանց
թվաքանակը, մարդ
ըն-
դա-
մե-
նը
 նրանցից
զոհ-
վել
են
վիրա-
վոր-
վել
են
ժամա-
նակա-
վորա-
պես
տարա-
հան-
վել
են
 Ա  Բ  1  2  3  4  5  6  7
 1 Ընդամենը              
 այդ թվում
 2 տարերային աղետներ, ընդամենը              
 դրանցից
 2.1 ուժեղ քամի, փոթորիկ, մրրիկ, պտտահողմ, փոշեփոթորիկ              
2.2 մառախուղ              
2.3 ամպրոպ, կայծակ              
2.4 կարկուտ              
2.5 տեղատարափ անձրև              
2.6 սողանք              
2.7 սելավ              
2.8 ձյան առատ տեղումներ, բուք, ձյունահողմ              
2.9 սառնամանիք              
2.10 մերկասառույց              
2.11 ձյունահյուս              
2.12 անտառային հրդեհ              
2.13 տորֆային հրդեհ              
2.14 ուժեղ շոգ, երաշտ, խորշակ              
2.15 սակավաջրություն              
2.16 ցրտահարություն վեգետացիոն շրջանում              
2.17 գետերի վարարումներ և ջրհեղեղ              
2.18 փլվածք              
2.19 քարաթափվածք              
2.20 համաճարակ բնակչության շրջանում              
2.21 էպիզոոտիա (անասնաճարակ)              
2.22 էպիֆիտոտիա (բույսերի համաճարակ)              
2.23 երկրաշարժ              
2.24 ստորերկրյա ջրերի բարձրացում              
2.25                
2.26                
2.27                
 3 տեխնածին աղետներ, ընդամենը              
դրանցից
3.1 մարդատար գնացքների և մետրոպոլիտենի գնացքների բոլոր վթարները              
3.2 ապրանքատար գնացքների բոլոր վթարները              
3.3 օդաղետ              
3.4 վթարներ (աղետներ) ավտոճանապարհներին, որոնք ուղեկցվում են 5 և ավելի մարդկանց զոհերով կամ մայրուղիներում երթևեկության տևական խաթարումով              
3.5 վթարներ մայրուղային խողովակաշարերում              
3.6 հրդեհ (պայթյուն) արդյունաբերական օբյեկտներում              
3.7 հրդեհ (պայթյուն) հեշտ բռնկվող, այրվող, պայթուցիկ նյութեր արտադրող, վերամշակող և պահող օբյեկտներում              
3.8 հրդեհ (պայթյուն) տրանսպորտում              
3.9 հրդեհ (պայթյուն) հանքահորերում, ստորգետնյա անցումներում և մետրոպոլիտենում              
3.10 հրդեհ (պայթյուն) սոցիալ-կենցաղային օբյեկտներում              
3.11 հրդեհ (պայթյուն) վտանգավոր քիմիական օբյեկտներում              
3.12 հրդեհ (պայթյուն) ճառագայթային վտանգավոր օբյեկտներում              
3.13
վթար քիմիական վտանգավոր նյութերի (ՔՎՆ) արտանետմամբ, դրանց արտադրության, վերամշակման կամ պահպանման ընթացքում              
3.14 վթար տրանսպորտում ՔՎՆ արտանետմամբ              
3.15 վթար վտանգավոր ճառագայթաակտիվ նյութերի արտանետմամբ              
3.16
վթար կազմակերպություններում և գիտահետազոտական լաբորատորիաներում վտանգավոր կենսաբանական նյութերի (ՎԿՆ) արտանետմամբ              
3.17 վթար տրանսպորտում ՎԿՆ արտանետմամբ              
3.18 տրանսպորտային ուղիների էլեմենտների փլուզում              
3.19 արտադրական շենքերի և շինությունների փլուզում              
3.20
բնակելի, սոցիալ-կենցաղային նշանակության շենքերի և շինությունների փլուզում              
3.21
վթար էլեկտրակայաններում, որն ուղեկցվում է բոլոր սպառողներին 12 ժամից ավելի էլեկտրաօգտագործումից զրկմամբ              
3.22
վթար էլեկտրաէներգետիկ համակարգերում, որն ուղեկցվում է հիմնական սպառողներին և ընդարձակ տարածքներ 6 ժամից ավելի էլեկտրաօգտագործումից զրկմամբ              
3.23
տրանսպորտային էլեկտրակոնտակտային ցանցերի շարքից դուրս գալը              
3.24
վթարներ կոյուղագծերի համակարգում` վնասակար աղտոտիչ նյութերի զանգվածային արտահոսմամբ              
3.25 վթարներ ջերմային ցանցերում` տարվա ցուրտ սեզոններին              
3.26
վթարներ բնակչության խմելու ջրի մատակարարման համակարգերում              
3.27 վթարներ կոմունալ գազախողովակներում              
3.28
վթարներ արդյունաբերական կազմակերպությունների արտադրական հոսքաջրերի մաքրման կայանքներում` վնասակար աղտոտիչ նյութերի զանգվածային արտահոսմամբ              
3.29
վթարներ արդյունաբերական գազերի մաքրման կայանքներում` վնասակար աղտոտիչ նյութերի զանգվածային արտանետմամբ              
3.30
ամբարտակների (պատնեշների, ջրարգելակների, անջրպետների) ճեղքումներ, որոնք առաջացնում են ջրածածկում և աղետալի ալիքներ              
3.31
ամբարտակների (պատնեշների, ջրարգելակների, անջրպետների) ճեղքումներ, որոնք առաջացնում են ճեղքող վարարումներ              
3.32
ամբարտակների (պատնեշների, ջրարգելակների, անջրպետների) ճեղքումներ, որոնք առաջացնում են բերի հողաշերտի լվացում կամ ընդարձակ տարածքների վրա բերվածքների նստեցում              
3.33
մթնոլորտում վնասակար նյութերի արտանետումների գերազանցումը սահմանային թույլատրելի խտություններից 20 և ավելի անգամ              
3.34
մակերևութային և գրունտային ջրերում
վնասակար նյութերի արտահոսքերի
գերազանցումը սահմանային թույլատրելի
խտություններից 50 և ավելի անգամ
             
3.35
հողում վնասակար նյութերի
պարունակության գերազանցումը սահմանային թույլատրելի խտություններից 50 և ավելի անգամ
             
3.36
շրջակա միջավայրում ճառագայթաակտիվ մակարդակի գերազանցումը 25 միկրոռենտգեն/ժամ և ավելի              
3.37                
3.38                
3.39                
3.40                
3.41                
3.42                
3.43                
3.44                

 

4. Հաշվետու ժամանակահատվածում պատրաստվել և ուսուցանվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի ___________ ղեկավարներ և մասնագետներ:

 

Կատարող ___________________

 

Հեռ. __________________

 

____________________ 200_թ.

Ղեկավար

Անուն, ազգանուն ___________________

 

Պաշտոն _________________________

 

Ստորագրություն ____________________